Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Հյունան գրավում է աշխարհը պաղպաղակով.

  Հարավկորեացի 20-ամյա տաղանդավոր երգչուհի Հյունա Կիմը, կամ պարզապես Հյունան իր Ice Cre երգով գրավել է աշխարհը: Կարճ ժամանակում նրա երգը լսել է արդեն ավելի քան 15 միլիոն մարդ: Հյունան ավելի հայտնի դարձավ, երբ որպես հյուր հայտնվեց ռեպեր PSY «Gangn Style» երգի տեսահոլովակում: Հյունայի Ice Cre երգը այժմ սիրված է շատերի կողմից եւ հիմա կորեուհին շատ ավելի ճանաչված է քան մինչ դրա թողարկումը:     `top-   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Մարդը կյանքում 2 ուրախություն ունի`սեքսն ու ալկոհոլը

  Նոր Զելանդիայում գտնվող Քենտերբերիի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ մարդկային ուրախությունների շարքում առաջին տեղում սեքսն է: Երկրորդ տեղում տարատեսակ երեկույթներն ու ալկոհոլի օգտագործումն են: Ուրախությունների ցանկի ամենաներքևում սոցցանցերում շփումն ու տնտեսություն վարելն են: Շատ կամ քիչ հաճելի զբաղմունքների ցանկը պարզելու համար գիտնակններն ուսումնասիրել են տեքստային հաղորդագրությունները: Այս հարցի վրա կենտրոնացած են ինչպես ամբողջ աշխարհի պետությունների կառավարությունները, այնպես էլ ԶԼՄ-ները: Ամենուր քննարկվում են բարեկեցության և երջանկության հարցերը: Հետազոտության հեղինակները համարում են, որ իրենց ստացած տեղեկությունները մեծ նշանակություն ունեն նաև հոգեբանության համար, ինչպես նաև օգնում են առավել խորությամբ դիտարկելու «լիարժեք կյանք» հասկացությունը: Ցուցակում սեքսին հաջորդում է ալկոհոլը, հետո` կրոնը (մասնավորապես`մեդիտացիան), հաջորդիվ` երեխաների մասին հոգալը, երաժշտություն լսելը, ընկերների հետ շփումը, սիրելի զբաղմունքները, հոբբիները, շոփինգը և խաղերը: Մարդկանց ամենաքիչը հաճույք են պատճառում հիվանդությունները, շփումը սոցցանցերում, տնային գործերը, սովորելը, sms հաղորդագրություններ գրելը, աշխատնքն ու տանը մաքրություն անելը:   `1in.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Թինա Կանդելակին audi է նվեր ստացել իր ծննդյան օրը. ՖՈՏՈ

  Նոյամբերի 12ն սկանդալային հաղորդավարուհի Թինա Կանդելակին նշել է իր ծննդյան 37-րդ տարեդարձը: Ծննդյան արարողությունը տեղի է ունեցել Թինայի սեփական ռեստորանում, որտեղ ներկա է գտնվել նրա մտերմիկ ընկերական շրջապատը: Այդ օրը Թինան բազմաթիվ թանկարժեք նվերներ է ստացել, որոնց մասին եւ կիսվել է իր երկրպագուների հետ՝ թվիթերի իր պաշտոնական էջում տեղադրելով նվերների նկարները: Ընկերներից մեկը, ում անունը Թինան չի նշում, նրան  «Audi» մակնիշի ավտոմեքենա է նվիրել: Միխայիլ Գալուստյանը Թինային պլանշետ է նվիրել: Ամբողջ օրվա ընթացքում Թինան զգեստներ էր փորձում եւ կիսվում իր երկրպագուների հետ:   ՝ zh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Պրեմիերա. ТИМАТИ feat. Craig David - Sex In The Bathroom

    ТИМАТИ feat. Craig David - Sex In The Bathroom     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Սիրուշո, Jay Z, Beyoncé - Էրոտաս

  Համացանցում է հայտնվել  Էրոտաս երգի միքս տարբերակը Սիրուշոյի, Jay Z, Beyoncé կատարմամբ:    ԷՐՈՏԱՍ   Հեղինակ՝ Արտյոմ Կարապետյան     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
ԹԻՄՈՒՐ ՌՈԴՐԻԳԵԶԻ ՈՒՆԻԿԱԼ ԵՎ ՑՆՑՈՂ ՆՈՐ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԸ

  Թիմուր Ռոդրիգեզը շատ երկար սպասեցնել չտվեց իր երկրպագուներին: Ընդհամենը երկու շաբաթ անց` «Я верю в твою любовь» երգի պրեմիերայից հետո, երգիչը ներկայացրեց երգի տեսահոլովակը, որը իսկական անակնկալ էր: Ռոմանտիկ և սենսացիոն, զգայացունց կադրերի խառնուրդ է, հատուկ էֆեկտներ, պարեր տանիքներին, ավտոմեքենաներ անապատում, և իհարկե գեղեցիկ սիրո պատմություն: Տեսահոլովակի նկարահանման համար երկարատև աշխատանքներ և քննարկումներ են եղել: Նկարահանումները անցկացվել են Եվրոպայի ամենամեծ անապատում, Սև Ծովի ափին և ընդհամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվում է Հերսոնան: Այդ իսկ պատճառով, նրանք ովքեր հետևում են նկարահանման աշխատանքներին համոզված են, որ այդ կադրերը արվել են ինչ-որ տեղ Ամերիկայում, այնպիսի տպավորիչ է ստացվել անապատային բնապատկերը, որտեղ նկարահանվել է քիչ բուսականություն` անհավատալի գույներով: Տեսահոլովակի գլխավոր հերոսուհին դարձել է Լիլիյա Նեդզելսկայան, Ուկրաինայի հայտնի պարուսույցներից մեկը: “ Մեր առջև մեծ խնդիր էր դրված: Մենք ցանկանում էինք, որպեսզի այս տեսահոլովակը Out In Spaceց ավելի լավը լինի: Եվ իմ կարծիքով, դա մեզ մոտ ստացվել է: Ես այժմ կարծում եմ, որ «Я верю в твою любовь»-ը իմ ամենալավ և ստացված տեսահոլովակն է: Ես երբեք չեմ մոռանա նկարահանման երկու օրերը, երբ ժամանակի 90 տոկոսը մենք անցկացրել ենք բարձր արագությամբ, և դա ոչ միայն դարձավ մեր սցենարի մի մասը, այլ նաև օգնեց վերապրել այս երգը, ստանալ հաճույք, վախ, որն ընկած էր այդ շրջանակներում: Հուսամ, որ  այս տեսահոլովակը դիտելուց, լսարանը կստանա այն տպավորությունը և զգացողությունը, ինչը որ ցանկացել է հաղորդի մեր թիմը”-նշել է երգիչը:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
“ՈՐԲԵՐԸ” ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ ԷԴԳԱՐ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԻՄԱ ԷԼ ԶՐԿՎՈՒՄ Է ԿՆՈՋԻՑ...

  Փաստորեն  կորցնելով  ապագա  ատամնաբույժ,  այսօր  արդեն  ունենք  պրոֆեսիոնալ  դերասան. ”Մանկության  երազանքս  էր  դառնալ  ատամնաբույժ, դպրոցն  ավարտելուց  հետո  սկսեցի  պարապել  Երևանի  Բժշկական  Համալսարան  ընդունվելու  համար,  սակայն  երկու  ամսում   իմ  բոլոր  ծրագրերը  փոխվեցին  և  ընդունվեցի   Հայֆիլմ  կինոդերասանի  ստուդիա,  որն  ավարտելուց  հետո  ընդունվեցի  թատերական  ինստիտուտ  և  հեռվում  թողեցի  մանկությանս  երազանքը`  չդառնալով  ատամնաբույժ”,-  հետ  զրույցում  նշեց  Էդգար  Սարգսյանը :  Առաջին  ֆիլմը,  որում  էդգարը  նկարահանվել  է  “Որբեր”  հեռուստասերիալն  էր:   Այժմ  դերասանը  նկարահանվում  է  երկու  ֆիլմում,  որոնք  շուտով  կհայտնվեն  եթերում. ”Հեռուստասերիալը,  որի  վերնագիրն  է   “Կանայք” ` եթերում  կհայտնվի  մեկ  ամսից”,- նշեց  Էդգարը:  Հեռուստասերիալի  հիմնական  միտքը  երեք  կանանց  մասին  է,  որոնք  ճանապարհորդության  ժամանակ  վթարի  հետևանքով  զոհվում  են,  և  այդ  ընտանիքի  տղամարդիկ    սկսում  են  ապրել    առանց  իրենց  կանանց,  տղամարդկանցից  մեկը  Էդգարն  է ` Արթուրի  դերում.”Ճիշտ  է  այդքան  էլ  հաջող  դեր  չէ`  ֆիլմում  թմրամոլ  եմ  դառնում, սակայն  ընթացքում  ընկերներս  ինձ  կփորձեն  ճիշտ  ուղղու  վրա  դնել”:  Հեռուստասերիալի  ռեժիսորը  Աննա  Գևորգյանն  է,  իսկ  սցենարիստը`  Արմեն  Հարությունյանը:  Մյուս  ֆիլմը ,  որի  աշխատանքները  նոր  ընթացքի  մեջ  են` գեղարվեստական  ֆիլմ  է,  որի  վերնագիրը  դեռ  որոշված  չէ.”  Կամ  կլինի  “Զինվորը”  կամ  “Դիրքեր”,-զրույցում   հավելեց  Էդգարը: Էդգար Սարգսյանի էջը կարող եք տեսնել այստեղ` ԷԴԳԱՐ ՍԱՐԳՍՅԱՆ Նյութը  պատրաստեց  Արևիկ  Ավետիսյանը
; : :