Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Սիմֆո-Ջազ համերգը՝ վաղը

      Նոյեմբերի 3ն`ժամը 19:30ն, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) և Նյու Յորք - Երևան ջազ քառյակի համատեղ Սիմֆո-Ջազ բացառիկ համերգը: Վերջինս, վստահաբար, կդառնա աշնանային համերգաշրջանի ամենավառ միջոցառումներից մեկը, որի ընթացքում հանդիսատեսը Հայաստանում առաջին անգամ ականատես կդառնա սիմֆոնիկ և ջազային մեղեդիների միահյուսմանը: Նյու Յորք - Երևան ջազ քառյակը, որի կազմում ներառված են Արի Ռոլանդը (կոնտրաբաս), Քեյթ Բալան (հարվածային գործիքներ) և Զեյդ Նեսերը (ալտ սաքսոֆոն), ղեկավարում է ջազմեն, դաշնակահար, վոկալիստ, ՀՀ վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանը: Համերգի դիրիժորն է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը: Այսուհետ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի բոլոր համերգների յուրաքանչյուր գնված տոմսի հասույթի 10%-ը նվիրաբերվելու է «Նվիրի´ր կյանք» բարեգործական հիմնադրամին, որն իր ամբողջ ներուժն ուղղում է քաղցկեղով և արյան հիվանդություններով տառապող հայ մանուկների կյանքի փրկությանը:     `hetq.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝      
Պենելոպա Կրուզը ներկայացնում է Nespresso – ն.

    Հայտնի իսպանացի դարասանուհի Պենելոպա Կրուզը նկարահանվել է Nespresso սրճեփ սարքի շվեցարական մարկայի գովազդում։ Adage. կայքը հայտնում է, որ Nespresso ընկերության հաշվարկը 38 – ամյա գեղեցկուհու զգլխիչ արտաքինն է։ Բրենդի տեսահոլովակը կհեռարձակվի ամերիկյան բոլոր ալիքներով։ Լուրեր են շրջում, որ նկարահանումների համար դերասանուհին ստացել է 12 մլն դոլար։ Հիշեցնենք, որ հենց այդ նույն դերը եվրոպական եւ ասիական տարածություններում արդեն 6 տարի է կատարում է զգլխիչ հոդիվուդյան դերասան Ջորջ Կլունին։ Եվ գլխավոր շեշտը դրանցում դրված է սրտակերի աստղային կարգավիճակի ծաղրանքի վրա։ Թե ի՞նչ է առաջարկում Nespresso ընկերությունն այս անգամ, կարելի է իմանալ՝ դիտելով Պենելոպա Կրուզի մասնակցությամբ տեսահոլովակը։       `     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝         
Նախորդ շաբաթվա ԹՈՓ տասնյակի ամփոփում և այս շաբաթա ԹՈՓ տասնյակի ձևավորում

  Նախորդ շաբաթվա ԹՈՓ տասնյակի դասավորվածությունը հետևյալն էր, որը ընտրվել էր համակարգչի կողմից՝   ԹՈՓ 1. Ալեքսանդր Բաբասյան 431 ձայն ԹՈՓ 2. Նարինե Դիլանյան 418 ձայն ԹՈՓ 3. Միհրան Ծառուկյան 211 ձայն ԹՈՓ 4. Դալիթա Ավանեսյան 193 ձայն ԹՈՓ 5. Արթուր Պետրոսյան 114 ձայն ԹՈՓ 6. Արմինե Պողոսյան 72 ձայն ԹՈՓ 7. Դիանա Գրիգորյան 72 ձայն ԹՈՓ 8. Մարտին Մկրտչյան 71 ձայն ԹՈՓ 9. Հայկ Ղուկասյան 58 ձայն ԹՈՓ 10. Արտավազդ Եղոյան 54 ձայն Իսկ այս շաբաթ ձեր այցելությունների շնորհիվ ձևավորվել է հետևյալ ԹՈՓ տասնյակը՝   ԹՈՓ 1. Ալեքսանդր Բաբասյան 604 ձայն ԹՈՓ 2. Նարինե Դիլանյան 572 ձայն ԹՈՓ 3. Միհրան Ծառուկյան 355 ձայն ԹՈՓ 4. Դալիթա Ավանեսյան 258 ձայն ԹՈՓ 5. Արթուր Պետրոսյան 188 ձայն ԹՈՓ 6. Դիանա Գրիգորյան 112 ձայն ԹՈՓ 7. Արմինե Պողոսյան 105 ձայն ԹՈՓ 8. Մարտին Մկրտչյան 100 ձայն ԹՈՓ 9. Հայկ Ղուկասյան 81 ձայն ԹՈՓ 10. Արտավազդ Եղոյան 77 ձայն   Մասնակիցների էջերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Սանրվածքներ ըստ ՀՈՐՈՍԿՈՊԻ նշանների

  Աստղաբանները պնդում են, որ մազերի երկարությունը, գույնը, անգամ ձևը  մեծ ազդեցություն ունեն մարդու կյանքի ընթացքի վրա:   Նրանք պնդում են, որ երկար մազերը շատ էներգիա են կլանում տիեզերքից: Հետևաբար  հորոսկոպի տարերքային նշաններին խորհուրդ են տրվում ունենալ այսպիսի մազերի գույն ու սանրվածք`   Ջրային նշանի տակ ծնված կանանց, խորհուրդ է տրվում ունենալ ուղիղ, երկար մազեր: Սա նպաստում է տիեզերքից ավելի շատ էներգիա կլանելու և կայունություն պահպանելու համար:     Հողի նշանի տակ ծնվածները պետք է ունենան կարճ, գեղեցիկ ու հարմարավետ սանրվածքներ: Կարճ մազերով կանայք ավելի արագ են կողմնորոշվում և ավելի համարձակ են:   Կրակի նշանի տակ ծնվածներին խորհուրդ է տրվում ունենալ միայն մեղրագույն կամ ոսկեգույն մազեր, քանի որ հայտնի է այն փաստը, որ այս գույներն արագացնում են օրգանիզմում տեղի ունեցող գործընթացները: Բացի այդ, կրակի նշաններին բնորոշ են այս գույները:   Իսկ ահա  Օդի նշանի տակ ծնվածները նախընտրելի է, որ ունենան ալիքաձև սանրվածներ: Աստղաբանները նշում են, որ ալիքաձև մազերով կանայք ավելի գրավիչ են և հեշտ է լինում մարդկանց հետ շփումը:   ՝ online-tv.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՔԵԹՐԻՆ ՄԱՆԱՍՅԱՆԸ ՇՈՒՏՈՎ ԿԼԻՆԻ ԱՄՆ-ՈՒՄ

  Դերասանուհի Քեթրին Մանասյանի հետ զրույցի ժամանակ armcatalog..-ը պարզեց, որ Կամերային թատրոնի դերասանները "Աշխարհի թատրոններ" փառատոնով մեկնում են Լոս Անջելես` սեպտեմբերի 30ն ''Ալեքս" թատրոնում ներկայացնելու "Նազար-Նազար մինչև վերջ" կատակերգությունը: Գլխավոր դերերում են Քեթրին Մանասյանը և Անդրանիկ Հարությունյանը: Զրույցի ընթացքում դերասանուհին ասաց, որ նոր հրավեր է ստացել նկարահանվելու մեկ այլ հեռուստասերիալում, սակայն մերժել է առաջարկը, քանի որ արդեն պայմանագիր ունի Արմենիա հեռուստաընկերության հետ:  Քեթրին Մանասյանի կարծիքով թե ֆիլմում նկարահանվելը, թե թատրոնում խաղալը ունեն իրենց բարդությունը, իսկ հեռուստասերալը մեկ այլ ասպարեզ է, այն պատճառով, որ պահանջում է առավել մեծ արագություն:   Նյութը պատրաստեց` Դիանա  Մուրադյանը
Երգչուհի Լիլուի կողմից ոստիկանությանն ուղղված մեղադրանքներն անհիմն են

  ՀՀ ոստիկանություն բերման ենթարկված երգչուհի Լիլուի, նույն ինքը Լիլիթ Ղուկասյանի կողմից հասարակական կարգի խախտման առնչությամբ քննությունը կշարունակի ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժինը:    Օրեր առաջ պարզ դարձավ, որ երգչուհու գործն ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն, քանի որ վիճարկվում էր ոստիկանների գործողությունների օրինականությունը՝ երգչուհուն բերման ենթարկելու ընթացքում։ Սակայն ինչպես տեղեկացրեցին դատախազությունից, հատուկ քննչական ծառայությունում մերժվել է ոստիկանների նկատմամբ քրեական գործի հարուցումը, քանզի պարզել են, որ վերջիններս գործել են իրենց լիազորությունների սահմաններում և նրանց գործողություններում չկա հանցակազմ, իսկ Լ. Ղուկասյանի կողմից հասարակական կարգը խախտելու վերաբերյալ նյութերն այսօր դատախազությունը ուղարկել է ոստիկանություն, քանզի հասարակական կարգի խախտման վերաբերյալ գործերն ընդդատյա են հենց ոստիկանությանը։   Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22ն՝ ժամը 07.45ն, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Մաշտոցի պողոտայի թիվ 20 հասցեի մոտից բերման են ենթարկել երգչուհի Լիլուին և Կ. Պ.ն, որոնք նույն օրը՝ ժամը 06.00ն, հասարակական կարգի կոպիտ խախտմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ «Նիսան» մակնիշի ավտոմեքենայում բարձր երաժշտություն միացրած՝ մեծ արագությամբ երթևեկել են Հյուսիսային պողոտա, այնուհետև Տերյան և Ամիրյան փողոցով շարժվել դեպի Մաշտոցի պողոտա և ոստիկանների կողմից արված դիտողությանը պատասխանելով հայհոյանքներով՝ չեն ենթարկվել նրանց օրինական պահանջներին։   ՝ lurer.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Աշխարհի ամենաթանկարժեք գովազդային տեսահոլովակը .

  2009 թն «Pixar» ստուդիան նկարահանել էր «Հրեշները այլմոլորակայինների դեմ» ֆիլմի 3D – գովազդային տեսահոլովակը: Տեսահոլովակի արժեքը կազմել էր 10 մլն դոլար: Գումարի մեծ մասը ծախսվել էր ոչ թե տեսահոլովակի, այլ 150 մլն ստերեոսկոպիկ ակնոցների արտադրմանն ու տարածմանը, որոնց օգնությամբ տետք է դիտեին 3D տեսահոլովակը:     `shshyan.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
; : :