Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Ահա այսպես պետք է հարգել շտապ օգնությանը.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Կասիլյասը ցանկանում է հեռանալ «Ռեալից»

  «Արքայական» ակումբի դարպասապահ Իկեր Կասիլյասը ցանկանում է հեռանալ ակումբից՝ Մոուրինիուի հետ ունեցած խնդիրների պատճառով. տեղեկացնում է sport.es–ը։  «Ռեալի» ավագը մտադիր է ակումբը լքել ընթացիկ մրցաշրջանի ավարտին։  Հիշեցնենք, որ անցյալ մրցաշրջանում պորտուգալացի մասնագետը ցանկանում էր Կասիլյասին զրկել ավագի թևկապից, հայտարարելով, որ դաշտում գտնվող ֆուտբոլիստներին ավելի հարմար է մոտենալ մրցավարին և խոսել նրա հետ, քան դարպասապահին։  Կասիլյասի ընթացիկ պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2017ն։   ՝ Lurer.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՋԱՄՇՈՅԱՆԻ ՍԻՐԱԾ ԶԲԱՂՄՈՒՆՔԸ ՍԵՔՍՆ Է…

  Գոռ Մարտիրոսյանը, ով «Բանակում» հեռուստասերիալում մարմնավորում էր բոլորիս կողմից սիրված «Ջամշոյան» կերպարը, այսօր hayntinier. հետ զրույցում տեղեկացրեց, որ առաջիկայում իր իսկ մասնակցությամբ սպասվում է նոր նախագիծ, որի մասին կմանրամասնի շատ ավելի ուշ: Այն հարցին, թե ինչով է զբաղվում ազատ ժամանակ Գոռը, կես կատակ կես լուրջ պատասխանեց «սեքսով»: Իսկ ընդհանրապես ազատ ժամանակ սիրում է մեքենա վարել, հյուր գնալ և զբաղվել իր անձնական գործերով: Գոռի սիրած հոբբին եղել է գիրք կարդալը, սակայն ժամանակի սղության պատճառով քիչ է կարդում: Հայկական շոուբիզնեսում նախընտրած երգիչ կամ երգչուհի ունեք հարցին Գոռը պատասխանեց,-“Ամեն մեկից մի բան ունեմ լսելու, որ ինձ հաճելի է”, բայց հրապարակավ անուններ չնշեց: Նրա մանկության ժամանկվա սիրած խաղը եղել է «բիստին»: Տեղեկացանք նաև, որ մինչև «Բանակում» հեռուստասերիալում նկարահանվելը, Գոռը հանդես է եկել նաև  «Վերվարածներ» նախագծում  և «Որոգայթ» հեռուստասերիալում:  -Լուրերի համաձայն «Բանակում» մեկ այլ հերոս` «Թոռնիկ Ջամշոյանը» իրականում համարվում է Ձեր եղբայրը: Ի՞նչ կասեք այս հարցի շուրջ: Գոռը մեծ սիրով պատասխանեց, որ,-''Իմ եղբայրը չի, բայց մոտ ընկեր է ինձ համար, լավ ընկեր է, սրտացավ է, մի խոսքով լավ մարդ է'',-նշեց նա: Եվ վերջին հարցին, թե արդյոք նոր «Քաղաքում» նախագծում Գոռը մարմնավորելու է բոլորիս կողմից սիրված «Ջամշոյան»ն, թե՝ ոչ, դերասանն ասաց, որ կմարմնավորի նույն կերպարը, ուղղակի քաղաքացիական կյանքում:   Նյութը պատրաստեց՝  Տիգրան Հակոբյանը
Dj Vakcina. ԼԱՎ ԿԼԻՆԻ՝ ԿՐՈՆՆ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ՎԵՐԱՆԱ

  Քիչ առաջ հայտնի DJ Արուսիկ Vakcina-ն իր ֆեյսբուքյան էջում մի հետաքրքիր գրառում է կատարել և եթե այն այսքան հակասական զգացմունքներ չառաջացներ մեջս, չէի կիսվի Ձեզ հետ: Ահա խնդրեմ, կարդացեք և գնահատեք. «Եթե կրոնը լիներ արդար և մարդկանց կարողանար կենդանական վիճակից բարձրացնել իրոք մարդկային բարձր գիտակցական կատարելագործման, ապա հաջորդ քայլը կլիներ այն, որ կրոնն ու գիտությունը կկարողանային համագործակցել և ամեն բան այլ կլիներ այսօր: Բայց կատարվեց լրիվ հակառակը, կրոնը ձգտեց դեպի փառքի և գերազանցության բարձունքներին, նրանք մարդկանց վերաբերվեցին որպես ոչխարների հոտի, իսկ իրենց կարգեցին հովվի դերում, որպեսզի մարդկանց հիմարացնելով, հափշտակեն նրանց ողջ ունեցվածքը, բացի դրանից նաև հոգին ու գիտակցությունը: Դրա համար ավելի լավ կլինի կրոնը ընդհանրապես վերանա, քանի որ կրոնը, ինչպես և կուսակցությունները մարդկության ու ազգերի թշնամիներն են, դա մենք շատ պարզ տեսնում ենք այսօր: Մարդկանց հարկավոր են առողջ գիտելիքներ, մտավոր զարգացում, որպեսզի նա հասնի արարչականության, այլապես հետ կգնա դեպի քարե դար: Իսկ կրոնավորները դարեր շարունակ վերացրեցին գիտնականներին, իմաստուններին, պարզախոսներին: Ահա դրա մի վառ օրինակ՝ "Վերևում՝ երկնքում, ներքևում՝ երկրի վրա, և երկրի խորքի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես (Ելից. 20:4):" Այստեղ արգելվում է վեր նայել, որպեսզի չիմանաս, որ երկնքում աստղեր կան, համաստեղություններ, բազմաթիվ մոլորակներ, կամ էլ չբացահայտես թե ջրի հատակում ինչեր կան և այլն: Իսկ սա մարդուն բթացրած ու սպառողական գիտակցության մեջ պահելու միակ միջոցն է: ))»:   `asekose.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Ամերիկացուն դատում են ավանակին բռնաբարելու համար

  Ամերիկյան Ֆլորիդա նահանգի բնակիչ Կարլոս Ռոմերոն հայտնվել է բանտում՝ էշ բռնաբարելու համար, սակայն Ռոմերոն վստահ է, որ նման իրավունք իրեն տալիս է ԱՄՆ Սահմանադրությունը:   Ինչպես հաղորդում է The Huffington Post-ը, Ռոմերոյին բռնացրել են այն պահին, երբ նա սեքսով էր զբաղվում էշի հետ: Երբ նա նկատել է, որ իրեն հետեւեւմ են, նա հեռացել է կենդանուց, բարձրացրել շալվարն ու հեռացել:   Ոստիկանությունում հարցաքննության ժամանակ Ռոմերոն պատմել է, որ իրեն դուր է գալիս այդ զգացողությունը, երբ էշի կարճ եւ փափուկ մորթին դիպչում է իրեն, հաղորդում է THC-ը:   Սակայն, երբ գործը հասել է դատարան, էշ բռնաբարողը հայտարարել է, որ կենդանու հետ սեքսով զբաղվելու իրավունքը երաշխավորում է ԱՄՆ Սահմանադրության 14-րդ փոփոխությունը: Նրանում ասվում է, որ պետությունն իրավունք չունի միջամտել ԱՄՆ քաղաքացու անձնական կյանքին, եթե խոսքը նրա սեռական հարաբերություններին է վերաբերում: Գործի քննությունը շարունակվում է: Եթե դատարանը Ռոմերոյին մեղավոր ճանաչի, նրան կսպառնա մեկ տարվա ազատազրկում:   ՝   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԱՄԵՆԱՌՈՄԱՆՏԻԿ ՆՈՐ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԸ

  Առաջարկում ենք Ձեզ դիտել երգիչ Թեյլոր Սվիֆտի նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է “Begin Again” երգի հիման վրա: Տեսահոլովակը աներևակայելի ռոմանտիկ է ստացվելով: Պատճառներից ամենագլխավորն այն է, որ նկարահանումները ընթացել են սիրո քաղաքում` Փարիզում: Սցենարն այսպիսին է. երիտասարդ և շատ հմայիչ ֆրանսիացին սրճարանում հանդիպում է գլխավոր հերոսուհուն: Երիտասարդները հենց առաջին հայացքից սիրահարվում են: Դե ինչ, չշարունակելով բացահայտումները, դիտենք միասին:     Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Վերա Բրեժնեւան նշանվել է՞

  Ինչպես հայտարարել էր հայտնի երգչուհի Վերա Բրեժնեվան, նա պաշտոնապես բաժանվել է իր ամուսնուց՝գարծարար Միխայիլ Կիպերմանովից: Բայց երգչուհին կարծես չի տառապում բաժանման պատճառով: Երգչուհին վերջերս հայտնվել է Մոսկվայի ակումբներից մեկում հսկայական ադամանդե մատաինով եւ բազմաթիվ անպատասխան հարցեր է թողել հանրության համար: Երբ լրագրողները հարցրել են, թե որտեղից այդ մատանին, Վերան պատասխանել է, որ նվեր է ստացել: « Նման աքսեսուարներ ինքդ քեզ, իհարկե, չես գնի,բայց չեմ ասի, թե ով է այն ինձ նվիրել»,- ասել է շիկահեր գեղեցկուհին: Բաժանումից անմիջապես հետո, համացանցի նրա էջում հայտնվել են սիրո մասին բանաստեղծություններ, դե ինչ հավանաբար նրա կյանքում որեւէ մեկն արդեն կա:   `zh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
; : :