Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Ջոդի Ֆոսթերը՝ «Ոսկե գլոբուսի» դափնեկիր

    Հոլիվուդյան դերասանուհի և ռեժիսոր Ջոդի Ֆոսթերը կդառնա Արտասահմանյան մամուլի հոլիվուդյան ասոցիացիայի «Ոսկե գլոբուս» մրցանակին, գրում է Վաշինգտոն Փոստը:  Հայտարարության մեջ նշված է, որ Ֆոսթերը բազմակողմանի զանգացած կին է, ով անհավանական հաջողության է հասել և շարունակում է նոր բարձունքներ գրավել իր կարիերայում:   «Ոսկե գլոբուսի» դափնեկիրներ են Հարիսոն Ֆորդը, Ռոբերտ դե Նիրոն, Սթիվեն Սփիլբերգը, Բարբարա Սթրեյզանդը, Ուոլթ Դիսնեյը և այլոք:     `lragir.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ամերիկացին բանտից ազատ արձակվելուց 55 րոպե հետո բանկ է թալանել

  Ամերիկացի Քրիստոֆեր Ֆրանկլին Ուիվերը բանտից ազատ արձակվելուց 55 րոպե հետո բանկ է թալանել: «The Register-Guard»ն վկայակոչելով` փոխանցում է «Lenta.»-ն:    Օրեգոն նահանգի Լեյն քաղաքի բանտում նա ազատազրկման էր դատապարտվել սեռական ոտնձգության մեղադրանքով և 31 բանտարկյալների հետ միասին ազատ է արձակվել, քանի որ իշխանությունները կրճատել են բանտերի ֆինանսական հատկացումները: Այժմ բանտը, որտեղ տեղավորվում է շուրջ 500 դատապարտյալ, կարող է ընդունել միայն 135 ազատազրկվածի:   Ուիվերը` ազատ արձակվելուց հետո, ուղղվել է դեպի Pacific Continental Bank, կողոպտել այն, և բերման ենթարկվել իրավապահների կողմից: Ոստիկանությունը նրան հանձնել է Հետաքննության Դաշնային բյուրոյին, որն էլ նրան դարձյալ տեղափոխել է Լեյնի բանտ:   ՝ panora.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԿՈՉԸ ԵՎ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԱՄԵՐԳԸ ԹԲԻԼԻՍԻԻ ԵՎՐՈՊԱ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

  Հայ երաժիշտ, երգահան Արա Գևորգյանը ն տեղեկացրեց իր նոր նախագծի մասին, որը կոչվում է` “ Սիրեցեք զմիմեանս”: “Գրել եմ մի երգ, որը կոչվում է “ Սիրեցեք  զմիմեանս”, երգը նվիրված է խաղաղությանը: Մենք ունեինք խնդիր` գտնելու աշխարհի հայտնի երգիչներին  և այդ հարցում ինձ աջակցեցին Հայաստանի արտգործնախարար  Էդվարդ Նալբանդյանը, սփյուռքի մեր հայրենակիցները:  Եվ այսօր, մենք ունենք տարբեր երկրներ ներկայացնող երգիչներ: Սկզբում յուրաքանչյուր երգիչ “Սիրեցեք զմիմեանս”  ստեղծագործությունը կատարելու է  իր լեզվով և նկարահանվելու է իր երկրում, իսկ վերջում բոլորը միասին` ձեռք ձեռքի տված, կատարելու են այդ խաղաղության երգը` հայերեն  լեզվով,  իսկ կատարողների ետին պլանում լինելու է Արարատ Լեռը”,-նշեց երաժիշտը: Արա Գևորգյանը տեղեկացրեց  նաև, որ աշխարհի տարբեր երկրներում, իր բոլոր համերգների ժամանակ ընթերցվում են հանրապետության նախագահի, կաթողիկոսի, սփյուռքի նախարարի, արտգործնախարարի, մշակութի նախարարի և Կիպրոսի պարլամենտի ուղերցները: Տեղեկացանք նաև, որ հոկտեմբերի 10ն`Թբիլիսիի Եվրոպա հրապարակում, տեղի կունենա իր մենահամերգը,-“Թբիլիսիի քաղաքապետարանի և մեր դեսպանատան փոխհամաձայնությամբ: Համերգը պետք է լինի զարմացնող ու հիացնող: Մենք շատ ասելիք ունենք Թբիլիսիին: Ով գալիս է Թբիլիսիից`գովում է այնտեղի ոստիկաններին, Ճանապարհներն ու շենքերի լույսերը, իսկ մենք ունենք շատ ավելի հետաքրքիր և հպարտանալու  բաներ”: Երաժիշտը  տեղեկացրեց, որ համերգի ժամանակ ցուցադրվելու է մեր այբուբենը, գորգերը, մանրանկարչությունը, խաչքարերն ու վանքերը,-“ Երևան քաղաքն այնպես է ցուցադրվելու, որ վրացիները կդաթարեն իրենց քաղաքն այդքան շատ գովել”: Արա Գևորգյանը միջոցով  կոչ է անում բոլոր շահագրգիռ, արժանապատիվ և շնորհաշատ մարդկանց` նկարիչ, քանդակագործ, երաժիշտ և այլ տաղանդների համախմբվել այս համերգի շուրջ, որպեսզի Հայաստանը արժանապատվորեն ներկայացնենք հենց Թբիլիսիի Եվրոպա հրապարակում,-“ Միշտ ասում են “հայը իր ունեցածը չի կարողանում ներկայացնել, իսկ վրացին իր չունեցածը ներկայացնում է”: Ո՛չ, մենք շատ հպարտանալու տեղեր ունենք և այն կներկայացնենք վրացիներին: Եվ ցանկացած տաղանդաշատ մարդկանց իմ համերգում ներկայանալու տեղ կա”:  Եկեք միանանք, միայն հովանավորների կարիք ունենք, իսկ համերգի կազմակերպչական աշխատանքները ստանձնել է Հայպետ ֆիլարմոնիան Գագիկ Մանասյանի գլխավորությամբ: Աջակցում են նաև քաղաքապետը և մշակույթի նախարարը:   Նյութը պատրաստեց՝ Արևիկ Ավետիսյանը 
Ռիհաննայի նվերները Ադելին` փոքրիկի ծննդյան առթիվ

  Րիհաննան երբեք չի թաքցրել իր ունեցած սերը Ադելի նկատմամբ: Իմանալով վերջինիս երեխայի ծնվելու մասին` գեղեցկուհի Րիհաննան նրան ուղարկել է բազմաթիվ նվերներ: Դրանց շարքում են եղել մանկական հագուստներ, որոնցից երկուսի վրա գրված են եղել հետաքրքիր արտահայտություններ. «Ստեղծվել է ինը ամիս» և «Իմ մայրը ռոք աստղ է»: Բացի դրանից` նվերներ է ստացել նաև նորաթուխ մայրիկը: «Դու պետք է սեքսուալ մայրիկ լինես: Երջանիկ եղիր: Շնորհավորում եմ»,- մաղթել է Րիհաննան` Ադելին նվիրելով գեղեցիկ ներքնազգեստ: Րիհաննան սիրում է Ադելին: Նա առաջիններից է եղել, ով շնորհավորել է ապագա մայրիկին` նրա հղիության մասին իմանալուն պես: Նա շատ մանրակրկիտ ձևով է ընտրել նվերները` համոզված լինելու համար, որ այդպիսիք ոչ ոք չի նվիրի` բացի իրենից: Եվ դա ստացվել է, Ադելին անակնկալները շատ են դուր եկել: Հիշեցնենք, որ Ադելն ու իր ընտրյալը` Սայմոն Կոնեցկին, ծնողներ են դարձել վերջերս` հոկտեմբերի 19ն` ունենալով փոքրիկ տղա: `artisto.       Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝   
ՀՈԼԼԻ ԲԵՐՐԻՆ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ՏՈՒՆ

  Օրերս Հոլլի Բերրիին նկատել են օդանավակայանում: Երևում է ժամանակն էր, որ կրքոտ դերասանուհին հրաժարվեր ''մեքսիկական'' արևից: Ի դեպ նրա հագուկապից երևում էր, որ նա կատարել է ոճային մեծ փոփոխություններ: Հոլլին հագել էր պարզ ու հասարակ ամառային զգեստ, ամառային հողաթափեր, կրում էր ամառային ակնոց, գլխարկ և տարատեսակ մեքսիկական ոճի վզնոցներ: Հիշենցնենք, որ վերջերս լրացել է դերասանուհու 46 ամյակը: Այդ օրը նա մեծ շուքով նշել է ընկերների հետ Լոս Անջելեսում գտնվող '''Little Door club'' ակումբային համալիրում: Ինչպես միշտ Հոլլի Բերրին փայլում էր իր էքստրավագանտությամբ` ի ցույց դնելով իր ողջ հմայքը:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Մեխիկոյում ծաղրածուների օլիմպիադա է անցկացվել

  Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում անցկացվել է «Ծաղրածուների 10-րդ Օլիմպիադան», հայտնում է РИА Новости-ն։ Օլիմպիադան անցկացվել է «Ֆրանցիսկո Մարկես» փակ լողավազանում, որտեղ անցկացվել են Օլիմպիադա-1968 որոշ մրցումներ։ Գունավոր շորերով և շպարով դերասանները մասնակցել են մի քանի մրցույթներում՝ ներառյալ ծիծաղելի թռիչքներ ջրի մեջ, պարանի ձգում, վազքի մրցույթ հսկայական կոշիկներով։ «Մեր նպատակն է ժամանակ անցկացնել երեխաների հետ, որպեսզի նրանք տեսնեն ծաղրածուներին, հանգստանան և ծիծաղեն կամ գոնե պարզապես ժպտան»,- պատմել է մրցույթի մասնակիցներից մեկը։ «Մարզիկները» ստացել են միավորներ յուրաքանչյուր հաղթանակի համար։ Հաղթողին շնորհվել է «Ծաղրածու. Տարվա մարզիկ» կոչումը։ Միջոցառումը կազմակերպվել է Մեքսիկայի ծաղրածուների ակումբի կողմից՝ բարեգործական նպատակներով։   `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Ամուսնալուծությունից խուսափելու համար պետք է ընկերանալ զոքանչի հետ

  Տղամարդիկ պետք է ընկերանան զոքանչների հետ՝ ամուսնալուծությունից խուսափելու համար, հաղորդում են ամերիկացի հոգեբանները։ Բոլորովին վերջերս հրապարակվել են ԱՄՆ-ում անցկացված մի հետաքրքիր հետազոտության արդյունքներ։ Պարզվում է՝ ով լեզու է գտնում իր կնոջ մոր հետ, նրան հաջողվում է խուսափել ամուսնալուծությունից 20% -ով ավելի, քան նրանց, ովքեր լեզու չեն գտնում։   Հետաքրքիր է, որ կանանց մոտ պատկերը լրիվ այլ է. սկեսրոջ հետ լավ հարաբերություն ունեցողների բաժանվելու հավանականությունը 20%-ով ավելի է։ «Հարաբերությունները շատ կարեւոր են կանանց համար, իսկ նրանց նույնականացումը կնոջ եւ մոր հետ ամենակարեւորն է։ Սկեսրոջ ասածն ու արածը նրանք դիտարկում են որպես կնոջ եւ ծնողի նույնականացում», - նշում է հետազոտության առաջատար մասնագետ Թերի Օբրուքը։   Ըստ «Росбалт» , հետազոտողները 26 տարվա ընթացքում ուսումնասիրել են նույն ռասայի 373 զույգի։ Բոլորն էլ եղել են 25-37 տարեկան եւ ամուսնացել են 1986 թվականին։   ՝ top-   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :