Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Նախորդ շաբաթվա վիկտորինայի ամփոփում և այս շաբաթվա վիկտորինայի ձևավորում:

  Եվ այսպես, նախորդ շաբաթվա վիկտորինայի հարցերը հեևյալն էին՝ Հարց 1. Ե՞րբ և որտե՞ղ է ծնվել դերասանուհի Գալյա Նովենցը: Այս հարցին ճիշտ պատասխան չի հնչել: Ճիշտ պատասխանն է՝ Երևանում, 1937 թականի հուլիսի 1: Հարց 2. Ե՞րբ է ծնվել դերասան Խորեն Աբրահամյանը: Այս հարցին ճիշտ պատասխան  է ընտրվել Անի Ահարոնյանի պատասխանը՝ 1930 թվականի ապրիլի 1: Հարց 3. Ո՞վ է Սոֆի Մխեյանի <<Հայաստանի երգը>> տեսահոլովակի ռեժիսորը:   Այս հարցին ճիշտ պատասխան  է ընտրվել Գրետա Անաստասյանի պատասխանը՝ Արեն Բայադյան: Հարց 4. Ովքե՞ր են դերասան և երգիչ Արման Նշանյանի ծնողները: Այս հարցին ճիշտ պատասխան  է ընտրվել Լուսինե Հովհաննիսյանի պատասխանը՝ դերասան Ժան-Պիեր Նշանյան և դերասանուհի Շաքե Թուխմանյան: Հարց 5. Հ2 հեռուստատեսությամբ ի՞նչ հաղորդում է վարել Աբել Աբելյանը և ե՞րբ: Այս հարցին ոչ մի պատասխան չի հնչել: Ճիշտ պատասխանն է՝ 2005թ. «Հ2» հեռուստաալիքով վարել է «Սպոտ էքստրա» հաղորդաշարը: Հարց 6. Ի՞նչ է կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի որդու անունը և ի՞նչ մասնագիտություն ունի: Այս հարցին ճիշտ պատասխան  է ընտրվել Արմինե Չիբուխչյանի պատասխանը՝ Արայիկ Բաբաջանյան՝ դերասան, երգիչ: Հարց 7. Ե՞րբ է մահացել պարուսույց Մագան՝ Մարիամ Գևորգյանը: Այս հարցին ճիշտ պատասխան  է ընտրվել Անի Ենգոյանի պատասխանը՝ 2012 թվականի հունիսի 13: Հարց 8. Ե՞րբ է ստեղծվել www. ինտերնետային կայքը: Այս հարցին չի հնչել ոչ մի ճիշտ պատասխան: Ճիշտ պատասխանն է 2010 թվականի նոյեմբերի 1: Հարց 9. Ե՞րբ է ծնվել Արթուր Մեսչյանը: Այս հարցին ճիշտ պատասխան  է ընտրվել Իրինա Պետրոսյանի պատասխանը՝ 1949 թվականի մարտի 3ն: Հարց 10. Ի՞նչ է Արթուր Աբրահամի մարզչի անունը: Այս հարցին ճիշտ պատասխան  է ընտրվել Անի Ենգոյանի պատասխանը՝ Ուլի Վեգներ:   Այս շաբաթվա ՎԻԿՏՈՐԻՆԱՅԻ հարցերը հետևյալն են՝   Հարց 1. Ո՞վ է Մոսկվայի Դրամատիկական Թատրոնի ղեկավարը: Հարց 2. Ո՞ր բարձրագույն հաստատությունում է սովորել դերասան, ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Գոռ Վարդանյանը և երբ: Հարց 3. Ե՞րբ և որտե՞ղ է ծնվել դերասան, ռեժիսոր, սցենարիստ Երվանդ Մանարյանը: Հարց 4. Ե՞րբ է ծնվել դերասան, ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Հայկ Մարությանը: Հարց 5. Ի՞նչ է դերասան Հովհաննես Բաբախանյանի տիկնոջ անունը և ի՞նչ մասնագիտություն ունի: Հարց 6. Ի՞նչ է Եվա Ռիվասի անուն ազգանունը: Հարց 7. Ի՞նչ է  երգիչ Անդրեի անուն ազգանունը: Հարց 8. Ի՞նչ է  երգիչ Աբրահամ Ռուսսոյի անուն ազգանունը: Հարց 9. Ո՞վ է դերասան Վահագն Գալստյանի կնքահայրը: Հարց 10. Ե՞րբ և որտե՞ղ է ծնել <<Դժվար ապրուստ>> հեռուստասերիալում <<Նինայի>> կերպարը մարմնաորող Նարինե Դիլանյանը:   Վերոնշյալ վիկտորինայի հարցերին կարող եք պատասխանել այստեղ՝ ՎԻԿՏՈՐԻՆԱ
Վահրամ Պետրոսյանը Թաքնված Տաղանդում.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ծաղիկների բացվելը արագացված կադրով.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Դժվար է հավատալ, որ նա կին է (տեսանյութ)

      ՝ gazeta.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱԲՈՒՅԺՆԵՐԸ ՎԱԼԵՐԻԱՅԻՆ ՎՃԱՐԵԼ ԵՆ, ՈՐՊԵՍ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ

  Մոսկվայի դատարանը բավարարել է երգչուհի Վալերիայի հայցը, ըստ որի պլաստիկ վիրաբուժական կլինիկա` "Ла Страда"-ն  վճարել է երգչուհուն  300,000 ռուբլի, որպես փոխհատուցում կլինիկայի գովազդներում երգչուհու լուսանկարները ապօրինի օգտագործելու համար: Այդ մասին տեղեկացրել է երգչուհու դատավորը` Սերգեյ Ժորինը: Բացի փոխատուցումից, դատարանը որոշել է նաև ապօրինի գովազդը հեռացնել: Ինչպես տեղեկացրել է դատավորը, Վալերիան իր հայցով պահանջել է կլինիկային ճանաչել, որպես լուսանկարների խախտող: Այդ պլաստիկ վիրաբուժական կլինիկան ապատեղեկացրել է, թե Վալերիան երկար տարիներ է ինչ հանդիսանում է, որպես իրենց հաճախորդ: Ժորինը տեղեկացրել է նաև, որ վերջին երեք տարիների ընթացքում փորձել են բանակցել այդ կլինիկայի հետ, որպեսզի երգչուհու լուսանկարները հեռացնեն, սակայն վերջիններս արհամարհել են այդ խնդրանքները: Ինչպես տեղեկացրել է Վալերիայի դատավորը, այդ գումարը երգչուհին տրամադրելու է վերականգնողական կլինիկայի մանկական բաժնին:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Քրիստեն Սթյուարտը հղի է Ռոբերտ Պաթիսոնից

  Քրիստեն Սթյուարտը և Ռոբեր Պաթիսոնն արդեն ծնող են դարձել `էկրաններից այն կողմ: Թերևս նրանք այժմ նոր դերի հետ են բախվել, բայց արդեն իրական կյանքում:   Բոլորովին վերջերս էր, որ Քրիստեն Սթյուարտը հայտարարել էր, որ չի ցանկանում մայրանալ՝ համենայն դեպս մոտ ապագայում: Բայց նրա հայացքներն արագորեն փոխվում են, և զույգին մոտ կանգնած աղբյուրը տեղեկացնում է, որ Քրիստենն արդեն հղի է, և հաջորդ տարի Հոլիվուդի ամենաանկայուն զույգը զավակ է ունենալու:   Հնարավոր է, որ Քրիստենը այս քայլին է գնացել, որ Ռոբեր Պաթիսոնին ապացուցի իր զգացմունքների մասին: Չէ որ նրա դավաճանությունից հետո, շատերը կասկածում էին նրա անկեղծությանը:    Հաղորդվում է, որ ծնողները բավականին լուրջ են վերաբերվում երեխայի ծննդին և արդեն մանկական սենյակի դիզայնով են զբաղված: Երեխայի ծնունդից հետո Քրիստեն Սթյուրատը և Ռոբեր Պաթիսոնը նախատեսում են մեկնել Մեծ Բրիտանիա: Ամերիկուհի Սթյուարտն արդեն տվել է իր համաձայնությունը մառախլապատ Ալբիոն տեղափոխվելու համար:   Քրիստենը շատ է ցանկանում, որ երեխան ծնվի օրինական ամուսնացած ընտանիքում, ուստի նրանց հարսանիքը սարերի հետևում չէ:   ՝ 1in.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԱՆԴՐԱՆԻԿ ԶԱՔԱՐՅԱՆ 'ԿԻՆՈԱՐՎԵՍՏԸ ԿՈՐԾԱՆՎՈՒՄ Է ՈՉ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ'

  Օրերս կայքը զրուցեց դերասան Անդրանիկ Զաքարյանի հետ, ով իր վրդովմունքը արտահայտեց, կապված կինոարվեստի բնագավառում տեղի ունեցող կտրուկ փոփոխությունների հետ:- Վերջերս էկրաններից երևում են շատ դեմքեր, ովքեր հայտնվում են և անհետանում են, սակայն այդքանով հանդերձ իրենց համարում են դերասան, ճանաչված դեմք: - Կերպարներ կերտելու առումով, ինչպիսի՞ կարծիք կհայտնեք:- Իսկական դերասանի համար չկան անկերտելի կերպարներ. դերասանը դերասան է համարվում, քանզի նա կարողանում է մարմնավորել յուրաքանչյուր կերպար` թե' բացասական, թե' դրական: Նշեմ, որ ես ինքս էլ շատ դեպքերում հանդես եմ եկել` որպես բացասական կերպար: Ասեմ նաև, որ միմյանցից չեմ զատում լավ և վատ կերպարներ հասկացությունը: Եվ այսպես շարունակ ձևավորվում են թյուր կարցիքներ, որոնք կործանում են մեր կինոասպարեզը: - Ապագայում, ո՞ր ծրագրերում կտեսնենք Անդրանիկ Զաքարյանին: - Դե, ինչպես միշտ հանդես կգամ ''Կյանքի կարուսել'' հեռուստանախագծում, իսկ հանգամանքների բերումով, առայժմ ոչ մի ստույգ հրապարակում չեմ կարող անել: Ուղղակի կասեմ, որ ստացել եմ բազմաթիվ առաջարկներ, և առաջիկայում ընտրություն անպայման կանեմ: Այս ամենն իհարկե իմ հիմնական պլանները չեն, այլ համատեղելիություններ են` թատրոնի իմ  հիմնական աշխատանքին զուգահեռ: Իսկ թատրոնից կարող եմ ասել, որ ամսվա կեսից կլինեն նոր ներկայացումներ, որոնցում ես կմարմնավորեմ ինձ հատկացված կերպարները:   Նյութը պատրաստեց`  Մարգարիտ Ավետիսյանը
; : :