Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Ասիայում խոսող փիղ կա.

  Կորեայի պետական լեզուն համարվում է աշխարհում ամենաբարդ լեզուն: Չնայած դրան, Հարավային Կորեայի կենդանաբանական այգիներից մեկում փղերից մեկը մեծ առաջընթաց է գրանցում այս լեզուն սովորելու հարցում: Կօշիկը` Սեուլի մոտ գտնվող Էվերլանդ կենդանաբանական այգում բնակվող 22-ամյա ասիական փիղը, ապշեցրել է փորձագետներին և իր տերերին `նմանակելով մարդկային ձայնը: Փիղը  կարող է ասել բարև,  նստիր, ոչ, պարկիր և լավ բառերը :Նրա մարզիչը` Կիմ Յոնգ Գափը, առաջին անգամ մի քանի տարի առաջ նկատել էր , որ կենդանին  նմանակում է իրեն: 2004 թն Կիմը նույնիսկ չէր էլ ենթադրում , որ կենդանաբանական այգուց լսվող մարդկային ձայնը արտաբերում է փիղը: Հետո նա հասկացավ, որ կենդանին նմանակում է իրեն և այդ մասին հայտնեց տնօրենին:     ՝ galatv.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Մեծ Բրիտանիայում կստեղծվի մարմնի հատուկ սկաներ՝ համացանցային խանութներից հագուստ գնելու համար

  Լոնդոնի նորաձևության քոլեջը, Սուրեյի համալսարանի տեսապատկերների ոլորտի հետազոտողները և Bodymetrics ընկերությունը սկսել են զբաղվել մարմնի սկանավորման հատուկ սարքի ստեղծմամբ, որը ճիշտ չափսերը վերցնելու շնորհիվ կարող է բարձրացնել համացանցային խանութների միջոցով հագուստ գնելու վաճառքները։ Նոր համակարգի շնորհիվ գնորդները կարող են գրել իրենց հասակը որպես ուղենիշ, այնուհետև վեբ-տեսախցիկի կամ սմարթֆոնի օգնությամբ անել առանձին ամբողջական նկար, որից կվերցվեն մյուս չափսերը։ Սուրեյի համալսարանից Ադրիանա Հիլթոնի խոսքով՝ նոր համակարգը կդառնա լավ օգնական համացանցի միջոցով ընտրություն և գնումներ կատարելու համար։    `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ՌԵՓԵՐ ԴՌ. ԴՌԵՆ ՎԱՍՏԱԿՈՒՄ Է ԲՈԼՈՐԻՑ ԱՌԱՎԵԼ

  ''Ֆորբս'' ամսագրի առաջարկված տվյալների համաձայն 2012 թվականի հիփ-հոփ ոճում ամենաբարձ վճարվող կատարողը Դռ. Դռեն է: Այդ տվյալների համաձայն կատարողի տարեկան վաստակը կազմում է 110 մլն դոլար: Գումարի հիմնական մասը երգիչը վաստակում է ''Beats by Dr Dre'' ականջակալների վաճառքից: Այս բիզնեսից ստացված ընդհանուր եկամուտը կազմում է 300 մլն դոլար, իսկ Դռ. Դռեի բաժնետոմսերի համաձայն նա ստանում է ընդհանուր գումարից 110 մլն դոլար: Նրան հաջորդում է հայտնի կատարող Դաիդդին` իր 45 մլն վաստակով, իսկ 3-րդ հորիզոնակում է երգիչ Ջայ-Զ-ը 38 միլիոն ցուցանիշով: Իսկ ընդհանուր առմամբ ''Ֆորբս'' ամսագրի ներկայացրած տվյալների համաձայն այս ոլորտում ամենավճարունակ կատարողների տասնյակը հետևյալն է.1.    Դռ. Դռե - 110 մլն դոլար2.    Դաիդդի - 45 մլն դոլար3.    Ջայ-Զ - 38 մլն դոլար4.    Կանիե Ուեստ - 35 մլն դոլար5.    Լիլ Ուեին - 27 մլն դոլար6.    Դրեիք - 20,5 մլն դոլար7.    Բրայան "Բայրդման" Ուիլիամս - 20 մլն դոլար8.    Նիկի Մինաժ - 15,5 մլն դոլար9.    Էմինեմ - 15 մլն դոլար10.   Լուդակրիս - 12 մլն դոլար   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Հայ դիզայները իտալական Vogue ամսագրի մրցույթում

  Դիզայներ Վահան Խաչատրյանը մասնակցում է իտալական Vogue և Musse օնլայն խանութի նախաձեռնած մրցույթին: Մրցույթին ներկայացված է «The beauty of sorrow»՝ «Տխրության գեղեցկությունը», խորագրով լուսանկարների շարք: Լուսանկարներում Լուսինե Թովմասյանն է: Հաղթանակը շատ մոտ է, քանի որ այժմ Վահան Խաչատրյանը գտնվում է առաջին հորիզոնականում: Կոչ ենք անում ձեզ նույնպես քվեարկել հայ դիզայների օգտին, քանի որ հաղթանակը ոչ միայն պատվաբեր կլինի Հայաստանի համար, այլ նաև մեծ քայլ կլինի հայկական նորաձևության ասպարեզում: Կարող եք քվեարկել այս հղումով՝ http://www.muuse./#!voguevote/all/3890-vahan-khachatryan:   ՝ artisto.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՋՈՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ″ՄԱՐԻ-ՄԱՐԻ″ ԵՐԳԸ ԿԵՂԾԵԼ ԵՆ

    Վերջերս հայ երգիչների երգերը հայտնվել են օտարների ուշադրության կենտրոնում: Վերջիններս գողանում են մեր երգիչների երգերը, փոխում բառերը, նկարահանում տեսահոլովակ և ներկայացնում հանրության` առանց իրական հեղինակների գիտության: Այդպիսի մի դեպք էլ պատահեց երգիչ Ջոնի Կարապետյանի հետ: Համացանցում հայտնվեց մի տեսահոլովակ, որը երգչի “Մարի-Մարի” երգն էր ռումիներեն, ռումինացի երգիչ BRANDY–ի կատարմամբ: Վերջինս իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Մարի իր սիրելիի անունն է: -ը կապ հաստատեց Ջոնի Կարապետյանի հետ` իմանալու նրա կարծիքը իրավիճակի մասին. “Վերաբերվում եմ շատ վատ: Ես իրեն գտել եմ, բայց խուսափեց ինձ հետ խոսելուց: Բավականին անորակ են ամեն ինչ արել” նշում է երգի իրական հեղինակը: Նշենք, որ Ջոնիի “Մարի-Մարի” երգը համացանցում է հայտնվել դեռ 2010 թվականից, իսկ ռումինացու կատարմամբ` 2012 թվականից: Մենք նաև փորձեցինք իմանալ, թե ինչ նորություններ են սպասվում երգչի կողմից և պարզեցինք, որ շուտով Ջոնի Կարապետյանը հանրությանը կներկայացնի իր նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է նոր երգի հիման վրա, երգը կոչվում է “Հարսանիք է”:     Նյութը պատրաստեց Քրիստինա Բոյաջյանը
Կրիշտիանու Ռոնալդուն դատարանում չի աջակցել Սիլվիո Բեռլուսկոնիին

  Հայտնի պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն այսօր Միլանում չի ներկայացել Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի գործով դատական նիստին, որտեղ ինքը հանդես է գալիս որպես վկա: Հիշեցնենք, որ իտալացի սկանդալային գործիչը մեղադրվում է անչափահաս մարմնավաճառների, մասնավորապես հայտնի Ռուբիի հետ սեռական հարաբերություններ ունենալու մեջ: Ռուբին պատմել է, որ Բեռլուսկոնիի տանը հերթական խրախճանքներից մեկի ժամանակ ինքը սեռական հարաբերություններ է ունեցել նաև Կրիշտիանու Ռոնալդուի հետ: Չնայած Ռոնալդուի բացակայությանը դատական նիստին, Սիլվիո Բեռլուսկոնիի օգտին ցուցմունք են տվել դերասանուհի ու հաղորդավարուհի Բելեն Ռոդրիգեսը, քաղաքական գործիչ Դանիելա Սանտանկեն և լրագրող Կառլո Ռոսելլան` հայտնելով, որ նախկին վարչապետին երբեք չեն տեսել դեռահաս «թիթեռնիկների» շրջապատում: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС գործակալությունը: Հավելենք, որ Բեռլուսկոնին դատարանում արդարացել է, թե իր հանդիպումը «հյուրերի» հետ սեռական բնույթ չի կրել, իսկ Ռուբիին ինքը դրել է Եգիպտոսի նախկին ղեկավար Հոսնի Մուբարաքի զարմուհու տեղը, ուստի նրան երկու տարի առաջ օգնել է դուրս գալ բանտից ու իր առանձնատուն է հրավիրել:    `HayNews.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Սիրանկյուն ծրագրի հյուրն է Սոնա Սարգսյանը.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :