Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Անջելինա Ջոլիի հարսանեկան զգեստը L’Wren Scottց.

    Բոլորը սպասում են Հոլիվուդի ամենահայտնի զույգի` Բրեդ Փիթի եւ Անջելինա Ջոլիի այդքան սպասված հարսանիքին: Լուրեր են պտտվում, որ Անջելինա Ջոլիի զգեստը կարվելու է L’Wren Scott բրենդի կողմից: Ջոլլին տարբեր միջոցառումների ժամանակ ներկայացել է այս բրենդի զգեստներով: Հիշեցնենք, որ Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին միասին են 2006 թվականից եւ ունեն 6 երեխա. որդիներ Շիվանը, Փաքս Թենը և Նոքս Լեոնը, իսկ դստրերը՝ Զախարա Մարլի, Շայլո Նուվել և Վիվիեն Մարշելինը: Բոլոր երեխաների ազգանունը Ջոլի-Փիթ է:   ՝ Zh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
ՆԱՈՄԻ ՔԵՄԲԼԼԸ ՍԵՓԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ԿՓՈՐՁԻ ՆՈՐ ՇՈՈՒ ԾՐԱԳՐՈՒՄ

  Յուրաքանչյուր մոդել իր կարիերայի ընթացքում ցանկություն է ունենում սեփական  ուժերը փորձել նաև  հեռուստաընկերությունում: Հաիդի Գլումը նեկայացավ հեռուստադիտողներին  «Պոդիում» նախագծով, Թայնա Բանքսը զբաղվում է «Թոփ-մոդել ամերիկյան ձևով» նախագծով, իսկ 42-ամյա Նաոմի Քեմբլլը կդառնա նոր  ˝The Face˝ շոու ծրագրի դեմքը:  Սեպտեմբերին Նյու-Յորքում, երբ կսկսվի մոդային նվիրված շաբաթը, կսկսվեն նաև շոու ծրագրի նկարահանումները: Ասեկոսներ են տարածվել, որ նախագծին մասնակցելու է նաև Կառոլինա Կուռկովան , ով այժմ իր ակտիվ գործունեությամբ հանդես է գալիս գերմանական ˝Das Perfekte Model˝ շոու ծրագրում: Նաոմի Քեմբլլը կլինի յոթերորդ երջանիկ մոդելը, ով կունենա իր անհատական շոու ծրագիրը: Բացի այդ,  մոդելը մասնակցում է ˝Interview˝ ամսագրի պատրաստմանը: Իր հարցազրույցում Նաոմին նշել է, որ շոու ծրագիրը կունենա հսկայական ներդրում մոդելային ասպարեզում, իսկ հեռուստադիտողները կարող են տեսնել մի նոր աշխարհ, որը գտնվում է կուլիսներից այն կողմ, որտեղ նա անցկացնում է իր թանկագին ժամանակը:   Նյութը պատրաստեց Մարգարիտ Ավետիսյան
Ինչպե՞ս երկարեցնել թարթիչները տնային պայմաններում

  Եթե ուզում եք մշտապես գայթակղիչ հայացք ունենալ, ուշադրություն դարձրեք Ձեր թարթիչներին, ընդ որում՝ պետք չէ անընդհատ վազել գեղեցկության սրահներ: Գործը նաև տնային պայմաններում է հնարավոր գլուխ բերել:  1. Ձիթապտղի յուղի մի քանի կաթիլ կաթացրեք բամբակի փոքրիկ կտորի վրա ու այն դրեք թարթիչներին՝ թողնելով մոտ 5 րոպե, ապա լվացեք աչքերը գոլ ջրով: Այս գործողությունը կրկնելով 4 շաբաթ շարունակ՝ կզգաք, թե ինչպես է փոխվում թարթիչների որակը, թե ինչպես են դրանք դառնում առավել առատ ու փայլուն: 2. Քնելուց առաջ թարթիչների սանրիկին մի քիչ վազելին քսեք ու սանրեք թարթիչները: Կատարեք այս գործողությունը ամեն օր ու կհասնեք անհավատալի արդյունքների: 3. Որոշ ժամանակ հրաժարվեք թարթիչների ջարդիչից : Այն աննկատ, բայց լուրջ վնաս է հասցնում թարթիչներին ու կանխում է դրանց աճը: Փորձեք գոնե մեկ ամիս հանել այն կիրառությունից, հետո էլ առավել հազվադեպ օգտագործեք: 4. Е վիտամինի յուղ գնեք ու հնարավորության դեպքում ամեն օր մի քանի կաթիլ քսեք թարթիչներին: Այս վիտամինը կօգնի բարելավել թարթիչների որակն ու խտություն կհաղորդի դրանց:   `zh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Պուգաչովայի դուստրն առանց ամուսնու չի մնա

  Քրիստինա Օրբակայտեի անձնական կյանքի մասին լուրերը նորից խիստ չափազանցված են: Ինչպես հաղորդում է «ЕвроСМИ»-ն, երգչուհին պատասխանել է լրագրողների հարցերին ուկրաինական «Ինտեր» հեռուստաալիքի հոբելյանի ժամանակ: Պարզվել է նրա որդին` Նիկիտան չի ամուսնանում իր ընկերուհու` Աիդայի հետ: Երկրորդը` Աիդան հղի չէ, եւ երրրոդը երգչուհին չի պատրաստվում ամուսնալուծվել Միխայիլ Զեմցեւից: «Մեր ընտանիքը մեկ միացնում, մեկ բաժանում են: Բայց Նիկիտան դեռ չի պատրաստվում ամուսնանալ, ես էլ չեմ պատրաստվում ամուսնալուծվել: Դստերս ցանկանում ենք մկրտել Մոսկվայում մեկ ամիս անց: Նա կընդունի իմ հավատքը` կաթոլիկություն»,-ասել է երգչուհին:   ՝   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
86-ԱՄՅԱ ԴՔՍՈՒՀԻ ԱԼԲԱՆ ՀԱԳԵԼ Է ԼՈՂԱԶԳԵՍՏ

  86-ամյա դքսուհի Ալբան ամուսնու` 61-ամյա Ալֆոնսոյի հետ հնագստանում է Ֆորմենտերա կղզում: Նրանց ընկերակցել է նաև դքսուհու օգնականը, ով ուղեկցել է նրան լողափում անցկացրած ողջ ընթացքում: Հետաքրքիր արձագանքների է արժանացել այն հանգամանքը, որ այդ տարիքում կինն առանց կաշկանդվելու հագել է նմանատիպ լողազգեստ: Երևում է, որ չնայած այդ տարիքին, դքսուհին բավականին ակտիվ կենսակերպ է վարում: Հիշեցնենք, որ շուտով կլրանա դքսուհու և նրա կողակցի ամուսնության մեկ տարին: Գուցե մինչ օրս բոլորն էլ հիշում են Ալբայի ապշեցուցիչ պարը խորանին ընդառաջ գնալիս:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը 
Տհաճ անակնկալ արքայազն Չարլզ Պապուայի հետ Նոր Գվինեայում.

  Նոր Գվինեայում շրջագայության ժամանակ արքայազնի S-Cass -ը տհաճ անակնկալ է մատուցում նրան:         Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Սամուել Սևյանն՝ աշխարհի չեմպիոն

  Սամուել Սևյանը, ով ներկայացնում է ԱՄՆ-ն Սլովենիայի Մարիբոր քաղաքում, նվաճել է շախմատի աշխարհի Մ12 պատանիների չեմպիոնի տիտղոսը:   ՝ mul.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :