Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Գրիգորի Լեպսը պատմել է ճշմարտությունը իր մահացու հիվանդությունների մասին

  Վլադիվոստոկում իր համերգի ժամանակ Գրիգորի Լեպսը «փղով քայլ»  է արել: Ինչպես տեղեկացնում է  «ЕвсроСМИ»-ն,  ելույթի ժամանակ արտիստը հարց է ուղղել հանդիսատեսին. «Դուք արդեն գիտե՞ք, որ ես մահացել եմ: Ինչպես ասում է «НТВ»-ն, ես ունեմ լյարդի ցերոզ  եւ էլի ի՞նչ»: Դահլիճից սկսել են թվարկել Լեպսի հիվանդությունները: «Նշանակում է, դիտում եք: Հեռուստաալիքը իմ պիառն է անում: Կեցցես «НТВ»...Հաջորդ անգամ, եթե ասեն մահացել եմ, նորից կգամ ձեզ մոտ համերգի, սպասե'ք»:   ՝     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝            
Dolce&p;Gabbana-ն և Moschino-ն Նաոմի Քեմփբելի հետ համատեղ վերնաշապիկների նոր հավաքածու են ներկայացրել

  Աշխարհահռչակ թոփ մոդել Նաոմի Քեմփբելը հանրահայտ իտալական Dolce&p;Gabbana և Moschino նորաձևության տների հետ համագործակցության արդյունքում ստեղծել է վերնաշապիների նոր հավաքածու, հայտնում է Italia-. կայքը։ «Սև հովազը» նշել է, որ իր նախաձեռնությունն առավելապես բարեգործական բնույթ է կրում, և վերնաշապիկների վաճառքից սատացված ողջ հասույթն  ուղղվելու է Չինաստանի կարիքավոր երեխաներին։  Վերնաշապիկները կարելի է ձեռք բերել Yoox. առցանց խանութում. դրանցից յուրաքանչյուրի արժեքը 35 դոլար է։  Վաճառքի արդյունքում ստացված բոլոր գումարները կփոխանցվեն Քեմփբելի հիմնած Fashion For Relief բարեգործական հիմնադրամին, որն էլ համապատասխանաբար կբաշխի գումարը աղքատ երեխաների ընտանիքներին։   ՝tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
Խուլիո Իգլեսիասը դուետով հանդես կգա Հաիթիի նախագահի հետ

  Հանրահայտ երգիչ Խուլիո Իգլեսիասը Հաիթիին նվիրված բարեգործական համերգ կտա, որի ժամանակ կերգի այդ երկրի նախագահ Միշել Մարտեյիի հետ, հայտնում է Utro-ն։ Հավաքված գումարը կփոխանցվի Հաիթիում 2010թ. ավերիչ երկրաշարժից տուժածներին օգնության հիմնադրամին։ Համերգը տեղի կունենա Դոմինիկյան Հանրապետությունում, դեկտեմբերի 28ն։ Իգլեսիասը նախագահի հետ 2 երգ կերգի, սակայն թե որ երգերը, չի նշվում։ Հիշեցնենք, որ Հաիթիում 2010թ. երկրաշարժի հետևանքով զոհվել էր մոտ 230 000 մարդ, մոտ 3 մլն-ը տուժել էր։   `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Ամենառոմանտիկ սիրո խոստովանությունը.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ես կարծում եմ, որ պետք է Հայաստանում ավելացնել աշխատատեղերը

  Ես կարծում եմ, որ պետք է Հայաստանում ավելացնել աշխատատեղերը, որպեսզի էս նախանձը վերանա մարդկանց միջից ուրիշի գործերը քննադատելու համար, իրոք ցավում եմ նաև լրագրողներին, որոնք 5000 դրամով վաճառում են իրենց սրբությունը (իհարկե ոչ բոլորին է սա վերաբերվում) ու մեր անունը վարկաբեկելով փող աշխատեն պարապ մարդկանց ներգրավելով իրենց հիմար նյութերի մեջ:) Մարդիկ, ՍԹԱՓՎԵՔ, եղեք բարի ու կամեցող, որ կյանքը ժպտա բոլորիս, այլ ոչ թե շրջվի հակառակ:   Սյուզի Մելիքյան   `zh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ուիթնի Հյուսթոնը հետմահու արժանացել է MTV- ի մրցանակի

  Ամերիկյան երգչուհի Ուիթնի Հյուսթոնը հետմահու արժանացել է MTV Europe Music Awards հեռուստաալիքի «Գլոբալ սրբապատկեր» հատուկ մրցանակին։ Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը», այսպիսով մրցույթի կազմակերպիչները գնահատել են փոփ-երաժշտության մեջ նրա ունեցած ներդրումը։ Մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 11- ի երեկոյան Մայնի Ֆրանկֆուրտում։ Այս տարի այն կվարի հայտնի գերմանացի թոփ-մոդել Հայդի Քլումը։  Ավելացնենք, որ Global Icon մպցանակը շնորհվում է արդեն երրորդ տարին անընդմեջ։ Ավելի վաղ այն ստացել են Bon Jovi եւ Queen խմբերը։ Հիշեցնենք, որ Ուիթնի Հյուսթոնը վախճանվել է փետրվարի 11- ին, Լոս Անջելեսում, 48 տարեկանում։ Նրա մարմինը հայտնաբերվել է հյուրանոցային համարի լողասենյակում։ Փորձագետները Հյուսթոնի օրգանիզմում թմրանյութի հետքեր են հայտնաբերել, սակայն այդ հանգամանքը ճանաչվել է երգչուհուն մահվան հասցրած գործոններից մեկը միայն։   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Լիոնել Մեսսին հայր է դարձել

  Նոյեմբերի 2ն Անտոնելա Ռոկուցոն՝ արգենտինացի հայտնի ֆուտբոլիստ, իսպանական «Բարսելոնա» ակումբի խաղացող Լիոնել Մեսիին որդի է պարգեւել: Ծնողները իրենց որդուն Տիագո են անվանել: Հիշեցնենք, որ Մեսսին «Ոսկե գնդակի» եռակի մրցանակակիր է:   ՝   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :