Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Իշխանուհու լիմուզինը աճուրդի է դրվել 1,2 մլն ֆունտ ստերլինգով

  Օրերս, աճուրդի է դրվել օրիգինալ մրցանակ` Լիմուզին Ռոլլս-Ռոյս, որը ԱՄՆ առաջին այցի համար փոխադրման միջոց է ծառայել իշխան Չերլզի և իշխանուհի Դիանի համար: Ակնկալվում է, որ այն կվաճառվի 1,2 մլն ֆունտ ստերլինգով: Rolls-Royce Silver Shadow-ը գնվել է 1979 թվականին, սակայն այն չի մտել ծառայության մեջ մինչև 1982 թվականը: Այդ մի քանի տարվա ընթացքում ինժեներները աշխատում էին ոչ միայն շքեղության վրա, այլ` 100%-ով մեքենան զրահապատելու: Արդյունքում, մեքենայի վրա ծախսվել է 200.000$, այն կարող է դիմադրել փամփուշտի, նռնակի և նույնիսկ փոքր ռումբի: Իշխանը և իշխանուհին 1985 թվականին մեկնել են Վաշինգտոն: Այնտեղ հանդիպել են ԱՄՆ նախագահին` Ռոնալդ Ռեյգանին և նրա կնոջը` Նենսիին: հենց այդ ժամանակ էլ  հանդիպել են  24-ամյա  Դիանը և Ջոն Տրավոլտը, ինչի արդյունքում էլ նրանք Սպիտակ տանը պարեցին իրենց հայտնի պարը: Ինչպես հայտնում է  "Раут"-ը` ամենայն հավանականությամբ,  մեքենան կվաճառվի  Volo Auto թանգարանում` նոյեմբերի 9ն, Դիանի այցից 27 տարի անց: Հասույթի մի մասը կուղարկվի բարեգործություն` քաղցկեղով հիվանդ երեխաների համար: Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Անցած 7 օրերի ամենագեղեցիկ գոլերի Թոփ տասնյակը.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝         
Էլթոն Ջոնը և նրա հարսնացու Դևիդ Ֆերնիշը երկրորդ երեխան կունենան

    Բրիտանացի լեգենդար երգիչ Էլթոն Ջոնի և նրա հարսնացու Դևիդ Ֆերնիշի ընտանիքում, ակնկալվում է, որ  հաջորդ տարի կավելանա ևս մեկ անդամ: Էլթոն Ջոնը և նրա օրինական հարսնացու Դևիդ Ֆենիշը պատրաստվում են ծնողներ դառնալ երկրորդ անգամ: Զույգը վարձել է փոխնակ մայրին, ով 2010 թվականին լույս աշխարհ է բերել նրանց առաջնեկին՝ Զակարին: Սպասվում է , որ լեգենդար երգիչը երկրորդ անգամ հայր է դառնալու գալիք տարվա ամռանը, տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները:   `asekose.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝       
Վթարի է ենթարկվել հայտնի երաժիշտ Մարկուս Միլլերը

  Spiegel գերմանական ամսագրի կայքը տեղեկացնում է, որ Շվեյցարիայի լեռնային ճանապարհներին ավտոբուսի վթարի արդյունքում տուժել են «Գրեմմի» կրկնակի դափնեկիր ամերիկացի ջազ երաժիշտ Մարկուս Միլլերը և նրա անսամբլը:  Ավտովթարը տեղի է ունեցել շվեյցարական Ուրի կանտոնեի Շատդորֆ քաղաքի մոտակայքում, երբ Միլլերը և անսամբլի  10 երաժիշտներ Մոնտե-Կառլոյից ուղևորվում էին դեպի Հոլանդիա: Կտրուկ շրջադարձերից մեկի ժամանակ ավտոբուսը շրջվել է: Բոլոր 11 երաժիշտները և 2 վարորդները ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: Spiegel տվյալներով վարորդներից մեկը ստացած վնասվածքներից մահացել է: Ըստ պարբերականի տվյալների՝ երաժիշտների վնասվածքները նրանք կյանքի համար վտանգ չեն ներկայացնում: Տեղական ոստիկանությունը տեղեկացնում է, որ ավտովթարին ուրիշ տրանսպորտային միջոցներ մասնակից չեն եղել: Վթարի պատճառները դեռ հայտնի չեն: Մարկուս Միլլերը ամերիկացի ջազ երաժիշտ է, կոմպոզիտոր և պրոդյուսեր: Սակայն առաջին հերթին նա հայտնի է որպես բաս-կիթառահար, ով աշխատել է Մայլզ Դեվիսի, Լյութեր Վանդրոսի, Դեվիդ Սանբորնի և ուրիշների հետ: Նվագում է նաև ստեղնային գործիքներ և կլառնետ: Երաժիշտը ստացել է «Գրեմմի» մրցանակ, 2001 թվականին՝ լավագույն ջազ ալբոմ անվանակարգում և 1991 թվականին՝ ritհm &p; blues ստեղծագործության համահեղինակության համար:   `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ՈՒՄԱ ԹՈՒՐՄԱՆԸ ԱՂՋԿԱՆ ՏԱՐՕՐԻՆԱԿ ԱՆՈՒՆՈՎ Է ԿՆՔԵԼ

  Հուլիսի 15ց` փոքր աղջկա ծնունդից ի վեր, ՈՒմա Թուրմանը իր ամուսնու` Արպադ Բոսսոնի հետ, գաղտնի էին պահում նրա անունը: Սակայն այսօր. <<Ես ուզում եմ հայտարարել, որ աղջկա պաշտոնական անունը կլինի Ռոզալիդ Արուշա Արկայինա Ալբաուն Ֆլորենս Թուրման-Բոսսոն. Իսկ կրճատ նրան ասում եմ Լունա>>- հայտարարել է դերասանուհու հրապարակախոսը:  Հոլիվուդում առավել մեծ հաջողություն ունեցան Էփլը և Բրոնքս-Մաուգլին. Վերջապես նրանցից վերցրեցին տարօռինակ պալման` աստղերի անուններով: Նյութը պատրաստեց՝ Տիգրան Հակոբյանը
Կոֆեինը գունավոր է դարձնում կյանքը

  Կոֆեինն օգնում է մարդկանց ավելի վառ գույներով տեսնել կյանքը և խոսելիս ընտրել դրական բառեր: Այս եզրակացությանն են եկել գերմանացի գիտնականները մի փորձից հետո: Նրանք խնդրել են 66 կամավորների հնարավորինս արագ ասել, թե այն ինչ տեսնում են էկրանին, բա՞ռ է, թե՞ անիմաստ տառակապակցություն: Կամավորների ուղիղ կեսին նրանք տվել են մեկ կոճակ լակտոզա, որը չի ազդել արդյունքների վրա, իսկ մյուս կեսին տվել են 200 մգ կոֆեին, որ հավասար է 1-2 բաժակ սուրճի կոֆեինի քանակությանը, և ահա հենց այս կամավորներն են, որ 7 անգամ ավելի ճշգրիտ են եղել դրական բովանդակությամբ բառերը գուշակելիս: Մինչ այս գիտնականները համարում էին, որ կոֆեինը օգնում է արագացնել որոշակի ռեակցիաներ ու նպաստել նրան, որ մարդը ավելի արդյունավետ լուծի հեշտ առաջադրանքները, բայց այս փորձը ցույց տվեց, որ փաստորեն ուղեղը նման պարագայում ավելի հեշտ է լուծում միայն դրական առաջադրանքները: Հենց սա էլ թույլ է տվել գիտանականներին եզրակացնել, որ կոֆեինը նպաստում է պոզիտիվ աշխարհայացքին:   ՝ lady   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՎԵՐԱԲԱՑՎԵՑ www. ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔԸ

    Վերջապես վերաբացվեծ երկար սպասված կայքը: Այստեղ կարելի է գտնել ամեն ինչ` թարմ նորություններ, հարցազրույցներ հայտնի մարդկանց հետ, լսել երաժշտություն, գրել կարծիքներ հայտնի մարդկանց մասին, ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ բաժնի միջոցով մասնակցել թեժ քննարկուների, Ձեր սիրած  դերասանի կամ երգիչի հետ ունենալ ֆոտոսեսիա, դուք ունեք հնարավորություն  նաև ձեր միջոցառումներին հրավիրել դերասաններ և երգիչներ մեր միջոցով: Այստեղ կարող եք մասնակցել նաև քասթինգի , որը կտա ձեզ հնարավորություն  մեզ մոտ ստեղծել ձեր էջը, որը ևս կդառնա քննարկումների առիթ: Եթե դուք ունեք ձգտում նկարելու, ապա կայքը նաև ձեզ համար է. ստեղծեք ձեր պատկերասրահը, իսկ վերջում ամենաբարձր վարկանիշ ունեցողներին կտրվի հնարավորություն օնլայն տարբերակով վաճառել իրենց աշխատանքները: Միսս մրցույթ ինտերնետի միջոցով  մասնակցիր և հաղթելու դեպքում ստացիր թագ մեր կողմից:  Իսկ որ ամենակարեվորն է օգնիր կարիքավորին բարեգործական ծրագրի շրջանակներում եղիր ակտիվ: Մենք կազմակերպում ենք շարունակական բնույթ ունեցող բարեգործական ակցիաներ, որին կարող եք ծանոթանալ Բարեգործական ծրագիր բաժնի միջոցով: Աստղային ճաշացանկ. այստեղ կգտնեք ամենահամով կերակուրները հայտնի մարդկանց մատուցմամբ, որը կարող եք ճաշակել մեր գործընկեր MY CAFE սրճարանում: Մեր մասին խոսում են շատ շատերը, իսկ թե ինչ են խոսում մեր մասին հայտնիները կարող եք տեսնել մեր տեսանյութերում, իսկ կարճ տարբերակը այստեղ` Տեսանյութ: Մեր հանդիպումների նկարները կարող եք տեսնել ՖՈՏՈԱԼԲՈՄ բաժնում: Մենք հանդես կգանք ամեն օր նորովի: Հարգանքներով www.  
; : :