Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ԻՆՉՊԵ՞Ս ՆՎԻՐԵԼ ՆՎԵՐՆԵՐ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՍԻՐՎԱԾ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԻՆ, ԵՐԳԻՉՆԵՐԻՆ ԵՎ ԱՅԼ ՀԱՅՏՆԻ ՄԱՐԴԿԱՆՑ

        կայքը անում է ամեն ինչ, յուրահատուկ լինելու  համար, իսկ ՆՎԵՐՆԵՐ բաժինը այս ամենի ապացույցն է: Այս բաժնի միջոցով Դուք կարող եք Ձեր կողմից սիրված մասնակիցներին ուղարկել նվերներ: Նվերների ցանկը կարող եք ընտրել համապատասխան բաժիններից, որոնք անընդհատ համալրվում են:  Ուշադրություն: Եթե Դուք ունեք ավելի յուրահատուկ և անվանական նվերներ, որ կցանկանայիք փոխանցել Ձեր սիրած մասնակցին, ապա այն կարող եք բերել մեր գրասենյակ, որը կարճ ժամանակահատվածում կփոխանցենք Ձեր նախընտրած մասնակիցներին: Իսկ նվերները փոխանցելուց հետո Ձեր անունը կնշվի մասնակիցների անվանական էջերում` Նվերներ կատեգորիայում:  
Մենք ընտրում ենք նրան, ումից ավելի շատ ենք վախենում

  Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ դերասանուհի Լալա Մնացականյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանում քաղաքական գործիչների ելույթները հիշեցնում են բաժակաճառեր. «Հայաստանում իշխում է վախի մթնոլորտը: Մենք ընտրում ենք նրան, ումից ավելի շատ ենք վախենում, իսկ այն երկրում, որտեղ մարդիկ ապրում են վախի մտնոլորտում, ստրկանում կամ ուղղակի փախչում են»: Հարցին՝ նախագահի թեքնածուներից ում նախապատվություն կտար, նա պատասխանեց, որ որոշակի կարծիք իր մոտ չի ձեւավորվել ու դեռեւս չի տեսնում այն ռեալ ուժը. «Անհրաժեշտ է երկրում հաստատել օրենքի իշխանություն, երբ բոլորը՝ նույնիսկ այդ օրենքները ստեղծողները ենթարկվեն, պատասխան տան նրա առջեւ։ Կարեւորում եմ ազգանվեր նոր սերնդի դաստիարակումն, որ հիմա չի արվում, մենք դաստիարակում ենք հայրենիքը սիրող ու նրա համար մեռնող, այլ ոչ թե հայրենիքի համար ապրող սերունդ։ Անհրաժեշտ է կատարել կառուցվածքային փոփոխություններ, իսկ հիմա մենք բոլորս նույն կաթսայում ենք, իսկ վիշապը ծնում է նոր վիշապիկներ։ Վարչապետ կամ նախագահ մարդիկ տարիներով մշակում ու դաստիարակում են, իսկ այն ինչ հիմա կատարվում է, դժվար թե առողջ մի ուժ ընտրելու հնարավորություն տա, ով կկարողանա արժանապատիվ կրել այդ բեռը»։ «Ես իմ գործում անկեղծ ու մաքուր եմ, կատարում եմ միչեւ վերջ, բայց ավելի մեծ պատասխանատվություն, թե որն է ճիշտն ու սխալը, ես չեմ համարձակվի իմ ուսերին կրել»,- ամփոփեց դերասանուհին։   `Zh.    Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Բացահայտում-Վամպիրներ.

  Վամպիրների մասին գիտեն բոլորը:Նրանք արնախում արարածներ են,որոնց գոյությանը շատերն են հավատում:Նրանք օժտված են շատ մեծ ուժով և անմահությամբ:Նաև բոլորը գիտեն,որ վամպիրների նախահայրը Գրաֆ Դրակուլան է,բայց շատերը չգիտեն,որ Դրակուլան իսկապես եղել է պատմության մեջ:Բոլոր հարցերի պատասխանը կգտնեք այս ֆիլմում:     Հեղինակ՝ Ռուբեն Եսայան   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Շատ տաղանդավոր երեխան.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Հայտնի են «ՌեԱնիմանիա» հաղթողները

  Նոյեմբերի 8–ին  «Մոսկվա» կինոթատրոնում տեղի  ունեցավ «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն 4-րդ կինոփառատոնի փակման արարողությունը, որի ընթացքում հայտարարվեցին հաղթողների անունները, ցուցադրվեց  «Կնճիռները» անիմացիոն ֆիլմը: Այսպիսով, «ՌեԱնիմանիա 2012» մրցանակակիր  ֆիլմերն են՝ Լիամետրաժ մրցույթային ծրագիր – «Մարդկային ողբերգություն» (Գերմանիա, Մարսել Ջանկովիչ), Կարճամետրաժ մրցույթային ծրագիր – «Չինտի»  (Ռուսաստան, Նատալիա Միրզոյան), Ավարտական մրցույթային ծրագիր –  «366 օր»  (Գերմանիա, Յոհաննես Շիեսել), Հեռուստատեսային /գովազդ մրցույթային ծրագրում –  «Կանգնելով հանուն ազատության»  ֆիլմը (Չեխիա, Իսպանիա, Կարլոս Լասկանո), Ժյուրիի հատուկ նշում –  WWF 100 % Վերականգնվող էներգիա (Ճապոնիա, Ամիկա Կուբո Տորի) Մանկական ժյուրիի ընտրություն  – «Հանդուրժիր ինձ» (Գերմանիա, Կասիա, Վիլք)։ «Դաշնամուրի ոգիները» (Լեհաստան, Մագդալենա Օսինսկա)։ Նոյեմբերի 9ն 16:30 «Մոսկվա»  կինոթատրոնի վիդեոսրահում կցուցադրվեն բոլոր մրցանակակիր ֆիլմերը: Նշենք, որ փառատոնը մեկնարկել էր նոյեմբերի 3–ին, որի շրջանակներում ներկայացվեցին մրցութային և հատուկ ծրագրեր ՝ «Երևանյան պրեմիերաներ», «Մրցութային ծրագրեր», «Հայկական ներկապնակ»,  «Մանկական ծրագիր», «Շուրջերկրյա ճամփորդ», «Անսիի ծրագիր», «Հատուկ ցուցադրություններ»: Հայկական ներկապնակի շրջանակում ներկայացվեց Տարեդարձ բաժինը՝ անիմացիայի հայ երախտավոր՝ Վլադիմիր Մայիլյանին նվիրված ծրագրով։ «Նաիրի» կինոթատրոնում տեղի ունեցավ ռուսական անիմացիայի 100-ամյակին նվիրված երեկո։ Ցուցադրվեցին լավագույն հարյուրյակից մասեր, ինչպես նաև Սուզդալի անիմացիոն փառատոնի հետ համագործակցության շրջանակում ներկայացվեցին վերջին 3 տարում արտադրված ռուսական լավագույն ֆիլմերը: Փառատոնը  հյուրընկալեց անիմատորների Բրազիլիայից, Գերմանիայից և Ռուսաստանից, որոնք հայաստանյան ժյուրիի անդամների հետ որոշեցին այս տարվա հաղթող ֆիլմերը, նաև անցկացրեցին սեմինարներ ու վարպետության դասեր: Փառատոնին ներկայացված էր մոտ 400 ֆիլմ աշխարհի 40ց ավելի երկրներից: Ֆիլմերը ցուցադրվեցին «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոններում, «Նարեկացի» մշակութային կենտրոնում, Մալյանի անվան թատրոնում, Խնկո Ապոր մանկական գրադարանում, «Բուրբոն» ակումբում, ինչպես նաև «Թումո» կենտրոնում և «Այբ» դպրոցում անվճար: «ՌեԱնիմանիա» փառատոնի նպատակն է  խթանել անիմացիոն արվեստի զարգացումը, կրթել միջազգային մակարդակի անիմատորների նոր սերունդ և հնարավորություն ստեղծել հայ անիմատորների աշխատանքները ներկայացնելու միջազգային ասպարեզում, ինչպես նաև աշխարհի լավագույն անիմացիոն աշխատանքները ծանոթացնել հայ հասարակությանը։   `hetq.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Վահրամ Պետրոսյանը Թաքնված Տաղանդում.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Մերլին Մոնրոյի մերկ լուսանկարները. Ֆոտո

  Playboy ամսագիրը որոշել է իրեն բնորոշ ոճով նշել Մերիլին Մոնրոյի ողբերգական մահվան 50-րդ տարելիցը։ Ամսագրի դեկտեմբերյան համարում կհրապարակվեն դերասանուհու մերկ լուսանկարները:  Հրապարակվելիք լուսանկարների թվում կլինեն հայտնի լուսանկարներ, որոնցից մեկը Թոմ Քելլիի արված` կարմիր թավշի վրա լուսանկարն է: Կներկայացվեն նաև այնպիսի լուսանկարներ, որոնք արվել են դերասանուհու մահից 2 օր առաջ։ Կազմակերպիչները խոստանում են, որ Playboy դեկտեմբերյան համարում ընթերցողները կտեսնեն Մոնրոյի «գեղեցկության ու ոճի ամբողջական շարքը»: Շատ լուսանկարներ արվել են նկարահանման հրապարակներում, նրա ննջարանում, լողավազանի մոտ: Հրապարակումները զուգորդվում են Մոնրոյի մասին հիշողությունների պատառիկներով, որ դերասանուհու մասին պատմում են կինոքննադատ Ռոջեր Էբերտը, դերասանուհի Կիմ Մորգանն ու հայտնի վիպագիր Ջոն Ափդայկը: «Նրա ներսում կարծես ապրում էր երկու մարդ՝ սնդուսափայլ Մերլին Մոնրոն և փխրուն, տառապող փոքրիկ աղջնակ Նորմա Ջինը»,- գրում է Էբերտը՝ նկատելով, որ այս երկու մարդկանց պայքարը նրա ներսում էր և գրավում էր շատերին: Էբերտի խոսքերով` մարդիկ կարող էին հիանալ նրանով և չզգալ ամոթ, որովհետեև նրա մերկությունը բնական էր և գեղեցիկ: «Ի տարբերություն բոլորի՝ նա իրեն առավել պաշտպանված էր զգում մերկ վիճակում»,- հայտարարել է ամսագրի հիմնադիր Հյու Հեֆները: Հիշեցնենք, որ դերասնուհի Մերլին Մոնրոն (իրական անունը` Նորմա Ջին Մորտենսո) ծնվել է 1926 թվականի հունիսի 1ն Ամերիկայի Կալիֆորնիա նահանգում, կյանքի 36 տարիների ընթացքում նկարահանվել է ավելի քան 30 ֆիլմերում: Դերասանուհին մահացել է 1962թ. օգոստոսի 5 գիշերը Լոս-Անջելեսում` օգտագործելով մահացու չափաբաժին քնաբեր:   `tatron.info   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
; : :