Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Հայտնիներից ու՞մ սանրվածքն է նախանձի տեղիք տվել

  Fabriah գործակալությունը հարցում է անցկացրել բրիտանուհիների շրջանում՝ փորձելով պարզել, թե հայտնիներից ում սանրվածքը նրանք կցանկանային ունենալ: Պարզվում է` բրիտանացի կանայք ամենից շատ հավանում են արքայազն Ուիլյամի կնոջ՝ Քեյթի սանրվածքը: Փաստորեն, կանայք արդեն հոգնել են կարճ սանրվածքներից և նախընտրում են փոքրնչ երկար ու խնամված մազերը:   ՝ lady.mail.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Քիմ Քարդաշյանը կոչ է արել օգնել սիրիահայերին

  Հայտնի հեռուսաաստղ Քիմ Քարդաշյանն իր բլոգում կոչ է արել օգնել սիրիահայերին:    Նա գրել է. «Ցանկանում եմ ինձ համար շատ կարևոր մի բանի մասին գրել: Սիրիան տուն է շուրջ 100,000 հայերի, որոնցից շատերն այնտեղ են գաղթել Ցեղասպանության ժամանակ: Վերջին շրջանում Սիրիայում ծագած մարտերի արդյունքում հազարավոր սիրիահայեր են տուժել, հայկական եկեղեցիներ են ավերվել, այրվել են տներ, և շատ հայեր հայտնվել են կարիքի մեջ:   Սիրիահայերի օգնության ֆոնդը ստեղծվել է գումար հավաքելու համար, որպեսզի սնունդով, դեղորայքով և կացարանով ապահովի սիրիահայերին: Հայկական ժառանգությունն ինձ համար շատ կարևոր է, և ես կարծում եմ, որ այս ամենի մասին պետք է բարձրաձայնվի»:   ՝ yerkir.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
<<Դժվար Ապրուստ>> հեռուստասերիալի Էլենի 20 ամյակը.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Շատախոս կանայք ավելի առողջ են

  Հարվարդի համալսարանի սոցիալական ոլորտի հոգեբանները եկել են այն եզրակացության, որ խոսելը ոչ միայն հաճելի է, այլեւ օգտակար` առողջության համար: Այս մասին գրում է «The Telegraph»-ը:   Ինչպես հավաստում են հոգեբանները, խոսելու ժամանակ կանանց մոտ մեծանում է դրական սերոտոնին հորմոնի արտահոսքը, հանգստանում են նյարդերը, վերանում անհանգստությունը: Ընկերուհիների հետ կիսվելիս` կանայք ավելի հաճախ են ծիծաղում, քան կատակերգություն դիտելիս, ինչի արդյունքում արյան մեջ բարձրանում է «երջանկության հորմոնների» մակարդակը: Անկեղծ ու լիաթոք ծիծաղն իր հերթին ամրացնում է սրտամկանները եւ օգնում պայքարել արյան ճնշման բարձրացման դեմ:   Հոգեբաններն ապացուցել են նաեւ, որ մյուսների անձնական կյանքը քննարկել սիրում է կանանց 85 տոկոսը, իսկ 10 տոկոսն ընդհանրապես չի կարողանում գաղտնիքներ պահել:   Ի դեպ, շփման նման ձեւը հրաշալի միջոց է նաեւ անքնության դեմ պայքարում: Սակայն, այս ամենի հետ մեկտեղ գիտնականները շեշտում են, որ ուրիշների «ոսկորները ծամելը» կարող է հաճույք պատճառել միայն այն դեպքում, երբ արվում է հումորով, առանց նախանձի ու չարության:   ՝ top-   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Շուտով նոր ֆիլմ "Փոքրիկ Զորավարը" .

  "ARYAN" ընկերությունը ներկայացնում է "Փոքրիկ Զորավարը" նոր կինոկատակերգությունը` շուտով:     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝         
Անցած 7 օրերի ամենագեղեցիկ գոլերի Թոփ տասնյակը.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝         
ԱՐՏԱՎԱԶԴ ԵՂՈՅԱՆ 'ԿԵՍ ԿԱՏԱԿ, ԿԵՍ ԼՈՒՐՋ'

  armcatalog.. կայքը վերոնշյալ խորագրի ներքո զրուցել է սիրված անձնավորություն, հեռուստամեկնաբան- ռեժիսոր, երաժշտական ձևավորող, ֆիլմերի սինխրոն թարգմանիչ, այլ կերպ ասած բազմապրոֆիլային մի անհատականության հետ, ով տարիներ շարունակ վայելում է հանրության սերն ու հարգանքը: Այդքանով հանդերձ ինքն իր աչքերում` հասարակ մարդ, իսկ մեզ համար իրական լեգենդ: - Պարոն Եղոյան մեզ հետաքրքրում է, թե ի՞նչը խթան հանդիսացավ, որ սկսեցիք ձեր վիթխարի ուղին և դարձաք կարկառուն դեմք: - Ինձ թվաց Կոմիտասի մասին եք խոսում, որովհետև ես ինձ երբեք կարկառուն դեմք չեմ համարել, առավել ևս իմ սկսած, կամ անցած ուղին վիթխարի չեմ համարում: Ինչի՞ մասին է խոսքը. ինչպես բոլորը, այնպես էլ  ես ընդամենը հասարակ մարդ եմ, մարդ, ով ունի հետաքրքրություններ ու նախաձեռնություններ: Երբեք չեմ ձգտել, որ ինձ տեղին-անտեղի անվանեն հանրաճանաչ, կարկառուն դեմք կամ անկրկնելի և անփոխարինելի: Միշտ հիշեք`անփոխարինելի ու անկրկնելի մարդիկ չկան. կան արժեքներ, որոնք մնայուն են, որոնք կրում են հազարամյակների դրոշմը և արժանի են հավերժ հիշվելու: Իսկ այս դեպքում ուղղակի պետք է նշվեր, թե ինչպես եղավ, որ ես հասա նրան, ինչին, որ հասել եմ: Ահա այս դեպքում, ամեն ինչ դասավորվեց այնպես, ինչպես ի վերուստ սահմանված էր: Մայրս մասնագիտությամբ  բժշկուհի էր, իսկ հայրս` Թաթուլ Ալթունյանի երգի-պարի անսամբլի մենակատար: Մայրս ցանկանում էր, որ ես դառնայի բժիշկ, իսկ հայրս` չէր ցանկանում , որ դառնայի արվեստագետ, բայց ինչպես ժամանակը ցույց տվեց, հանգամանքների բերումով կյանքս նվիրեցի արվեստին: Այդպես էլ բարձրագույն կրթություն չստացա: Սակայն աստված բարեգութ գտնվեց իմ հանդեպ ու ես ընկա արվեստի հորձանուտը:  Ես սիրում եմ իմ աշխատանքը, սիրում եմ իմ ստեղծած աշխարհը, որում ես ապրում եմ, որովհետև յուրաքանչյուր ոք պիտի սիրի այն գործը, ինչով նա զբաղվում է, պիտի գնահատի այն ու ի սրտե նվիրվի նրան. միայն այս դեպքում կարող է հասնել ցանակալի հաջողության: Օրինակ, եթե հաց հավաքողը սիրի իր գործը, ժամանակի ընթացում կդառնա լավ հաց հավաքող` իր գործի մասնագետը: - Իսկ ինչո՞վ եք այժմ զբաղվում պարոն Եղոյան: - Զբաղվում եմ տնայնագործությամբ` տանը հարսանիքներ, կնուքներ և տարատեսակ ֆիլմեր ու հաղորդումներ եմ մոնտաժում, եթերաժամ չունեմ, ինչպես նաև 2000 թվականի կեսերից առ այսօր աշխատում եմ ''Մհեր Մկրտչյան'' թատրոնում` որպես ներկայացումների երաժշտական ձևավորող:  - Իսկ ի՞նչ պլաններ ունեք կապված ապագայի հետ: - Ես երբեք չեմ պլանավորոմ կյանքս: Չգիտեմ` ապագայում հանգամանքների բերումով որտեղ կհայտնվեմ. ուղղակի չեմ սիրում տեղին-անտեղի գլուխ գովալ. հավատացեք` ինքնագովեստն ու ինքնահավանությունը լավագույն հատկանիշները չեն, որոնցով կարող է օժտված լինել մարդ արարածը: Չեմ սիրում, երբ մարդիկ բարձրաձայնում են, որ հայտնի են և ամենակարող, որովհետև կյանքը կարող է անականկալ կերպով հարվածել այնպես, որ որքան էլ ժամանակ անցնի չկարաղանան լիովին սթափվել: Մի կարգախոս ունեմ` -Կյանքում շատ բան կա, որ ինձ թույլ չեմ տա, բայց չկա մի բան, որ թույլ չտան ինձ: Այսինքն, չեմ անի այն ինչը չի կարելի: - Իսկ ի՞նչ կարծիք ունեք այն մասին, ինչ կատարվում է մեր կինոասպարեզում, հեռուստաեթերում և շոու բիզնեսում: - Դրանք հողմեր են, կգան ու  անմնացորդ կգնան: Ես ուրախ եմ, որ արժանացել եմ ժողովրդի սիրուն ու հարգանքին, որ ընդունվել ու սիրվել եմ ժողովրդի կողմից: Այսքանն ինձ լիովին բավարար է: - Մի զավեշտալի դեպք կպատմե՞ք ձեր կյանքից: - Ես ծնվեցի և զարմացա. սա է իմ կյանքի ողջ զավեշտը: Բայց կասեմ հաճելի դեպքեր. շատ հաճելի է այն, որ մանուկ ժամանակ ինձ իր գիրկն է առել Հրաչյա Ներսիսյանը, Ջիվան Գասպարյանը, ինչու չէ նաև Կարաբալան ու Դալուլեն: Բախտ եմ ունեցել շփվելու մեծն Շիրազի ու Սիլվա Կապուտիկյանի հետ, և բազմաթիվ այլ մեծերի: Մինչ օրս անչափ հաճելի է վերհիշել նմանատիպ գեղեցիկ դրվագները: Աստծո կամոք դեռ ապրում եմ, ինչը բոլորին եմ ցանկանում….     Իդեպ Ձեր հոդվածի անվանումը ճիշտ համապատասխանում  է իմ կյանքի էությանը:  Եվ 3 – րդ ալիքում իմ վարած ''Կես կատակ, կես լուրջ'' հաղորդաշարին, որի հեղինակն էր Արա Գևորգյանը: Այս հոդվածն էլ մի հաճելի դրվագ էր: Շնորհակալ եմ, որ չեք մոռացել:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
; : :