Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ՄՈՍԿՎԱՅԻ ՀԱՅՏՆԻ ԱՍՏՂԵՐԸ ԵՐԳՈՒՄ ԵՆ “ԱՐՄԵՆԻԱ”- Ի ՄԱՍԻՆ

Ռեժիսոր  Խաչիկ  Եղոյանը, համատեղ մոսկվայաբնակ համառեժիսոր  և նախագծի գլխավոր պրոդյուսեր Տարոն Պողոսյանի հետ աշխատում  են Մոսկվայի  հայտնի  երգիչների  հետ,  որոնք  կատարելու  են  “Արմենիա”  երգը. “ Կատարողների  թվում  են  Հայ  արմատներ  ունեցող  ` Զառան, Սոնան, Վարդան, Ավրաամ  Ռուսոն, Բեդրոս  Կիրկորովը,  Դմիտրի  Խառատյանը,  Ալեքսանդր  Աբդուլովը, Չումակովը  և  այլոք”,-նշեց  Խաչիկ  Եղոյանը:  Աշխատանքները  կատարվել  են  Մոսկվայում:  Այժմ  ռեժիսորը   զբաղված   է  սեպտեմբերի   22ն  Մոսկվայում  կայանալիք  ազգագրական  մեծ  համերգի  կազմակերպչական, նախապատրաստական  և  գովազդային,  ինչպես  նաև  մի  քանի  նոր  տեսահոլովակների    աշխատանքներով,  որոնցից  մեկը  Հրաչյա  Հարությունյանի  “Նոր  գույներ”  երգն  է. ” Այդ  աշխատանքներին  զուգահեռ Ղարաբաղում  նկարահանեցի  վավերագրական  ֆիլմ,  իսկ  այժմ  պետք  է  նկարահանվեն  Հայաստանի  տարբեր  վայրեր”,- հավելեց  ռեժիսորը: Նյութը պատրաստեց Արևիկ Ավետիսյանը
«Տիտանիկ» ֆիլմի` կադրից դուրս հայտնված դրվագների լուսանկարները. Ֆոտո

  1997թն Ջեյմսոն Քեմերոնի կողմից նկարահանված «աղետալի ֆիլմը» վաղուց արդեն լեգենդ է դարձել, հայտնում է Relax-ը: «Տիտանիկը» ֆամենաեկամտաբեր ֆիլմերից է կինոյի ողջ պատմության ընթացքում: «Տիտանիկի» ռեկորդը «Օսկարի» 11 մարցնակն է և 1997թ` «Լավագույն ֆիլմ» ճանաչվելու փաստը: Ներկայացնում ենք ֆիլմի` կադրից դուրս հայտնված դրվագների լուսանկարները:   `shshyan.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Ծիծաղող կենդանիների Թոփ տասնյակ. ՖՈՏՈ

  Գիտնականներին վաղուց հայտնի է, որ հումորի զգացումով օժտված են ոչ միայն մարդիկ, այլև կենդանիները: Ներկայացնում ենք ամենաշատ ծիծաղող կենդանիների տասնյակը:   ՝ ardatyun.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԱԲԱՍՅԱՆԻՆ ԶԱՐՄԱՑՐԵԼ ԵՆ ԻՐ ՀԱՐՍԱՆՅԱՑ ՇՔԵՂ ՆՎԵՐՆԵՐԸ

  Ալեքսանդրի հարսանիքը սպասվածից շատ ավելի շքեղ ու անակնկալներով լի է անցել, որոնք մատուցվեցին ընկերների կողմից երգի, պարի տեսքով, նաև մատուցվել են անակնկալներ թանկարժեք ու հիշվող նվերների տեսքով` թե' իր ծնողների և թե' տիկնոջ ծնողների կողմից: Սաշի  ծնողները նվիրել են երեք սենյականոց բնակարան, իսկ Լիլիթի ծնողները` երկու սենյականոց: Երկու բնակարանն էլ Կենտրոն համայնքում են: Բացի բնակարանից, կնոջ  ծնողներից ստացել է “BMW X5” մակնիշի շքեղ ավտոմեքենա: Զույգի հարսանեկան ճանապարհորդության ուղեգիրը ևս նվեր է. նորապսակները դեռ երկմտում են Բոռա-Բոռա, թե՞ Դոմինիկյան Հանրապետություն գնալ.  “5ց 7 օրվա ընթացքում կմեկնենք մեղրամսի”-ասել է Սաշը:      Եթե ուզում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
Քաղցր և թանկ. հայտնի մարդկանց դիմանկարները՝ հրուշակեղենից

  Նրանք նույնքան լավն են համով, որքան տեսքով. գրում է Daily Mail-ը՝ անդրադառնալով հայտնի մարդկանց «դիմանկարներով» քաղցրավենիքին: Դրանց պատրաստման համար 5 000 կոնֆետ է օգտագործվում, այդ թվում՝ Gummy Bears, M&p;M's, լակրիցայից կոնֆետներ, ծամելի անանուխներ, ծամոններ: «Տեսականիում»՝ Մերիլին Մոնրո, Բեյոնսե, Լեդի Գագա, Նիկի Մինաժ, Մայքլ Ջեքսոն, Էլվիս Փրեսլի, Ջասթին Բիբեր: Հայտնի և քաղցր մեկ ստեղծագործությունն արժենում է միջինը 18 000 ԱՄՆ դոլար: Հրուշակագործը 32-ամյա Կրիստիամ Ռամոսն է՝ Մեխիկոյից: Նա, աստղերից բացի, պատրաստել է նաև իրական չափերի մոտոցիկլ՝ 20 000 կոնֆետից:   `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ՄԵԿՆԱՐԿԵՑ “ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁԱՅՆԸ” ՆԱԽԱԳԾԻ ԼՍՈՒՄՆԵՐԸ

  Ինչպես գիտենք արդեն մեկնարկել են “Հայաստանի ձայնը”, ասել է թե THE VOICE OF ARMENIA–ի լսումները: -ը շտապեց առաջինը լուսաբանել այն և ներկայացնել իր ընթերցողին: Լսումները ընթացան երեք օր, և երեք օրն էլ մասնակիցների պակաս չզգացվեց: Մթնոլորտը մտերմիկ էր, ջերմ ու հաճելի: “Սկզբից շատ էի հուզվում, մտածում էի` հիմա շփոթվելու եմ, բայց երբ տեսա ժյուրիի անդամների ժպիտը, բարի դեմքերը միանգամից հանգստացա, շատ հաճելի մթնլորտ էր”ր հույզերով ու տպավորություններով մեզ հետ կիսվեց մասնակիցներից մեկը` Մարիետան: Ինչպես իմացանք տեղում, մասնակիցները կատարում էին երգեր տարբեր լեզուներով: Իսկ անցել են թե ոչ, իմանալու են մի քանի օրից: “Տաղանդավոր երեխաներ շատ կան: Զարմանալի է, բայց հիմնականում ձայնային լավ տվյալներ ունեցողներն ինքնուս են”-մեզ հետ զրույցում նշեց ժյուրիի անդամներից մեկը: Հիշեցնենք, որ նախընտրական լսումներն արդեն ավարտվել են և հազարավոր հայտագրվածներից միայն 125 հոգին կանցնի հաջորդ` կույր լսումներ փուլ:   Նյութը պատրաստեց Քրիստինա Բոյաջյանը
ԱՄՈՒՍԻՆԸ ԳՈՂԱՑԵԼ Է ԻՐ ԿՆՈՋ ՈՃԸ. ԻՆՉՊԵ՞Ս ՏԱՐԲԵՐԱԿԵԼ ՀԵԼԵՆԱ ԲՈՆԵՄ ԿԱՐՏԵՐԻՆ ՏԻՄ ԲԱՐՏՈՆԻՑ

  Սեպտեմբերի 18ն Հելենա Բոնեմ Կարտերը և Տիմ Բարտոնը  դուրս են եկել Լոնդոն`երեկոյան զբոսանքի: Հայտնի Հոլիվուդյան զույգը քայլում էր առանց շտապելու` շատ դանդաղ: Բոնեմ Կարտերը տարբերվում է իր ոճով և հագուստների ընտրության մեջ ունի հատուկ ճաշակ: Ինչպես տեսնում ենք լուսանկարում` Տիմը վերցրել է նմանատիպ  ոճ և կարծես փորձել է նմանվել Հելենային: Եվ իսկապես, նայելով լուսանկարին, մի պահ կարծես շփոթվում ես` ով է ամուսինը, և ով` կինը: Նույնիսկ մազերը փորձել է նմանեցնել Հելենի խճճված մազերին, սակայն կարող ենք գտնել մի տարբերություն` Հելենի ակնոցը աչքերին չի դրված:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը 
; : :