Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Հոլի Բերրին շրջել է Մոսկվայում առանց ներքնաշորի

  Հանրահայտ դերասանուհի Հոլի Բերրին երեկ ներկայացել է Մոսկվայում տեղի ունեցող իր «Облачный Атлас» ֆիլմի պրեմիերային կաշվե շատ բաց հագուստով, հայտնում է VIVA-ն: Հագուստը ոչ միայն բաց էր, այլև`շատ նեղ, որի տակից ակնհայտ կերպով զգալի էր նրա ներքնազգեստի բացակայությունը:   `shshyan.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Քիմ Քարդաշյանը ցանկանում է առանձնատուն գնել Լոնդոնում

  Ամերիկացի դերասանուհի, ֆոտոմոդել, «Keeping Up with the Kardashians» սերիալի մասնակից հայազգի գեղեցկուհի Քիմ Քարդաշյանն այնքան է տարվել Լոնդոնով, որ մտադիր է այնտեղ տուն գնել: Քարդաշյանն այս շաբաթ քույրերի՝ Քորթնիի եւ Քլոեի հետ այցելել է Լոնդոն՝ Միացյալ Թագավորությունում ներկայացնելու իրենց բրենդային հագուստի վերջին հավաքածուն: Լոնդոնի հրապուրիչ փողոցներում Քարդաշյանը հիանալի երեկոներ է անցկացրել սիրելիի՝ սեւամորթ ռեփեր Քանյե Ուեսթի հետ: Նա հույս է հայտնել, որ մոտ ժամանկներս կկարողանա անշարժ գույք ձեռք բերել Լոնդոնում, որպեսզի էլ ավելի շատ ժամանակ անցկացնի Լոնդոնում՝ այս անգամ սեփական տանը: Բրիտանական The People թերթին տված հարցազրույցում Քարդաշյանը նշել է. «Ցանկանում եմ այստեղ ապրել՝ Միացյալ Թագավորությունում եւ պատրաստվում եմ անշարժ գույք գնել այստեղ: Այնքան գեղեցիկ է Լոնդոնը: Ութ անգամ եղել եմ այստեղ: Այն ինձ հիշեցնում է էլ ավելի մաքուր Նյու Յորքը»:   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ԲԵՔՀԵՄԸ ԵՎ ՎԻՆՏՈՒՐԱՆ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՆՈՐԱՁևՈՒԹՅԱՆ ԵՐԵԿՈՅԻ ԺԱՄԱՆԱԿ

  Օրերս հայտնիներ Վիկտորյա Բեքհեմն ու Աննա Վինտուրան հանդիպել են նորաձևության պատվին կազմակերպված միջոցառման ժամանակ: Նրանք ուղղակի չէին կարող բաց թողնել նպանատիպ նախաձեռնությունը: Գեղեցկուհի Վիկին հագել էր վառ նարնջագույն զգեստ, որն էլ ավելի արտահայտիչ էր  դարձրել համահունչ հարդարանքով, իսկ Աննան հագել էր դասական կաթնագույն զգեստ` այն ընդգծելով իրեն հարիր հարդարանքով և սանրվածքով:  Նրանք հանդիպել էին մի հոյակերտ կառույցի մոտ, որի վրա ներկայացված էր սիրված երգչուհի Լեդի Գագայի պաստառը: Երկու հանրաճանաչ ոճաբանները դիպուկ խորհուրդներեն են տվել կանանց նորաոճության մանրուքների, այն ճիշտ ընկալելու և տվյալ կերպ հագնվելու առումով: Նշենք, որ մոդել Ալեսսանդրա Ամբրոսիոն նույնպես ներկա է գտնվել միջոցառմանը:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը 
Կայծակը՝ 5 հայ օդաչուների մահվան պատճառ.

  «Այսօր վաղ առավոտյան Կոնգոյում վթարի է ենթարկվել Իլ-76 բեռնատար ինքնաթիռը: Կոնգոյի Service Air ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի անձնակազմը բաղկացած է եղել 7 հոգուց, որից 5-ը ՀՀ քաղաքացիներ են եղել: 7 –ն էլ զոհվել են»:   Նախնական տեղեկությունների համաձայն՝պատճառը կայծակն է եղել, որն ականատեսների վկայությամբ, հարվածել է ինքնաթիռի ձախ թևին, թևը պոկվել է, որի հետևանքով էլ առաջացել է վթարը:   Հայ օդաչուների անունները դեռևս ճշտվում են և վերջնական տեղեկատվությունը կլինի հավանաբար երկուշաբթի օրը: Հայ օդաչուները պայմանագրային հիմքունքներով են աշխատել: Ինքնաթիռները բեռնափոխադրող օդանավեր են եղել: Այս պահին հայտնի է օդաչուների հրամանատարի անունը՝ Վարազդատ Բալասանյան: Մանրամասները ճշտվում են:     ՝ galatv.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՍԻԼՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՆՈՐԻՑ ՄՈՐԱՔՈՒՅՐ Է ԴԱՌՆԱԼՈՒ

  Հայտնի է դարձել, որ Սիլվա Հակոբյանի քույրը` Մանե Հակոբյանը 13 շաբաթական հղի է: Հղիությունը Մանեի համար անակնկալ էր: Իր խոսքերով` դեռ չէր սպասում: Ուլտրաձայնային նախնական հետազոտության համաձայն, Մանեի առաջնեկը` փոքրիկ Անահիտը, եղբայր է ունենալու: Հստակ սեռը չիմանալու պատճառով դեռ անուն չեն որոշել: Քրոջ համար ուրախանում է նաև Սիլվան, ասելով, որ Անուլիկը իր ուրախությունն է: Որ ինքը հասցրել է շատ բաներ սովորել երեխա պահելու գործում, որպեսզի հետագայում իր երեխաներին պահելիս չդժվարանա: Իսկ հիմա նույն ուրախությամբ ու ոգևորությամբ սպասում է երկրորդին: Իրենց ցանկությունն այն էր, որ առաջնեկը աղջիկ լինի, հետո` տղա: Հուսանք, որ այդպես էլ կլինի: Իսկ ընտանիքի հայրը` Հակոբ Հակոբյանն էլ ասել է, որ միշտ երազել է 15 թոռնիկ ունենալու մասին: 
ԻՆՉԻՑ Է ՎԱԽԵՑԵԼ ԱՄԱՆԴԱ ՍԵՅԲՐԻԴԸ

  Վերջին տարիներին, դերասանուհի և երգչուհի Ամանդա Սեյբրիդը աչքի է ընկնում իր հետաքրքիր լուսանկարներով: Մեկ նա լուսանկարներում հայտվում է շատ համեստ, ընթերցասեր աղջկա կերպարով, մեկ էլ հանկարծ սեքսուալ լուսանկարներով: Իսկ ահա վերջերս, դերասանուհին հայտնվել է "Eccentric Issue" Vs. Magazine էջերում: Լուսանկարիչ Գայ Արոշը նկարել է դրամատիկ լուսանկարների պատմություն` վախեցած Ամանդայի մասին: Իսկ թե ինչից և ինչու է վախեցել դերասանուհի Ամանդա Սեյբրիդը, այդպես էլ չհասկացանք:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Դիմա Բիլանը նոր օծանելիք է թողարկել

  «Աթրիում» առեւտրի տանը Դիմա Բիլանն իր նոր՝ Azzaro Decibel տղամարդկային օծանելիքի շնորհանդեսն անցկացրեց, հաղորդում է «Комсомольская правда»-ն։ Օծանելիքի սրվակը պատրաստված է խոսափողի տեսքով, որի վրա երգչի անվանատառերն են։ Շնորհանդեսին երգիչը նաեւ իր նոր երգով՝ «Բռնիր իմ գունավոր երազները» սկավառակով, ինքնագրեր բաժանեց։ Իրենց գործընկերոջն աջակցում էին աստղային հավաքների շատ անդամներ. դիզայներ Կատյա Դոբրյակովան, երգչուհի Յուլյա Վոլկովան, հաղորդավարներ Արտեմ Կորոլյովը եւ Ալյոնա Վոդոնաեւան, երգիչ Վլադ Սոկոլովսկին եւ այլոք։ «Չնայած սա տղամարդու բույր է, բայց մենք էլ այն կօգտագործենք։ Ի՞նչ տարբերություն։ Չէ՞, որ սա Դիմայինն է», - ասում էին Բիլանի երկրպագուները։ Իսկ Դիման հայտարարեց, որ սա իր վերջին օծանելիքը չէ, ինքը ծրագրում է այլ բույրեր եւս թողարկել։   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
; : :