Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Դավիթ Գրաֆը հաղթեց Կաբալային

  Գերմանիայի Հոլ Ուեստֆոլեն քաղաքի «Գերրի Ուեբեր» մարզապալատում նոյեմբերի 3ն տեղի ունենած Դավիթ Գրաֆ - Բլանշաղ Կալամբայ մենամարտն ավարտվել է առաջինիս հաղթանակով։ Հայազգի ծանրքաշային գերմանական «Զաուերլանդ» ակումբի 23-ամյա բռնցքամատիկը 8 ռաունդների արդյունքում, մրցավարների միահամուռ որոշմամբ արժանացել է հաղթողի կոչմանը։ Առաջին ռաունդում Գրաֆն ավելի ակտիվ էր ու այն կարողացավ ավարտել մի քանի թիրախային հարվածներով։ Դրանից հետո նա որոշակի նվազեցրեց տեմպը։ 4-րդ ռաունդում Գրաֆի համար անցանկալի բախում տեղի ունեցավ. մրցակիցներն իրար դիպան գլուխներով, որի արդյունքում սկսեց արնահոսել Դավիթի ձախ ունքը։ Սակայն սթափվելով՝ մրցամարտի մնացյալ ամբողջ ընթացքում Գրաֆը նորից ստանձնեց թելադրողի դերը ռինգում և աներկբայորեն նվաճեց հաղթողի կոչումը։  Նշենք, որ սա Դավիթ Գրաֆի իններորդ հաղթանակն էր պրոֆեսիոնալ ռինգում և նա դեռ մեկ մենամարտ ունի անցկացնելու այս տարի։      `emedia.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  facebook./haytniner   
ԲԻԼԼԻ ՔՐԻՍԹԱԼԸ ԿՏՊԱԳՐԻ ՀՈՒՇԱԳՐԵՐ

  Բիլլի Քրիստալը պայմանագիր է կնքել ˝Henry Holt and Company˝ հրատարակչության հետ, որի շրջանակներում, այն տպագրելու է դերասանի հուշագրերը: Լրատվամիջոցների լուսաբանումների համաձայան ֆինանսական պայմանները դեռ ստույգ չեն որոշվել, բայց հեղինակի հոնորարը առաջիկայում կազմելու է մոտ 4 մլն դոլար: Քրիստալը պլանավորել է տեքստային աշխատանքներն ավարտել 2012 թվականի նոյեմբերին. նա ցանկություն ունի գիրքը արդեն իսկ  տեսնել վաճառքում 2013 թվականի մարտի 13ն` իր ծննդյան 65-ամյակի օրը: Ամերիկացի դերասանն էկրաններից հանրությանը ներկայացել է 1970-ական թվականների կեսերից: Ի դեպ հանրահայտ դերասանը նախկինում հասցրել է  ևս մի քանի գիրք տպագրել, որոնց թվում էր  նրա ինքնակենսագրականը: Ինչպես նաև նշենք, որ դերասանը բազմիցս ներկայացել է մեզ որպես ˝Օսկարի˝ մրցանակաբաշխության հանդիսավար` վերջին անգամ 2012 թվականի փետրվարին:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
ՌԵՓԵՐ ԴՌ. ԴՌԵՆ ՎԱՍՏԱԿՈՒՄ Է ԲՈԼՈՐԻՑ ԱՌԱՎԵԼ

  ''Ֆորբս'' ամսագրի առաջարկված տվյալների համաձայն 2012 թվականի հիփ-հոփ ոճում ամենաբարձ վճարվող կատարողը Դռ. Դռեն է: Այդ տվյալների համաձայն կատարողի տարեկան վաստակը կազմում է 110 մլն դոլար: Գումարի հիմնական մասը երգիչը վաստակում է ''Beats by Dr Dre'' ականջակալների վաճառքից: Այս բիզնեսից ստացված ընդհանուր եկամուտը կազմում է 300 մլն դոլար, իսկ Դռ. Դռեի բաժնետոմսերի համաձայն նա ստանում է ընդհանուր գումարից 110 մլն դոլար: Նրան հաջորդում է հայտնի կատարող Դաիդդին` իր 45 մլն վաստակով, իսկ 3-րդ հորիզոնակում է երգիչ Ջայ-Զ-ը 38 միլիոն ցուցանիշով: Իսկ ընդհանուր առմամբ ''Ֆորբս'' ամսագրի ներկայացրած տվյալների համաձայն այս ոլորտում ամենավճարունակ կատարողների տասնյակը հետևյալն է.1.    Դռ. Դռե - 110 մլն դոլար2.    Դաիդդի - 45 մլն դոլար3.    Ջայ-Զ - 38 մլն դոլար4.    Կանիե Ուեստ - 35 մլն դոլար5.    Լիլ Ուեին - 27 մլն դոլար6.    Դրեիք - 20,5 մլն դոլար7.    Բրայան "Բայրդման" Ուիլիամս - 20 մլն դոլար8.    Նիկի Մինաժ - 15,5 մլն դոլար9.    Էմինեմ - 15 մլն դոլար10.   Լուդակրիս - 12 մլն դոլար   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
ԹԻՄՈՒՐ ՌՈԴՐԻԳԵԶԻ ՈՒՆԻԿԱԼ ԵՎ ՑՆՑՈՂ ՆՈՐ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԸ

  Թիմուր Ռոդրիգեզը շատ երկար սպասեցնել չտվեց իր երկրպագուներին: Ընդհամենը երկու շաբաթ անց` «Я верю в твою любовь» երգի պրեմիերայից հետո, երգիչը ներկայացրեց երգի տեսահոլովակը, որը իսկական անակնկալ էր: Ռոմանտիկ և սենսացիոն, զգայացունց կադրերի խառնուրդ է, հատուկ էֆեկտներ, պարեր տանիքներին, ավտոմեքենաներ անապատում, և իհարկե գեղեցիկ սիրո պատմություն: Տեսահոլովակի նկարահանման համար երկարատև աշխատանքներ և քննարկումներ են եղել: Նկարահանումները անցկացվել են Եվրոպայի ամենամեծ անապատում, Սև Ծովի ափին և ընդհամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվում է Հերսոնան: Այդ իսկ պատճառով, նրանք ովքեր հետևում են նկարահանման աշխատանքներին համոզված են, որ այդ կադրերը արվել են ինչ-որ տեղ Ամերիկայում, այնպիսի տպավորիչ է ստացվել անապատային բնապատկերը, որտեղ նկարահանվել է քիչ բուսականություն` անհավատալի գույներով: Տեսահոլովակի գլխավոր հերոսուհին դարձել է Լիլիյա Նեդզելսկայան, Ուկրաինայի հայտնի պարուսույցներից մեկը: “ Մեր առջև մեծ խնդիր էր դրված: Մենք ցանկանում էինք, որպեսզի այս տեսահոլովակը Out In Spaceց ավելի լավը լինի: Եվ իմ կարծիքով, դա մեզ մոտ ստացվել է: Ես այժմ կարծում եմ, որ «Я верю в твою любовь»-ը իմ ամենալավ և ստացված տեսահոլովակն է: Ես երբեք չեմ մոռանա նկարահանման երկու օրերը, երբ ժամանակի 90 տոկոսը մենք անցկացրել ենք բարձր արագությամբ, և դա ոչ միայն դարձավ մեր սցենարի մի մասը, այլ նաև օգնեց վերապրել այս երգը, ստանալ հաճույք, վախ, որն ընկած էր այդ շրջանակներում: Հուսամ, որ  այս տեսահոլովակը դիտելուց, լսարանը կստանա այն տպավորությունը և զգացողությունը, ինչը որ ցանկացել է հաղորդի մեր թիմը”-նշել է երգիչը:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
<<Գեներալի աղջիկը>> սերիալի դերասանուհի Աննա Հարությունյանը ցանկացել է մարդ սպանել

  «Գեներալի աղջիկը» սերիալում Լուսիների դերակատարուհի Աննա Հարությունյանը  նկարահանվում է գեղարվեստական «Չղջիկներ. չեզոք գոտի» լիամետրաժ ֆիլմում: Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասան Հովակ Գալոյանը և Աննա Հարությունյանը:     Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1990-ականների սկզբին՝ հետպատերազմյան շրջանում: Ներկայացվում է գերի ընկած մի քանի հայերի պատմությունը: Ֆիլմի հիմքում  ընկերությունն է, փոխադարձ հարգանքը, խիզախությունը և կորուստը: Այս ամենի մասին bravo.ն պատմել է Ա. Հարությունյանը:    Դերասանուհին նշել է, որ նկարահանումների մի մասը տեղի են ունեցել Տավուշի մարզի սահմանային Այգեձոր և Չինարի գյուղերում:     «Պարզ պատճառներով, տեղի բնակիչների համար սարսափելի էին կրակոցներով տեսարանների նկարահանումները:  Ուզենք, թե` ոչ, ադրբեջանցիների հանդեպ կա այդ ատելությունը, օրինակ` երբ հյուրախաղերով Եգիպտոսում էինք, ինձ հարցրին` արդյոք թուրք եմ, ուզում էի սպանել ասողին»,- ասել է դերասանուհին:   Հավելենք, որ «Չղջիկներ. չեզոք գոտի» լիամետրաժ ֆիլմի նկարահանումները դեռ ընթացքի մեջ են, դեկտեմբերին սպասվում են նկարահանումներ Երևանում, իսկ պրեմիերան նախատեսված է հաջորդ տարի:   ՝ asekose.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՄԿՐՏԻՉ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ. “ՈՉԻՆՉ ՉԵՆՔ ԱՆՈՒՄ ՈՒՂՂԱԿԻ ԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ’’

  “Կարգին հաղորդում”, “Կարգին կապ”, “Կարգին օպտիկս”, “Կարգին սերիալ”: Այս “կարգինների” կողքին ապագայում կավելանան նոր բառեր, որոնք, իհարկե, կներկայացվեն դերասաններ Մկրտիչ Արզումանյանի և Հայկ Մարությանի կողմից: -ը զրուցեց Մկրտիչ Արզումանյանի հետ, ով էլ հայտնեց, որ նոր, հետաքրքիր նախագծեր կլինեն: Նոր եթերաշրջանում եթերում կրկին կլինի “Կարգին սերիալը”: Իսկ ինչ վերաբերվում է հումորային ներկայացումներին, դերասանը նշեց, որ “NO COMMENT’–ը կլինի շարունակական, իսկ ‘’7.5”–ի հետ կապված շարունակություն չի լինի. Տղաները զբաղված են:Հայկոյի և Մկոյի երկրպագուներին շտապենք ուրախացնել և նշենք, որ հումորային ֆիլմեր սպասվելու են. “Միայն թե, կլինեն փոքրնչ ուշ: Ամեն նախագծի վրա մենք երկար ենք աշխատում: Ոչինչ չենք անում ուղղակի անելու համար: Ամեն ինչ որակով պիտի լինի” նշում է Մկրտիչ Արզումանյանը:   Նյութը պատրաստեց` Քրիստինա Բոյաջյան
Ամերիկացին բանտից ազատ արձակվելուց 55 րոպե հետո բանկ է թալանել

  Ամերիկացի Քրիստոֆեր Ֆրանկլին Ուիվերը բանտից ազատ արձակվելուց 55 րոպե հետո բանկ է թալանել: «The Register-Guard»ն վկայակոչելով` փոխանցում է «Lenta.»-ն:    Օրեգոն նահանգի Լեյն քաղաքի բանտում նա ազատազրկման էր դատապարտվել սեռական ոտնձգության մեղադրանքով և 31 բանտարկյալների հետ միասին ազատ է արձակվել, քանի որ իշխանությունները կրճատել են բանտերի ֆինանսական հատկացումները: Այժմ բանտը, որտեղ տեղավորվում է շուրջ 500 դատապարտյալ, կարող է ընդունել միայն 135 ազատազրկվածի:   Ուիվերը` ազատ արձակվելուց հետո, ուղղվել է դեպի Pacific Continental Bank, կողոպտել այն, և բերման ենթարկվել իրավապահների կողմից: Ոստիկանությունը նրան հանձնել է Հետաքննության Դաշնային բյուրոյին, որն էլ նրան դարձյալ տեղափոխել է Լեյնի բանտ:   ՝ panora.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :