Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Բրիթնի Սփիրսի նախկին մենեջերը երգչուհուն թմրանյութեր է մատակարարել

  Բրիթնի Սփիրսի ընտանիքը շահել է երգչուհու նախկին մենեջեր Սեմ Լուֆտիի նկատմամբ դատական գործը, որը Սփիրսին զրպարտության մեջ էր մեղադրել: Սեմի խոսքով` երգչուհին սեւացրել էր իր անունը` մեղադրելով իրեն թմրանյութեր մատակարարելու մեջ: Բացի այդ, նա մեղադրել էր Սփիրսի ծնողներին զրպատության մեջ: Երգչուհու փաստաբաններին հաջողվել է ապացուցել, որ ստում է ոչ թե Սփիրսը, այլ Լուֆտին: Դատարանն էլ մերժել է նախկին մենեջերի հայցն ընդունել` փաստերն անբավարար համարելով:   ՝     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝        
ՎԻԿՏՈՐՅԱ ԲՈՆԻԱՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՄՈՍԿՎԱ` ԱՇԽԱՏԵԼՈՒ

  Վիկտորիա Բոնիան, իր աշխատանքային հարցերը կարգավորելու նպատակով, վերադարձել է Մոսկվա: Վերջերս իր սեփական միկրոբլոկում նա նշել էր, որ շուտով իր արձակուրդը կավարտվի և նա մեծ սիրով կվերադառնա Մոսկա: Պարզվում է, որ երեխայի ծնվելուց հետո, նա արդեն վերականգնել է իր նախկին կառուցվածքը և պատրաստ է կրկին «նվաճել» Մոսկվան: Օրերս նա իր Թվիթթերի էջում նշել էր, որ անակնկալ կերպով մեկ օրով վերադառնում է Մոսկվա` կարգավորելու իր հետագա աշխատանքային հարցերը: Ամառային շոգ օրերը Վիկտորյան անցկացրել է Մոնակոյում: Ի դեպ օրերս հեռուստաստղի դուստրը` Անջելինան դարձավ հինգ ամսեկան, բայց արդեն հասցրել է խոսել: Ինչպես նաև Անջելինան ունի յուրահատուկ անձնագիր, որը հավաստում է, որ նա Մոնակոյի քաղաքացի է:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը  
Ռուս աստղերը նվազեցրել են իրենց ելույթների գները

  Ռուսական էստրադայի աստղերը նվազեցրել են իրենց ելույթների գները։ Եթե 2011ն հանրահայտ երգիչ Ստաս Միխայլովը իր ելույթի համար պահանջում էր 250 հազար եվրո, ապա այս տարի դերասանը պատրաստ է ելույթ ունենալ եւ 200 հազարի դիմաց։ 50 հազար դոլարով պակասել են նաեւ Ռուսաստանի «Ոսկե ձայն» Նիկոլայ Բասկովի եւ փոփ-երաժշտության արքա Ֆիլիպ Կիրկորովի ելույթի գները։ Մեկ տարի առաջ նրանց համերգներն արժեին 150 հազար եվրո, այս տարի արդեն՝ 100 հազար եվրո։  Երիտասարդ սերնդի ամենաթանկ վճարվող աստղը Յոլկան է. նրա ելույթը կարժենա 100 հազար եվրո։ Վերա Բրեժնեւան եւ Ժաննա Ֆրիսկեն 50 հազարից ավելի չեն պահանջում։ Շոու բիզնեսի ամենաթանկ վճարվող աստղը եղել եւ մնում է ռուսական էստրադայի պրիմադոնան՝ Ալլա Պուգաչովան։ Նրա ելույթի համար ստիպված են վճարել 250 հազար եվրո։ Ընդ որում, նա կերգի առավելագույնը 5 երգ։ Ամանորյա կորպորատիվների ամենաթանկ վարողն այսօր Իվան Ուրգանտն է։ Մի քանի ժամվա աշխատանքի համար նա պահանջում է 100 հազար եվրո։   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ՍԻՐՈՒՇՈՅԻ ՆՈՐ, ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԻ ՄԱՍԻՆ

  Երգչուհի Սիրուշոյի դիմահարդար Ագա Քանքանյանը տեղեկացրել է, որ երգչուհին նոր տեսահոլովակ է նկարահանել։ Տեսահոլովակն ամենայն հավանականությամբ եթերում կլինի դեկտեմբերին: Սիրուշոյի հետ աշխատելը, դիմահարդարի համար մեծ հաճույք է. այն լուրջ ստեղծագործական աշխատանք է դառնում։ Ագան համարում է, որ Սիրուշոն բոլորից հինգ քայլ առաջ է մտածում և չի ընդօրինակում ոչ մեկին: Ըստ նրա, տեսահոլովակը բացառիկ է, քանի որ Սիրուշոն ինքը նույնպես բացառիկ է իր իմիջով և աշխատանքի ոճով։ Թե ի՞նչպիսին է եղել դիմահարդարումը, Ագան չմանրամասնեց։ Նա նշեց միայն, որ այն ևս առանձնահատուկ է ստացվել, քանի որ տեսահոլովակում ներկայացված է մի քանի կերպար, որոնք ինքը չակերտներից չի հանի՝ հանդիսատեսին հետաքրքրության մեջ պահելու համար։
Շանթի բացահայտումները շարունակվում են.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՀԱՅԿՈՅԻ ԱՆԱԿՆԿԱԼԸ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԿԶԲԻՆ

  2013 թվականի սկզբին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի մեծ մենահամերգը: Երգիչն ասել է, թե մենահամերգը նախանշված էր 2012 թվականի նոյեմբերին, սակայն իր The Voice միջազգային երաժշտական նախագծի հայաստանյան տարբերակում` «Հայաստանի Ձայն»-ում, որպես նախագծի երաժշտական պրոդյուսեր ակտիվ ներգրավվածությունը պատճառ է հանդիսացել համերգը հետաձգելու համար: Երգիչն ասել է, որ շատ ոգևորված է, քանի որ աշխատելու է իր սիրած թիմի հետ, որոնց շարքում է բեմադրիչ ռեժիսոր Գրիգոր Գասպարյանը, ում նա վաղուց է ճանաչում: Մենահամերգը կլինի դասական-էստրադային ոճում, քանի որ, բացի իր նվագախմբից, համերգին կնվագակցի նաև Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:
Քարդաշյանին մոդել դառնալու ճանապարհին խանգարել է իր հայկական կազմվածքը

  Քարդաշյանը նշել է, որ 90-ականներին ընդունված էր, որ մոդելները պետք է «կմախքի պես նիհար լինեին»:    «Սակայն իմ հայկական արմատները թույլ չէին տալիս համապատասխանել այդ կազմվածքին»,-նշել է Քարդաշյանը The Sun հետ զրույցում:   Քիմը հավելել է, որ իր փարթամ բարեմասնությունները սկզբնական շրջանում իրեն ավելի շատ խանգարում, քան օգնում էին:   Նշենք, որ ամերիկահայ մոդելն օրերս է բոլորել իր 32 տարին:   ՝ hay   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :