Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

10 ֆիլմ, որոնք կստիպեն քեզ լաց լինել

  Երբեմն լինում են պահեր, երբ ուզում ենք մի քիչ հուզվել, մի քիչ լաց լինել, մի քիչ ավելի զգացմունքային լինել: Եվ ֆիլմերից ավելի լավ կարծում եմ ոչինչ չի կարող այդպիսի տրամադրություն ստեղծել: Հակառակ տարածված կարծիքի ոչ միայն աղջիկներն են դիտում մելոդրամաներ և լաց լինում: Կան շատ լավ և հզոր ֆիլմեր, որոնք դիտելիս իսկապես բոլորս էլ լաց ենք լինում: Ներկայացնում եմ ձեզ 10 ֆիլմ, որոնք դիտելիս եթե արցունքներ չհեղեղեք, ապա անպայման կհուզվեք:   1. Կանաչ Մղոն / Зеленая Миля (1999 թ.)   2. Քաղցր Նոյեմբեր / Сладкий Ноябрь (2001 թ.)   3. Թակել Եկնքի Դռները / Достучаться До Небес (1997 թ.)   4. Ֆոռեստ Գամփ / Форест Гамп (1994 թ.)   5. Դաշնակահարը / Пианист (2002 թ.)   6. Հիշողությունների Օրագիրը / Дневник Памяти (2004 թ.)   7. 7 Կյանք / 7 Жизней (2008 թ.)   8. Իմ Պահապան Հրեշտակը / Мой Ангел Хранитель (2009 թ.)   9. Շտապիր Սիրել / Спеши Любить (2002 թ.)   10. Կարևորը Չվախենալ / Главное - Не Бояться (2011 թ.)   ՝ http://lovemysoul.wordpress.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Անցանկալի մազերը կարող են ունենալ առավել անցանկալի հետևանքներ

  Մազակալումը կանանց ու աղջիկների համար դարձել է ցավոտ, միաժամանակ տարածված խնդիր: Վերջիններս դիմում են զանազան միջոցների' անցանկալի մազերից ազատվելու համար: «Էրեբունի» բժշկական կենտրոնի «Կանանց առողջության կենտրոնի» մանկաբարձ-գինեկոլոգ Նարինե Ստեփանյանը նշեց, որ մազակալման ամենից շատ հանդիպող պատճառը հորմոնալ խանգարումներն են. «Կանանց և աղջիկների մոտ բարձրանում է DHEA-S հորմոնի քանակությունը, որի հետեւանքով սեւ, կոպիտ մազեր են աճում հիմնականում դեմքի, կրծքի, պորտի, գոտկատեղի, ինչպես նաև թիկունքի հատվածներում»:   Գինեկոլոգի խոսքով՝ սա շատ լուրջ խնդիր է, եւ պետք չէ առանց համապատասխան բժշկական հետազոտության փորձել ազատվել անցանկալի մազերից: Մազակալությունը մակերիկամների, ձվարանների բորբոքման, հորմոնալ խանգարումների կամ ինչ-որ այլ հիվանդության հետեւանք է, հետևաբար պետք է նախեւառաջ պատճառները բացահայտել ու բուժում ստանալ: Հարցին սխալ մոտեցումը հետագայում կարող է հանգեցնել չբերության:   Երբ բուժումը սկսվում է ոչ թե մազահեռացումնից, այլ ախտորոշումից եւ հիվանդության դեմ պայքարից, մազերը որոշ ժամանակ անց թափվում են:   «Մեր կանայք ու աղջիկները չեն գիտակցում' ավելի կարեւոր է առողջությունը, քան մազերի հեռացումը, նրանք առանց պատճառները պարզելու փորձում են վերացնել հետեւանքները, բայց դա ժամանակավոր է լինելու, որովհետև մազերը նորից կաճեն եւ ավելի շատ»,- պարզաբանեց Նարինե Ստեփանյանը:   Գինեկոլոգը խորհուրդ է տալիս միայն համապատասխան բուժում ստանալուց հետո հեռացնել այն մազերը, որոնք բուժման ընթացքում չեն թափվել: Հեռացման մեթոդներից էլ, նրա վստահեցմամբ, ամենից անվտանգն ու հուսալին ասեղային էպիլյացիան է:   ՝ lady   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԱԼԼԱ ՊՈՒԳԱՉՈՎԱՆ ԿՏՐՈՒԿ ՓՈԽԵԼ Է ՈՃԸ

  Անհավատալի է, սակայն փաստ. 63-ամյա երգչուհի, կոմպոզիտոր, երգահան, պրոդյուսեր և դերասանուհի Ալլա Պուգաչովան ոչ միայն նիհարել է և շատ ավելի գեղեցկացել, այլ նաև որոշել է հրաժարվել և դուրս շպրտել հին շորերը: Երևում է, որ Մաքսիմ Գալկինի հետ Ալլայի ամուսնությունը, անդրադարձել է երգչուհու վրա` կտրուկ փոխելով ոճը: Նրա խոսքը գործ է: Առաջին քայլը Ալլան կատարել է ամռան ավարտին Յալթայում կայացած փառատոնի ժամանակ: Երգչուհին հանրության առաջ հայտնվել էր կարճ զգեստով՝ պարծենալով իր նիհարիկ կազմվածքով: Իսկ այժմ՝ մի նոր անակնկալ: Ռեզա Գիգինեշվիլիի ռուսական նոր ֆիլմի պրեմիերայի ժամանակ Ալլա Պուգաչովան եկել էր նորաձև ջինսով և գեղեցիկ բլուզով, իսկ դա արդեն երկար ժամանակ էր, ինչ երգչուհին իր զգեստապահարանից հեռացրել էր: Երգչուհին շատ բարձր տրամադրությամբ էր: Նրա գործընկերները հիացած և զարմացած զննում էին Ալլայի նոր ոճը և վայելում 63-ամյա երգչուհու “չխամրող” գեղեցկությունը:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Ճարպակալումից ավելի հաճախ են մահանում, քան սովից. գիտնականներ

  Հրապարակվել Է մի խումբ գիտնականների զեկույցը, որում հաստատվում Է, թե ավելորդ քաշը մահվան ավելի տարածված պատճառ Է դարձել, քան թերսնումը:   Գիտնականները վերլուծել են 2010 եւ 1990 թվականների մահացության վիճակագրությունը եւ եկել այն եզրակացության, որ 20 տարվա ընթացքում մահվան պատճառների ցուցակում սովն առաջին տեղը զիջել Է ճարպակալմանը:   Այսպես, նախանցյալ տարի շուրջ 3 մլն մարդ Է մահացել  ավելորդ քաշից այն դեպքում, երբ թերսնման զոհերը եռակի քիչ են եղել:   Այդուամենայնիվ, հետազոտության հեղինակները նշում են, որ Աֆրիկայում աղքատիկ սննդաբաժինը նախկինի պես անչափահասների մահվան հիմնական պատճառն Է:   ՝    Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՍՈՆԱ ՇԱՀԳԵԼԴՅԱՆ. “ՎԵՐԵՎ ՆԱՅԻՐ”-ՇՈՒՏՈՎ

  Տարվա լավագույն երգչուհի, գեղեցկուհի, հրաշալի ձայնի և տաղանդի տեր, երգչուհի Սոնա  Շահգելդյանը շուտով հանրությանը կներկայացնի իր նոր տեսահոլովակը, որը նկարվել է “Վերև նայիր” երգի հիման վրա: Խոսքերի հեղինակն է Ավետ Բարսեղյանը, երաժշտության հեղինակը` Արսեն Գրիգորյանը: “Լինելու է շատ հետաքրքիր տեսահոլովակ, շատ լավ երգ: Երգը զետեղված է նաև իմ ձայնասկավառակում: Ընդհանուր առմամբ սիրո մասին է, բայց ոչ ստանդարտ սիրո, ավելի շատ բնության հետ համատեղված”  armcatalog.. հետ զրույցում նշեց երգչուհին: Իսկ այն հարցին, թե սպասվում է դուետ, Սոնան պատասխանեց. “Այո, սպասվում է: Այս անգամ կլինի ժանրային փոփոխություն: Արդեն դուետ ենք ձայնագրել Երգիչ Սևակ Ամրոյանի հետ: Երգելու ցանկությունը եղել է և′ իմը, և′ իրենը: Հետաքրքիր է ստացվել: Ես իմ դերում եմ, ինքն` իր: Հնարավոր է լինի տեսահոլովակ: Երգը նոր չէ, ժողովրդական գեղեցիկ երգ է”: Ինչպես գիտենք Սոնա Շահգելդյանը 2010 թվականի “Նոր ալիք” երգի մցույթի հաղթողն է: Մեզ հետաքրքրում էր, թե հնարավոր է նրան տեսնենք “Եվրատեսիլ” երգի մրցույթի հայաստանյան նախընտրական փուլին. “Եթե ստանամ առաջարկ և իմանամ, որ հաստատ ես կգնամ, ապա կհամաձայնեմ, իսկ եթե ուղղակի մասնակցեմ նախընտրական փուլին, ապա` ոչ”:   Նյութը պատրաստեց Քրիստինա Բոյաջյանը
ԱՐԱ ԴԵՂՏՐԻԿՅԱՆԸ ԻՍՊԱՆՒԱՅՈՒՄ

  Այս օրերին հայտնիներից շատերը իրենց վաստակած հանգիստն են վայելում թե՛ Հայաստանում, թե՛ դրա սահմաններից դուրս:  Այսպես, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, բազմաթիվ մրցանակների արժանացած, կինոյի և թատրոնի դերասան Արա Դեղտրիկյանը ընտանիքով իր հանգիստն  է անցկացնում Իսպանիայում: Դերասանն առաջին անգամ է այցելում Իսպանիա: Արա Դեղտրիկյանը կողմնակից է և՛ պասիվ, և՛ ակտիվ հանգստի: Այն հարցին, թե ինչ է իրեն անհրաժեշտ առօրյա անցուդարձից լիարժեք հանգստանալու համար, դերասանը ն ասաց` “Հաճելի շրջապատ և ծով”: Հենց Հայաստանում ծովի բացակայության պատճառով էլ վաստակավոր արտիստը նախընտրում է հանգստանալ Հայաստանի սահմաններից դուրս` այն երկրում, որտեղ ծով կա: Իսկ ազատ ժամանակ սիրում է այցելել ամառանոց, և, ինչու՞ ոչ, զբաղվել նաև հողագործությամբ:    Նյութը պատրաստեց` Գոհար Հակոբջանյանը
ՆՈՐՈ` “ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԵԿԱ ԱՄՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ, ԻՆՔՆԱԹԻՌԻ ՎԱՌԵԼԻՔԸ ՎԵՐՋԱՑԱՎ, ԵՎ ԵՍ ՄՆԱՑԻ ԱՅՍՏԵՂ)))

    Հայաստանի երիտասարդների կողմից սիրված երգիչ Նորոն այժմ ապրում է երկրից շատ հեռու: Ինչպես ասվում է Նորոյի երգում, այսօր իրեն և իր երկրպագուներին բաժանում է հսկա մի օվկիանոս: armcatalog.. հետ զրույցում Նորոն պատմեց իր մանկության մասին. “Ծնվել եմ Երևանում, ու մանկությունս անցել է Էրեբունի Արեշ թաղամասում: Ունեցել եմ հասակակից շատ ընկերներ, շատ լավ մանկություն, իսկ հիմա շա~տ եմ կարոտել այդ տարիների իմ ընկերներին, որովհետև ապրում եմ Ամերիկայում, բայց կապ կա ու միշտ հիշողություններով ապրում եմ թե՛ ես, թե՛ նրանք:” Խոսելով Հայաստանից հեռանալու մասին` Նորոն կատակեց. “Հայաստանից եկա այստեղ մրցանակաբաշխության, ու հետո ինքնաթիռի վառելիքը վերջացավ, և ես մնացի այստեղ”:)))) Իրականում, Նորոյի Ամերիկայում հաստատվելը ուներ անձնական նկատառում. երգիչը նշանած ուներ Ամերիկայում և այդ պատճառով էլ պետք է մնար այնտեղ: Այժմ այդ սերը իր պտուղներն է տվել. Նորոյի առաջնեկը` Տիգրանը, արդեն 2 շաբաթական է, ինչի առիթով armcatalog.. ողջ թիմը շնորհավորում է վերջինիս: Երգիչը շարունակում է ապրել երգարվեստով, ունի իր բենդը, փորձասենյակը, որտեղ ամեն օր անցկացվում են իրենց փորձերը: Շատ շուտով լույս կտեսնի երգչի առաջին ձայնասկավառակը: Բացի այդ, սպասվում է տեսահոլովակ Շուշան Պետրոսյանի հետ: Երգը կոչվում է “Շուտով”: Երգի հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, ռեժիսորը` Կարեն Ստեփանյանը: Այժմ այն սցենարային գորժընթացի մեջ է: Առաջիկայում Լիլիթ Հովհաննիսյանի հետ սպասվում է զուգերգ, որի հեղինակը նույնպես Վահրամ Պետրոսյանն է:  “Մի խոսքով, շատ եմ կարոտել Երևանս, ընկերներիս, ու ամեն ինչ կապ ունի Երևանի հետ”,- եզրափակեց Նորոն:   Նյութը պատրաստեց` Գոհար Հակոբջանյանը  
; : :