Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Ի՞նչ է հայտնաբերել պետավտոտեսուչը Արտավազդ Ամիրյանի փաստաթղթերում :)

  Կեսգիշերից Արտավազդ Ամիրյանը շնորհավորանքներ է ստանում. այսօր հաղորդավարի ծննդյան 27-րդ տարեդարձն է: Նա տեղեկացրել է, որ այս առիթով ծաղկեփնջով շնորհավորել ու շնորհակալություն է հայտնել իր մայրիկին:):  “Մայրիկիս շնորհակալություն եմ հայտնել այն ամենի համար, ինչ տվել ու տալիս է մեզ”,-նշել է Արտավազդը` հավելելով, որ նվերներ է ստացել մայրիկից, քրոջից ու փեսայից. “Ամենամեծ նվերը բոլոր ընկերներիս չդադարող շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն են”:  Օրվա ամենատպավորիչ շնորհավորանքը, ինչպես պատմել է հոբելյարը, ստացել է պետավտոտեսուչից. “Կանգնեցրեց, ստուգեց փաստաթղթերս եւ տեսնելով, որ ծննդյանս օրն է, շնորհավորեց:)”: Նա ասել է, որ “յուրաքանչյուր տարին իրեն ավելի է պարտավորեցնում ընտանիքի առջեւ կայացած մարդ, հմուտ մասնագետ ու հայրենիքի համար ավելի օգտակար դառնալու համար”: Հաղորդավարի խոսքով` ծննդյան տոնը սիրում է նշել հարազատների, ընտանիքի ու մոտիկ ընկերների հետ: Այսօրվա հավաքույթին էլ ներկա կլինեն Արտավազդի ընտանիքի եւ հորեղբոր ընտանիքի անդամներն ու մտերիմները:   ՝ bravo.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ժերար Դեպարդյեն ավտովթարի է ենթարկվել

  Ֆրանսիայի մայրաքաղաքի 17-րդ օկրուգում, գեներալ Կատրուի հրապարակի մոտ Հայտնի ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն ավտովթարի է ենթարկվել: Պարզվել է, որ վթարի պատճառը դերասանի ոչ սթափ վիճակն է եղել: Վթարի հետևանքով տուժածներ չկան:  Պարզվում է, որ սա ավտովթարի առաջին դեպքը չէ Ժերար Դեպարդյեի մասնակցությամբ: Այս տարվա օգոստոսին, Փարիզի կենտրոնական փողոցներից մեկում մոտոռոլլեր վարելիս, դերասանը մեքենայով բախվել է մեկ այլ մեքենայի, որի հետևանքով երկու վարորդների միջև վիճաբանություն է ծագել:   ՝ zh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՈՒԻԼ ՍՄԻԹԸ ԵՎ ՄԻԽԱՅԻԼ ԳԱԼՈՒՍՏՅԱՆԸ ՆԿԱՐԱՀԱՆՎԵԼՈՒ ԵՆ ՄԻԱՍԻՆ

  Միխայիլ Գալուստյանը իր սեփական բլոգում գրել է նոր նախագծի մասին: Համաձայն նրա հրապարակման` Գալուստյան պրոդյուսերական կենտրոնը պայմանագիր է կնքել ″Dre Works Pictures″ ամերիկյան ընկերության հետ: Նշենք, որ այս տարի կլրանա Գալուստյան պրոդյուսերական կենտրոնի 1 տարին: Հիշեցնենք, որ նախկինում ″Dre Works Pictures″ հետ Միխայիլն ասոսացնում էր միայն իր և Պոու Պանդայի նմանությունը: Ի դեպ այս անգամ Միխայիլին բարեհամբույր վերաբերմունքով ընդունել էր անձամբ գերաստղ Ուիլ Սմիթը: Հենց նա է դառնալու ռուս-ամերիկյան կինոնախագծի արտասովոր հերոսը: Ֆիլմի մանրամասները և ամենակարևորը անունը դեռևս գաղտնի են պահվում, սակայն համոզված ենք, որ նմանատիպ դերասանների համադրությունը մեկ ֆիլմում կհանգեցնի ամենաանսպասելիին:   Նյութը պատրաստեց`  Մարգարիտ Ավետիսյանը
ԱՆՋԵԼԻՆԱ ՋՈԼԻՆ ՀԵՐՔԵԼ Է ԻՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    Վերջերս լուրեր էր պտտվում, թե Անջելինա Ջոլիին անհրաժեշտ է լյարդի փոխպատվաստում, քանի որ դերասանուհին հիվանդ է հեպատիտ C-ով: Իսկ ահա մի քանի օր առաջ դերասանուհին տեղեկացրել է, որ իր հետ ամեն ինչ լավ է և իր վիճակը բացատրվում է հատուկ դիետայի պատճառով, ուտում էր միայն միրգ և ընկույզ: Կարծես թե ամեն ինչ լավ է, սակայն կասկածի առիթ է տալիս միայն այն, որ Ջոլիի հիվանդության մասին առաջինը հրապարակել է ամերիկյան National Enquirer-ը, իսկ նա չի կարող ապատեղեկատվություն ներկայացնել: Անցյալ տարի հենց այդ լրատվական աղբյուրը աշխարհին տեղեկացրեց, որ Ստիվ Ջոբսը գտնվում է քաղցկեղի վերջին փուլում և նրան շատ քիչ ժամանակ  է մնացել ապրելու: Ամեն դեպքում, մենք դեռ հույս ունենք, որ Անջելինայի մոտ ամեն ինչ լավ է:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը  
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

    Նոյեմբերի 30ց դեկտեմբերի 3-ը հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 3 երեկոյան ժամերին և դեկտեմբերի 4ն շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին հյուսիս-արևելյան է՝ 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 30ց դեկտեմբերի 1-ը կբարձրանա 1-2 աստիճանով, դեկտեմբերի 3-4-ը ցերեկը կնվազի 1-3 աստիճանով:   Երևանում նոյեմբերի 30ց դեկտեմբերի 3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 4ն սպասվում է անձրև:     ՝ hetq.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԹԻՄՈՒՐ ՌՈԴՐԻԳԵԶԻ ՆՈՐ ԵՐԳԸ. “ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ՔՈ ՍԻՐՈՒՆ”

  Հայտնի երգիչ, շոումեն Թիմուր Ռոդրիգեզը պատրաստ է ներկայացնելու իր նոր երգը, որը կոչվում է “Ես հավատում եմ քո սիրուն” : Պատմության կենտրոնում կրկին սերն է. երկու մարդկանց մասին, ովքեր հասկացել են, որ միայն միասին կարող են երջանիկ լինել: Այս երգը պատմություն է զույգերի մասին, ովքեր կարող էին բաժանվել կամ կարող էին նրանց բաժանել: Սակայն, ի վերջո բոլոր խոչընդոտները հաղթահարել են իրենց հավատարմության և մեծ սիրո շնորհիվ: Ահա, թե ինչ է ասում Թիմուրը` իր նոր սինգլի մասին,-“Ես շատ ուրախ եմ, որ երգը ստացվեց ճիշտ այնպես, ինչպես ես էի ցանկանում: Այնտեղ ամեն ինչ վարդագույն չէ և մելոդրաման չափազանցված չէ: Այս երգը ցույց է տալիս այնպիսի հայացքներ, որ ապրել է  ոչ միայն Թիմուր Ռոդրիգեզ- երգիչը, այլ նաև Թիմուր Ռոդրիգեզ-տղամարդը: Եվ այս երգում տեղ գտած տղամարդու բնավորությունը նույն իմ բնավորությունն է: Այնպես որ, “ Ես հավատում եմ քո սիրուն” ստեղծագործությունը երգ է ոչ միայն իմ մասին, այլ շատ իրական պատմությունների, որոնք կատարվել են, թե իմ շրջապատում, և թե բոլորի: Երգում բոլոր զգացումները` վախ, սեր առաջին հայացքից, ծանոթ են բոլորին, այս ամենը, գոնե մեկ անգամ զգացել են բոլորը: Եվ ինձ նույնպես շատ հոգեհարազատ է, որովհետև ես հենց այսպես եմ ծանոթացել իմ կոջ` Անի հետ, աշնանը: Այնպես որ` կարծում եմ, հենց այսպիսին է սերն ու ռոմանտիկան, որ, չգիտես ինչու, մարդիկ թերագնահատում են”:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Գիտնականները ստեղծել են օծանելիքի պարկուճներ, որոնք հնարավոր կլինի նաև կուլ տալ

  Այս պահին օծանելիքի արտադրության բնագավառի գիտնականները հեղափոխություն են անում՝ ստեղծելով օծանելիքի նոր տիպեր՝ պարկուճների տեսքով, որոնք հարկ կլինի օգտագործել կուլ տալու միջոցով: Այդ հեղափոխական հաբերը ստեղծվել են Հարվարդի համալսարանի կենսաբան Շերեֆ Մենսիի և ավստրալացի կրեատիվ դիզայներ Լյուսի ՄակՌեյի կողմից:  Հաբերը թույլ կտան մարդու մաշկի միջոցով արտազատել օծանելիքի բույրը: Իսկ ինչպես է դա ՛՛աշխատում՛՛: Երբ մարդը քրտնում է, օծանելիքի մոլեկուլները տարածվում են մաշկի տակ: Հոտի արտազատումը խիստ անհատական է՝ կախված տվյալ անձի մարմնի ջերմաստիճանից, սթրեսից, ֆիզիկական ծանրաբեռնվածությունից և սեռական գրգռվածությունից: Կուլ տալով օծանելիքի պարկուճը՝  մաշկը դառնում է միջավայր՝ հոտի տարածման համար: Մենսին և ՄակՌեյը դեռևս չեն ավարտել հեղափոխական հայտնագործության աշխատանքները, և առաջին պարկուճային օծանելիքի թողարկման ժամկետի մասին առայժմոչինչ հայտնի չէ: Հավանաբար թողարկելուց առաջ նրանք դեռ աշխատում են մարդու օրգանիզմի վրա պարկուճների կողմնակի ազդեցությունների վերաբերյալ ուսումնասիրությունների վրա:   ՝ pahooo.blogspot.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :