Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Ռիհաննայի կրծքի դաջվածքը. ՖՈՏՈ

  Վերջերս համացանցում հայտվել են նկարներ, որտեղ երևում է Ռիհաննայի կրծքի դաջվածքը:   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՆԱԽՈՐԴ ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՏԱՍՆՅԱԿԻ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՎ ԱՅՍ ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՏԱՍՆՅԱԿԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ

  Ներկայացնենք նախորդ շաբաթվա ԹՈՓ տասնյակը՝   1 հորիզոնական. Միհրան Ծառուկյան 2 հորիզոնական. Խաչիկ Եղոյան 3 հորիզոնական. Արթուր Պետրոսյան 4 հորիզոնական. Ալեքսանդր Բաբասյան 5 հորիզոնական. Հայկ Չոմոյան 6 հորիզոնական. Հայկ Ղուկասյան 7 հորիզոնական. Սիլվա Հակոբյան 8 հորիզոնական. Անդրանիկ Հարությունյան 9 հորիզոնական. Վլադիմիր Կոստանյան 10 հորիզոնական. Մագա Մարտիրոսյան   Այս շաբաթվա ԹՈՓ տասնյակում կատարվել է հետևյալ փոփոխությունները՝ Առաջին հորիզոնականում հաստատուն կերպով շարունակում է մնալ Միհրան Ծառուկյանը: Ալեքսանդր Բաբասյանը, դիրքերը ամրապնդելով, 4-րդ հորիզոնականից բարձրացել է 2-րդ հորիզոնական, իսկ Խաչիկ Եղոյանը 2-րդ հորիզոնականից մեկ քայլ իջել է ներքև՝ 3-րդ հորիզոնական: Արթուր Պետրոսյանը, Հայկ Չոմոյանը և Անդրանիկ Հարությունյանը նույնպես մեկ քայլով իջել են  ներքև և հաստատվել համապատասխանաբար 4-րդ, 6-րդ և 9-րդ հորիզոնականներում, մինչդեռ, Հայկ Ղուկասյանը 6-րդ հորիզոնականից վերադասավորվել է 5-րդ հորիզոնականում: 7-րդ հորիզոնականում շարունակում է մնալ Սիլվա Հակոբյանը, իսկ որքան էլ որ զարմանալի է մի քանի ժամվա ընթացքում Դիանա Գրիգորյանը հայտնվել է ԹՈՓ տասնյակում և գրավել է 8-րդ հորիզոնականը՝ շարունակելով ամրապնդել իր դիրքերը: 10-րդ հորիզոնականը, ինչպես և նախորդ շաբաթ, այս շաբաթ ևս եզրափակում է Մագա Մարտիրոսյանը:   Մասնակիցների էջերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
Տարվա ամենասեքսուալ ֆուտբոլիստ համարվել է Ռոնալդուն

  Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն ամերիկյան «People» ամսագրի վարկածով ճանաչվել է 2012 թ. ամենասեքսուալ մարզիկ:   2-րդ տեղը գրավել է «Նյու Յորք Ջայանթսի» հարձակվող Վիկտոր Կրուսը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է լողորդ Նաթան Ադրիանուն:   Հավելենք, որ ամենասեքսուալ մարզիկների տասնյակում են ընդգրկվել նաև Հենրիկ Լունդկվիստը, Էնդի Մարեյն ու Լեբրոն Ջեյմսը:   ՝   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ավելացրու գույներ. Ջենիֆեր Լոպեսը` նոր գովազդում. Ֆոտո և վիդեո

  Հանրահայտ դերասանուհի ու երգչուհի Ջենիֆեր Լոպեսը նկարահանվել է հայտնի «Teelogy» բրենդի մարզաշապիկների գովազդում, հայտնում է SPLETNIK-ը: Բրենդի և Ջեյ Լոյի համագործակցության շրջանակներում 43-ամյա երգչուհին ցուցադրել է վառ մարզաշապիկներ` հագեցած պատկերներով: Գովազդային հոլովակում Ջենիֆերը պատմում է, թե ինչու է նախընտրում «ֆուտբոլկաներ» առօրյա կյանքում: Ամեն դեպքում, մենք գիտենք, որ Ջեյ Լոն սիրում է ոչ միայն հարմարավետ «քեժուալ»` պրակտիկ-առօրյա ոճը, այլև դիզայներական զգեստներ:     `shshyan.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Ռոուեն Աթկինսոնը որոշել է հրաժարվել միստր Բինի կերպարից

    Բրիտանացի երգիծական հայտնի կերպարը` միստր Բինը կվերանա, այդ դերը մարմնավորող հայտնի դերասան Ռոուեն Աթկինսոնը որոշում է կայացրել այդ կերպարից հրաժարվելու և դրամատիկ պերսոնաժների վրա աշխատելու մասին, հաղորդում է РИА Новости գործակալությունը` հղում կատարելով Daily Telegraphն տված դերասանի հարցազրույցին: Միստր Բինը, անհրապույր ու սակավախոս բրիտանական էքսցենտրիկ տղամարդը հեռուստատեսությունում հայտնվեց 1990թ.: Երգիծական սերիալը ավարտվեց 5 տարի անց, սակայն մինչ այժմ այն Աթկինսոնի ամենահայտնի կերպարն է, որով իր 57 տարեկան հասակում նա շարունակում է հանդես գալ: Նշենք, որ Բինը մասնակցել է նույնիսկ Լոնդոնի Օլիմպիադայի բացման հանդիսավոր արարողությանը: Պարբերականին տված հարցազրույցում դերասանը խոստովանել է, որ եթե դու նույնիսկ այդ տարիքում ես շարունակում «երեխայական» դերեր խաղալ, ապա դա «բավական տխուր» տեսք է ստանում: «Ամբողջ այդ պատմությունը ինձ հսկայական կոմերցիոն հաջողություն բերեց, սակայն այն երեխայական է և հսկայական ֆիզիկական ակտիվություն է պահանջում: Կարծում եմ, որ ես ավելի ու ավելի քիչ Բին կխաղաղմ», - ասել է Աթկինսոնը: Այժմ նա մտադիր է կենտրոնանալ դրամատիկական դերերի վրա լոնդոնյան Վեսթ էնդում` շրջանում, որտեղ բազմաթիվ հայտնի դրամատիկական և երաժշտական թատրոններ են գործում:     `tert.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝         
ՆԱԽՈՐԴ ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՏԱՍՆՅԱԿԻ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՎ ԱՅՍ ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ԱՍՆՅԱԿԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ

  Որքան էլ որ զարմանալի է, նախորդ շաբաթվա և այս շաբաթվա Թոփ տասնյակում մասնակիցների  փոփոխություն տեղի չի ունեցել, սակայն մասնակիցները վերադասավորվել են: Այսպես՝    Նախորդ շաբաթվա Թոփ տասնյակը հետևյալն էր՝   1. Միհրան Ծառուկյան 2. Ալեքսանդր Բաբասյան 3. Խաչիկ Եղոյան 4. Արթուր Պետրոսյան 5. Հայկ Ղուկասյան 6. Հայկ Չոմոյան 7. Սիլվա Հակոբյան 8. Դիանա Գրիգորյան 9. Անդրանիկ Հարությունյան 10. Մագա Մարտիրոսյան   Այս շաբաթ մասնակիցները վերադասավորվել են հետևյալ կերպ՝   1. Միհրան Ծառուկյան 2. Դիանա Գրիգորյան 3. Ալեքսանդր Բաբասյան 4. Արթուր Պետրոսյան 5. Խաչիկ Եղոյան 6. Հայկ Չոմոյան 7. Հայկ Ղուկասյան 8. Սիլվա Հակոբյան 9. Անդրանիկ Հարությունյան 10. Մագա Մարտիրոսյան  
Բրիթնի Սփիրսը Forbes վարկածով ճանաչվել է ամենաբարձր վարձատրվող երգչուհին

     Ամերիկյան Forbes հանդեսը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող երգչուհիների ցանկը: Վարկանիշի առաջին տեղում 31-ամյա փոփ աստղ Բրիթնի Սփիրսն է, որը նախորդ տարվա մայիսից մինչև այս տարվա մայիսը վաստակել է 58 մլն դոլար: Մեծ խզումով երկրորդ տեղում է 22-ամյա քանթրի կատարող Թեյլոր Սվիֆթը, որը մեկ տարում 57 մլն դոլար է վաստակել: Եռյակը եզրափակում է 24-ամյա փոփ աստղ Ռիհաննան: Նա վաստակել է 53 մլն դոլար: Forbes վարկանիշը կազմվում է սեփական տվյալների, ինչպես նաև շոու բիզնեսի ինսայդերների հետ հարցազրույցների հիման վրա:     ՝ PanARMENIAN.Net     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
; : :