Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՎԵՑ ՆԱՐԵԿ ԲԱՎԵՅԱՆԸ

  Նարեկ Բավեյանի  անձնական կյանքում կատարվել է փոփոխություն, իսկ գործնականում կան մի քանի նորություններ, որոնցից մեկը նոր տեսահոլովակն է, որի նկարահանման համար այժմ աշխատանքներ են տարվում: Ինչպես նշում է Նարեկը, երգը լինելու է  "ռոմանտիկ": Խոսքերի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է, իսկ երաժշտությունը Մարտին Միրզոյանինը: Զրույցի ժամանակ երգիչը ն նշեց, որ այդ աշխատանքներին զուգահեռ "հ2" հեռուստաալիքով հեռարձակվող ֆիլմերից մեկում կատարում է կրկնօրինակում: Իսկ այն հարցին, թե ինչու՞ է ամուսնալուծվել Նարեկ Բավեյանը` մնաց անպատասխան:     Նյութը պատրաստեց Արևիկ Ավետիսյանը  
ՇՓՈԹԱՀԱՐ ՍՈՒՐԵՆ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ

  <<Նոր  ալիք-2012>>  մրձույթում  Հայաստանը  ներկայացնող  Սուրեն  Առուստամյանը   չգրավելով  մրցանակային  որևէ  տեղ`  դասվեց  մրցույթի  ֆավորիտների թվում  և   Հայաստան  վերադարձավ  բարձր  տրամադրությամբ  ու  մեծ  տպավորություններով: Առուստամյանին  շփոթեցրել  է  նախապես  որոշված  երգերի   փոփոխությունը, սակայն  անգամ  այդ  պայմաններում  երգիչը  իրեն  դրսևորել  է  լավ,  և  իր  ուժերը  փորձել  նաև  փոփ  ոճում:   <<Նոր  ալիք-2012>> մրցանակային  ընդհանուր  ֆոնդը  կազմում  էր  100  հազար  եվրո,  որից  ուղիղ  կեսը  հասավ  հաղթողին: Երկրորդ  տեղ  գրավողը  ստացավ  30  հազար  եվրո դրամական  պարգև,  իսկ  երրորդ  տեղի  համար  սահմանված  էր  20  հազար  եվրո:    Նյութը պատրաստեց Արևիկ Ավետիսյանը
ԱՐՏԱՇ ՍԱՀԱԿՅԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ՆՅՈՒ ՋԵՐՍԻԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՓԱՌՔԻ ՍՐԱՀՈՒՄ

  Արտաշ Սահակյանը գրեթե անհայտ է բռնցքամարտի աշխարհում և այդ մարզաձևի սիրահարների շրջանում: Սակայն նոյեմբերի 8ն նա վերջապես կներկայացվի մի  իրադարձության, որն ակնկալվում էր 30 տարի: Բռնցքամարտի ժամանակակից գոտու հեղինակ Արտաշ Սահակյանը կներկայացվի Նյու Ջերսիի Բռնցքամարտի փառքի սրահում: 1976ց ի վեր աշխարհի բոլոր չեմպիոնները կրել են Սահակյանի դիզայնով գոտիները, այդ թվում՝ Մուհամեդ Ալին, Մայք Թայսոնը և Արթուր Աբրահամը: Սահակյանի վաստակն այս ասպարեզում հայտնի է դարձել 4 տարի առաջ: Նրա այլ աշխատանքներ վաճառվել են Tiffany and Co հայտնի ոսկերչագործական ապրանքանիշին: Սահակյանին Բռնցքամարտի փառքի սրահում ներկայացնելու առիթով Ջո Կորտեսը ասել է, որ Սահակյանը դեռ տարիներ առաջ պետք է ներկայացված լիներ այդ միջազգային կառույցում և ավելացրել. «Ինձ համար նա մարդկանց չեմպիոնն է, չեմպիոնների չեմպիոնը: 
Բացահայտում Լոխ Նեսսի հրեշի մասին.

  Լոխ Նեսսի հրեշի մասին առեղծվածը դեռ վաղուց է արժանացել հետազոտողների հետաքրքրությանը:Բազմաթիվ մարդիկ փաստում են,որ տեսել են հրեշին Շոտլանդիայի Լոխ Նեսս լճի ջրերում:Նաև հայտնի էր այն տեսակետը,որ այն մի սուտ է,որը հորինել էր լճի հարակից հյուրանոցի տնօրենը,որպեսզի մշտական այցելուներով ապահովեր հյուրանոցը,բայց այդպես չէր...   Կոորդինատներ Google Earth համար-57°12'52.13"N 4°34'14.16"W     Հեղինակ՝ Ռուբեն Եսայան   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՆՈՐ ՖԻԼՄ` ՆՎԻՐՎԱԾ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻՆ

  Նոր ֆիլմ` նվիրված Գարեգին Նժդեհին:  Ֆիլմի ռեժիսորն է Հրաչ Քեշիշյանը: Դերասանական կազմում ընգրկված են ինչպես նոր, այնպես էլ արդեն հայտնի և սիրված դերասաններ՝ Խորեն Լևոնյան, Արտաշես Ալեքսանյան, Վարշամ Գևորգյան, Շանթ Հովհաննիսյան և այլք: Ֆիլմի նկարահանումները սկսվել են Գյումրիում բավականին սուղ միջոցներով: Այժմ աշխատանքային անձնակազմը գտնվում է Վարշավայում և շարունակում են նկարահանումները: Ֆիլմի սաունդթրեքի հեղինակը, ամենայն հավանականությամբ կվստահվի Հայկոյին:  ֆիլմի նկարահանումների համար արտասահմանից հրավիրվել է գլխավոր նկարիչ, հատուկ էֆեկտների մասնագետ Անդրեյ Նովիկովը, ով ասել է, որ շատ գոհ է թիմի պրոֆեսիոնալիզմից:     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
Ծիծաղող կենդանիների Թոփ տասնյակ. ՖՈՏՈ

  Գիտնականներին վաղուց հայտնի է, որ հումորի զգացումով օժտված են ոչ միայն մարդիկ, այլև կենդանիները: Ներկայացնում ենք ամենաշատ ծիծաղող կենդանիների տասնյակը:   ՝ ardatyun.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Հայաստան-Լիտվա հանդիպման տոմսերն կարժենան 3000-8000 դրամ

  2012թ. նոյեմբերի 14ն Վազգեն Սարգսյանի անվան ''Հանրապետական'' մարզադաշտում տեղի կունենա Հայաստանի և Լիտվայի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը: Ինչպես հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը` վերը նշված խաղի տոմսերը կվաճառվեն նոյեմբերի 6ց` ''Հանրապետական'' մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում և ''Հյումել'' խանութների ցանցում: Տոմսերի արժեքն է` - հարավային և հյուսիսային տրիբունաներ` 3000 դրամ - արևելյան տրիբունա` 5000 դրամ - արևմտյան տրիբունա` 8000 դրամ:   ՝ mul.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :