Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Աշխարհի ամենաբարձրահասակ մարդը ժամանել է Մոսկվա

  Մոսկվա է ժամանել Սուլթան Կոսենը` աշխարհում ամենաբարձրահասակ մարդը, ում հասակը կազմում է 2 մետր 51 սանտիմետր: Նա Մոսկվա է ժամանել, որպեսզի մասնակցի ռուսական կենտրոնական ալիքով հեռարձակվող թոք-շոուին,-հաղորդել է  «Интерфакс» մամլո ծառայությունը: Հայտնել է, որ Կասիոն ազգությամբ թուրք է, 2009 թվականին հայտնվել է Գինեսի գրքում, որպես աշխարհում ամենաբարձրահասակ մարդ: “ Բացի այդ, տղամարդը սահմանել է ևս մեկ համաշխարհային ռեկորդ. նրա ձեռքն աշխարհում ամենամեծն է` 275 սանտիմետր”-հայտնել է մամլո ծառայությունը: Այնտեղ նշել են, որ այդպիսի աճի պատճառը հազվագյուտ հանդիպող հիվանդությունն է` ակրոմեգալիա: Այս աճի պատճառով, մարդը կարող է քայլել միայն հենակների օգնությամբ: “Օդանավակայան ժամանելիս, տղամարդուն հանդիպեցին ամբիոնի աշխատակազմը, ովքեր Կոսենին օգնեցին  ստանալ ուղեբեռը, իսկ այնուհետև ուղեկցեցին երթուղային մեքենայով”-հայտնել է մամլո ծառայությունը:   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Շեր-Դոնալդ Թրամփ պայքարը տեղափոխվել է թվիթերյան հարթակ

  Հայկական ծագմամբ հայտնի ամերիկացի երգչուհի Շերը ելույթ է ունեցել Macy’s հանրախանութի դեմ, որտեղ վաճառվում է Դոնալդ Թրամփի հավաքածուն։ Շերը նշել է, որ մամուլի ուշադրությունը գրավելու համար վաճառվում են ռասիստ, խաբեբա կեղծամավորի հիմարի ապրանքը։ Թրամփն էլ իր հերթին  Թվիթերում գրել է, որ ինքը կեղծամ չի կրում` հավելելով, որ երգչուհին լավ կանի` հիշի իր բոլոր պլասատիկ վիրահատություններ   `hraparak.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Ողջո՜ւյն միջին աշխատավարձ ստացող ու "խոպանից" ուղարկված գումարներով "յոլլա" գնացող ՀՀ քաղաքացի՛:

  Աշխարհի ամենաթանկ արժույթները ՀՀ դրամի համեմատությամբ   Ողջո՜ւյն միջին աշխատավարձ ստացող ու "խոպանից" ուղարկված գումարներով "յոլլա" գնացող ՀՀ քաղաքացի՛: Չնայած մեր երկրում տնտեսական վայրիվերումներին ու ֆինանսական խնդիրներին` ունեմ մի հետաքրքիր զբաղմունք, այն կոչվում է բոնիստիկա կամ նումիզմատիկա, այսպիսի հոբբիով "տառապում են" շատ-շատերը: Իրականում սա տարբեր երկրների թղթադրամներ կամ մետաղադրամներ հավաքելու սովորությունն է: Այսպիսով որոշել եմ իմ նախասիրություններով երբեմն կիսվել նաև մեր ընթերցողների հետ: Այս անգամ կանդրադառնամ աշխարհի ամենաթանկ արժույթներին ՀՀ դրամի համեմատությամբ:    ՀԳ. Արտարժութային հաշվարկներում հնարավոր են մի-քանի լումայի շեղումներ, ներեցե՛ք անշնորհ "տնտեսագետիս" ;)   10. GEL Մեր հարևան վրացիներն իրենց "ցխելի սիմիդիով" ու  ազգային արժույթով հանգրվանել են այս հորիզոնականում: 1 վրացական լարի = 244,43 ՀՀ դրամ   9. USD Թեկուզ և նրանց երբեմն հիմար են անվանում, բայց միևնույնն է, նրանց ազգային արժույթն ամենահայտնին է աշխարհում: 1 ԱՄՆ դոլար = 407.71 ՀՀ դրամ   8. AZN Թեկուզև նրանք կորցրել են իրենց արժանապատվությունը, տանուլ են տվել պատերազմում, սակայն նավթային պաշարներն օգնում են պահպանել "ազգային" արժույթի դիրքերը: 1 ադրբեջանական մանաթ = 519,51 ՀՀ դրամ   7.EUR Հին աշխարհամասը միավորվել է մեկ կառույցի մեջ, սակայն ամեն ինչ այնքան էլ հարթ չէ այնտեղ, ինչպես թվում է: Բայց Եվրոպան կարող է պարծենալ իր ընդհանուր ձեռքբերումով... երևի միակը, որն անփոփոխ է ու չի զիջում իր դիրքրը: 1 եվրո = 520,32 ՀՀ դրամ   6.  JOD Այս Աստվածաշնչյան երկիրը ամենաթեժ տուրիստական ուղղություններից է, որը ձգում է նաև մեր հայրենակիցներին: Իսկ իր դրամական միավորը տեղակայվել է մեր 6-րդ հրիզոնականում: 1 հորդանանյան դինար = 575,051 ՀՀ դրամ   5. GBP Մինչ նրանք թեյ են խմում, խոսում եղանակի մասին ու կազմակերպում շքեղ թագավորական հարսանիքներ, իրենց ազգային արժույթը հարմարավետ տեղավորվում է մեր 5-րդ հորիզոնականում: 1 բրիտանական ֆունտ-ստերլինգ = 646,6 ՀՀ դրամ   4. LVL Մերոնք Յուրմալայում բեմեր են գրավում, իսկ լատվիական լատը իր դիրքերն է ամրապնդում մեր "օլիգարխիկ" հիթ-շքերթում: 1 լատվիական լատ = 747,57 ՀՀ դրամ   3. OMR Այս արաբական երկրում ապրում է գրեթե այնքան մարդ, որքան Հայաստանում, սակայն կենսապայմաններն այստեղ անհամեմատելի են, դե, հասկանում եք, գազ, նավթ... ու բնականաբար կայուն և բարձր ազգային արժույթ: 1 օմանական ռիալ = 1059,88 ՀՀ դրամ   2. BHD Այս կղզի-դքսության տնտեսության հիմնական ճյուղը հնուց ի վեր մարգարտի արտահանումն էր, ինչն էլ հետագայում խառնվելով սև ոսկուն` այս կղզին դարձրեց իսկական դրախտ բնակիչների համար: 1 բահրենյան դինար = 1081,75 ՀՀ դրամ   1. KWD Նոյեմբերի 10ն քուվեյթցիներն էնպես նշեցին իրենց սահմանադրության օրը, որ այն ոչ միայն լուսաբանվեց աշխարհի բոլոր ԶԼՄ-ների կողմից, այլև հայտնվեց Գինեսի ռեկորդների գրքում` որպես ամենալայնածավալն աշխարհում: Միգուցե արժեր նաև ազգային արժո՞ւյթը գրանցել` որպես ամենաթանկն աշխարհում: 1 Քուվեյթի դինար = 1443,445 ՀՀ դրամ   ՀՀԳ. Մինչ կսկսեք անիծել մեր սև օրն ու պատմաաշխարհաքաղաքական երկարաշունչ պատճառահետևանքային կապեր փնտրել, շտապեմ տեղեկացնել, որ պատրաստում եմ նյութ, որտեղ ներառված են աշխարհի ամենաէժան արժույթները ՀՀ դրամի համեմատությամբ:   ՝ pahooo.blogspot.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԸ ՀԵԼԼՈՈՒՆԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՋՐԱՀԱՐՍԻ ԿԵՐՊԱՐՈՒՄ

  Քիմ Քարդաշյանը և նրա ընկերը` Քանեյ Ուեստը Նյու Յորքում մասնակցել են Հելլոինյան շքերթին: Սիրահարները ընտրել էին ծովի շունչ ունեցող հագուստներ: Քիմ Քարդաշյանը հագել էր ջրահարսի շքեղ հագուստ, իսկ նրա ընկերը` Քանեյը, առանց կաշկանդվելու հայտնվեց կոստյումով, ծիծաղելի կարմիր սանդալներով, սպիտակ, կիսածալված տաբատով: Քիմի հագուստի վրա կային հազարավոր խխունջների պատյաններ: Հետաքրքիր է, որտեղից էին գտել այդքան խխունջներ Քիմի զգեստի համար: Հիշեցնենք նաև, որ Քիմ Քարդաշյանը պատրաստվում է ամուսնանալ Քանեյ Ուեստի հետ:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը  
Նրանք իրական տաղանդներ են.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Էդմոնդ Քեշիշյանը և Աննա Վարդանյանը ամուսնացել են. ՖՈՏՈ

    Այսօր՝ նոյեմբերի 14ն, Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում, Տեր Հակոբ քահանայի օրհնությամբ տեղի ունեցավ հեռուստաօպերատոր Էդմոնդ Քեշիշյանի և ՀՀ վերահսկիչ պալատի լրատվական ծառայության պետ Աննա Վարդանյանի պսակադրության արարողությունը: Ներկա էին հարազատները, մտերիմները և ընկերները:    Հարսանիքի կնքամայրը ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սուսաննա Տոնոյանն էր, իսկ կնքահայրը՝ բեյրութահայ Հովսեփ Հավարյանը:    Էդմոնդ Քեշիշյանը ճանաչված ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի եղբայրն է:   Արարողությանը ներկա է եղել նաև ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:     ՝ shshyan.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
«Wired» ամսագիրը կազմել է աշխարհի ամենավտանգավոր անձանց ցուցակը

  Ամերիկյան «Wired» ամսագիրը կազմել է մոլորակի ամենավտանգավոր անձանց ցուցակը, որում ընդգրկված է նաեւ ռուսաստանցի ծրագրավորող, տեղեկատավական անվտանգության հարցերով հայտնի մասնագետ, «Կասպերսկու լաբորատորիա» ընեկերության հիմնադիր Եվգենի Կասպերսկին: Նա 8 –րդ հորիզոնականում է:   Ցուցակում ներկայացված իսկական հանցագործների թվում է  Մեքսիկայի ամենահայտնի նարկոբարոններից մեկը` Հոակաին «Էլ Չոպո» Գուսմանը:   Ամսագրի վերլուծաբանները ցուցակում են ներառել նաեւ Սիրիայի նախագահ Բաշար Աասադին, ով զբաղեցնում է  երկրորդ հորիզոնականը, իսկ ամենավտանագավոր մարդ ամսագիրը համարել է Իրանի զինուժի հրամանատար Քասամի Սոլեյմանին, հաղորդում է  РБК-ն:   Մեկնաբանելով Կասպերսկուի ներկայությունը, ամսագիրը նշել է, որ հենց նրա «Լաբորատորիան» է Մերձավոր Արեւելքում վիրուսային ալիքի հեղինակը:   ՝   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; Если у ребенка правосторонний сколиоз - приходите в центр Бубновского. : :