Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Նյու Յորքում անցկացվեց բարեգործական համերգ՝ «Սենդի»ց տուժածների համար

    Նյու Յորքում NBS հեռուստաընկերության կազմակերպած բարեգործական «Սենդի փոթորիկ. միավորվում ենք» կարգախոսով համերգը, որի նպատակն էր միջոցներ հավաքել Կարմիր Խաչի հիմնադրամի համար, հավաքել է 23 մլն դոլար։ Հիմնադրամը համակարգում է փոթորիկից տուժած միլիոնավոր մարդկանց օգնությունը, ներառյալ ժամանակավոր բնակության վայրի, սննդի, բժշկական և հոգեբանական օգնության տրամադրում։ NBS հեռուստաընկերության կազմակերպած համերգին մասնակցել են այնպիսի աստղեր, ինչպես Ջոն Բոն Ջովին, Քրիստինա Ագիլերան, Բիլի Ջոելը, Սթինգը, «Աերոսմիթ» խումբը և շատ այլ աստղեր։   ՝Zh.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝         
45 ԱՄՅԱ ԹԱԳՈՒՀԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ Է ՄԻԱՅՆ ԱՐԵՎԻՑ ՊԱՇՏՊԱՆՈՂ ՔՍՈՒԿՆԵՐ

  Համանցում են հայտնվել  "Грэйс из Монако" ֆիլմի լուսանկարները: Հիշեցնենք, որ Նիկոլ Քիդմանը մարմնավորում է  թագուհի Գրեյս Քելլիին, իսկ Թիմ Ռոտը Նիկոլի ամուսնու` Մոնակոյի իշխանին: Հոլովակը 2014 թվականին դուրս կգա ցուցադրման:  Հիշեցնենք, որ հանրաճանաչ դերասանուհին, հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարել է հետևյալը,- “Անկեղծ ասած,այն  ամենը  ինչ կապված է  մարմնիս և առավելապես դեմքիս հետ բնական է, դեմքիս վրա ոչինչ անբնական չէ, ես օգտագործում եմ միմիայն արևից պաշտպանող դեմքի քսուկ և չեմ ծխում: Ես  հոգ եմ տանում իմ մասին և շատ հպարտ եմ, որ հիմա ասում եմ այս ամենը”: Նշենք նաև որ դերասանուհին 45 տարեկան է:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Նախորդ շաբաթվա ԹՈՓ տասնյակի ամփոփում և այս շաբաթա ԹՈՓ տասնյակի ձևավորում

  Նախորդ շաբաթվա ԹՈՓ տասնյակի դասավորվածությունը հետևյալն էր, որը ընտրվել էր համակարգչի կողմից՝   ԹՈՓ 1. Արտավազդ Եղոյան ԹՈՓ 2. Արա Գևորգյան ԹՈՓ 3. Վարդան Թադևոսյան ԹՈՓ 4. Ռաֆո ԹՈՓ 5. Մարտին Մկրտչյան ԹՈՓ 6. Արմինե Պողոսյան ԹՈՓ 7. Դավիթ Ամալյան ԹՈՓ 8. Արա Երնջակյան ԹՈՓ 9. Դալիթա Ավանեսյան ԹՈՓ 10. Լևոն Հարությունյան   Իսկ այս շաբաթ ձեր այցելությունների շնորհիվ ձևավորվել է հետևյալ ԹՈՓ տասնյակը՝   ԹՈՓ 1. Ալեքսանդր Բաբասյան 276 ձայն ԹՈՓ 2. Դալիթա Ավանեսյան 117 ձայն ԹՈՓ 3. Նարինե Դիլանյան 89 ձայն ԹՈՓ 4. Միհրան Ծառուկյան 76 ձայն ԹՈՓ 5. Արթուր Պետրոսյան 51 ձայն ԹՈՓ 6. Արմինե Պողոսյան 37 ձայն ԹՈՓ 7. Մարտին Մկրտչյան 36 ձայն ԹՈՓ 8. Արա Գևորգյան 33 ձայն ԹՈՓ 9. Արտավազդ Եղոյան 32 ձայն ԹՈՓ 10. Դիանա Գրիգորյան 27 ձայն   Մասնակիցների էջերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
ՋՈՒՍ` “STOP”

  Հայաստանի ամենաէպոտաժային, ամենասկանդալային և ամենահամարձակ երգչուհիներից Ջուսը սեպտեմբերին իր հեռուստադիտողին նոր տեսահոլովակ է ներկայացնելու: Տեսահոլովակը լինելու է զուգերգ Գուժի հետ, ով նոր անուն է հայկական շոու բիզնեսում, սակայն Ջուսի խոսքերով` “Ունի ֆանտաստիկ ձայնային տվյալներ: Գուժի հետ մենք ծանոթացել ենք սոցիալական կայքի միջոցով: Երբ ես լսեցի նրա ձայնը, ես ինքս առաջարկեցի զուգերգով հանդես գալ”: Երգը կոչվում է “Stop”: Խոսքերի և երաժշտության հեղինակը հենց Գուժն է: Տեսահոլովակի ռեժիսորն է Լաերտ Համբարյանը: Երգը փոփ-ռոք ոճում է: armcatalog.. հետ զրույցում Ջուսը նշեց, որ կազմակերպվելու է տեսահոլովակի մեծ շնորհանդես: Դե ինչ, իսկ երգչուհու երկպրագուներին մնում է զինվել համբերությամբ և սպասել սեպտեմբերին` Ջուսի նոր տեսահոլովակի եթեր դուրս գալուն:    Նյութը պատրաստեց` Գոհար Հակոբջանյանը
ՍՈՒՐԵՆ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ ՀԵՐՔԵՑ "ԱՆՈՒՐՋՆԵՐ" ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼԻ ՎԱՂ ԱՎԱՐՏԸ...

  "Անուրջներ"  հեռուստասերիալում Միկայի դերը մարմնավորող Սուրեն Առուստամյանը հետ զրույցի ժամանակ հերքեց հեռուստասերիալի վաղ ավարտի մասին լուրը և ավելացրեց, որ այն կշարունակվի մինչև այս տարվա դեկտեմբեր ամիս: Սուրենը պատրաստվում է խաղալ օգօստոսի 25ց սկսվող Ռեյ Կունի "Սեքսուալ խառնաշփոթ հյուրանոցում" ներկայացման մեջ, որտեղ հանդես կգա հյուրանոցի կառավարչի դերում:    Նյութը պատրաստեց` Դիանա Մուրադյանը
Քրիսթեն Սթյուարտը դարձել է կանացի օծանելիքի դեմքը.

  Քրիսթեն Սթյուարտը դարձել է Balenciaga – ի Florabotanica կանացի բույրի դեմքը։ Ըստ Delovoe.TV - ի, այս մասին հայտնի է դարձել «Մթնշաղ։ Սագա։ Լուսաբաց. Մաս 2» ֆիլմի թողարկումից անմիջապես հետո։ Florabotanica բույրը ստեղծել են պարֆյումերներ Ժան-Քրիստոֆ Էրոն ու Օլիվյե Պոլժը։ Այս արեւելյան բույրի մեջ հաջող կերպով համադրվում են խեժի, մեխակի, կալադիումի, վարդի եւ անանուխի երանգները։ «Քրիսթենը հրաշալի արտահայտում է Balenciaga ոգին եւ առողջ կերպով իր մեջ համադրում է կանացիությունն ու տղայականությունը։ Նա այն աղջկա կատարյալ տիպար է, ում նվիրված է Florabotanica բույրը», - հաղորդել է Balenciaga - ի քրեատիվ տնօրեն Նիկոլա Հեսքերը։ Հիշեցնենք, որ մթնշաղային սագայի ավարտական ֆիլմի դրամարկղային եկամուտները սրընթաց աճում են եւ հավակնում ռեկորդի։ Առաջին շաբաթ-կիրակիի արդյունքով ֆիլմն ամբողջ աշխարհում հավաքել է ավելի քան 340 մլն դոլար։     `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Շուշան Պետրասյանը Մրոյին ուզում է դարձնել Թերլեմեզյանի տնօրեն

  Օրերս Երեւանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ալվարդ Պետրոսյանի հարսը՝ Աննա Մնացականյանը: Թափուր տեղի համար մրցույթը դեռևս չի կայացել:Սակայն, մեր տեղկություններով երգչուհի ԱԺ, պատգամավոր Շուշան Պետրասյանը այդ պաշտոնում ուզում է տեսնել այլ մարդու: Նա քայլեր է ձեռնարկում, որպեսզի տնօրենի պաշտոնում հայտնվի երգիչ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն:  Հիշեցնենք, որ մինչ այդ քոլեջի տնօրենի պաշտոնում շատ երկար տարիներ եղել է նախ Ալվարդ Պետրոսյանի եղբայրը՝ լուսահոգի Սամվել Պետրոսյանը, եւ ապա որդին՝ լուսահոգի Նարեկ Առուշանյանը:   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
; : :