Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Գեղեցիկ և սլացիկ ոտքեր ունենալու գաղտնիքը

  Ոչ բոլոր կանայք գիտեն ճիշտ ու գեղեցիկ քայլելու գաղտնիքը: Մինչդեռ ճիշտ ու գեղեցիկ քայլվածքը թաքցնում է մարմնի թերությունները և ընդգծում է առավելությունները: Ըստ մասնագետներից մեկի' բեմական և առօրյա քայլվածքների միջև տարբերությունը մեծ չէ և կայանում է ազդրերի տարբեր շարժումների մեջ:  Առօրյա ճիշտ քայլվածքի գաղտնիքը գլուխը, մեջքը ճիշտ պահելու, ոտքը ճիշտ դնելու, ձեռքերի և իրանի ճիշտ շարժումների և կոշիկի ճիշտ ընտրության մեջ է: Նախևառաջ, չի կարելի արագ քայլել: Ոտնաթաթերը պետք է մի քիչ դեպի դուրս նայեն: Կանանց քայլվածքը գեղեցիկ է, երբ ոտնաթաթերը շարժվում են միևնույն գծի վրա: Առաջ պետք է գա ոտքը, հետո իրանը: Այլապես քայլվածքը չի լինի սահուն և անկաշկանդ: Ճիշտ քայլքի լայնությունը պետք է համապատասխանի մերկ ոտնաթաթի լայնությանը: Այդպես քայլելը ոչ միայն գեղեցիկ է, այլև հարմար: Բարձրակրունկ կոշիկի վրա ճիշտ և գեղեցիկ քայլելը հատուկ հմտություն է: Պետք է քայլելիս ոտքի առջևի մասը մի քիչ դեպի դուրս դնել, եթե ոտքերի առջևի մասերն իրար են նայում, ապա նույնիսկ ամենագեղեցիկ ոտքերն էլ ծուռ են թվում: Բարձրակրունկ կոշիկի վրա պետք է քայլը դնել թաթի ողջ մակերեսով: Սակայն ավելի գեղեցիկ է, երբ կրունկը ոտքից կես վայրկյան առաջ է հասնում գետնին: Քայլելիս ոտքերը միշտ պետք է ուղիղ պահել, այլ ոչ թե ծալել ծնկի հատվածում: Ի միջի այլոց, ուժեղ ոտքն ավելի հեշտ է ուղիղ պահել: Ճիշտ ու գեղեցիկ քայլվածքի, ինչպես նաև կանացի առողջության նախապայմանը ուղիղ կեցվածքն է: Ճիշտ կեցվածքի դեպքում կանգնած դիրքում գլուխը և իրանը գտնվում են նույն գծի վրա, կրծքավանդակը բարձրացրած է, որովայնը դուրս ընկած չէ, ետևի դիրքից ուսերը միևնույն մակարդակի վրա են, թիկունքը սեղմած: Այս կեցվածքով կարելի է սովորել ճիշտ քայլել: Ճիշտ կեցվածքի ու քայլվածքի համար անհրաժեշտ է ճիշտ պահել ուսերը և գլուխը: Դրա համար կանգնեք հայելու առջև, գլուխն ուղիղ պահեք և հավասարեցրեք ուսագիծը: Այս դիրքում մնացեք 1 րոպե, այնուհետև փակեք աչքերը, թուլացեք, օրորեք գլուխը, ուսերը պտտեք մի քանի անգամ և փորձեք նորից ընդունել ճիշտ դիրքը: Բացելով աչքերը' ստուգեք կեցվածքը և քայլվածքը: Կատարեք այս վարժությունը հնարավորինս հաճախ, մինչև որ չընդունեք ճիշտ կեցվածք: Հիշեք, որ ճիշտ կեցվածքն ու քայլվածքը "խոսում են" կանացի ինքնավստահության մասին:   ՝   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Սիրանկյուն ծրագրի հյուրն է Սոնա Սարգսյանը.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԳՆԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՆՈՐ ՖԻԼՄԸ ԵՎ ԱՄԵՆԱՄԵԾ ԵՐԱԶԱՆՔԸ

  Դերասան Գնել Սարգսյանը, ով “Անծանոթը” հեռուստասերիալում մարմնավորում է Վահանի կերպարը, այսօր ն տեղեկացրեց, որ շուտով կնկարահանվի նոր գեղարվեստական ֆիլմում, որն ունի հումորային ուղղվածություն: Ֆիլմում Գնելը մարմնավորում է գրեթե գլխավոր հերոսին: Դերասանը ֆիլմի մասին չցանկացավ ներկայացնել այլ մանրամասներ` թողնելով անակնկալ: Այն հարցին, թե ինչու՞ է Գնել Սարգսյանը հիմնականում մարմնավորում բացասական հերոսի կերպարներ, և արդյո՞ք այդ դերերն ինքն է ընտրում, դերասանը պատասխանեց,-Առաջին անգամ իմ բացասական դերը ինքս ընտրեցի, որովհետև վատ մարդու դեր խաղալն այդքան էլ հեշտ չէ և պահանջում է մեծ պրոֆեսիոնալիզմ ու ջանք, ինչը ես իմ խաղերում ներդնում եմ: Իսկ այդուհետ ինձ սկսեցին առաջարկել նմանատիպ կերպարներ, իսկ ես չեմ մերժում: Դերասանը հետ կիսվեց իր երազանքների մասին, որոնցից ամենացանկալին և բաղձալին` Արևմտյան Հայաստանի կրկին մերը լինելն է: Իհարկե, այդ երազանքը գրեթե բոլորիս սրտերում է, սակայն Գնելը նշեց, որ նա բոլորից շատ է երազում այդ մասին: Վերջում դերասանը հավելեց, որ իր ոչ մի կերպարը իրական Գնելի կերպարին չի համապատասխանում, իսկ դրանում  զրույցի ընդացքում համոզվեցինք ինքներս:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
ԱՐԴԵՆ ԿԱՐՈՂ ԵՔ ՊԱՐԵԼ ԲՐԻԹՆԻ ՍՓԻՐՍԻ ՀԵՏ

  Այն  փաստը, որ  Բրիթնի  Սփիրսը  պարում  է  շատ  լավ, գիտեն  բոլորը: Այդ իսկ  պատճառով  զարմանալի  չէ,  որ  նրան  հրավիրել  են Twister Dance վահանակային  խաղի  հոլովակում  նկարահանվելու  համար: Ինքը` Բրիթնին  հիացմունք  է  ապրել  թե  նկարահանումներից  և  թե  այդ  նոր  գյուտից. ″Twister Dance Remix Video″-ն  վերջապես  այստեղ  է>>: Երգչուհին  ասել  է,  որ  կրկին  սիրով  կաշխատի  այդ  թիմի  հետ: Իդեպ,  դուք  շուտով  կարող  եք  շարժվել  ոչ միայն  Բրիթնի  Սփիրսի  ,  այլ  նաև  Ուիլ  Սմիթի, երգչուհի  Կեշայի  և  այլ  հայտնիների  հետ: Տեսանյութ   Նյութը պատրաստեց՝ Արևիկ Ավետիսյանը
ՀԻԼԱՐԻ ԴԱՖՖԸ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ Է ՈՐԴՈՒՆ ԳՆՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼ

  Երեկ` օգոստոսի 27ն, Հիլարի Դաֆֆը որդու` Լուկայի  հետ այցելել է ˝Բևերլի Հիլզ˝ հանրախանութ: Դերասանուհին իր համար ընտրել էր սպորտային ոճի հագուստ, իսկ որդու համար հոյակապ մանկական կոմբինեզոն` պատված կեդանիների նկարներով: Երևում է, որ փոքրիկ Լուկան շատ աշխույժ և հետաքրքրասեր երեխա է. մեքենայից իջնելիս նա քիչ էր մնում ընկներ Հիլարիի գրկից` իր ակտիվ, անկանոն  շարժումների պատճառով: Կածում ենք, որ այդքան շարժուն փոքրիկը շատ շուտով մայրիկից կսովորի գնումներ կատարել, իսկ ապագայում կփայլի իր ինքնուրույնությամբ: Հիշեցնենք, որ նախորդ անգամ Հիլարին մեզ ապշեցրեց իր ˝արևային˝ բաճկոնով:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Կոսմետիկան վնասում է կանանց աչքերը

    Կանայք սովորաաբար ուշադրություն չեն դարձնում կոսմետիկ միջոցների վրա  գրված զգուշացումներին, որտեղ գրված է` շրջանցել աչքերի շրջանի մաշկը: Դեմքի մաշկի համար նախատեսված քսուքները , դիմափոշին  ոչ միայն մաշկին է վնաս, այլև տեսողությանը: Կնճիռները, պարկերն ու սև շրջանակները շատ դեպքերում կոսմետիկ միջոցների սխալ օգտագործման հետեւանք են: Հարկավոր է օգտագործել հատուկ աչքերի համար նախատեսված կոսմետիկա, քանի որ դրանք իրենց մեջ պարունակում են վիտամին A և E, ինչպես նաև պետրուշկայի լուծույթ, որոնք շատ օգտակար են աչքերի համար: Աչքերի համար նախատեսված կոսմետիկան զերծ է սպիրտային լուծույթից ու վտանգավոր քիմիական նյութերից: Կոսմետոլոգները խորհուրդ են տալիս , որ դեմքի եւ,  հատկապես, աչքերի մակիաժը մաքրելու համար` վերցնեն հատուկ նախատեսված նյութեր,  որպեսզի զերծ մնա աչքի բորբոքումից: Որպեսզի աչքերը լինեն առողջ ու գեղեցիկ, անհրաժեշտ է դրանք խնամել դիմակներով ու թրջոցներով: Կոսմետոլոգները կարծում են, որ աչքերի խնամքի ամենաէֆեկտիվ միջոցներից մեկը կոպերը սառույցի կտորներով պատելն է: Սակայն չպետք է սառույցն աչքերին երկար թողնել` ընդամենը 1-2 րոպե: Պարկերի դեմ օգտակար են պետրուշկայի, շալֆեի կամ թեյի թուրմով թրջոցները: Մի ժամանակ կարծիք կար, որ արևապաշտպան ակնոցների կրումը վնասակար է աչքերին ու աչքերի մաշկին: Սակայն գիտնականներն ապացուցեցին, որ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ուղիղ ազդեցությունը աչքերի վրա, կարող է առաջացնել կատարախտ և աչքերի մաշկի վաղաժամ ծերացում:     ՝     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
Մալխասը նվագում է Նոկտյուրն.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :