Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Բացահայտում Բերմուդյան Եռանկյունի մասին.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Հայաստան-Լիտվա հանդիպման տոմսերն կարժենան 3000-8000 դրամ

  2012թ. նոյեմբերի 14ն Վազգեն Սարգսյանի անվան ''Հանրապետական'' մարզադաշտում տեղի կունենա Հայաստանի և Լիտվայի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը: Ինչպես հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը` վերը նշված խաղի տոմսերը կվաճառվեն նոյեմբերի 6ց` ''Հանրապետական'' մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում և ''Հյումել'' խանութների ցանցում: Տոմսերի արժեքն է` - հարավային և հյուսիսային տրիբունաներ` 3000 դրամ - արևելյան տրիբունա` 5000 դրամ - արևմտյան տրիբունա` 8000 դրամ:   ՝ mul.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Toyota-ն նորոգման համար հետ Է կանչում պատմության մեջ ռեկորդային թվով ավտոմեքենաներ

  Ճապոնիայի «Տոյոտա» ավտոհսկան նոյեմբերի 14ն հայտարարել Է նորոգման համար պատմության ընթացքում ռեկորդային թվով ավտոմոբիլների հետկանչման մասին: Խոսքը վերաբերում Է գրեթե երեք միլիոն ավտոմեքենաների, որոնք վաճառվել են երկրի ներսում եւ արտասահմանում:   Ճապոնիայում հետ Է կանչվում 1,52 միլիոն ավտոմեքենա, որոնք վաճառվել են 2000 թվականի օգոստոսից մինչեւ անցյալ տարվա վերջը: Գործողությունը տարածվում Է 13 մոդելների վրա, ներառյալ Ճապոնիայում շատ մեծ ժողովրդականություն վայելող հիբրիդային «Պրիուս»-ը:   Արտասահմանում նորոգման Է ենթակա շուրջ 1,25 միլիոն ավտոմոբիլ: Մի շարք դետալների անբավարար որակի պատճառով դրանցում որոշ դեպքերում կարող Է լռվել ղեկային կառավարումը: Թերություններ են հայտնաբերվել  նաեւ մի շարք հիբրիդային ավտոմեքենաների Էներգահամակարգերում:   Այս գործողությունը, դատելով ըստ ամենայնի, մեծ վնաս կհասցնի «Տոյոտա» վարկին, որը վերջերս հայտարարել Է ամբողջ աշխարհում իր արտադրության ընդլայնման պլանների մասին:   ՝   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
“ՈՐԲԵՐԸ” ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ ԷԴԳԱՐ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԻՄԱ ԷԼ ԶՐԿՎՈՒՄ Է ԿՆՈՋԻՑ...

  Փաստորեն  կորցնելով  ապագա  ատամնաբույժ,  այսօր  արդեն  ունենք  պրոֆեսիոնալ  դերասան. ”Մանկության  երազանքս  էր  դառնալ  ատամնաբույժ, դպրոցն  ավարտելուց  հետո  սկսեցի  պարապել  Երևանի  Բժշկական  Համալսարան  ընդունվելու  համար,  սակայն  երկու  ամսում   իմ  բոլոր  ծրագրերը  փոխվեցին  և  ընդունվեցի   Հայֆիլմ  կինոդերասանի  ստուդիա,  որն  ավարտելուց  հետո  ընդունվեցի  թատերական  ինստիտուտ  և  հեռվում  թողեցի  մանկությանս  երազանքը`  չդառնալով  ատամնաբույժ”,-  հետ  զրույցում  նշեց  Էդգար  Սարգսյանը :  Առաջին  ֆիլմը,  որում  էդգարը  նկարահանվել  է  “Որբեր”  հեռուստասերիալն  էր:   Այժմ  դերասանը  նկարահանվում  է  երկու  ֆիլմում,  որոնք  շուտով  կհայտնվեն  եթերում. ”Հեռուստասերիալը,  որի  վերնագիրն  է   “Կանայք” ` եթերում  կհայտնվի  մեկ  ամսից”,- նշեց  Էդգարը:  Հեռուստասերիալի  հիմնական  միտքը  երեք  կանանց  մասին  է,  որոնք  ճանապարհորդության  ժամանակ  վթարի  հետևանքով  զոհվում  են,  և  այդ  ընտանիքի  տղամարդիկ    սկսում  են  ապրել    առանց  իրենց  կանանց,  տղամարդկանցից  մեկը  Էդգարն  է ` Արթուրի  դերում.”Ճիշտ  է  այդքան  էլ  հաջող  դեր  չէ`  ֆիլմում  թմրամոլ  եմ  դառնում, սակայն  ընթացքում  ընկերներս  ինձ  կփորձեն  ճիշտ  ուղղու  վրա  դնել”:  Հեռուստասերիալի  ռեժիսորը  Աննա  Գևորգյանն  է,  իսկ  սցենարիստը`  Արմեն  Հարությունյանը:  Մյուս  ֆիլմը ,  որի  աշխատանքները  նոր  ընթացքի  մեջ  են` գեղարվեստական  ֆիլմ  է,  որի  վերնագիրը  դեռ  որոշված  չէ.”  Կամ  կլինի  “Զինվորը”  կամ  “Դիրքեր”,-զրույցում   հավելեց  Էդգարը: Էդգար Սարգսյանի էջը կարող եք տեսնել այստեղ` ԷԴԳԱՐ ՍԱՐԳՍՅԱՆ Նյութը  պատրաստեց  Արևիկ  Ավետիսյանը
Հայը, թուրքը, վրացին.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԵՐԳՉՈՒՀԻՆ ՍՏԻՊԵԼ Է ԵՐԿՐՊԱԳՈՒՀՈՒՆ, ՈՐՊԵՍԶԻ ՇՈՅԻ ԿՈՒՐԾՔԸ, ՄԱԶԵՐԸ ԵՎ ՇՈՒՐԹԵՐԸ

  Հանրահայտ երգչուհի Վեռա Բրեժնևան բառացիորեն ցնցել է բազմաթիվ երկրպագուների, երբ նա հանկարծ բեմ է քաշել երկրպագուհիներից մեկին և ստիպել է շոյել կրծքերը, մազերը և շուրթերը: Ակնհայտ է, որ Վեռա Բրեժնևան հոգնել է լրագրողների անընդհատ կասկածներից, թե իր մարմնի մասերը արհեստական են: Եվ որոշել է վերջնականապես վերջ դնի նման կասկածներին: Ահա թե ինչպես է դա տեղի ունեցել: Համերգներից մեկի ժամանակ երգչուհին հագել էր շատ երկար վարդագույն զգեստ և փարթամեցրել շիկահեր մազերը: Բեմին կանգնած, շատ հանկարծակի, դահլիճից  դուրս է քաշում իր երկրպագուհիներից մեկին,-“ Իմ մասին ինչեր ասես որ չեն խոսում: Ասում են , թե իմ կրծքերը արհեստական են, մազերս արհեստական երկարեցրած է, իսկ շուրթերս նույնպես արհեստական է: Ահա դուք, եկեք ինձ մոտ: Եկեք ստուգենք”: Ամաչկոտ աղջիկը իրեն շատ անհարմար էր զգում բեմի վրա, անընդհատ անկանոն շարժվում էր, մինչև Բրեժնևան կատարեց իր քայլերը: Նա վերձրեց երկրպագուհու ձեռքը և դրեց աջ կրծքին: “Ահա, դիպչեք իմ կրծքին: Դուք տեսնում և զգում եք չէ, որ այն իրական է, իմ մազերին ձեռք տվեք, այն արհեստական չէ”: Երկրպագուհին մի կերպ ամաչելով վերցնում է բարձրախոսը, որպեսզի բարձրաձայնի Վեռայի բնական լինելու մասին: Սակայն այսպիսով չավարտվեց Բրեժնևայի “հետազոտությունները”: Երգչուհին, վերցնելով աղջկա ձեռքը, մոտեցնում է շուրթերին և հետաքրքրվում,-“Եվ ինշպիսին են շուրդերս”: Երկրպագուհին բարձրաձայնում է, որ ամեն բան բնական է: Այդ ժամ հանգստացած երգչուհին աղջկան թողնում է, որ գնա դահլիճ, իսկ ինքը շարունակում է իր համերգը: Հիշեցնենք նաև, որ Վեռա Բրեժնևան հորաքույր է դարձել: 
Սամուել Սևյանն՝ աշխարհի չեմպիոն

  Սամուել Սևյանը, ով ներկայացնում է ԱՄՆ-ն Սլովենիայի Մարիբոր քաղաքում, նվաճել է շախմատի աշխարհի Մ12 պատանիների չեմպիոնի տիտղոսը:   ՝ mul.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :