Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Էլթոն Ջոնը հաղթել է իր հանրահայտ Nikita երգի գրագողության վերաբերյալ դատը

  Հանրահայտ բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը հաղթել է դատական գործընթացը հեղինակային իրավունքների խախտման վերաբերյալ` հաղորդում է TMZ պորտալը: Երգերի հեղինակ Գայ Հոբսը 2012թ ապրիլին դիմել է Իլինոյսի ֆեդերալ դատարան՝ Էլթոն Ջոնի դեմ հայցով, հայտարարելով, որ հանրահայտ երգիչն օգտագործել է իր տեքստը: Հայցի փաստաթղթում նշվում է, որ 1982թն Հոբսը իր Natasha ստեղծագործությունը, որը նվիրված էր ռուս մատուցողուհու հետ իր սիրավեպին, ուղարկել է բոլոր ձայնագրող ընկերություններին, այդ թվում այն մեկին, որը թողարկել է Էլթոն Ջոնի երգերը: Հոբսի ստեղծագործությունը ընկերությունը չի թողարկել, սակայն Էլթոն Ջոնի 1985թ Nikita երգի մեջ Հոբսը չափազանց ծանոթ բառեր է նկատել: Իր հայցում նա պահանջում է հեղինակային իրավունքների խախտման համար փոխհատուցում:  Էլթոն Ջոնն ի պատասխան դատարանից պահանջել է փակել գործը, քանի որ իր կարգի երաժիշտը չէր գողանա անհայտ բանաստեղծի երգի բառերը: Դատարանը համաձայնել է երգչի փաստարկների հետ և Էլթոն Ջոնի դեմ հայցը փակվել է:   ՝ 1in.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԿԱՐՈ ՍԱՐԱՖՅԱՆԻՆ ԿԱՐՈՏՈՒՄ Է ԻՐ ԸՆՏԱՆԻՔԸ ...

  Վաստակավոր  երաժիշտ  Կարո  Սարաֆյանը` ով  երկար  տարիներ  է  ինչ  համագործակցում  է  հայ  երգարվեստի   բազմաթիվ  ներկայացուցիչների  հետ, ն  տեղեկացրեց, որ  վերջերս  Արման  Հովհաննիսյանի  հետ  հյուրախաղերի  էր  մեկնել  Ամերիկայի   Բոստոն  քաղաք, իսկ այսօր  ժամը  11:00ն    կմեկնի  Բեյրութ, մասնակցելու  Թաթա  Սիմոնյանի  համերգին,  որտեղից  և  կվերադառնա օգոստոսի  15ն: Այն  հարցին, եթե  Կարո  Սարաֆյանը  չընտրեր  երաժշտության  ասպարեզը` ինչով  կզբաղվեր, պատասխանեց,- Եթե  երաժիշտ  չլինեի, ապա  կզբաղվեի  ինչ-որ  բիզնեսով: Վաստակավոր  երաժիշտը  ներկայացրեց  նաև իր գրաֆիկը, ըստ  որի  ամեն  ամիս  արևմտյան  երկրներ  է  մեկնում  ամենաքիչը   2  անգամ: Իսկ  Կարո  Սարաֆյանին  արդյոք  ընտանիքը`  կինը  և  երեխաները  չեն  կարոտում,  երաժիշտը  պատասխանեց,-  Իհարկե  կարոտում  են,  սակայն  ինչ  արած, իրենք  են  ընտրել ))): Կարո  Սարաֆյանը  ն  տեղեկացրեց  նաև, որ  շուտով`  սեպտեմբերի  1ն,  կրկին  Արման  Հովհաննիսյանի  հետ  հյուրախաղերի  կմեկնի, սակայն  այս  անգամ  Ավստրալիա:   Կարո Սարաֆյանի էջը կարող եք տեսնել այստեղ` ԿԱՐՈ ՍԱՐԱՖՅԱՆ   Նյութը  պատրաստեց  Արևիկ  Ավետիսյանը
ԱՄՆ-ում էկրան է բարձրացել բրիտանացի ռեժիսոր Ջո Ռայթի «Աննա Կարենինան»

  ԱՄՆ-ում նախօրեին էկրան է բարձրացել բրիտանացի ռեժիսոր Ջո Ռայթի նկարահանած «Աննա Կարենինա» ֆիլմը՝ ռուս հայտնի գրող Լև Տոլստոյի համանուն վեպի հիման վրա, հայտնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալությունը։ Ֆիլմի գլխավոր դերը մարմնավորել է բրիտանացի դերասանուհի Կիրա Նայթլին՝ «Կարիբյան ծովի ծովահեններ» աստղը։ «Աննա խաղալը շատ դժվար էր, որովհետև այս դերը շատ է խաղացվել և միշտ հատուկ ուշադրության է արժանացել հանրության կողմից»,- ասել էր դերասանուհին դեռ Լոնդոնում սեպտեմբերին տեղի ունեցած ֆիլմի պրեմիերայի ժամանակ։ Ալեքսեյ Կարենինի դերը մարմնավորել է Ջուդ Լոուն, սցենարի հեղինակն է բրիտանացի հայտնի դրամատուրգ, կինոսցենարիստ, կինոքննադատ Թոմ Սթոպարդը։ Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Ռուսաստանում ու Մեծ Բրիտանիայում։ Աննա Կարենինայի դերը տարբեր ժամանակներում մարմնավորել են Գրետա Գարբոն, Վիվյեն Լին, Ժակլին Բիսետը, Լեա Մասսարին, Սոֆի Մարսոն, Ռուսաստանում՝ Տատյանա Սամոյլովան, Տատյանա Դրուբիչը։ Ռուսաստանում ֆիլմն էկրան կբարձրանա հունվարի 10ն   `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Ի՞նչ կապ ունեն կիսամերկ կանայք դագաղի հետ. ՖՈՏՈ

  Լեհաստանում դագաղ արտադրող կազմակերպություններից մեկը գովազդային օրացույց է թողարկել, որտեղ դագաղների ''տեսականին'' ներկայացնում են կիսամերկ աղջիկները: Շատերին սա դուր է եկել, ոմանք որպես հումոր են ընդունել, իսկ ահա կաթոլիկ եկեղեցին զայրացել է կազմակերպության այդ ''մտահղացման'' վրա:   ՝ mul.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԿՐԻՍՏԵՆ ՍՏՅՈՒԱՐՏԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է ԻՐ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ

  Գրեթե ամբողջ աշխարհին հայտնի է դերասանուհի Կրիստեն Ստյուարտը իր վատ արարքներով: Ինչ-որ մեկը դրան վերաբերում է շատ հանգիստ, ինչ-որ մեկը ընդհանրապես չի արձագանքում: Բայց ահա Ռոբերտ Պատտինսոնի երկրպագուները շատ զայրացած են: Ի տարբերություն իրենց կուռքի` չեն ներել դերասանուհուն: Հենց այդ պատճառով էլ այժմ Կրիստենը վախենում է իր կյանքի համար: Դերասանուհու կարծիքով, այժմ սոցիալական ցանցերը շատ հեշտ և մատչելի տեղեկատվություն են հաղորդում իր մասին: Ահա թե ինչ է ասում նա,-“ Մեր օրերում շատ բարդ է ինչ-որ բան թաքցնելը, բոլոր Ֆեյսբուկցիները գիտեն, թե դու որտեղ ես գտնվում: Ես հնարավոր է մահանամ այն պատճառով, որ ինչ-որ մեկը կասի իմ գտնվելու վայրը և ինչ-որ մեկը կպատրաստվի գնալ այդտեղ և սպանել ինձ: Ամեն դեպքում, ես շատ եմ մտածում այն մասին, որ ինչ-որ մեկը կլինի վտանգավոր”: Նյութը պատրաստեց` Արևիկ Աետիսյանը
Այսօր երեխաների միջազգային օրն է

  ՄԱԿ Գլխավոր ասամբլեան 1954թ. բոլոր երկրներին խորհուրդ է տվել նշել Երեխաների միջազգային օրը (Universal Children's Day), որը նվիրված կլինի ամբողջ աշխարհում երեխաների բարեկեցության ապահովմանն ուղղված գործունեությանը, հայտնում է calend.-ն։    ՄԱԿ-ն առաջարկել է երկրներին այդ օրը նշել ցանկացած օր, որը նրանք նպատակահարմար կգտնեն։ 1959թ. նոյեմբերի 20ն ԳԱ-ն ընդունեց երեխաների իրավունքների հռչակագիրը, իսկ 1989թ. նույն օրը՝ երեխաների իրավունքների կոնվենցիան։   Տարեկան 11 մլն երեխա մահանում է՝ չապրելով մինչև 5 տարեկան։ Տասնյակ միլիոնավոր երեխաներ ֆիզիկապես կամ մտավոր հիվանդ են՝ չունենալով մեծանալու և զարգանալու հնարավորություն։ Այդ մահերի մեծամասնությունն առաջանում են հեշտությամբ կանխարգելվող կամ հեշտ բուժվող հիվանդությունների, մյուսները՝ աղքատության, խտրականության և բռնության կործանարար հետևանքների պատճառով։    ՝ tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Կիրկորովները մոռացել են Անդրանիկ Ալեքսանյանի մասին.

    Կիրկորովի խոստումները միայն խոսքեր են: Ինչպես հաղորդում է ուկրաինական հեռուստատեսությունը, Անդրանիկ Ալեքսանյանը ողջ տարվա ընթացքում այդպես էլ օգնություն չի ստացել փոփ երգչի ընտանիքից: Ֆիլիպ Կիրկորովի հայրը՝ Բեդրոս Կիրկորովը դեռեւս նախորդ տարի խոստացել էր 100 հազար եվրո հատկացնել ուկրաինական Ռոբերտինո Լորետտիի վիրահատության համար: Անդրանիկը տառապում է հազվադեպ հանդիպող հիվանդությամբ, նա չի աճում եւ 14 տարեկանում նրա հասակը մեկ մետրից մի փոքր ավելի է: Ինչո՞ւ են նրա մասին մոռացել Կիրկորովները, եւ ով պետք է հիմա փրկի տաղանդավոր պատանուն: Մանրամասները ռեպորտաժում:       `     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝         
; : :