Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Վերա Բրեժնեւան նշանվել է՞

  Ինչպես հայտարարել էր հայտնի երգչուհի Վերա Բրեժնեվան, նա պաշտոնապես բաժանվել է իր ամուսնուց՝գարծարար Միխայիլ Կիպերմանովից: Բայց երգչուհին կարծես չի տառապում բաժանման պատճառով: Երգչուհին վերջերս հայտնվել է Մոսկվայի ակումբներից մեկում հսկայական ադամանդե մատաինով եւ բազմաթիվ անպատասխան հարցեր է թողել հանրության համար: Երբ լրագրողները հարցրել են, թե որտեղից այդ մատանին, Վերան պատասխանել է, որ նվեր է ստացել: « Նման աքսեսուարներ ինքդ քեզ, իհարկե, չես գնի,բայց չեմ ասի, թե ով է այն ինձ նվիրել»,- ասել է շիկահեր գեղեցկուհին: Բաժանումից անմիջապես հետո, համացանցի նրա էջում հայտնվել են սիրո մասին բանաստեղծություններ, դե ինչ հավանաբար նրա կյանքում որեւէ մեկն արդեն կա:   `zh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
“ՈՐԲԵՐԸ” ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ ԷԴԳԱՐ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԻՄԱ ԷԼ ԶՐԿՎՈՒՄ Է ԿՆՈՋԻՑ...

  Փաստորեն  կորցնելով  ապագա  ատամնաբույժ,  այսօր  արդեն  ունենք  պրոֆեսիոնալ  դերասան. ”Մանկության  երազանքս  էր  դառնալ  ատամնաբույժ, դպրոցն  ավարտելուց  հետո  սկսեցի  պարապել  Երևանի  Բժշկական  Համալսարան  ընդունվելու  համար,  սակայն  երկու  ամսում   իմ  բոլոր  ծրագրերը  փոխվեցին  և  ընդունվեցի   Հայֆիլմ  կինոդերասանի  ստուդիա,  որն  ավարտելուց  հետո  ընդունվեցի  թատերական  ինստիտուտ  և  հեռվում  թողեցի  մանկությանս  երազանքը`  չդառնալով  ատամնաբույժ”,-  հետ  զրույցում  նշեց  Էդգար  Սարգսյանը :  Առաջին  ֆիլմը,  որում  էդգարը  նկարահանվել  է  “Որբեր”  հեռուստասերիալն  էր:   Այժմ  դերասանը  նկարահանվում  է  երկու  ֆիլմում,  որոնք  շուտով  կհայտնվեն  եթերում. ”Հեռուստասերիալը,  որի  վերնագիրն  է   “Կանայք” ` եթերում  կհայտնվի  մեկ  ամսից”,- նշեց  Էդգարը:  Հեռուստասերիալի  հիմնական  միտքը  երեք  կանանց  մասին  է,  որոնք  ճանապարհորդության  ժամանակ  վթարի  հետևանքով  զոհվում  են,  և  այդ  ընտանիքի  տղամարդիկ    սկսում  են  ապրել    առանց  իրենց  կանանց,  տղամարդկանցից  մեկը  Էդգարն  է ` Արթուրի  դերում.”Ճիշտ  է  այդքան  էլ  հաջող  դեր  չէ`  ֆիլմում  թմրամոլ  եմ  դառնում, սակայն  ընթացքում  ընկերներս  ինձ  կփորձեն  ճիշտ  ուղղու  վրա  դնել”:  Հեռուստասերիալի  ռեժիսորը  Աննա  Գևորգյանն  է,  իսկ  սցենարիստը`  Արմեն  Հարությունյանը:  Մյուս  ֆիլմը ,  որի  աշխատանքները  նոր  ընթացքի  մեջ  են` գեղարվեստական  ֆիլմ  է,  որի  վերնագիրը  դեռ  որոշված  չէ.”  Կամ  կլինի  “Զինվորը”  կամ  “Դիրքեր”,-զրույցում   հավելեց  Էդգարը: Էդգար Սարգսյանի էջը կարող եք տեսնել այստեղ` ԷԴԳԱՐ ՍԱՐԳՍՅԱՆ Նյութը  պատրաստեց  Արևիկ  Ավետիսյանը
ՈՒՄԱ ԹՈՒՐՄԱՆԸ ՈՐԴՈՒ ՀԵՏ ԱՅՑԵԼԵԼ Է ՍՐՃԱՐԱՆ

  Օգոստոսի 20ն հայտնի դերասանուհի Ումա Թուրմանը որդու հետ  կանգ է առել Նյու-Յորքի ''Coffee &p; Tea'' սրճարանի մոտ: Դերասանուհին մտել է սրճարան քաղցրավենիքներ և սուրճ գնելու նպատակով, իսկ նրա որդին՝ Լևոնը, սպասել է նրան մեքենայում: Ումա Թուրմանը հագել էր մոդայիկ, բայց հասարակ զգեստներ, չէ որ նա իր աղջկան ունեցել էր դեռ մի քանի ամիս առաջ: Ի դեպ ծննդաբերությունից հետո դերասանուհին դեռևս ամբողջովին չի վերականգնել իր նախկին կառուցվածքը, բայց անկախ ամեն ինչից նա միշտ հրաշալի տեսք ունի:    Նյութը պատրաստեց՝ Մարգարիտ Ավետիսյանը
ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱԲՈՒՅԺՆԵՐԸ ՎԱԼԵՐԻԱՅԻՆ ՎՃԱՐԵԼ ԵՆ, ՈՐՊԵՍ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ

  Մոսկվայի դատարանը բավարարել է երգչուհի Վալերիայի հայցը, ըստ որի պլաստիկ վիրաբուժական կլինիկա` "Ла Страда"-ն  վճարել է երգչուհուն  300,000 ռուբլի, որպես փոխհատուցում կլինիկայի գովազդներում երգչուհու լուսանկարները ապօրինի օգտագործելու համար: Այդ մասին տեղեկացրել է երգչուհու դատավորը` Սերգեյ Ժորինը: Բացի փոխատուցումից, դատարանը որոշել է նաև ապօրինի գովազդը հեռացնել: Ինչպես տեղեկացրել է դատավորը, Վալերիան իր հայցով պահանջել է կլինիկային ճանաչել, որպես լուսանկարների խախտող: Այդ պլաստիկ վիրաբուժական կլինիկան ապատեղեկացրել է, թե Վալերիան երկար տարիներ է ինչ հանդիսանում է, որպես իրենց հաճախորդ: Ժորինը տեղեկացրել է նաև, որ վերջին երեք տարիների ընթացքում փորձել են բանակցել այդ կլինիկայի հետ, որպեսզի երգչուհու լուսանկարները հեռացնեն, սակայն վերջիններս արհամարհել են այդ խնդրանքները: Ինչպես տեղեկացրել է Վալերիայի դատավորը, այդ գումարը երգչուհին տրամադրելու է վերականգնողական կլինիկայի մանկական բաժնին:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Ո՞վ է ուզում Սոբչակին վրաերթ անել

    Հեռուստատեսային հաղորդավար Քսենիա Սոբչակի եւ երգչուհի Ելենա Վաենգայի հակասությունը նոր թափ է ստանում։ «Ինտեր» ամսագրին տված հարցազրույցում Ելենան պատմել է, որ ոչ մի պիառ-տեխնոլոգիա չի օգտագործում, այլ բացառապես իր տաղանդով է վաստակում հանդիսատեսի սերն ու հարգանքը։ Երգչուհին առիթը բաց չի թողել նաեւ Սոբչակին «վրաերթի» ենթարկելու՝ բացահայտ հայտարարելով, որ իրեն տհաճ է թե՛ Սոբչակն ինքը, եւ թե՛ նրա վարքն ընդհանրապես։ Հիշեցնենք, որ Սոբչակի եւ Վաենգայի միջեւ հակասությունը սկսվել է աղմկոտ Pussy Riot խմբի պատճառով, այն ժամանակ, երբ Սոբչակը պաշտպանեց պանկ-խմբի աղջիկներին, իսկ Վաենգան ասաց, որ կարծում է, որ աղջիկների տեղը հենց բանտն է։     `     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ԼԵԴԻ ԳԱԳԱՅԻ ԸՆԿԵՐԸ` ZOMBIE BOY-Ը, ՆՈՒՅՆԻՍԿ ԱՆՁՆԱԳՐՈՒՄ “ԶՈՄԲԻ” Է

  Երեկ Կիևում հանդես եկավ ZOMBIE BOY-ը: Ասում են, թե կանադաական ծագում ունեցող մոդելը որոշել է Կիևում գտնել աղջիկ: Ըստ համերգի կազմակերպիչների, ZOMBIE BOY-ը դրան անդրադարձել է հենց գիշերային ակումբում: Մաշա Ֆոկինի նախկին ընկերը` Ռիչարդ Գորնը, ով պարող և նկարիչ է և բալետի տնօրեն է, իր բլոգում տեղադրել է լուսանկարներ, որտեղ նա ZOMBIE BOY հետ է: Պարզվում է, որ Լեդի Գագայի ընկերը, նույնիսկ անձնագրի լուսանկարում ամբոջությամբ ծածկված է դաջվածքներով: Այդ մասին Ռիչարդ Գորնը գրել է իր բլոգում:      Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Ինչպիսի՞ն են Հոլիվուդյան աստղերի տները. Ֆոտո

Ինչպիսի՞ն են ամերիկացի աստղերի տները: Ինտերիերի ինչպիսի՞ ոճ են նրանք նախընտրում: Ո՞վ է սիրում շքեղություն, իսկ ով` պարզություն եւ հարմարավետություն: Գործակալ 007 Դենիել Քրեյգը բնակվում է Նյու Յորքում շատ համեստ: Մոտ 100 քմց էլ պակաս տարածքում. երկու լոգարան, մեկ ննջարան, մեկ պատշգամբ, մեկ խոհանոց-ճաշասենյակ: Երգչուհի Բրիթնի Սփիրսը ապրում է  2 հազ. քմ տարածքով տանը, որն արժե 20 մլն դոլար: Նա ունի 13 լոգարան, 10 ննջարան, թենիսի կորտեր, լողավազան, ջակուզի, այգիներ: Դերասնուհի Ջենիֆեր Էնիսթոնի տան տարածքը 846 քմ է: Առանձնահատուկ են  երեկոյան զբոսանքի համար դրսում դրված քարերը, տանիքի վրա  արեւային մարտկոցները: Ժամանակակից վամպիր Ռոբ Փաթինսոնը բնակվում է Լոս Անջելեսում մեծ պատուհաններով եւ ննջասենյակում ապակե պատերով: Դերասանուհի Քեմերոն Դիասը բնակվում է Բեւերլի Հիլզում: Հողատարածքը 12 հազ. քմ է: Ինտերիերի  առանձնահատկություններն են մեծ նկարները ոսկեզօծ շրջանակներում, մեծ բուխարի, բաց տոների կահույք, փափուկ բազմոցներ:   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
; : :