Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Ով է գողացել Բելմոնելդոյի ժամացույցը

    Խուզարկության ժամանակ կորել է ֆրանսիացի դերասան Բելմոնդոյի Breitling մարկայի ժամացույցը։ Ինչպես հաղորդում են բելգիական ԶԼՄ-ները, այն գնահատվում էր 10 հազար եվրո։ Բելգիայի ոստիկանական ծառայություները վերահսկող մշտական հանձնաժողովն արդեն սկսել է հետախուզությունը՝ կորուստը հայտնաբերելու նպատակով։ 2007 թվականին Բելմոնդոյի նախկին ընկերուհի Բարբարա Հանդոլֆիի Օստենդի առողջարանում գտնվող առանձնատանը ոստիկանները փնտրում էին անօրինական պահվող թմրամիջոցներ։ Խուզարկության ժամանակ, բացի վերը նշվածից, առգրավվել են Բելմոնդոյի եւս մի քանի ժամացույց Cartierց, զարդեր եւ փաստաթղթեր։ Բայց այս ամենը վերադարձվել է տերերին։ Իսկ Breitling ժամացույցն անհետ կորել է։ Կասկած կա, որ այն գողացել են այդ գործում ներգրավված ոստիկանները։   ՝    Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
«007 գործակալն» անցել է «Հարի Փոթերին»

  Վարձույթի հենց առաջին շաբաթվա ընթացքում «007. Կոորդինատները «Սքայֆոլ»» ֆիլմը Մեծ Բրիտանիայում սահմանեց նոր ռեկորդ՝ ըստ հավաքված գումարի։ Ինչպես ասվում է Metro-Goldwyn-Mayer Studios, EON Productions եւ Sony Pictures Entertainment ընկերությունների մամլո հաղորդագրության մեջ, այդ ընթացքում ֆիլմը հավաքել է 59,5 մլն դոլար։ Տոմսերի վաճառքից առաջացած գումարի թիվն արդեն իսկ թույլ է տալիս ենթադրել, որ այս ֆիլմը բոնդիանայի ամենաեկամտաբեր մասը կդառնա։ Ավելացնենք, որ նախորդ ռեկորդը սահմանել էր «Հարի Փոթերթը եւ Մահվան պարգեւները. մաս 2»-ը ֆիլմը՝ տոմսերի վաճառքից առաջացած 57,6 մլն դոլարով։ Հիշեցնենք, որ «Սքայֆոլը» մեկնարկում է Հյուսիսային Ամերիկայում այս տարվա նոյեմբերի 9ն, եւ դրանից ստացված եկամուտը, հավանաբար կգերազանցի «Մահվան պարգեւների» տոմսերի վաճառքից հավաքած ընդհանուր գումարը՝ 100 մլն դոլարը։   `
ՀԻԼԱՐԻ ԴԱՖՖԸ ՀԱԳԵԼ Է «ԱՐԵՎԱՅԻՆ» ԲԱՃԿՈՆ

  Օգոստոսի 22ն Հիլարի Դաֆֆին նկատել են Բևերլի Հիլզում: Երիտասարդ մայրիկը հագել էր կապույտ նեղ ջինսե տաբատ, մոխրագույտ տոպ և դեղին բաճկոն, որը նա ձեռք էր բերել դեռևս հղիության ընթացքում: Դեռ ամսվա սկզբից Հիլարին իր թվիթթերի էջում նշել էր մի հաճելի հայտարարություն և մատնանշել էր, որ այն  կրում է օֆիցիալ բնույթ: Նա գրել էր, որ շատ հուզված է հեռուստաընկերության հետ ստորագրված նոր պայմանագրի պատճառով: Փաստորեն շատ հայտնի աստղեր  ձգտում են հանրությանը ներկայանալ նորովի` նաև հեռուստաընկերությամբ:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
«Հայ շոուբիզնեսի 98%-ը անտաղանդ է». Տեսանյութ

      ՝ Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԱԲՈՅԻ ՆՈՐ ԱՆԱԿՆԿԱԼԸ

  "Թիվ հինգի" տղաներից Աբոն անակնկալ ունի իր երկրպագուների համար. նոր երգեր և տեսահոլովակ: Երգիչը չցանկացավ բացել փակագծերը, և միայն ասաց, որ երկու նոր երգերն արդեն պատրաստ են և մինչև սեպտեմբեր դրանք կհնչեն ռադիոեթերով, ապա կլինի նաև տեսահոլովակը:  -Մենահամերգը լուրջ գործ է,- ասաց երգիչը,- մենահամերգ կազմակերպելու համար դեռ պետք է աշխատել, քանի որ այն մեծ պատասխանատվություն է¨: Վերջերս նա համերգների մասնակցելու հրավեր է ստացել զորամասերից: Դեռ չկան հրավերներ արտերկրից. ¨Բայց ես սպասում եմ, և եթե լինեն անպայման կգնամ¨,- ասաց նա:   Նյութը պատրաստեց` Դիանա Մուրադյանը
Մահացել է «Նվագախմբի տղաները» ֆիլմի Ճուտոն

  Կյանքի 69-րդ տարում մահացել է դերասան Ռոբերտ Մկրտչյանը, ով հայտնի էր «Նվագախմբի տղաները» ֆիլմի Ճուտոյի դերակատարմամբ: Վերջին տարիներին դերասանը տառապում էր երիկամների անբավարարությամբ, ինչն էլ նրա մահվան պատճառ հանդիսացավ:   ՝   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Հարս ու փեսայի հայկական երգերի շարանը և շաբաշ տված դոլարները.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :