Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Եվա Սուջյանն իր ռոք-բենդով բարեգործական համերգ կտա

  Նոյեմբերի 19ն` ժամը 19:00ն, Տիկնիկային թատրոնում Եվա Սուջյանը և իր ռոք-բենդը հանդես կգան «Ռոքն ընդդեմ երեխաների հիվանդության» խորագրով մենահամերգով: Համերգը կազմակերպում է «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը Երևանի Պետական Տիկնիկային Թատրոնի աջակցությամբ և երաժիշտների վերջին խոշոր մենահամերգն է այս տարի: Ռոք-բենդի կազմում են Արթուր Մարգարյանը (սոլո կիթառ), Հովհաննես Հարությունյանը (բաս կիթառ), Արթուր Հովակիմյանը (ստեղնաշարային գործիքներ) և Գևորգ Հարությունյանը (հարվածային գործինքեր), ովքեր Եվայի հետ միասին կներկայանան ինչպես հին ու սիրված երգերով, այնպես էլ մի-քանի նոր կատարումներով: Համերգի ընթացքում նաև մեծ անակնկալ է սպասվում հայկական ռոքի բոլոր սիրահարների համար: Համերգից ստացված ողջ հասույթը կփոխանցվի հազվադեպ հանդիպող մաշկային հիվանդությամբ` Վեբեր–Կոկեյնի բշտային էպիդերմոլիզով տառապող և բուժման կարիք ունեցող 4-ամյա Ռիտա Ղարիբյանի հաշվեհամարին: Տոմսերի արժեքն է 1000, 2000 և 3000 դրամ:   ՝ panarmenian.net   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՄԵՐԱՅԱ ՔԵՐԻԻ ՆՈՐ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ

  Սոցիալական կայքերում հայտնվել են սիրված երգչուհի Մերայա Քերիի նոր լուսանկարները, որոնցում պատկերված են նրա ամառային բուռն հանգստից դրվագներ: Լուսանկարչի դերում հանդես է եկել Նիկ Քեննոնը` երգչուհու ամուսինը, երկու հրաշք փոքրիկների հայրիկը: Նկարներից երևում է, որ փոքրիկները նպաստավոր և հոյակապ հանգիստ են անցկացրել ծնողների հետ: Նշենք, որ Մերայա Քերին շատ հոգատար մայրիկ է. նա հաճախ երեխաների համար կազմակերպում է տարատեսակ խնջույքներ և հանդիսություններ և միշտ սոցիալական կայքեր է ներբեռնում իր և ընտանիքի գլամուրային լուսանկարները: Իսկ վերջերս  Մերայա Քերին ընդգրկվել էր  "Exiner." կայքի կողմից կազմակերպված 10 ամենաանցանկալի երգերի ցանկում` զբաղեցնելով առաջին հորիզոնականը իր ''Triumphant'' երգով:    Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Տղամարդիկ նախընտրում են կանանց, որոնք դիմագծերով նման են իրենց

  Տղամարդուն առավելապես գրավում է իրեն դիմագծերով նման կինը, որն ունի աչքերի նույն գույնը, կամ ասենք՝ ծնոտին նույնպիսի փոսիկ: Այս մասին գրում է Le Figaro-ն:   «Հնարավոր է՝ դուք զուգընկերոջը գրավեք հումորի զգացումով, սպորտի կամ առասպելաբանության հանդեպ ընդհանուր կրքով: Սակայն կարո՞ղ էիք ենթադրել, որ նա ձեր մեջ սեփական դեմքն է փնտրում»,- հարցադրում է անում հոդվածագիր Փոլին Ֆրեուրը՝ ներկայացնելով ֆրանսիացի գիտնականների հետազոտության զարմանալի արդյունքները:   Մոնպելյեի Էվոլյուցիոն գիտության ինստիտուտի հետազոտողները 100 մասնակիցներին խնդրել են ընտրել համակարգչով ստեղծված դիմապատկերներ, որոնք նրանք գրավիչ են համարում: Յուրաքանչյուր 5 տղամարդուց երկուսը ընտրել է իր մազերի, աչքերի գույնի, շուրթերի հաստության, ծնոտի փոսիկի առկայության կամ բացակայութան նմանությամբ կանանց:   Այնուհետև հետազոտողներն ուսումնասիրել են 115 իսկական զույգերի: Այդ դեպքում նույնպես կապ է հայտնաբերվել: Միմյանց նման զույգերը մեծամասնություն են կազմել:    Ինչ վերաբերում է կանանց, ապա նրանք առավելապես ուշադրություն են դարձնում անձի որակական հատկանիշներին և սոցիալական վիճակին:   ՝ med-practic.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ճապոնացի երեխաները նվագում են Արամ Խաչատրյանի Սուսերով Պարը.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՌՈՒԶԱՆ ԱՎԵՏԻՔՅԱՆ. ՇՈՒՏՈՎ ՆՈՐ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ

  Ժողովրդական ու Էստրադային երգերի կատարող, Կոնսերվատորիայի դասախոս, գեղեցկուհի Ռուզան Ավետիքյանն իր երկրպագուներին կմատուցի անակնկալ: Իսկ ի՞նչ անակնկալ է, պարզել –ը: Վերջինիս հետ զրույցում երգչուհին նշեց, որ մինչև հեկտեմբեր հանրության դատին կհանձնի իր նոր տեսահոլովակը: Նաև հավելեց, որ շուտով, համերգային ծրագրով այլ երգիչ-երգչուհիների հետ կմեկնի Ռուսաստան: Իսկ մեր այն հարցին, թե սպասվու՞մ է մենահամերգ Հայաստանում, երգչուհին պատասխանեց. -Դեռ ոչ: Մեզ մնում է սպասել երգչուհու նոր տեսահոլովակին և հուսալ, որ այս տարի նրա կողմից անակնկալները շատ կլինեն:   Նյութը պատրաստեց Քրիստինա Բոյաջյանը
Նախորդ շաբաթվա ԹՈՓ տասնյակի ամփոփում և այս շաբաթա ԹՈՓ տասնյակի ձևավորում

  Նախորդ շաբաթվա ԹՈՓ տասնյակի դասավորվածությունը հետևյալն էր, որը ընտրվել էր համակարգչի կողմից՝   ԹՈՓ 1. Ալեքսանդր Բաբասյան 276 ձայն ԹՈՓ 2. Դալիթա Ավանեսյան 117 ձայն ԹՈՓ 3. Նարինե Դիլանյան 89 ձայն ԹՈՓ 4. Միհրան Ծառուկյան 76 ձայն ԹՈՓ 5. Արթուր Պետրոսյան 51 ձայն ԹՈՓ 6. Արմինե Պողոսյան 37 ձայն ԹՈՓ 7. Մարտին Մկրտչյան 36 ձայն ԹՈՓ 8. Արա Գևորգյան 33 ձայն ԹՈՓ 9. Արտավազդ Եղոյան 32 ձայն ԹՈՓ 10. Դիանա Գրիգորյան 27 ձայն   Իսկ այս շաբաթ ձեր այցելությունների շնորհիվ ձևավորվել է հետևյալ ԹՈՓ տասնյակը՝   ԹՈՓ 1. Ալեքսանդր Բաբասյան 431 ձայն ԹՈՓ 2. Նարինե Դիլանյան 418 ձայն ԹՈՓ 3. Միհրան Ծառուկյան 211 ձայն ԹՈՓ 4. Դալիթա Ավանեսյան 193 ձայն ԹՈՓ 5. Արթուր Պետրոսյան 114 ձայն ԹՈՓ 6. Արմինե Պողոսյան 72 ձայն ԹՈՓ 7. Դիանա Գրիգորյան 72 ձայն ԹՈՓ 8. Մարտին Մկրտչյան 71 ձայն ԹՈՓ 9. Հայկ Ղուկասյան 58 ձայն ԹՈՓ 10. Արտավազդ Եղոյան 54 ձայն   Մասնակիցների էջերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Կռվարարներն ավելի երկար են ապրում, քան ամաչկոտ լռակյացները

  Բղավեք, անպատվեք և բռունցքով հարվածեք սեղանին, եթե բարկացած եք։ Շրջապատի մարդկանց դա դժվար թե դուր գա, սակայն, ըստ գիտնականների, բացասական հույզերի արտահայտումը կերկարացնի ձեր կյանքը, գրում է Правда-ն։   Ֆրիդրիխ Շիլլերի անվ. Ենի համալսարանի (Գերմանիա) մասնագետները պարզել են, որ մարդիկ, ովքեր չեն ամաչում արտահայտել իրենց հույզերը, ավելի երկար են ապրում, քան զուսպ մարդիկ։ Գիտնականների կարծիքով՝ բացասական հույզերը զսպելը վնասակար է առողջության համար։   Նման եզրակացություն է արվել 6 հազար կամավորների մասնակցությամբ արված ուսումնասիրության հիման վրա։ Չափել են նրանց զարկերակը և պարզել, որ այն մարդիկ, ովքեր զսպել են իրենց անհանգստությունը, այն զգալի արագացել է։ Դա հիմք է հանդիսացել ենթադրել, որ բացասական հույզերի զսպումը կարող է առաջացնել հիպերտոնիա, քաղցկեղ և այլ հիվանդություններ։   Գիտնականները համեմատել են տաքարյուն իսպանացիներին անդրդվելի բրիտանացիների հետ, որոնց համարձակորեն կարելի է անվանել հանգստության էտալոն։ Հետաքրքիր է, որ Իսպանիայի բնակիչները միջին հաշվով ապրում են 2 տարի ավել, քան Մեծ Բրիտանիայի քաղաքացիները։   ՝ tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :