Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Լեդի Գագան բացահայտել է իր ինտիմ կյանքի գաղտնիքները

    Ամերիկացի հայտնի երգչուհի Լեդի Գագան խոստովանել է, որ սիրում է ենթարկվել տղամարդուն, հատկապես սեքսում: «Ես տարօրինակ նախապաշարումներ ունեմ սեքսի հանդեպ: Եթե դու սեքսով չես զբաղվում այն մարդու հետ, ով իսկապես հոգ է տանում քո մասին, ով իսկապես սիրում է քեզ, ապա դա կարող է վնասել քո էներգիային»,- ասել է նա: Երգչուհին ասել է, որ իքն իրեն թույլ է տալիս տալիս զգալ տղամարդու ուժը: Գագան խոստովանել է նաև, որ սիրում է մարիխուանա ծխել լոգարանում պառկած:    `Zh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
Քրիստեն Սթյուարտը հղի է Ռոբերտ Պաթիսոնից

  Քրիստեն Սթյուարտը և Ռոբեր Պաթիսոնն արդեն ծնող են դարձել `էկրաններից այն կողմ: Թերևս նրանք այժմ նոր դերի հետ են բախվել, բայց արդեն իրական կյանքում:   Բոլորովին վերջերս էր, որ Քրիստեն Սթյուարտը հայտարարել էր, որ չի ցանկանում մայրանալ՝ համենայն դեպս մոտ ապագայում: Բայց նրա հայացքներն արագորեն փոխվում են, և զույգին մոտ կանգնած աղբյուրը տեղեկացնում է, որ Քրիստենն արդեն հղի է, և հաջորդ տարի Հոլիվուդի ամենաանկայուն զույգը զավակ է ունենալու:   Հնարավոր է, որ Քրիստենը այս քայլին է գնացել, որ Ռոբեր Պաթիսոնին ապացուցի իր զգացմունքների մասին: Չէ որ նրա դավաճանությունից հետո, շատերը կասկածում էին նրա անկեղծությանը:    Հաղորդվում է, որ ծնողները բավականին լուրջ են վերաբերվում երեխայի ծննդին և արդեն մանկական սենյակի դիզայնով են զբաղված: Երեխայի ծնունդից հետո Քրիստեն Սթյուրատը և Ռոբեր Պաթիսոնը նախատեսում են մեկնել Մեծ Բրիտանիա: Ամերիկուհի Սթյուարտն արդեն տվել է իր համաձայնությունը մառախլապատ Ալբիոն տեղափոխվելու համար:   Քրիստենը շատ է ցանկանում, որ երեխան ծնվի օրինական ամուսնացած ընտանիքում, ուստի նրանց հարսանիքը սարերի հետևում չէ:   ՝ 1in.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նոր տեսահոլովակ ունի-Ես եմ հորինել.

  Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացնում է «Ես եմ հորինել» նոր երգի տեսահոլովակը: Այս մասին նա գրել է «Ֆեյսբուքի» իր էջում: «Այս պահին Ձեզ եմ ներկայացնում իմ նոր՝ «Ես եմ հորինել» երգի տեսահոլովակի անոնսը: Ճիշտ է, ես Երեւանում չեմ եւ դեռ երկար պետք է ճամփորդեմ իմ համերգային շրջագայության պատճառով, բայց դա չի խանգարում, որ այն, ինչ վաղուց պլանավորել էի, կատարվի»,- գրել է երգչուհին: Նրա տեսահոլովակը հասանելի կլինի վաղը` նոյեմբերի 14ն ժամը 13ն իր youtube պաշտոնական ալիքում  եւ «Դար 21» եթերում:       `     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Մերլին Մոնրոյի լուսանկարը վաճառվել է 16 հազար դոլարով

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայի Dom Aukcyjny Desa Unicum աճուրդների  տունը 750 հազար դոլարով վաճառել է 230 լուսանկարների հավաքածու, որոնց մեջ եղել են Մերլին Մոնրոյի եւ այլ հայտնիների լուսանկարներ: Բոլոր նկարների հեղինակը Հոլիվուդի աստղերին լուսանկարած հայտնի մասնագետ Միլթոն Գրինն է: Հավաքածուից ամենաթանկը` 16 հազար դոլար, վաճառվել է Մերլին Մոնրոյի ծովափնյա սեւ-սպիտակ լուսանկարներից մեկը: Ժամանակին լուրեր կան թե Մոնրոն եւ Գրինը սիրավեպ են ունեցել: Աճուրդին մասնակցել է աստղերի մոտ 600 սիրահար-երկրպագու: Վաճառվել են Լայզա Մինելիի, Մարլեն Դիտրիխի, Գրեյս Կելլիի եւ այլ հայտնիների լուսանկարներ:   `hraparak.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
«Ժողովուրդ».Վարդան Թադեւոսյանը հեռանում է Հայաստանից

  «Ժողովուրդ» աղբյուրների փոխանցմամբ` «Շանթ» հեռուստաընկերության մարզական մեկնաբան Վարդան Թադեւոսյանն ընտանիքի հետ միասին պատրաստվում է լքել Հայաստանը եւ մշտական բնակություն հաստատել ԱՄՆ-ում, քանի որ «Շանթ»-ը սպորտային հաղորդման հեռարձակման համար նրանից պահանջել է բերել 5 մլն դրամ արժողությամբ գովազդ: Թադեւոսյանը չի կարողացել գտնել գովազդը, դրա համար էլ հաղորդումը «փակվել է»: Վարդան Թադևոսյանը տեղեկությունը հաստատել է մասամբ: «Չեն պահանջել, որ բերեմ գովազդ, պարզապես չկա այդ հովանավորը, եւ դրա համար սպորտային հաղորդումը եթեր չի գնում, մինչեւ կգտնվի համապատասխան հովանավորը»,-ընդգծեց նա՝ հավելելով, որ ինքը տարվա մեջ 4 անգամ լինում է ԱՄՆ-ում եւ լուրերը, որ լքում է Հայաստանը, չեն համապատասխանում իրականությանը: Հավելենք, որ «Շանթ» հեռուստաընկերությունը սպորտային հաղորդումները համարում է ցածր վարկանիշ ունեցող թողարկում, ինչը կարող է ազդել նաեւ բարձր վարկանիշ ունեցող «Հորիզոն» լրատվական հաղորդման վրա. համենայնդեպս, այդպես է պատճառաբանվել:   ՝ top-   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԱՐՏԱՎԱԶԴ ԱՄԻՐՅԱՆ-ՆՈՐ ՆԱԽԱԳԾԵՐ ԿԼԻՆԵՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-ԻՑ

    Հայտնի հաղորդավար, “SLIDEART” prodaction տնօրեն Արտավազդ Ամիրյանը վերջերս այնքան էլ հաճախ չի երևում կապույտ էկրաններին: Սակայն շտապենք ուրախացնել նրա երկրպագուներին:Արտավազդ Ամիրյանի հետ զրույցում պարզեցինք, որ նոր եթերաշրջանի սկսվելուն պես հնարավոր են նոր նախագծեր, կան նոր առաջարկներ: Իսկ այն հարցին, թե նախագծերը հեռարձակվելու են միայն “ARMENIA TV” եթերից, Արտավազդը պատասխանեց. - “SLIDEART” prodaction-ը շատ հեռուստաընկերությունների և ռադիոալիքների հետ է համագործակցում և չի բացառվում, որ հաղորդումները տեսնեք նաև այլ հեռուստաեթերներով: Արտավազդ Ամիրյանը հայտնեց նաև, որ նոր եթերաշրջանում հնարավոր է  նրան կրկին տեսնենք “BLEF”–ի ստեղծագործական կազմում:     Նյութը պատրաստեց` Քրիստինա Բոյաջյանը
ՍԱՄՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ. ԱՇԽԱՏՈՒՄ ԵՄ ՈՐԵՎԷ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՉՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ

  Տաղանդավոր երգիչ և հաղորդավար Սամվել Գրիգորյանը armcatalog.. հետ զրույցի ժամանակ խոսեց իր նոր ծրագրերի մասին: Պարզվեց, որ սեպեմբերի 2ն Ղարաբաղում ՀՀ Անկախության տոնի առթիվ կազմակերպվում է համերգային միջոցառում, որը կվարի հենց նա` Սամվել Գրիգորյանը:Հոկտեմբերին երգիչը կմեկնի Եվրոպա հյուրախաղերի` հայկական համայնքների համար համերգային ծրագրով հանդես գալու: Այնտեղ Սամվել Գրիգորյանը կներկայանա թե´ որպես երգիչ, թե´ որպես հաղորդավար: «Շուտով սպասվում է նաև նոր ձայնասկավառակ»,- իր խոսքում նշեց երգիչը: -Կա՞ն հրավերներ հեռուստաընկերություններից նոր ծրագիր վարելու համար:                                           -Նախ կարևոր է, թե որ հեռուստաընկերությունից է հրավերը, ինչ նախագիծ է և որքանով է դա ինձ պետք: Իսկ առայժմ աշխատում եմ որևէ հեռուստաընկերության հետ չհամագործակցել:        Նյութը պատրաստեց` Դիանա Մուրադյանը
; : :