Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ՀԱՅԿԱԿԱՆ “ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍՈՒՄ ՓԱԹԱԹՎՈՒՄ ՈՒ ԼՊՍՏՈՒՄ ԵՆ ԻՐԱՐ”. ՌԵԺԻՍՈՐ

  Արդյոք հայ շոու-բիզնեսում կեղծավոր մարդիկ շատ  են: Ահա այս հարցին ռեժիսոր Դավիթ Հարությունյանը պատասխանել է,-“ Շատ եմ նկատել կեղծավորության դեպքեր: Ցավոք, մեր շոու-բիզնեսում դա առավել շատ է տարածված ու առավել վառ է արտահայտված: Կեղծավորության մեջ ինչ-որ պաշպանողական բան կա: Իմ կարծիքով` առավել շատ տարածված է դերասանների և ռեժիսորների մեջ, աշխատանքի մեջ շատ կեղծավոր են լինում: Դա կապված է շահամոլության, խորամանկության հետ: Այն ավելի շատ է շոու բիզնեսի մեջ, քանի որ այն շատ կեղտոտ է ներքին խոհանոցը: Ես տեսել եմ, որ ոնց են փաթաթվում ու լպստում իրար:Ամոթ է, ուղղակի անհարմար է, դա փրկություն չի, մարդը հայտնվում է ամոթալի վիճակում”:    Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ռուս աստղերը նվազեցրել են իրենց ելույթների գները

  Ռուսական էստրադայի աստղերը նվազեցրել են իրենց ելույթների գները։ Եթե 2011ն հանրահայտ երգիչ Ստաս Միխայլովը իր ելույթի համար պահանջում էր 250 հազար եվրո, ապա այս տարի դերասանը պատրաստ է ելույթ ունենալ եւ 200 հազարի դիմաց։ 50 հազար դոլարով պակասել են նաեւ Ռուսաստանի «Ոսկե ձայն» Նիկոլայ Բասկովի եւ փոփ-երաժշտության արքա Ֆիլիպ Կիրկորովի ելույթի գները։ Մեկ տարի առաջ նրանց համերգներն արժեին 150 հազար եվրո, այս տարի արդեն՝ 100 հազար եվրո։  Երիտասարդ սերնդի ամենաթանկ վճարվող աստղը Յոլկան է. նրա ելույթը կարժենա 100 հազար եվրո։ Վերա Բրեժնեւան եւ Ժաննա Ֆրիսկեն 50 հազարից ավելի չեն պահանջում։ Շոու բիզնեսի ամենաթանկ վճարվող աստղը եղել եւ մնում է ռուսական էստրադայի պրիմադոնան՝ Ալլա Պուգաչովան։ Նրա ելույթի համար ստիպված են վճարել 250 հազար եվրո։ Ընդ որում, նա կերգի առավելագույնը 5 երգ։ Ամանորյա կորպորատիվների ամենաթանկ վարողն այսօր Իվան Ուրգանտն է։ Մի քանի ժամվա աշխատանքի համար նա պահանջում է 100 հազար եվրո։   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Դեվիդ Բեքհեմը ներկայացնում է H&p;M հագուստի հավաքածուն.

  Հայտնի բրիտանացի ֆուտբոլիստ Դեվիդ Բեքհեմն արդեն երրորդ անգամ է համագործակցում է հայտնի H&p;M բրենդի հետ՝ ներկայացնելով իր դիզայներական հագուստի հավաքածուն: Youtube-ում տեղադրված վիդեոի մեջ Բեքհեմը կիսվում է տպավորություններով: Նա ասում, որ ինքն էլ մեծ հաճույքով հագնում է իր դիզայներական հագուստն ու ներքնազգեստը: Նոր հավաքածուն ամանորյա է, որի միջին գինը կլինի 30 դոլար:     `zh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ՍՈՖԻ ՄԽԵՅԱՆԸ ՀՐԱԺԵՏ Է ԱՍԵԼ ԱՄՌԱՆԸ

  ''armcatalog..'' կայքը հարցազրույց ունեցավ սիրված երգչուհի Սոֆի Մխեյանի հետ: Նա կիսվեց իր վառ տպավորություններով` կապված այս տարվա ամառային անկրկնելի հանգստի հետ: Պարզվում է, որ հանրության կողմից մեծ համակրանք վայելող հայտնի դեմքեր Նազենի Հովհաննիսյանը, Անդրեն, Ավետ Բարսեղյանն ու Սոֆի Մխեյանը հանգստացել են միասին Մոնտենեգրո կղզում: Սոֆին այն բնորոշեց հետևյալ կերպ.- Հանգիստն անկրկնելի էր. և' ակտիվ էր, և' պասիվ. ծով, ավազ, օդապարիկներ, սկուտերներ, հաճելի, մտերմիկ միջավայր, տարատեսակ խնջույքներ: Մի խոսքով ադրենալինով, էքստրիմով և ներդաշնակությամբ լեցուն օրեր: Մենք շատ գոհ ենք. շատ լավ ժամանակ ենք անցկացրել:Իսկ այն հարցին, թե այս տարվա սեպտեմբերի մեկն ինչ-որ կերպ ասոցացվել է իր հետ, երգչուհին պատասխանեց հետևյալ կերպ.- Ո'չ, այս տարվա սեպտեմբերի մեկը ոչ մի առանձնահատուկ դեր չի խաղացել իմ կյանքում: Միայն կարող եմ ասել, որ օգոստոսի 31ն վերոնշյալ հանգստից վերադարձել եմ քաղաք և նոր դրական լիցքերով սեպտեմբերի մեկից սկսած անցել եմ աշխատանքիս:Դե եթե աշխատանք, ապա նոր երգեր, տեսահոլովակներ ու ձայնասկավառակներ և երգչուհուն ինքնաբերաբար տրվեց հետևյալ հարցը.- Արդյոք մոտ ժամանակներս նոր տեսահոլավակ սպասվում է:Սոֆին բարեհամբույր կերպով պատասխանեց.- Մոտ 1,5 ամիս է անցել նոր տեսահոլովակիս հեռարձակումից հետո, բայց անակնկալներ իհարկե սպավում են: ''armcatalog..'' կայքը մաղթում է Սոֆի Մխեյանին նորանոր հաջողություններ և բուռն ստեղծագործական կյանք:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
ՋԵՆԻՖԵՐ ԼՈՊԵՍԸ ԲԵՄ Է ԲԱՐՁՐԱՑԵԼ ԹԱՓԱՆՑԻԿ ԿՈՄԲԻՆԻԶՈՆՈՎ

    Անսահմանափակ տաղանդավոր անձնավորություն, պարուհի, երգչուհի, դերասանուհի, դիզայներ և հաջողակ բիզնես լեդի, 43-ամյա Ջենիֆեր Լոպեսի ծնողները չափազանց խիստ են եղել աղջկա նկատմամբ և աշխատել են նրան հեռու պահել ամերիկյան փողոցային կյանքից: Ջենիֆերը կրթություն է ստացել աղջիկների դպրոցում և իրեն նվիրել արվեստին: Լոպեսը կյանքի դաժան դպրոց անցնելուց հետո հասել է նրան, ինչի մասին երազել էր: Վերջերս, Ջենիֆերը բեմ է բարձրացել  թափանցիք շլացուցիչ կոմբինիզոնով: Իր համերգին, որը կայացել էր Մադրիդում, Ջենիֆերը շատ լավ էր զգում: Այնուամենայնիվ, իր պարային շոուն և ոկալային տվյալները մղվեցին երկրորդ պլան, երբ Լոպեսը հայտնվեց բեմում: Իր պիջակը երգչուհին հատուկ խնամքով էր պատրաստել համերգի համար և զուր չէր: Զգեստները` ոչ միայն ընդգծում էին Ջենիֆերի գեղեցիկ կազմվածքը, այլ նաև համերգին տալիս էին սեքսուալություն: Հիշեցնենք, որ Ջենիֆերը հանդիպում է պարող Կասմեր Սմարթի հետ և բեմ էր բարձրացել մատին` փոքրիկ ադամանդե մատանիով:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը  
Նազենի Հովհաննիսյանի կարծիքը Սիրուշոյի մասին

  Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը Facebook իր էջում գրառում է կատարել Սիրուշոյի նոր՝ «Պռեգոմեշ» երգի վերաբերյալ: «Սիրուշո, բրավո: Առաջին իսկ վայրկյանից դիպավ այս երգը հոգուս: Ես «մեծ արվեստագետ չեմ» եւ չեմ կարող ինչ-որ մեկին ինչ-որ բան թելադրել ու չեմ էլ հավակնում համախոհների մեծ բանակի, բայց որպես հայ եւ քաղաքացի, կամ պարզապես ունկնդիր, ես շատ ուրախ եմ եւ հպարտ, որ դու կոտրում ես բոլոր կարծրատիպերը:Շատ-շատ ապրես: Եվ այս դարում գոմեշի պես համառ պիտի լինի հայն իր պատմական ներկան կառուցելու համար: Իսկ Կոմիտասի գութաներգի անսահման աշխարհն ամենաերիտասարդներին հասցնելու ավելի լավ միջոց չէր էլ կարելի գտնել: Սիրուշո եւ Ավետ Բարսեղյան` սիրում եմ ձեր ստեղծագործական տանդեմը: Միասին նոր բանաձեւերի ստեղծարար եք»,- նշել է նա: ՀԳ. Անշուշտ, աղվեսն իր պոչին է վկայության բերում: Ուստի, ոչ զայրանալ, ոչ զարմանալ, ոչ էլ զզվել է պետք շոուբիզի այս “ջանուլային” տանդեմից ու համերաշխությունից: Սրան մարտնչող “ջանուլներ” կասեն՝ պինդ ու ամուր կանգնած մեջք մեջքի: Այնպես որ, առա՛ջ ապահով Հայաստան:   ՊՌԵԳՈՄԵՇ   ՝   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Քիմի եւ Քանյեի համբույրը. Ֆոտո

  Հայկական արմատներով բարձրաշխարհիկ կին Քիմ Քարդաշյանի եւ նրա զուգընկեր ռեպեր Քանյե Ուեսթի լուսանկարները հայտնվել են համացանցում։ Սիրեցյալի հետ վերջին հանդիպումներից մեկին Քիմը գնացել է կրտսեր քույրերի՝ Քլոեի, Քայլիի եւ Քենդալի հետ։ Ընտանիքը որոշել էր ճաշել Բեւերլի Հիլզի ռեստորաններից մեկում։ E!Online - ը հայտնում է, որ սեւ փայլուն անդրավարտիքով ռեպերին եւ ալ կարմիր քիփ կիսաշրջազգեստով աստղին բոլորովին չի հուզում, որ կողքին մարդիկ կան։ Ընտանեկան ճաշի ժամանակ գողտրիկ անկյունում արված համբույրը չի վրիպել հայնրության աչքից։ Հետաքրքիր է, որ արտասահմանյան ԶԼՄ-ներն այնքան սովոր են զույգին միասին տեսնել, որ նրանց կնքել են Քիմյե մականունով։   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
; : :