Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ԱՍՏՂԵՐՆ ԻՐԵՆՑ ԵՐԵԽԱՅԻՆ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԵՆ ՏՈՐԹ ՁԵՎԱՎՈՐԵԼ

  Բեն Աֆֆլեքը և Ջենիֆեր Գարները իրենց երեխային տարել են Արևմտյան Հոլիվուդի ինչ-որ ստուդիայում տորթ զարդարել սովորեցնելու: Դատելով լուսանկարներից` բոլորը շատ բարձր տրամադրություն ունեին: Իսկ նրանց տղան` Սամուելը, դեռ փոքր է նման առիթների մասնակցելու համար: Հիշեցնենք, որ Բեն Աֆֆլեքը հաճախել է քաստինգ-ագենտի երեկույթին: Տեղեկացնենք նաև, որ աստղերի թոփ հնգյակում, ովքեր վախենում են ինքնաթիռներից, կա նաև Բեն Աֆֆլեքի անունը:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ի՞նչն է օգնում տղամարդուն հավատարիմ մնալ

  Օքսիտոցինը կամ, ինչպես հաճախ անվանում են,«սիրո հորմոնը» լավացնում է էմոցիոնալ փոխհասկացողությունը և ամրացնում սոցիալ-հոգեբանական կապը:   Այս հորմոնն ունի նաև իր բացասական կողմը: Այն պակասեցնում է ուրիշ մարդկանց հանդեպ վստահությունը' երբեմն արտահայտվելով նաև ագրեսիայի միջոցով:   Բոննի համալսարանի գիտնականները փորձաքննություն են անցկացրել՝ որպես կամավոր ընտրված տղամարդկանց տալով պլացեբոյի և օքսիտոցինի չափաբաժին:   Դրանից հետո փորձության մասնակցին փակել են սենյակում գրավիչ աղջկա հետ և հետևել, թե ինչ հեռավորության վրա են նրանք շփվելու միմյանց հետ: Պարզվում է, որ ազատ տղամարդիկ մոտեցել են կանանց՝ մինչև 50-60 սմ հեռավորություն պահպանելով: Իսկ օքսիտոցինով «մշակված» տղամարդիկ գեղեցկուհիներին 70-80 սմց ավել չեն թողել մոտենալ իրենց:   Փորձագետները եկել են այն եզրակացության, որ հենց օքսիտոցինն է, որ օգնում է տղամարդկանց պահպանել հավատարմությունը:   ՝ lady   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԱՐՏՅՈՄ ԵՐԿԱՆՅԱՆԸ ՄԵԶ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՈՂ ՕՂԱԿՆ Է

  Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ մեր օրերում տեղեկատվության հոսքը թե' ավելացել է, թե' դարձել է առավել հասանելի բոլորին: Այլ հարց է, թե  ինչպես է այն մատուցվում: Տեղեկատվական համակարգում իր նշանակալից դերն ունի տարբեր ոլորտներից քաջատեղյակ, իր մասնագիտական ոլորտում աչքի ընկնող Արտյոմ Երկանյանը: Այժմ նա վարում է իր տեսակի մեջ յուրահատուկ, չկրկնվող մի հաղորդում` "Աշխարհի հայերը": Ինչպես ասեց նա armcatalog.. հետ զրույցի ժամանակ, նա կարողանում է աշխարհի հայերի հետ կապվել` գործի դնելով տարբեր միջոցներ: Նրա կարծիքով հաղորդման ոչ բոլոր հյուրերն են հայտնի, սակայն բոլորն ել արժանի են հայտնի լինել, քանի որ նրանցից յուրաքանչյուրն ունի իր մեծ ներդրումը մեր ժողովրդի անունը աշխարհում բարձր պահելու գործում :   Նյութը պատրաստեց` Դիանա Մուրադյանը
Ես կարծում եմ, որ պետք է Հայաստանում ավելացնել աշխատատեղերը

  Ես կարծում եմ, որ պետք է Հայաստանում ավելացնել աշխատատեղերը, որպեսզի էս նախանձը վերանա մարդկանց միջից ուրիշի գործերը քննադատելու համար, իրոք ցավում եմ նաև լրագրողներին, որոնք 5000 դրամով վաճառում են իրենց սրբությունը (իհարկե ոչ բոլորին է սա վերաբերվում) ու մեր անունը վարկաբեկելով փող աշխատեն պարապ մարդկանց ներգրավելով իրենց հիմար նյութերի մեջ:) Մարդիկ, ՍԹԱՓՎԵՔ, եղեք բարի ու կամեցող, որ կյանքը ժպտա բոլորիս, այլ ոչ թե շրջվի հակառակ:   Սյուզի Մելիքյան   `zh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՍԱՐԳԻՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՍԻՐՈ ՉԱՓԱԲԱԺԻՆԸ…

  Վերջերս շոու բիզնեսի հորիզոններում զգացվում էր Սարգիս Ավետիսյանի պակասը, ով, ինչպես պարզեց armcatalog..-ը, մեկնել էր հանգստի: Ճիշտ է, նա դեռ երկար ճանապարհ ունի իր առջև, բայց այն, որ կանացի սիրտ գրավելու գիտակներից է, անմերժելի փաստ է: Սակայն ինչպես ասում են, յուրաքանչյուր լռությունից հետո փոթորիկ է սպասվում:  Երգչի փոթորիկը սպասվում է հոկտեմբերին. նա կներկայացնի նոր երգ և նոր տեսահոլովակ: Չնայած որ երգը այս անգամ ևս սիրո մասին է, այն իր պարային ռիթմով անտարբեր չի թողնի և ոչ մեկի: Ամենայն հավանականությամբ երգը կկոչվի “Սեր առաջին հայացքից”: Երաժշտության հեղինակն է Ռուզաննա Անդրեասյանը, խոսքերինը` Գրիգոր Կյոկչյանը, իսկ գործիքավորումը կատարել է Սերգեյ Հովհաննիսյանը: Տեսահոլովակի մասին մանրամասներից միայն հայտնեց, որ կպարի Ամարաս պարային համույթի հետ: Վերջում, Սարգիս Ավետիսյանն իր երկրպագուներին կոչ արեց համբերատար լինել. ընդմիջումը երկար էր, բայց այն արդարացված է: Երգի և տեսահոլովակի մասին նոր տեղեկություններին սպասեք մեր կայքում շատ շուտով:   Նյութը պատրաստեց` Լարիսա Ասլանյանը
Սամուել Սևյանն՝ աշխարհի չեմպիոն

  Սամուել Սևյանը, ով ներկայացնում է ԱՄՆ-ն Սլովենիայի Մարիբոր քաղաքում, նվաճել է շախմատի աշխարհի Մ12 պատանիների չեմպիոնի տիտղոսը:   ՝ mul.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Renault-ն ու Nissan-ը կսկսեն արտադրել 5 հազար եվրոյից ոչ թանկ մեքենաներ

  Ֆրանսիական Renault և ճապոնական Nissan մեքենաշինական ընկերությունները մտադիր են 2014թ.ց 5 հազար եվրո արժեքը չգերազանցող մեքենաներ արտադրել, հայտնում է Euromag-ը։ Նախատեսվում է արտադրությունը սկսել Հնդկաստանի հարավում ՝ Dacia գործարանում։ Սակայն մասնագետները նշում են, որ նման էժան մեքենաները չեն կարող  հուսալի անվտանգություն ապահովել։ Ինչպես նշում է Challenges-ը, նման մատչելի մեքենաների նկատմամբ հետաքրքրությունն ու պահանջարկը մեքենաշինական ընկերությունների դեպքում պայմանավորված է արտադրանքի գների անկման հետ, իսկ սպառողների դեպքում՝ տնտեսական ճգնաժամի։   `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
; : :