Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Քրիսթին Սթյուարտը և Ռոբերտ Պատինսոնը միասին հայտնվել են MTV շոուին

    Աստղային զույգը` Քրիսթին Սթյուարտը և Ռոբերտ Պատինսոնը, առաջին անգամ միասին հայտնվել են հեռուստատեսային շոուին, հայտնում է VIVA-ն: Հուլիսին տեղի ունեցած սկանդալից հետո, որը տեղի էր ունեցել Քրիսթինի և ամուսնացած ռեժիսորի դավաճանության պատճառով, աստղային զույգը առաջին անգամ միասին ներկայացավ հանրությանը: Զույգը մեծ ուրախությամբ ներկայացել է MTV հեռուստաշոուին, որտեղ տեղի են ունեցել « Twilight. Saga: Dawn.» ֆիլմի 2-րդ մասի նկարահանումները:   `shshyan.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
Ադելի «21» ալբոմը ստացել է «ադամանդե» կարգավիճակ

   Բրիտանացի երգչուհի Ադելի «21» ալբոմը վաճառվել է ավելի քան 10 մլն օրինակով, նոյեմբերի 28ն հաղորդել է NME-ն` հղելով Nielsen SoundScan հետազոտության արդյունքներին: Սկավառակը «ադամանդե» կարգավիճակ է ստացել 2 տարուց քիչ ժամկետում: Այն թողարկվել է 2011 հունվարի 24ն և 10 մլն ցուցանիշը հատել նախորդ շաբաթ: «21» բրիտանական ալբոմը ամենաշատ ներբեռնվող և Մեծ Բրիտանիայում 21-րդ դարի ամենավաճառվող ալբոմն է: Այն նաև երբևէ վաճառված բոլոր բրիտանական ալբոմների թվում 5-րդն է: Սակավառակը 2011ն լավագույնն է ճանաչվել «Գրեմմի» և Brit Awards մրցանակաբաշխություններում, գրում է lenta.-ն:   ՝ panarmenian.net   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Այսօր դերասան Սերգեյ Դանիելյանը դարձավ 48 տարեկան

    Այսօր դերասան Սերգեյ Դանիելյանի ծննդյան 48-րդ տարեդարձն է: Այդ առիթով Սերգեյի ֆեյսբուքյան էջում նրան շնորհավորել են նրա ընկերները, կոլեգաները, երկրպագուները: Իր ծննդյան օրը դերասանն անց է կացնելու կամերային թատրոնում, խաղալու է «Շարքային Դանիելյան» ներկայացումը: Ձեզ ենք ներկայացնում դերասանի արված հայտարարությունը ներկայացման մասին.  Սիրելի՛ հանդիսատես, այսօր, նոյեմբերի 8ն՝ 19.00ն, Կամերային թատրոնում խաղալու եմ «Շարքային Դանիելյան» ներկայացումը: Այն իմ բանակային կյանքի մասին է: Ես ծառայել եմ Սովետական միության օրոք և կոլորիտը պահպանելու նպատակով չեմ խուսափել հայհոյանքներից և ռուսական բանակային սլենգից: ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ԵՄ` մեղմ սիրտ և կուսական ականջներ ունեցողներին` մի՛ եկեք: Հատկապես այս ներկայացումը ձեզ հակացուցված է: Սիրով ձեր` Սերգեյ Դանիելյան Հեռ. 010- 56- 60- 70   `Zh.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝       
ՄԱՆՍՈՒՐ: ԿԼԻՉԿՈ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ԱՆԻՐԱԿԱՆ ՉԵՄՊԻՈՆՆԵՐ ԵՆ

  Ամերիկյան ծանրորդ Ամիր Մանսուրը (16-0, 12 նոկաուտ), քննադատում է ուկրաինական չեմպիոններ Կլիչկո եղբայրներին: Նա չի հասկանում, թե ինչու են այսօր այդքան մեծ ոգևորության արժանանում եղբայրները: <<Երբ ես դիտում եմ եղբայրների մարտերը, հասկանում եմ, որ իրական չեմպիոնները նրանք չեն: Նրանք չեմպիոնի ոճ չունեն: Հետևաբար նրանց մարտերն ինձ համար հետաքրքիր չեն>>,-նշել է Ամիր Մանսուրը: Ծանրորդը ասել է նաև, որ այդքան ձանձրալի և մոխրագույն մարտերից հետո, նրանք շարունակում են մնալ ուշադրության կենտրոնում, և կարողանում են երկար տարիներ մնալ  չեմպիոններ: <<Բայց ինձ համար Կլիչկո եղբայրները երբեք չեն համարվել իրական չեմպիոններ>>,- եզրափակել է Մանսուրը:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
ՄԵԼԱՁԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է` “ՎԻԱ ԳՌԱ” ԽՄԲԻՑ, ՍԱՆՏԱ ԴԻՄՈՊՈՒԼՈՍԻ ՀԵՌԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

  Վերջերս կայացավ, “ՎԻԱ Գռա” խմբի երգչուհիներից մեկի` Սանտա Դիմոպուլոսի հարսանյաց հանդիսությունը: 25-ամյա Սանտայի փեսացուն հայտնի գործարար Վլադիմիր Սամսոնենկոն է: Սանտայի համար կարծես հաջողության մի դուռը բացվեց, մյուսը` փակվեց: Լուրեր էր պտտվում, թե Սանտան շուտով լքելու է խումբը: Եվ իսկապես այդպես էլ եղավ: Երգչուհու ամուսնությունից որոշ ժամանակ անց, “ՎԻԱ Գռա”  խմբի պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն երգչուհուն հեռացրեց խմբից: Հարցազրույցներից մեկի ժամանակ Մելաձեն հայտնել է ,-“ Սանտան այլևս չի աշխատում մեզ մոտ: Ես նրա հետ, մինչ հարսանիքը և ոչ էլ հարսանիքից հետո, չեմ վիճել: Նա պարզապես համապատասխան չէ խմբին: Դա պարզվել է շատ վաղուց, որ նա չի սազում ոչ խմբին, ոչ էլ բեմին: Մի խոսքով չի համապատասխանում”: Հիշեցնենք, որ նախկինում, Մելաձեն հարցազրույցներից մեկի ժամանակ հայտնել է, որ իր սպասելիքները Սանտայից ` շատ մեծ են: Եվ անձամբ, երգչուհին հուզված էր, որ ընդգրկվել էր այդ թիմում և խոստովանել էր, որ երկար ժամանակ էր ինչ ցանկանում էր երգել խմբի հետ: Սակայն ցավոք երազանքի իրականացումը տևեց շատ կարճ: Նշենք նաև, որ “ՎԻԱ Գռա” խումբն արդեն համերգներով հանդես է գալիս, սակայն` առանց Սանտայի: Իսկ այդ ընթացքում պրոդյուսերները փնտրում են խմբի երրորդ ներկայացուցչուհուն, որովհետև Մելաձեն խոստացել է, որ “ՎԻԱ Գռա”   խումբը երբեք չի “ընկնելու”:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Քիմ Քարդաշյանն ամուսնանում է

  Քիմ Քարդաշյանն ու 35-ամյա ամերիկացի ռեփեր Քանիե Վեսթը կհայտարարեն իրենց նշանադրության մասին, հենց որ Քիմը պաշտոնապես ամուսնալուծվի Քրիս Համֆրիսից, տեղեկացոնւմ է «THyBlackMan.»-ը: Վերջերս զույգին նկատել են Մայամիում, որտեղ նրանք փորձել են առանձնատուն ընտրել` 7-10 մլն դոլարի սահմանում: Բացի այդ, լանչի ժամանակ Քարդաշկանը փորձել է իր քրոջ ամուսնության մատանին, ինչը եւս ընկալվել է որպես զույգի մոտալուտ նշանադրության ակնարկ: Եւ մինչ հեռուստաեթերի աստղը մտածում է ինչպիսի մատանի ընտրել, նրա բոյ ֆրենդի հիթը, որը երեկ է տեղադրվել է համացանցում, արդեն մեծ քանակությամբ երկրպագուներ է հավաքել, հավանաբար այն պատճառով,որ կոչվում է White Dress («Սպիտակ զգեստ»):   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝         
ԱԶԱՏ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԹԱՄԲԱԼԱՑԵԼ Է ՈՒ ԱՅԺՄ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ Է ԻՐ ՀԱՄԱՐ

27- ամյա երաժիշտ Ազատ Հակոբյանը, ով վերջերս վերադարձել էր Հայաստան, պարզապես հանգիստն անցկացնելու համար, այժմ գտնվում է ԱՄն-ում և այսօր հետ զրույցում  խոսեց իր ապագա ծրագրերից: Շատերը Ազատին ճանաչում են որպես երգիչ, ոմանք` որպես երգահան, ոմանք էլ` գործիքավորող, իսկ ահա հենց ինքը` Ազատը, իրեն համարում է երաժիշտ.”Ես ինձ երաժիշտ եմ համարում, չեմ կարող առանձնացնել երգեցողությունն ու երգ գրելը. դրանք երկուսն էլ ինձ հարազատ են”,- նշեց երաժիշտը: Ազատը երաժշտական կրթություն ստացել է Չայկովսկու անվան դպրոցում, իսկ ավարտելուց հետո մեկնել է ԱՄՆ: Այն հարցին, թե ինչու է երաժիշտը այժմ ԱՄՆ-ում` պատասխանեց, որ այնտեղ պայմաններն ավելի լավ են և ամենակարևոր կապող բանը իր ծնողներն են, ովքեր այնտեղ են ապրում:Սակայն երաժիշտը հավելեց, որ շատ հաճախ է արդեն Հայաստան գալու:  Ազատի առաջին ստեղծագործությունը բոլորիս շատ հայտնի “Կարոտ” երգն է:Այդ երգը կատարել են Անի Քրիստին, Աննա Խաչատրյանը, Վարդուհի Վարդանյանը և այլոք: Այժմ նրա գրած երգերը կատարում են Ռազմիկ Ամյանը, Անդրեն, Լիաննան և ուրշներ: Վերջերս երաժիշտը հանրությանը ներկայացավ “Հավատա” երգով, որը կատարում էր Սուպեր Սաքոյի հետ մեկտեղ: Այն հարցին, թե արդյո՞ք իր համար կա տարբերություն, թե ինչ ոճում է ստեղծագործում, երաժիշտը պատասխանեց,-” Կատարում եմ այն ինչ ինձ դուր է գալիս, եթե 6/8 ոճի մեջ էլ լավ երգեմ, ապա դա էլ կանեմ”: Ազատը հետ զրույցում անկեղծանալով ասաց, որ արդեն թամբալացել է և քիչ է ստեղծագործում: Այժմ զբաղված է նոր ստեղծագործությամբ, որը գրում է իր համար, և շուտով կլսենք ու կտեսնենք այդ ստեղծագործությունը,-“ Երգը լինելու է ռիթմիկ և շատ հետաքրքիր”: Երգիչը  չմանրամասնեց՝ թողնելով այն անակնկալ:    Նյութը պատրաստեց Արևիկ Ավետիսյանը
; : :