Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Իսկ դուք տեսե՞լ եք Սելենա Գոմեսին կիսամերկ. ՖՈՏՈ

    20-ամյա երգչուհի և դերասանուհի Սելենա Գոմեսը խելքահան է անում իր կիսամերկ լուսանկարներով:Հիշեցնենք, որ Ջասթին և Սելենա զույգը  համարվում է " ԴԻՍՆԵՅ ԶՈՒՅԳ": Այդքան էլ երկար ժամանակ չէ, ինչ նրանք հանդիպում են, սակայն երբևէ նրանց առանձին չես տեսնի:    Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
Կիրկորովը որոշել է իշխանություններին դատի տալ

  Ռուսական փոփ երաժշտության արքա Ֆիլիպ Կիրկորովը վրդովված է, որ իր երկու երեխաների ծնվելուց հետ նրան չեն վճարել մայրական գումարը։ Նա հրապարակավ հայտարարել է, որ իշխանություններին կստիպի վճարել հասանելիք գումարը եւ այն կբաժանի իր իրավաբաններին՝ որպես պարգեւատրում։ Intimnews - ը հաղորդում է, որ մինչ օրս թվում էր, թե Կիրկորովի աղջկա եւ տղայի համար մայրական գումարը վճարելու մասին խոսակցությունները տարածել են տեղի ԶԼՄ-ները: Սակյան այժմ վերջնականապես պարզ է, որ Ֆիլիպ Բեդրոսովիչը մտադիր է արդարության հասնել դատարանի միջոցով: «Ինձ հարկավոր չէ իշխանության ողորմությունը։ Ես իմ փաստաբաններին ասել եմ՝ եթե շահեք գործը, ստացված գումարը ձեզ պարգեւատրում կլինի։ Բայց աղմուկը պետք է մեծ լինի, այդ մասին պետք է խոսեն կառավարության նիստերին: Հարկ եղած դեպքում ես ինքս երեխաների հետ կգամ դատարան, չեմ թաքնվի փաստաբանների ետեւում», - հայտարարել է Կիրկորովը:   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
THE VOICE OF ARMENIA

  Ինչպես խոսատեցել էինք THE VOICE OF ARMENIA նախագծի ընթացքին կարող եք հետևել  կայքի միջոցով: Եվ այսպես, պահելով մեր խոստումը, ուզում ենք տեղեկացնել բոլոր նրանց, ովքեր ուզում են մասնակցել նախագծին, շտապե’ք և գրանցվե’ք, քանի որ շատ կարճ ժամանակ է մնացել. Մինչև սեպտեմբերի 10-ը: Գրանցվելու համար հայտը կարող եք լրացնել այստեղ http://thevoice.armeniatv./: Իսկ բոլոր նրանք, ովքեր արդեն իսկ կատարել են առաջին քայլը դեպի իրենց երազանքը, սեպտեմբերի 10ն, ժամը 11ն ներկայանան Եղվարդի խճուղի 1, ԱՐՄԵՆԻԱ հեռուստաընկերություն: Հիշեցնենք, որ լսումներին պետք է ներկայանալ անձնագրերով:
ԳՐԻՇԱՆ ՆԿԱՐԱՀԱՆԵԼ Է ՆՈՐ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ

  Գրիշա Ուրգենտը նկարահանել է տեսահոլովակ «По проводам» երգի հիման վրա: Այդ տեսահոլովակում Գրիշան փորցում է հասնել իր կնոջը ամեն տեսակի տրանսպորտային միջոցներով, լինի դա երթուղային տաքսի, գնացք, ավտոմեքենա և ավիացիայի ու տիեզերական ապարատների միջոցով: Իր նպատակին հասնելու ճանապարհին Գրիշան սահմանում է ռեկորդներ, հայտնվում թերթերում, հատում մայրցամաքներ և տիեզերքներ: Նա չի վախենում քամու խոսքերց, նա չի վախենում դժվարություններից և առանց երկմտանքի շարժվում է առաջ` դեպի իր նպատակը:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Քիմ Քարդաշյանն ամուսնանում է

  Քիմ Քարդաշյանն ու 35-ամյա ամերիկացի ռեփեր Քանիե Վեսթը կհայտարարեն իրենց նշանադրության մասին, հենց որ Քիմը պաշտոնապես ամուսնալուծվի Քրիս Համֆրիսից, տեղեկացոնւմ է «THyBlackMan.»-ը: Վերջերս զույգին նկատել են Մայամիում, որտեղ նրանք փորձել են առանձնատուն ընտրել` 7-10 մլն դոլարի սահմանում: Բացի այդ, լանչի ժամանակ Քարդաշկանը փորձել է իր քրոջ ամուսնության մատանին, ինչը եւս ընկալվել է որպես զույգի մոտալուտ նշանադրության ակնարկ: Եւ մինչ հեռուստաեթերի աստղը մտածում է ինչպիսի մատանի ընտրել, նրա բոյ ֆրենդի հիթը, որը երեկ է տեղադրվել է համացանցում, արդեն մեծ քանակությամբ երկրպագուներ է հավաքել, հավանաբար այն պատճառով,որ կոչվում է White Dress («Սպիտակ զգեստ»):   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝         
Ամբողջ աշխարհը խոսում է այս տեսանյութի մասին

  Խնդրում ենք սրտից թույլ մարդկանց չդիտել     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Կռվարարներն ավելի երկար են ապրում, քան ամաչկոտ լռակյացները

  Բղավեք, անպատվեք և բռունցքով հարվածեք սեղանին, եթե բարկացած եք։ Շրջապատի մարդկանց դա դժվար թե դուր գա, սակայն, ըստ գիտնականների, բացասական հույզերի արտահայտումը կերկարացնի ձեր կյանքը, գրում է Правда-ն։   Ֆրիդրիխ Շիլլերի անվ. Ենի համալսարանի (Գերմանիա) մասնագետները պարզել են, որ մարդիկ, ովքեր չեն ամաչում արտահայտել իրենց հույզերը, ավելի երկար են ապրում, քան զուսպ մարդիկ։ Գիտնականների կարծիքով՝ բացասական հույզերը զսպելը վնասակար է առողջության համար։   Նման եզրակացություն է արվել 6 հազար կամավորների մասնակցությամբ արված ուսումնասիրության հիման վրա։ Չափել են նրանց զարկերակը և պարզել, որ այն մարդիկ, ովքեր զսպել են իրենց անհանգստությունը, այն զգալի արագացել է։ Դա հիմք է հանդիսացել ենթադրել, որ բացասական հույզերի զսպումը կարող է առաջացնել հիպերտոնիա, քաղցկեղ և այլ հիվանդություններ։   Գիտնականները համեմատել են տաքարյուն իսպանացիներին անդրդվելի բրիտանացիների հետ, որոնց համարձակորեն կարելի է անվանել հանգստության էտալոն։ Հետաքրքիր է, որ Իսպանիայի բնակիչները միջին հաշվով ապրում են 2 տարի ավել, քան Մեծ Բրիտանիայի քաղաքացիները։   ՝ tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :