Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Միս տրանսսեքսուալ 2012 հաղթող է դարձել Թայլանդի ներկայացուցիչը.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԿԻՍԱՄԵՐԿ ԼԵԴԻ ԳԱԳԱՆ ԵՎ ԻՐ ԱՆՊԱՏԻՎ ԴԻՐՔԵՐԸ

  Օրեր առաջ, համաշխարհային աստղ, իր տարօրինակ արարքներով հայտնի երգչուհի Լեդի Գագան այցելել է Միլանում գտնվող Դոնատելլա Վերսաչե պալատ: Երգչուհին կարմիր զգեստով հայտնվել է պալատի մոտակայքում, իսկ չանցած որոշ ժամանակ, փոխելով հագուստը, հայտվել է տան տիրոջ պատշգամբում: Այդ ամենը հետևում էին շատ պապարացիներ, սակայն միայն մեկին է հաջողվել հայտնվել ներսում: Թերրի Ռեչարդսոնը դարձավ միակ լուսանկարիչը, ում հաջողվեց հետևել պալատում աղաղակող թագուհիներին: Բարեբախտաբար, Թերրին ագահ չէ և այդ պատկերները մեզ հետ կիսել է համացանցում:Լուսանկարներում Լեդի Գագան կիսամերկ է և անպատիվ դիրքերով:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ` ՅԱԼԹԱՅՈՒՄ

  Յալթայում նոյեմբերի 1-3-ը կկայանա Ա. Ա. Սպենդիարյանի անվան  Երգահանների միջազգային  “Բյուզանդիայի պարգեւները”  մրցույթը: Այն նվիրված է հայտնի երգահանի ծննդյան 140-ամյակին և անցկացվում է Ուկրաինայի կոմպոզիտորների միության, Ուկրաինայի հայերի միության, Ուկրաինայի կոմպոզիտորների ազգային միության ղրիմյան բաժանմունքի, Յալթայի քաղխորհրդի  աջակցությամբ: 1ն մրցանակի դափնեկիրներին կշնորհվի Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի մրցանակը: Մրցույթին մասնակցելու ցանկություն են հայտնել 16 մասնակիցներ Կիեւից, Դոնեցկից, Մարիուպոլից, Մոսկվայից, Բախչիսարայից, Յալթայից:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Հայկական SEX BOMB պար.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՆՉ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԱԲԱՍՅԱՆԸ

  Ալեքսանդր Բաբասյանը, ով “Գեներալի աղջիկը” հեռուստասերիալում մարմնավորում է Արթուրի կերպարը, այսօր հետ զրույցում տեղեկացրեց, որ իրականում չունի թատերական կրթություն: “Ես դերասանի կրթություն չեմ ստացել,սակայն այսօր արդեն դարձել  եմ մասնագիտացված դերասան, այդպես համարում են հենց մասնագետները: Սովորել եմ երկու բարձրագույն ուսումնական հաստատություններում, երկու տարբեր մասնագիտություններ` Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի Տրանսպորտի Կառավարում բաժնում նաև Հայաստանի  Պետական Մանկավարժական Համալսարանում ստացել եմ պատմաիրավաբանի կրթություն”-նշեց Ալեքսանդրը: Առաջին դերերը դերասանը նկարահանվել է “Շանթ” հեռուստատեսությամբ հեռարձակվող “Վերվարածներ” և ”Որոգայթ” հեռուստասերիալներում, որտեղ ունեցել է  երկրորդական դերեր: ”Սկզբնական շրջանում նկարահանվելու  առաջարկներ ստանում էի զուտ իմ արտաքին տվյալների համար. նախ ես ազատ եմ իմ շարժուձևում, իսկ երկրորդն էլ հագուկապն է, որ շատ ավելի Եվրոպական ոճում է: Հետո ստացա գլխավոր դերերի առաջարկներ”,- հավելեց դերասանը: Այն հարցին, թե այդ հոգեբանական ծանր վիճակում հայտնվող հերոսներին մարմնավորելն իր ընտրությամբ է, թե առաջարկվում է, դերասանը պատասխանեց,- Հիմնականում առաջարկում են ռեժիսորները ու ես կարծում եմ, որ բազմոցին նստելուց և խաղալուց շատ ավելի պատասխանատու և կարևոր են այն դերերը, որոնք ես եմ մարմնավորում: Դերասանը նշեց, որ գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու առաջարկ է ստացել, սակայն պարզ չէ, թե նկարահանումները երբ են սկսվելու: Զրույցի վերջում դերասանը հավելեց, որ կարևոր չէ դիպլոմը, կարևորը`գործում հմուտ լինելն է:    Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
ՍԵՐԺ ԹԱՆԿՅԱՆԻ ՎԻԴԵՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԹԵՂՈՒՏԻ

  Ինչպես նշվել էր armcatalog..-ում, Սերժ Թանկյանը պետք է վիդեո հաղորդագրությամբ հանդես գար` կոչ անելով փրկել Թեղուտի անտառը: Րոպեներ առաջ խոստացված տեսանյութը տեղադրվել է համացանցում, և armcatalog..-ը առաջինն է ներկայացնում այն իր ընթերցողներին: Սերժ Թանկիան`  «Խնդիրը, որը ներիկայացնում եմ՝ Թեղուտի անտառն է: 2011թ. Հայաստան կատարած իմ առաջին այցելության ժամանակ եղա նաև Լոռու մարզում: Ես տեսա տեղի հրաշալի բնությունը, տեսա վեր խոյացող անտառը, որ դեռ կանգուն էր: Երկու տարվա ընթացքում շատ բան է փոխվել: Պարզվում է, Թեղուտը՝ Հայաստանի վերջին և ամենալավ պահպանված անտառներից մեկը, կանգնած է իսպառ վերացման վտանգի առջև: Պատճառը բաց եղանակով մետաղական հանքի պլանավորվող շահագործումն է, որի արդյունքում առաջանալու են 500 միլիոն տոննա խիստ թունավոր թափոններով պոչամբար, և 600 միլիոն տոննա այլ թափոններ: Հետևանքները. Թեղուտի անտառը խիտ սաղարթով ծառերով, գետերով, հազվագյուտ բուսատեսակներով և կենդանատեսակներով մի բացառիկ էկոհամակարգ է, որը ներկայումս գտնվում է մեկընդմիշտ կործանման եզրին: Այս սքանչելի ազգային հրաշալիքն այսօր կանգնած է էկոլոգիական մեռյալ գոտու վերածվելու վտանգի առջև, որի ազդեցությունն առկա է լինելու հարյուրամյակների, եթե ոչ հազարամյակների ընթացքում:  Արդարացումը. Հանքավայրը շահագործող ընկերությունն ու նրանք, ովքեր կողմ են հանքի բացմանը, պատճառաբանում են, թե դրա արդյունքում երկիրը տնտեսական աճ կարձանագրի, իսկ տեղի աշխատողների կյանքը կդառնա ավելի բարեկեցիկ:  Իրականությունը. Ներկայումս Հայաստանի մոտ 500 հանքերից, որոնց թիվը շարունակաբար աճում է, երկիրը դեռևս էական եկամուտներ չի ստանում, և հանքարդյունաբերությունը զգալի, երկարաժամկետ դրական ազդեցություն չի ունեցել հանքավայրերում աշխատող բանվորների կենսամակարդակի վրա: Ինչ վերաբերում է Թեղուտի անտառին, ապա այստեղ հանքավայրում աշխատողների մեծ մասը պետք է լինեն տեղի մոտ 360 բնակիչներից: Վերջիններս անգիտակցաբար վտանգում են ոչ միայն իրենց կյանքն ու առողջությունը, այլ նաև իրենց երեխաների, թոռների և եկող սերունդների: Եվ այս ամենն ընդամենը ամսական մոտ 150 դոլար եկամտի համար: Հանքավայրի շահագործման նախագծի համաձայն՝ հանքի շահագործումը տևելու է 25-30 տարի: Իսկ Թեղուտի անտառի գեղեցկությունը մենք կորցնելու ենք հազարամյակներով: Այլընտրանքը. Բաց եղանակով հանքի շահագործումը կանխելու, կամ ավելի ճիշտ դադարեցնելու համար, չափազանց կարևոր է այդ շրջանի համար եկամտի այլընտրանքային աղբյուրներ գտնելը: Շրջանը գյուղատնտեսական առումով չափազանց բարեբեր է: Ակնհայտ է, որ գյուղատնտեսությամբ զբաղվելն ավելի նպատակահարմար է շրջանի և առհասարակ երկրի համար, թե տնտեսական և թե էկոլոգիական առումով: Այն գործարարները, ովքեր իսկապես շահագրգռված են Հայաստանի երկարաժամկետ զարգացմամբ, պետք է ուսումնասիրեն Թեղուտը գյուղատնտեսութան զարգացման հնարավորությունների և ոչ թանկարժեք մետաղների որոնման նպատակով, և ներդրումներ կատարեն կոլեկտիվ տնտեսությունների և փոքր բիզնեսի ստեղծման մեջ: Ի վերջո, ոչինչ այնքան կարևոր չէ, որքան շրջակա միջավայրը, գալիք սերունդների առողջությունն ու բարեկեցությունը:»   Տեսանյութ   Նյութը պատրաստեց` Գոհար Հակոբջանյանը
ԴԻՆԱ ԱԿՈՊՈՎՆԱՆ ԱՐԴԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՇՏՈՒ՞Մ

  Երևան հեռուստաընկերության ամենավառ դեմքը` Դինա Ակոպովնան բազմաթիվ նորություններ ունի իր մասնագիտական կյանքում: «Օրը ցերեկով» հաղորդման հաղորդավարուհի և «Մեր հիթերը» նախագծի հեղինակ և պրոդյուսեր Դինան պատրաստվում է եթեր հեռարձակել իր նոր հաղորդաշարը: armcatalog.. հետ զրույցում Դինան չցանկացավ բացահայտել նոր նախագծի գաղտնիքները, սակայն նշեց, որ այն անմիջական կապ է ունենալու պետական այրերի և քաղաքական գործիչների հետ: Հակիրճ հաղորդումը կարելի է ներկայացնել` որպես հարցազրույց առանց փողկապի:  Բացի այդ, հեռուստադիտողին քաջ հայտնի և սիրելի «Օրը ցերեկով» հաղորդումը այս տարի նշում է իր ստեղծման 3 ամյակը: «Ժպիտ» ակումբի հետ համատեղ  հոկտեմբերի սկզբին 40 համարից բաղկացած համերգ տեղի կունենա` նվիրված նախագծի հոբելյանին: Հեռուստադիտողները նույնպես հնարավորություն կունենան ներկա գտնվել համերգին:  Եվս մեկ ուրախալի լուր Դինա Ակոպովնայից. շատ շուտով տեղի կունենա «Մեր Հիթերը» հաղորդման մրցանակաբաշխություն: Դե ինչ, սպասենք նորանոր մանրամասների Դինա Ակոպովնայի նախագծերից:    Նյութը պատրաստեց` Գոհար Հակոբջանյանը
; : :