Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Ինչու՞ են Ազատության Հրապարակում բոլորը քարացել.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԳՈՒՐԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒՄՆԵՐԸ ԹԱՏՐՈՆՈՒՄ

  armcatalog..- ը զրուցելով Գուրգեն Սարգսյանի` նույն ինքը "Աննա" հեռուստասերիալի Գուգոյի հետ պարզեց, որ նա ունի մեծ զբաղվածություն իր մասնագիտական աշխատանքում, բայց այս անգամ ոչ թե հեռուստասերիալում այլ Մալյան և Գոյ թատրոններում: Նա ստանձնել է Դուպրե դերակատարումը "Մարատ Սադ" պիեսում, իսկ Մալյան թատրոնում խաղում է Թումանյանի հեքիաթներում և " Սաստիկ կոմունիստներ" ներկայացման մեջ: Դերասանը թատրոնի աշխատանքը համատեղում է հեռուստատեսության աշխատանքի հետ` Հ1 հեռուստատեսությամբ վարելով ″Առավոտ լուսո″ ծրագիրը Սամվել Թոփալյանի և Յանայի հետ:   Նյութը պատրաստեց` Դիանա Մուրադյանը
ԹԻՄՈՒՐ ՌՈԴՐԻԳԵԶԻ ՆՈՐ ԵՐԳԸ. “ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ՔՈ ՍԻՐՈՒՆ”

  Հայտնի երգիչ, շոումեն Թիմուր Ռոդրիգեզը պատրաստ է ներկայացնելու իր նոր երգը, որը կոչվում է “Ես հավատում եմ քո սիրուն” : Պատմության կենտրոնում կրկին սերն է. երկու մարդկանց մասին, ովքեր հասկացել են, որ միայն միասին կարող են երջանիկ լինել: Այս երգը պատմություն է զույգերի մասին, ովքեր կարող էին բաժանվել կամ կարող էին նրանց բաժանել: Սակայն, ի վերջո բոլոր խոչընդոտները հաղթահարել են իրենց հավատարմության և մեծ սիրո շնորհիվ: Ահա, թե ինչ է ասում Թիմուրը` իր նոր սինգլի մասին,-“Ես շատ ուրախ եմ, որ երգը ստացվեց ճիշտ այնպես, ինչպես ես էի ցանկանում: Այնտեղ ամեն ինչ վարդագույն չէ և մելոդրաման չափազանցված չէ: Այս երգը ցույց է տալիս այնպիսի հայացքներ, որ ապրել է  ոչ միայն Թիմուր Ռոդրիգեզ- երգիչը, այլ նաև Թիմուր Ռոդրիգեզ-տղամարդը: Եվ այս երգում տեղ գտած տղամարդու բնավորությունը նույն իմ բնավորությունն է: Այնպես որ, “ Ես հավատում եմ քո սիրուն” ստեղծագործությունը երգ է ոչ միայն իմ մասին, այլ շատ իրական պատմությունների, որոնք կատարվել են, թե իմ շրջապատում, և թե բոլորի: Երգում բոլոր զգացումները` վախ, սեր առաջին հայացքից, ծանոթ են բոլորին, այս ամենը, գոնե մեկ անգամ զգացել են բոլորը: Եվ ինձ նույնպես շատ հոգեհարազատ է, որովհետև ես հենց այսպես եմ ծանոթացել իմ կոջ` Անի հետ, աշնանը: Այնպես որ` կարծում եմ, հենց այսպիսին է սերն ու ռոմանտիկան, որ, չգիտես ինչու, մարդիկ թերագնահատում են”:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
ՋԵՍԻԿԱ ԱԼԲԱՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԲԻԶՆԵՍ ԿԵՆՏՐՈՆ

Օգոստոսի 16ն բավականին օֆիցիալ հագնված դերասանուհի Ջեսիկա Ալբան այցելել է Բևեռլի Հիլզի գրասենյակային կետրոններից մեկը: Դերասանուհին հագել էր նեղ ջինսե տաբատ` պատված աստղիկներով, սև վերնազգեստ, կապույտ բաճկոն, իսկ այս ամենն ավելի էր ընդգծել սև բարձրակրունկ կիսակոշիկներով, սև պայուսակով և կարմիր երիզված ակնոցներով: Սա առաջին դեպքը չէր, որ Ջեսիկան այցելում էր այդ գրասենյակը: Օգոստոսի 2ն նա կրկին այցելել էր նույն բիզնես կենտրոնը: Այս անգամ նա այնքան էր շտապել, որ սեփական մեքենան կանգնեցրել էր ուղիղ պապարացիների աչքի առջև  և արագ քայլերով շտապել էր մտնել գրասենյակ: Նա կրկին նեղ ջինսե տաբատով էր, սպիտակ վերնաշապիկով և բաց նարնջագույն բաճկոնով, իսկ համալրումն այս ամենի նա կրում էր բարձրակրունկ կիսակոշիկներ և սպիտակ պայուսակ, որը աչքի էր զարնում մուգ կապույտ և մանուշակագույն ծաղիկներով: Ջեսիկան միշտ իր խառնվածքով և յուրօրինակ հագուկապով գտնվում է համակիրների և անշուշտ լրագրողների ուշադրության կենտրոնում:   Նյութը պատրաստեց`Մարգարիտ Ավետիսյանը  
Հայաստանում մեկնարկեց ճապոնական երկրորդ կինոփառատոնը

    Ճապոնացի ռեժիսոր Տակասի Յամաձակիի «Միշտ. մայրամուտները երրորդ փողոցում» ֆիլմով այսօր Հայաստանում մեկնարկեց ճապոնական կինոյի երկրորդ փառատոնը, որն ընթանում է հայ- ճապոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում: Փառատոնի շրջանակներում կցուցադրվեն մինչև 2000 թվականը նկարահանված լիամետրաժ 5 ֆիլմ: Ցուցադրությունը կանցկացվի Երևանում (նոյեմբերի 2-4) և Գյումրիում (նոյեմբերի 5-6): Փառատոնն անցկացվում է «Ամենուր թող խաղաղություն տիրի» խորագրի ներքո: Փառատոնի բացումն ազդարարեց Երևանում աշխատանքային այցով գտնվող Հայաստանում և Ռուսաստանում Ճապոնիայի դեսպան Տիկահիտո Հարադան (նստավայրը Մոսկվա): Դերսանն իր խոսքում կարևորեց, որ հայ- ճապոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված միջոցառումները նշանավորվում են ճապոնական ֆիլմերի փառատոնով` ներկայացնելով «Միշտ. մայրամուտները երրորդ փողոցում» ֆիլմը, որը շատ խորհրդանշակական է, քանի որ ներկայացնում է Ճապոնիան 1958 թվականին և մարմնավորում է հին և նոր Ճապոնիայի կամուրջը: «Մոսկվա» կինոթատրոնում ընթացող փառատոնի բացման արարողությանը հանդես եկավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումը, որը ներկայացրեց ճապոնացի կոմպոզիտոր Սոտոկո Իչիկավայի «Հնագույն ժամանակները» ստեղծագործությունը: Վերջինս կատարվում է առաջին անգամ: Ճապոնացի հյուրերի համար կատարվեցին Կոմիտասի ստեղծագործությունների հատվածներ, վերամշակված Սարգիս Ասլամազյանի կողմից` «Լարային կվարտետի համար մանրանվագները»:     `panora.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
Սիրուշոյի երկրպագուն խոստանում է "Qele Qele &p; Sisho" դաջվածք անել

  Սիրուշոյի սերբ երկրպագուն՝ ոմն Չրնի Դորդեն, Twitter սոցիալական կայքում խոստացել է QELE QELE &p; Sisho գրությամբ դաջվածք անել: 600 հետևող ունեցող Դորդեն մասնավորապես ասել է. «Երդվում եմ, որ եթե երբևէ դաջվածք անեմ, ապա դա կլինի QELE QELE &p; Sisho: Դա իմ ամենա-ամենասիրած երգն է: Սիրում եմ քեզ @SishoOfficial!»: Մեկ այլ երկրպագու՝ արդեն Ճապոնիայից, իր ուրախությունն է հայտնել նույն կայքում երգչուհու ձայնասկավառակը ձեռք բերելու առիթով:    `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝       
Սիրուշոյի նոր անակնկալը.

  Սիրուշոն նկարահանում է իր նոր տեսահոլովակը, որի թեման Հելոուինն է: Տեսահոլովակը, հավանաբար, շատ կարճ ժամանակահավածում կհանձնվի հանդիսատեսի դատին:       Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :