Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Տհաճ անակնկալ արքայազն Չարլզ Պապուայի հետ Նոր Գվինեայում.

  Նոր Գվինեայում շրջագայության ժամանակ արքայազնի S-Cass -ը տհաճ անակնկալ է մատուցում նրան:         Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Բազելում ծաղկել է աշխարհի ամենամեծ ծաղիկը՝ հսկայական Ամորֆոֆալուսը

  Շվեյցարիայի Բազել քաղաքում ծաղկել է աշխարհի ամենամեծ ծաղիկը՝ Տիտան Արումը (հսկայական Ամորֆոֆալուսը), գրում է Корреспондент-ը։ Ծաղիկն ունի 2,27 մետր բարձրություն, դեղին վարսանդ և մուգ կարմիր թերթիկներ։ Ծաղկի պալարը կշռում է ավելի քան 13 կգ։ Բույսով հիանալու են եկել շատ մարդիկ՝ չնայած նրա յուրահատուկ հոտին. Տիտան Արումի հոտը նման է փտած մսի հոտին։ Այդ հոտն այնքան ուժեղ է, որ նրան անվանել են «դիակ-ծաղիկ»։ Ամբողջ աշխարհում Տիտան Արումի ծաղկումը, որն աճեցվում է ջերմոցային պայմաններում, տեղի է ունեցել 134 անգամ։ Ծաղիկը 17 տարեկան է արդեն և երբեք չէր ծաղկել։ Մասնագետները նշում են, որ այս բույսի ծաղկումն ընդհանրապես բացառիկ իրադարձություն է, որը տեղի է ունենում 20-40 տարին մեկ, 2 օրվա ընթացքում։   `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ՋԵՆԻՖԵՐԸ ՆՇՈՒՄ Է ՔՐՈՋ ՏԱՐԵԴԱՐՁԸ

  Հանրահայտ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը ուշ երեկոյան, Փարիզի Buddah Bar հաստատությունից է դուրս եկել: Գեղեցկուհի երգչուհին, իր հնարավոր ամուսնու` Կասպեր Սմարտի հետ նշում էր քրոջ` Լանդայի ծննդյան տարեդարձը: Ջենիֆերը հագել էր սև զգեստ, որը շատ ավելի գեղեցկացրել էր արծաթագույն զարդերով: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել Ջենիֆերի վերարկուին, որը պատրաստված է միմյանց ամրացված շատ թեթև փայլերով, որոնք շարժվում էին անգամ մի թեթև քամուց: Հիշեցնենք, որ Ջենիֆերը շատ հաճախ նաև ներկայանում է շատ կարճ զգեստներով և ձեռքին էլ հայտնվել է կասկածելի մատանի` ադամանդե քարերով:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Այսօր դերասան Սերգեյ Դանիելյանը դարձավ 48 տարեկան

    Այսօր դերասան Սերգեյ Դանիելյանի ծննդյան 48-րդ տարեդարձն է: Այդ առիթով Սերգեյի ֆեյսբուքյան էջում նրան շնորհավորել են նրա ընկերները, կոլեգաները, երկրպագուները: Իր ծննդյան օրը դերասանն անց է կացնելու կամերային թատրոնում, խաղալու է «Շարքային Դանիելյան» ներկայացումը: Ձեզ ենք ներկայացնում դերասանի արված հայտարարությունը ներկայացման մասին.  Սիրելի՛ հանդիսատես, այսօր, նոյեմբերի 8ն՝ 19.00ն, Կամերային թատրոնում խաղալու եմ «Շարքային Դանիելյան» ներկայացումը: Այն իմ բանակային կյանքի մասին է: Ես ծառայել եմ Սովետական միության օրոք և կոլորիտը պահպանելու նպատակով չեմ խուսափել հայհոյանքներից և ռուսական բանակային սլենգից: ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ԵՄ` մեղմ սիրտ և կուսական ականջներ ունեցողներին` մի՛ եկեք: Հատկապես այս ներկայացումը ձեզ հակացուցված է: Սիրով ձեր` Սերգեյ Դանիելյան Հեռ. 010- 56- 60- 70   `Zh.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝       
Հարիսոն Ֆորդը պատրաստ է նկարահանվել «Աստղային պատերազմներ» նոր ֆիլմում

    Աշխարհահռչակ ամերիկացի դերասան Հարիսոն Ֆորդը պատրաստակամություն է հայտնել կրկին նկարահանվել հանրահայտ «Աստղային պատերազմներ» նոր՝ 7-րդ ֆիլմում, որի էկրանավորման իրավունքը պատկանում է Disney ընկերությանը։ 70-ամյա Ֆորդը նշել է, որ ինքն անչափ երջանիկ է կրկին նկարահանման հրապարակում հայտնվել իր ընկերների՝ Մարկ Համիլի և Քերի Ֆիշերի հետ, որոնց հետ արդեն խաղացել է «Աստղային պատերազմներ» նախկին ֆիլմերում։ 1977թ.ն նկարահանված ֆիլմում Ֆորդի խուլիգանական կերպարը՝ Հան Սոլոն, ըստ սցենարի, պետք է մահանար, սակայն հաշվի առնելով, թե այդ կերպարը որքան սիրված էր հանդիսատեսի կողմից, նրան հաջողվեց խուսափել «մահից»։ «Աստղային պատերազմներ» 7-րդ ֆիլմն էկրան կբարձրանա 2015 թ.ն։     `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Լեդի Գագան վախենում է բիկինի կրել

  Լեդի Գագան կորցնում է ինքնավստահությունը, երբ հագին բիկինի է։ Ժամանակակից ամենախենթ երգչուհին իր կազմվածքը գովելու առիթը երբեք բաց չի թողնում։ Սակայն ծովափնյա հագուստը նրան անհարմարություն է պարգեւում։ Վերջերս Լեդի Գագան Թվիթերում հրապարակել է իր նոր լուսանկարները, որտեղ ընկերների հետ ուրախ ժամանակ է անցկացնում ծովափին։ «Ես՝ այսօր, ծովափին։ Անհարմար եմ զգում ծովափնյա հագուստով, բայց գարեջրի հետ խնդիր չկա», - հենց այդպես է նա գրել լուսանկարների տակ։ Ինչպես նշում է Huffingtonpost-ը, նույնիսկ այս դեպքում, երբ Լեդի Գագան ատում է լողազգեստը, նա 2 լուսանկար է ավելացրել Instagr-ում։ Դրանցում փոփ-դիվան Miller Lite –ի սպորտային լողազգեստով է։   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Սոֆյա Ռոտառուն մերժել է Ալլա Պուգաչովային

  Ինչպես արդեն հայտնի է, շարունակվում են «Ամանորյա հանդիպումներ» համերգի նախապատրաստական աշխատանքները՝ Ալլա Պուգաչովայի նախաձեռնությամբ: Հայտնի է դարձել, որ մասնակից աստղերի ցանկում չկա Սոֆյա Ռոտառուի անունը:   Պարզվել է, որ Ռոտառուն ինքը չի ցանկացել մասնակցել շոուին: Ինչպես հայտնում է ռուսական մամուլը, Պուգաչովան եւ Ռոտառուն չեն կարողացել լուծել ֆինանսական հարցերը: Ռուսական էստրադայի պրիմադոննան ուղղակի չի ցանկացել Սոֆյա Ռոտառուի ելույթի համար վճարել հասանելի հոնարարը:   «Ամանորյա հանդիպումներ» համերգին չեն հնչի նաեւ Իոսիֆ Կոբզոնի, Վալերի Լիոնտեւի եւ Ալեքսանդր Ռոզենբաումի անունները: Ալլա Պուգաչովան որոշել է հրավիրել երիտասարդ երգիչ – երգչուհիների, ինչպիսիք են` Տիմուր Ռոդրիգեսը եւ Յոլկան: Համերգին կմասնակցեն նաև Պուգաչովայի ընտանիքի անդամները, այդ թվում` Կրիստինա Օրբակայտեն,Վլադիմիր Պրեսնյակովը:   ՝ galatv.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :