Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

«Նորաշենի» զոհ է դարձել նաև Գայանե Ասլամազյանը

  «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվը հայտնի դարձավ նրանով, որ պարզվեց այն մասին, որ մի շարք մարդիկ բնակարաններ են գնել տարբեր նորակառույց շենքերում, սակայն ամիսներ անց պարզել են, որ նույն բնակարանը վաճառված է մի քանի մարդկանց: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ Աջափնյակ վարչական շրջանում մի բնակարան էլ գնել է հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը ու հետագայում իմացել, որ այն այլ սեփականատեր ունի: Այժմ հարուցված քրեական գործին զուգահեռ Գայանեն քաղհայցով դիմել է Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ անշարժ գույքի սեփականության իրավունքի նախնական պայմանագիրը վավեր ճանաչելու պահանջով:   `emedia.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝   
ՍՈՖԻ ՄԽԵՅԱՆԸ ՀՐԱԺԵՏ Է ԱՍԵԼ ԱՄՌԱՆԸ

  ''armcatalog..'' կայքը հարցազրույց ունեցավ սիրված երգչուհի Սոֆի Մխեյանի հետ: Նա կիսվեց իր վառ տպավորություններով` կապված այս տարվա ամառային անկրկնելի հանգստի հետ: Պարզվում է, որ հանրության կողմից մեծ համակրանք վայելող հայտնի դեմքեր Նազենի Հովհաննիսյանը, Անդրեն, Ավետ Բարսեղյանն ու Սոֆի Մխեյանը հանգստացել են միասին Մոնտենեգրո կղզում: Սոֆին այն բնորոշեց հետևյալ կերպ.- Հանգիստն անկրկնելի էր. և' ակտիվ էր, և' պասիվ. ծով, ավազ, օդապարիկներ, սկուտերներ, հաճելի, մտերմիկ միջավայր, տարատեսակ խնջույքներ: Մի խոսքով ադրենալինով, էքստրիմով և ներդաշնակությամբ լեցուն օրեր: Մենք շատ գոհ ենք. շատ լավ ժամանակ ենք անցկացրել:Իսկ այն հարցին, թե այս տարվա սեպտեմբերի մեկն ինչ-որ կերպ ասոցացվել է իր հետ, երգչուհին պատասխանեց հետևյալ կերպ.- Ո'չ, այս տարվա սեպտեմբերի մեկը ոչ մի առանձնահատուկ դեր չի խաղացել իմ կյանքում: Միայն կարող եմ ասել, որ օգոստոսի 31ն վերոնշյալ հանգստից վերադարձել եմ քաղաք և նոր դրական լիցքերով սեպտեմբերի մեկից սկսած անցել եմ աշխատանքիս:Դե եթե աշխատանք, ապա նոր երգեր, տեսահոլովակներ ու ձայնասկավառակներ և երգչուհուն ինքնաբերաբար տրվեց հետևյալ հարցը.- Արդյոք մոտ ժամանակներս նոր տեսահոլավակ սպասվում է:Սոֆին բարեհամբույր կերպով պատասխանեց.- Մոտ 1,5 ամիս է անցել նոր տեսահոլովակիս հեռարձակումից հետո, բայց անակնկալներ իհարկե սպավում են: ''armcatalog..'' կայքը մաղթում է Սոֆի Մխեյանին նորանոր հաջողություններ և բուռն ստեղծագործական կյանք:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Մազչի որդին զուգարան գնալու ճանապարհին ցած է ընկել պատուհանից

  Ուկրաինացի հայտնի մարզիկ, օլիմպիական չեմպիոն, ցատկորդ Սերգեյ Բուբկայի որդին` թենիսիստ Սերգեյ Բուբկան Փարիզում ցած է ընկել 3-րդ հարկի պատուհանից: Վաղ առավոտյան նա ցանկացել է զուգարան գնալ, սակայն նկատելով, որ բնակարանի մյուս հատված գնալու համար արգելքներ կան, փորձել է դրանք շրջանցել մի պատուհանից մյուս պատուհան անցնելու միջոցով: Անհաջող փորձի հետևանքով Բուբկան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: 25-ամյա թենիսիստը ATP World Tour համաշխարհային դասակարգման աղյուսակում 186-րդն է:   ` Mul.
ՌՈՒԶԱՆ ԱՎԵՏԻՔՅԱՆ. ՇՈՒՏՈՎ ՆՈՐ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ

  Ժողովրդական ու Էստրադային երգերի կատարող, Կոնսերվատորիայի դասախոս, գեղեցկուհի Ռուզան Ավետիքյանն իր երկրպագուներին կմատուցի անակնկալ: Իսկ ի՞նչ անակնկալ է, պարզել –ը: Վերջինիս հետ զրույցում երգչուհին նշեց, որ մինչև հեկտեմբեր հանրության դատին կհանձնի իր նոր տեսահոլովակը: Նաև հավելեց, որ շուտով, համերգային ծրագրով այլ երգիչ-երգչուհիների հետ կմեկնի Ռուսաստան: Իսկ մեր այն հարցին, թե սպասվու՞մ է մենահամերգ Հայաստանում, երգչուհին պատասխանեց. -Դեռ ոչ: Մեզ մնում է սպասել երգչուհու նոր տեսահոլովակին և հուսալ, որ այս տարի նրա կողմից անակնկալները շատ կլինեն:   Նյութը պատրաստեց Քրիստինա Բոյաջյանը
Երբ պարում են շները.

        Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
Սթրեսից տուժում է նաև սեքսը

  Գիտնականները տարբերակում են 2 տեսակի սթրես՝ դրական կամ էուսթրես և բացասական կամ դիսթրես: Եթե առաջին դեպքում այն լավ է օրգանիզմի համար, քանի որ դրական ապրումներից է առաջանում, ապա 2-րդը բացասական ապրումների հետևանքով է առաջանում և կործանարար է: Հենց 2-րդ տեսակն էլ խնդիրներ է առաջացնում, այդ թվում՝ և սեռական կյանքում:  Նյարդային և լարված իրավիճակները, մշտական անքնությունը խնդիրներ են առաջացնում նախ սրտանոթային և մարսողական համակարգերի համար, իսկ այնուհետև խաթարվում են նյարդային և հորմոնալ համակարգերը: Աստիճանաբար նվազում է դիմադրողականությունը: Այդ ամենը զրկում է սեռական ակտից լիարժեք հաճույք ստանալու հնարավորությունից, որը, սակայն, ուղեկցվում է սեքսուալ հարաբերություններ ունենալու մեծ ցանկությամբ:  Որպեսզի անկողնում խնդիրներ չառաջանան, հարկավոր է հանգիստ լուծել կոնֆլիկտային իրավիճակները, հետևել առողջությանը, լավ սնվել և քնել:   ՝ zh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
10 լավագույն մկրատաձև հարվածով գոլերը (Վիդեո)

  Ռուսական հայտնի Sports.կայքը կազմել է բոլոր ժամանակների լավագույն մկրատաձև հարվածով գոլերը, իսկ հիթ-շքերթը գլխավորում է Զլատան Իբրահիմովիչի ֆանտաստիկ գնդակը Անգլիայի հավաքականի դարպասը:    10. Ուեին Ռունի — (Մանչեսթեր Յունայթեդ Անգլիա) 9. Տրեվել Սինկլեյր — (ՔՊՌ, Անգլիա) 8. Մարկո Վան Բաստեն — (Այաքս Հոլանդիա) 7. Մանուել Նեգրեդե — (Մեքսիկայի հավաքական) 6. Ռիվալդո — (Բարսելոնա, Բրազիլիա) 5. Յուրի Ժորկաև — (Ինտեր, Ֆրանսիա) 4. Մաուրո Բրեսան — (Ֆիորենտինա, Իտալիա) 3. Ֆաբիո Կվալյարելա — (Սամպդորիա, Իտալիա) 2. Սեբաստիան Ռոմերո և Մարկո Պերես — (Խիմնասիա Լա Պլատա) 1. Զլատան Իբրահիմովիչ -(ՊՍԺ, Ֆրանսիա)   ՝ footballcity.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
; : :