Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Dolce&p;Gabbana-ն և Moschino-ն Նաոմի Քեմփբելի հետ համատեղ վերնաշապիկների նոր հավաքածու են ներկայացրել

  Աշխարհահռչակ թոփ մոդել Նաոմի Քեմփբելը հանրահայտ իտալական Dolce&p;Gabbana և Moschino նորաձևության տների հետ համագործակցության արդյունքում ստեղծել է վերնաշապիների նոր հավաքածու, հայտնում է Italia-. կայքը։ «Սև հովազը» նշել է, որ իր նախաձեռնությունն առավելապես բարեգործական բնույթ է կրում, և վերնաշապիկների վաճառքից սատացված ողջ հասույթն  ուղղվելու է Չինաստանի կարիքավոր երեխաներին։  Վերնաշապիկները կարելի է ձեռք բերել Yoox. առցանց խանութում. դրանցից յուրաքանչյուրի արժեքը 35 դոլար է։  Վաճառքի արդյունքում ստացված բոլոր գումարները կփոխանցվեն Քեմփբելի հիմնած Fashion For Relief բարեգործական հիմնադրամին, որն էլ համապատասխանաբար կբաշխի գումարը աղքատ երեխաների ընտանիքներին։   ՝tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
Երգչուհի Գվեն Սթեֆանին ներողություն է խնդել հնդկացիներից

  Հանրահայտ ամերիկյան No Doubt խումբը, որի մեներգչոււհին Գվեն Սթեֆանին է, ստիպված է եղել հնդկացիներից ներողություն խնդրել՝ այդ ազգի նկատմամբ ակամա անհարգալից վերաբերմունքի համար։ «Մենք չենք ցանկացել ցավ ու վիրավորանք պատճառել ձեզ», - գրել է խումբն իր պաշտոնական կայքում։ Ինչպես հաղորդում է Reuters - ը, խմբի նոր տեսագրությունն այնքան է զայրացրել հնդկացիական համայնքներին, որ նրանց գլխին լցվել են բողոքներ միանգամից ողջ Ամերիկայից։ «Մեր բազմազգ խումբը միշտ էլ հետաքրքրված եւ ուշադիր է եղել այլ մշակույթների հանդեպ։ Ամերիկայի բնիկներին, նրանց մշակույթն ու պատմությունն անարգելու մտադրություն երբեւէ չենք ունեցել», - նշել է Գվեն Սթեֆանին։ Ինչպես ավելի վաղ հայտնել էին լրատվամիջոցները , No Doubt փոփ-խումբը ստիպված է եղել YouTubeց հեռացնել Վայրի Արեւմուտքի թեմայով իր նոր տեսահոլոակը («Looking Hot»)։   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Փոքրիկի հիանալի պարը.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Թեսթ. Ո՞վ եք դուք

  1. Պատկերացրեք՝ կանգնած եք անտառի եզրին։ Մինչեւ անտառ մտնելը դեռ շատ ճանապարհ կա։ Նկարագրեք անտառը. բա՞րձր է, թե՞ ցածր, մե՞ծ է թե՞՝ ոչ։   2. Մտնում եք անտառ։ Նկարագրեք այն ներսից։ Ի՞նչ եք զգում։ Ո՞ր ծառերն են ավելի շատ. սոճի, եղեւնի, թե՞ սաղարթավոր։   3. Գնում եք անտառով եւ ճանապարհին հանդիպում եք մի հրեշի։ Նրարագրեք նրան։ Ի՞նչ կանեք։   4. Անտառը վերջանում է, ու միանգամից անապատ է սկսվում։ Անասելի շոգ է, շուրջը միայն ավազուտներ են։ Հոգնածությունը վրա է հասնում։ Հազիվ եք քայլում։ Հասնելով թաքուն, միայն ձեզ հայտնի մի տեղ, հանկարծ բանալի եք գտնում ավազի մեջ… Մանրամասն զննեք այն։ Ի՞նչ ձեւ ունի, ի՞նչ նյութից է։ Ի՞նչ զգացիք, երբ գտաք այն։ Կթողնեք այն, թե՞ կվերցնեք ձեզ հետ։   5. Շարունակում եք քայլել։ Տեսարանն արդեն վաղուց է՝ չի փոխվել։ Եւ հանկարծ ջրհոր եք տեսնում… Տեսի՞լք է, թե՞ իրականություն։ Ի՞նչ եք զգում այդ պահին։ Կվազե՞ք դեպի այն, դանդաղ կմոտենք ու կլվացվեք, թե՞ գլխով մեջը կընկնեք։   6. Լիճը հետեում է, եւ դուք նորից դանդաղ քայլում եք անապատով։ Ճանապարհին անոթ եք գտնում։ Նկարագրեք դրա ձեւն ու նյութը։ Կնայե՞ք մեջը։ Եթե այո՝ ի՞նչ է այնտեղ։   7. Ձեր ճանապարհը շարունակվում է, բայց հենց ձեր դիմաց մի պատ է հայտնվում։ Նկարագրեք այն։ Կփորձեք արդյո՞ք հաղթահարել այն, եւ ի՞նչպես։   8. Պատը հետեւում է։ Հասել եք ձեր նպատակին ու հայտնվել եք իսկական դրախտում։ Այստեղ կա ամենը, ինչ ձեզ պետք կգա։ Նույնիսկ ձեր սիրելի ու հարազատ մարդիկ ապրում են ոչ հեռու։ Օրերից մի օր հորիզոնում մի քարավան է հայտնվում։ Կգնաք արդյո՞ք նրան ընդառաջ, թե՞ կթաքնվեք։ Միգուցե կզրուցեք մարդկանց հետ ու կվերադառնա՞ք։    Թեսթի բանալին   1 եւ 2 հարցեր. անտառն ու ընթացքում հայտնվող ամեն ինչը ձեր ինտելեկտի գնահատականն է։   Որքան այն բարձր ու մեծ է, այնքան մեծ է ձեր ինտելեկտի ուժն ու լայն է ճանաչողությունը։   Անտառից հայացքն այն է, թե ձեր կարծիքով ինչպես են ձեզ գնահատում։ Նորմալ ինքնագնահատականով մարդկանց մոտ անտառի չափերը ներսից ու դրսից համընկնում են։   Եթե անտառը հիմնականում սոճուց է կազմված, դուք տրամաբանական մտածելակերպի մարդ եք։   Եթե սաղարթավոր՝ զգացմունքային եք։ Իսկ եթե եղեւնիներ են՝ խառը մտածելակեր ունեք, տրամաբանությունն ու զգացմունքը հաջող կերպով համակցված են։   Եթե անտառը լինք է հողաբլուրներով ու փոսերով, ապա դուք գլոբալ խնդիրների լուծման ճանապարհին եք։   Հարց 3. Հրեշը նկարագրում է ձեր վերաբերմունքը թշնամիներին ու նրանց մասին պատկերացումը։   Ձեր գործողությունները խոսում են նրանց հանդեպ ունեցած ձեր պահվածքի մասին։   Հարց 4. Ցույց է տալիս, թե ինչպես եք վերաբերում ընկերությանը։   Եթե բանալին չափազան գեղեցիկ է եւ թանկարժեք մետաղից, նշանակում է ընկերներին ընտրում եք ամենալավի սկզբունքով։ Նրանք պետք է ե՛ւ խելացի, ե՛ւ գեղեցիկ լինեն, եւ օգնեն անհարժեշտության դեպքում։ Քչին դուք համաձայն չեք։   Եթե հին կողպեքի բանալի եք գտել, նշանակում է ավելի շատ գնահատում եք կայունությունը։ Հնաոճ է՝ ուրեմն հպարտանում եք ձեր ընկերներով, ինչ-որ չափով ինքնահաստատվում եք, ասելով՝ «Ես այ սենք մարդկանց հետ եմ ընկերություն անում»։ Իսկ եթե չեք կարողացել մանրամասն նկարագրել բանալին, ապա կասկածամիտ ու չվստահող մարդ եք։ Թողնելով բանալին, ցույց եք տալիս, որ չեք սիրում մարդու «հոգին մտնել», եւ չեք ուզում հարաբարությունները բեռ դարձնել, ինչպիսին համարում եք առանձնակի մտերիմ հարաբերությունները։ Եթե, ամեն դեպքում, վերցրել եք բանալին, ապա ընկերությունը ձեր կյանքում մեծ տեղ ունի։   Հարց 5. Այս կետում երեւում է սեքսին ունեցած ձեր վերաբերմունքը։   Եթե օազիսը ձեր համար ցնորհք է, դուք ֆանտազիաների հետեւից եք ընկած, գլխում իդեալ եք ստեղծում։ Իրական հարաբերությունները ձեզ լրջորեն հիասթափեցնում են։ Մաքուր պարզ լիճը սեքսի հանդեպ իդեալիստական վերաբերմունք է։ Դուք ձգտում եք բյուրեղային մաքուր հարաբերությունների։   Կեղտոտ ու ամայի լիճը ենթագիտակցությունն է, որը հաճախ սեքսի ճնշված քննադաատությունն է։ Դուք սեքսը կեղտոտ զբաղմունք եք համարում։ Ջրվեժի դեպքում սեքսը ձեզ համար հզոր ուժ է։ Գետակի դեպքում՝ սեքսը կյանքի աղբյուր եք համարում։   Հոգնած վազում եք ջրհորի մոտ՝ ուզում եք սեքսի միջոցով ազատվել խնդիրներից։ Դանդաղ եք մոտենում՝ ձեզ հատուկ է զգուշանալ զուգընկերոջից։ Ձգտում եք հնարվորինս շատ իմանալ նրա մասին, որ չսխալվեք, ուզում եք ամեն ինչ նախապես հաշվարկել։ Մոտենում եք ջրին, բայց չեք մտնում մեջը, սեռական հարաբերություններում չեք բացվում, ենթագիտակցական վախ կա զուգընկերոջ հանդեպ։ Խմում եք, լողանում եք, սուզվում եք՝ վայելում եք սեռական հարաբերությունները։ Հանգստանում եք ջրհորի մոտ՝ կայուն սեռական հարաբարություններ են ուզում, եւ խուսափում եք նորություններից։   Հարց 6. Անապատում գտած անոթը ձեր ինքնագնահատականն է։ Կավե սափորը խոսում է չափի զգացման մասին, երկաթյա, պղնձյա կամ կերամիկականը՝ դրա լրիվ բացակայության։   Եթե վերցրել սափորը եւ նայել դրա մեջ՝ ուրեմն ձգտում եք ինքնաճանաչման։ Չեք վերցրել ու չեք նայել՝ երեւի ձեր մասին ճշմարտությունը չեք ուզում իմանալ։ Դա կարող է կապված լինել ցածր ինքնագնահատակիկամ թաքնվելու ցանկության հետ։ Սափորը դատարկ է, թե ավազով լի՝ ցածր ինքնագնահատական ունեք։  Լված է թանկարժեք քարերով, ոսկով՝ բարձր ինքնագնահատական ունեք եւ անընդհատ ձեզ գովում եք։ Լցված է ջրով՝ ձեր ինքնագնահատակը ադեկվատին մոտ է, արտացոլում է ինքնազարգացման ձգտումը։   Հարց 7. Այս կետում իմանում եք խնդիրներին ու դրանց լուծմանն ունեցած ձեր վերաբերմունքի մասին։   Պատը բարձր է, զգում եք, որ անհնար է հաթահարել՝ դժվարություններն անհաղթահարելի եք համարում։ Պատը բարձր է, բայց թեք, որ կարելի է բարանալ՝ միշտ ձգտում եք հաղթահարել դժարությունները, անհնարին ոչինչ չկա ձեզ համար։ Նստած եք պատի տակ՝ օգնություն սպասելով, վստահ չեք ձեր ուժերին, կախված եք հանգամանքներից։ Փնտրում եք, թե ինչպես շրջանցել պատը՝ ենթագիտակցորեն ոզում եք փախչել խնդիրներից, խուսափում եք սոսւր անկյուններից։   Բղավում եք, որ պարան գցեն՝ սիրում եք խնդիրներն ուրիշների օգնությամբ լուծել։ Հարձակվում եք պատի վրա՝ չեք սիրում հետաձգել խնդիրների լուծումը, գլխով խրվում եք բոլոր դժվարությունների մեջ, ոչինչ դչեք շրջանցում։   Զգուշորեն բարձրանում եք պատով՝ սովորաբար խնդրներն ինքնուրույն եք լուծում՝ պատասխանատվությունն ուրիշի վրա չգցելով։   Բարձրանում եք պատին եւ նայում եք, թե ինչ կա մյուս կողմում՝ ձեզ հատուկ է կես ճանապարհին կանգնելը, որպեսզի ամեն ինչ հաշվի առնեք եւ զգուշանաք։   Հարցծ 8. Այս կետում կարելի է իմանալ, արդյո՞ք տրվում եք գայթակղությանը, երբ արդեն ամեն ինչ ունեք։   Գնում եք քարավանի հետ, նշանակում է ձեր էությամբ օտարական եք ու փնտրող։ Մնում եք օազիսում՝ ձեզ համար կարեւոր է հարմարավետությունը։ Զրուցեցիք ու վերադարձաք՝ երբեք չեք կանգնում ձեռք բերածի վրա, սակայն հետաքրքրասիրությունը ձեզ չի ստիպում կորցնել այն, ինչի համար այդքան երկար պայքարել ու հասել եք կյանքում։   ՝ NEWS. STYLE   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Մարի Հարությունյանը ցնցել է գերմանական The Voice նախագծի ժյուրիի բոլոր անդամներին.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ի՞նչ ուտել, եթե ցանկանում եք հղիանալ

      Քննարկումներ այն մասին, թե արդյոք սնունդը կարող է որևէ կերպ անդրադառնալ հղիանալու գործընթացի վրա, վաղուցվա պատմություն ունեն: Բնական է` այս հարցի պատասխանը չի կարող ամբողջապես դրական լինել, բայց ապացուցված է՝ որոշակի սննդակարգ կա, որը այնուամենայնիվ կարող է նպաստել հղիանալուն: Հիշարժան է, որ հստակ սննդակարգի պետք է հետևի ոչ միայն կինը, այլև տղամարդը: Ընդ որում' այն մթերքների ցանկը, որ հիմա կնշենք, ինդիվիդուալ է, և այս սննդակարգին հետևելուց առաջ լավ կլինի, եթե ամեն դեպքում խորհրդակցեք բժշկի հետ: Տղամարդկանց սննդակարգը պետք է կազմվի հիմնականում մսից, կարտոֆիլից, բանջարեղենից, թարմ մրգերից: Նման սննդակարգի հետևող տղամարդկանց սերմնաբջիջների մեջ երկու անգամ ավելի շատ սերմ պարունակողները կան, քան այլ սննդակարգով սնվող տղամարդկանց սերմնաբջիջներում: Բացի դրանից, տղամարդիկ պետք է ավելացնեն С վիտամինի կիրառությունը, քանի որ այն վերականգնում է վնասված սերմնաբջիջները: Ցանկալի է նաև, որ օրը 12-15 մգ ցինկ օգտագործեն, քչացնեն ծխելու և ալկոհոլ օգտագործելու քանակությունը: «Միջերկրածովյան» կոչվող դիետան իդեալական է հղիանալ ցանկանող կնոջ համար. այն կոչվում է նաև «Աֆրոդիտեի դիետա»: Դիետան ենթադրում է ձկնեղենի, բանջարեղենի, լոբազգիների շատ կիրառություն: Թույլատրվում է նաև անյուղ կաթնատեսակների որոշակի կիրառություն: Նման սննդակարգի պահպանումը թե' կնոջ, թե' տղամարդու կողմից կբարձրացնի հղիանալու շանսը 40 տոկոսով:     `med-practic.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝         
“ՈՐԲԵՐԸ” ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ ԷԴԳԱՐ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԻՄԱ ԷԼ ԶՐԿՎՈՒՄ Է ԿՆՈՋԻՑ...

  Փաստորեն  կորցնելով  ապագա  ատամնաբույժ,  այսօր  արդեն  ունենք  պրոֆեսիոնալ  դերասան. ”Մանկության  երազանքս  էր  դառնալ  ատամնաբույժ, դպրոցն  ավարտելուց  հետո  սկսեցի  պարապել  Երևանի  Բժշկական  Համալսարան  ընդունվելու  համար,  սակայն  երկու  ամսում   իմ  բոլոր  ծրագրերը  փոխվեցին  և  ընդունվեցի   Հայֆիլմ  կինոդերասանի  ստուդիա,  որն  ավարտելուց  հետո  ընդունվեցի  թատերական  ինստիտուտ  և  հեռվում  թողեցի  մանկությանս  երազանքը`  չդառնալով  ատամնաբույժ”,-  հետ  զրույցում  նշեց  Էդգար  Սարգսյանը :  Առաջին  ֆիլմը,  որում  էդգարը  նկարահանվել  է  “Որբեր”  հեռուստասերիալն  էր:   Այժմ  դերասանը  նկարահանվում  է  երկու  ֆիլմում,  որոնք  շուտով  կհայտնվեն  եթերում. ”Հեռուստասերիալը,  որի  վերնագիրն  է   “Կանայք” ` եթերում  կհայտնվի  մեկ  ամսից”,- նշեց  Էդգարը:  Հեռուստասերիալի  հիմնական  միտքը  երեք  կանանց  մասին  է,  որոնք  ճանապարհորդության  ժամանակ  վթարի  հետևանքով  զոհվում  են,  և  այդ  ընտանիքի  տղամարդիկ    սկսում  են  ապրել    առանց  իրենց  կանանց,  տղամարդկանցից  մեկը  Էդգարն  է ` Արթուրի  դերում.”Ճիշտ  է  այդքան  էլ  հաջող  դեր  չէ`  ֆիլմում  թմրամոլ  եմ  դառնում, սակայն  ընթացքում  ընկերներս  ինձ  կփորձեն  ճիշտ  ուղղու  վրա  դնել”:  Հեռուստասերիալի  ռեժիսորը  Աննա  Գևորգյանն  է,  իսկ  սցենարիստը`  Արմեն  Հարությունյանը:  Մյուս  ֆիլմը ,  որի  աշխատանքները  նոր  ընթացքի  մեջ  են` գեղարվեստական  ֆիլմ  է,  որի  վերնագիրը  դեռ  որոշված  չէ.”  Կամ  կլինի  “Զինվորը”  կամ  “Դիրքեր”,-զրույցում   հավելեց  Էդգարը: Էդգար Սարգսյանի էջը կարող եք տեսնել այստեղ` ԷԴԳԱՐ ՍԱՐԳՍՅԱՆ Նյութը  պատրաստեց  Արևիկ  Ավետիսյանը
; : :