Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Աշխարհում կան մի քանի քառյակներ, որոնք շատ նման են իրար.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՈՒՄ ԵՄ, ՈՐ ԻՄ ՀԵՏԵՎԻՑ “ՔՖՈՒՐ” ՉԱՆԵՆ ԹՈՌՆԻԿԻՍ. ԱՐՏՈ ԹՈՒՆՋԲՈՅԱՋՅԱՆ

  Ավանգարդ ֆոլկ ոճում ստեղծագործող և կատարող, ճանաչված ամերիկահայ երգիչ Արտո Թունջբոյաջյանն ամեն ինչ անում է հոգով, որ իր հետևից “չքֆրեն”: Երգիչն ասել է, թե ինչ նպատակ դրել է , այդպես էլ շարունակում է` մաքուր հոգի դնել իր երգում, որ իր հետևից մի բան թողնի ու նաև,- որ թոռնիկիս քֆուր չանեն իմ մասին,- ասել է երգիչը: Ամերիկահայ երգիչը հասկանում է, որ հնարավոր է և իր երգը դուր չգա ինչ–որ մեկին, բայց որ դրա մեջ անկեղծություն է դնում, ոչ ոք, ըստ նրա, չի կարող հերքել: “Իմ գրած երաժշտությունը կարող է մեկ ժամ հետո են հասկանում, կարող է տասը տարի հետո, կարող է և մեկ տարի հետո և կամ չեն էլ հասկանում, բայց ես ավելորդություններով չեմ զբաղվում, մի ուղղություն ունեմ, որ երթում եմ”,- ասել է երգիչը: Ընդհանուր առմամբ երգիչը հայաստանյան երգարվեստում տիրող վիճակը ոչ քննադատում է, ոչ էլ խրախուսում է, միայն նշում է, որ դա իրենց խնդիրն է: 
ԻԼԼՅՈՒԿԸ ԴԱՐՁԱՎ ԴՐԵՅՖԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂԸ

  Կիրակի օրը` սեպտեմբերի 23ն, կայացավ ուկրաինական դրեյֆի առաջնությունը: Մրցավազքում, առաջին տեղի համար պայքարող մասնակիցները 21-ն էին, ովքեր եկել էին Կիևից, Օդեսսայից, Խարկովից ու Չերնովցովից: Հետաքրքիրն այն էր, որ մասնակիցների թվում կար միայն մեկ աղջին, սակայն ցավոք Կատյան և ևս 4 հոգի մրցավազքի նախօրեին դուրս էին մնացել մրցույթից: Առաջնության օրը, մասնակիցների երկրպագուները հավաքվել էին Կիևի “Չայկա” ավտոդրոմում: Ճանապարհը, որ հայտնվել է նրանց առջև , համարվում է Եվրոպայում  ամենավտանգավորը: Այդ իսկ պատճառով դրեյֆի երկրպագուները սպասում էին նույնիսկ ամենաանսպասելի անակնկալին: Եվ ահա, կազմակերպիչներն առաջինն են նկատել հաղթողին. Դմիտրի Իլլյուկը-“Օգոնյոկ”-ը դարձավ առաջնության հաղթող:  Տեսանյութ Տեսանյութ   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
BILLBOARD ՀԻԹ-ՇՔԵՐԹԸ

  Ամերիկյան փոփ երգչուհի Pink-ը (իսկական անունը` Ալիսյա Բետ Մուր), իր կարիերայի ընթացքում, առաջին անգամ, գլխավորել է  Billboard հիթ-շքերթը: Թվով վեցերորդ ալբոմը` "The Tth About Love"-ը, մեկ շաբաթվա ընթացքում վաճառվել է ավելի քան 280,000 օրինակ: Այսպիսով, 2012 թվականի առաջին շաբաթվա ընթացքում, ձայնասկավառակների վաճառքի երկրորդ տեղն է զբաղեցնում Justin Bieber-ը, իր "Believe" ձայնասկավառակով (374,000 օրինակ) և երրորդ տեղում է Madonna "MDNA" ձայնասկավառակը (359,000 օրինակ): Իսկ “Արծաթե” Billboard հիթ - շքերթում այս շաբաթ առաջին տեղն է զբաղեցնում Kanye West-ը իր "Cel Summer" հավաքածույով (205,000 օրինակ վաճառված է), իսկ փակումը կարող ենք անել երեք նոր սկավառակներով` Carly Rae Jepsen-ը իր  "Kiss" սկավառակով` 6-րդ տեղ, Grizzly Bear "Shields"-ով` 7-րդ տեղ և Ben Folds Five-ը իր "The Sound of the Life of the Mind" ձայնասկավառակով` 10-րդ տեղ:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը 
Ամենառոմանտիկ սիրո խոստովանությունը.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ողբերգություն մոտոսպորտի Գրան-պրիում

  Ողբերգություն է տեղի ունեցել Պորտուգալիայի Մակաո քաղաքում ընթացող մոտոսպորտի Գրան-պրիի խաղարկությունում: Benimoto Suzuki Cetelem թիմի անդամ 35-ամյա պորտուգալացի մոտոցիկլավար Լուիս Ֆելիպե դա Սոուզա Կարեյրան շրջադարձի ժամանակ կորցրել է կառավարումը, դուրս է եկել ճանապարհից և գլորվել: Նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, սակայն մոտոցիկլավարը մահացել է:   ՝ gazeta.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԷԼԹՈՆ ՋՈՆԻ ՀԱՐՍՆԱՑՈՒ ԴԵՅՎԻԴԸ ՆՇԵԼ Է ԻՐ 50-ԱՄՅԱԿԸ

  Էլթոն Ջոնի հարսնացու Դեյվիդ Ֆերնիշը երեկ  մեծ շուքով նշել է իր 50-ամյակը: Արարողությունը կայացել է հոլիվուդյան Belasco Theatre-ում, ներկա էին Թոմ Ֆորդը, Գվեն Ստեֆանի, Էլիզաբետ Հերլին ամուսնու հետ, Ջոննի Դեպպը, Քրիս Բրաունը և այլոք: Բոլորը հագնված էին տոնական, այնպես որ կարմիր գորգը կարծես նման լիներ “Օսկար”, քան ծննունդ-փարթիի: Իսկ  երբ հասավ երեկոյի այն պահը երբ հայտարարեցին Circque de Soleil, շամպայնի գետերը և Էլթոն Ջոնի անզուգական և բացառիկ կատարումը հիացրեց բոլորին: Սակայն, չնայած այդ մեծամաշտաբ երեկոյին, Դեյվիդը դրանով չսահմանափակվեց: Այսօր արդեն նա իր ընկերներին սպասում է Greystone Manor գիշերային ակումբում, որտեղ ամբողջ ընկերության համար երգելու է լեգենդար Շերը: Իսկ մի քանի օրից էլ, Caesars Palace հյուրանոցում հայտարարված է "афтепати":      Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
; : :