Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Հայաստան-Լիտվա հանդիպման տոմսերն կարժենան 3000-8000 դրամ

  2012թ. նոյեմբերի 14ն Վազգեն Սարգսյանի անվան ''Հանրապետական'' մարզադաշտում տեղի կունենա Հայաստանի և Լիտվայի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը: Ինչպես հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը` վերը նշված խաղի տոմսերը կվաճառվեն նոյեմբերի 6ց` ''Հանրապետական'' մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում և ''Հյումել'' խանութների ցանցում: Տոմսերի արժեքն է` - հարավային և հյուսիսային տրիբունաներ` 3000 դրամ - արևելյան տրիբունա` 5000 դրամ - արևմտյան տրիբունա` 8000 դրամ:   ՝ mul.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԴԱՏԱՐԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ ԲԱՎԱՐԱՐԵԼ ՍԵՐ ԷԼԹՈՆ ՋՈՆԻ ՀԱՅՑԸ

  Լոնդոնի բարձրագույն դատարանը հրաժարվեց բավարարել երգիչ` Սեր Էլթոն Ջոնի հայցն ուղղված «The Times» ամսագրին: Էլթոն Ջոնը բողոքել էր դատարան դեռևս այս թվականի հունիսի 21ց: Թերթի հոդվածում երգիչը համարվում էր Պատրիկ ՄաքՔենայի հաճախորդը, ով «Ingenious Media» հաշվապահն է: Ջոնը երբեք չի օգտվել նրա ծառայություններից, իսկ հաջորդ օրը «The Times»-ը հրապարակեց սույն հոդվածը: Հուլիսին նույն թերթը հրապարակեց մի հոդված, որում ասվում էր, որ «Igenious Media»-ն առաջարկել է իր հաճախորդին փոխանցել գումարները օֆֆշոր, որպեսզի խուսափի հարկեր վճարելուց: Երգիչը ենթադրեց, որ «The Times» հոդվածները կարող են վնասել նրա հեղինակությանը, մանավանդ, որ նա զբաղվում է բարեգործությամբ: Սակայն դատարանը որոշեց, որ պնդումներն այն մասին, թե հոդվածը կապում է երգչին հարկերից խուսափելու սխեմային, այնքան անհիմն են, որ հայցը պետք է մերժել: Դատավորը նշեց նաև, որ երգչի իրավունքն է դժգոհել, քանի որ տեղեկությունները կեղծ են: Կբողոքարկի դատարանի որոշումը, թե չէ, երգչի փաստաբանները չասացին: Հիշեցնենք, որ 2006ն երգիչը դատի էր տվել «The Sunday Times» թերթին: Դատարանի որոշմամբ թերթը Ջոնից ներողություն էր խնդրել և փոխհատուցել մի կլորիկ գումար, որի չափը չի նշվում:   Նյութը պատրաստեց՝ Տիգրան Հակոբյանը
«ՀԵՔԻԱԹՖԻԼՄ» ՆԱԽԱԳԻԾ. ՖԻԼՄԵՐ ՀԱՏՈՒԿ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

  «Հեքիաթֆիլմ»-ը ծնվել է, որ երեխաները դադարեն դիտել սարսափազդու և չարագործ հերոսներով լի մուլտֆիլմեր ու նույնիսկ մեծերի հոգեբանության համար վտանգավոր ֆիլմեր: Այս նախագիծը նկարահանում է մանկապատանեկան ֆիլմեր հենց իրենց՝ երեխաների մասնակցությամբ: «Հեքիաթֆիլմ» բուն նպատակը երեխաների ժամանցի և դաստիարակության ճիշտ կազմակերպումն է: Նախագիծը հաշվի է առնում ամեն մի մանրուք, որ չվնասի երեխաների հոգեբանությանը և որ նրանց վարքը տրամաբանորեն հանգեցնի լավին, բարուն, ճշմարիտին:  «Հեքիաթֆիլմ» հեղինակային նախագծի առաջին՝ «Թևավոր Երազանքը» հեքիաթային-երաժշտական ֆիլմի պրեմիերան կայացել է 2010 թվականի սեպտեմբերի 29ն «Մոսկվա» կինոթատրոնում: Թե՛ մասնակից և թե՛ հանդիսատես երեխաները նշում էին, որ «Թևավոր Երազանքը» ֆիլմից քաղել են կյանքի համար շատ կարևոր դասեր: Նրանք սիրով նորից ու նորից  դիտում են ֆիլմը DVD տեսասկավառակներով, երգում ու պարում հերոսների հետ: «Թևավոր Երազանքը» ֆիլմը երազանքների հրեշտակի մասին է, ով մի խումբ պարապ-սարապ պատանիների մեծ դժվարությամբ դարձնում է նպատակասլաց և աշխատասեր:  Առջևում սպասվում է «Հեքիաթֆիլմ» երկրորդ՝ «Արժանի լինել» լիամետրաժ, կիսաֆանտաստիկ ֆիլմը: Այստեղ արդեն հերոսը մի ծույլիկ աշակերտ է, որը կյանքի տված դասերի և լավ ընկերների շնորհիվ որոշում է շատ կարդալ, լավ սովորել ու գրագետ դառնալ: «Հեքիաթֆիլմ» նախագծի հեղինակ, ռեժիսոր, սցենարների և երգերի հեղինակ Նարինե Մնացականյանը կոչ է անում բոլոր ծնողներին, որ զերծ պահեն իրենց երեխաներին «վտանգավոր» ֆիլմերից ու մուլտֆիլմերից, չէ՞ որ դրանք անջնջելի հետքեր են թողնում մեր մանուկների աշխարհընկալման վրա և վտանգի ենթարկում մեր մոլորակի ապագան:  Նարինեն իր երախտագիտությունն է հայտնում բոլոր նրանց, ովքեր «Հեքիաթֆիլմի» կողքին են:   Նյութը պատրաստեց՝ Նելլի Անդրեասյան
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

    Նոյեմբերի 30ց դեկտեմբերի 3-ը հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 3 երեկոյան ժամերին և դեկտեմբերի 4ն շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին հյուսիս-արևելյան է՝ 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 30ց դեկտեմբերի 1-ը կբարձրանա 1-2 աստիճանով, դեկտեմբերի 3-4-ը ցերեկը կնվազի 1-3 աստիճանով:   Երևանում նոյեմբերի 30ց դեկտեմբերի 3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 4ն սպասվում է անձրև:     ՝ hetq.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԱՐԱԶ ԴԱՐԵ. “ՈՐՏԵՂ ՀԱՑ, ԱՅՆՏԵՂ ԿԱՑ”

  Շատերի կողմից սիրված Իրանահայ երգիչ, երգահան Արազ Դարեն հոկտեբերի 15ն, իր ծննդավայր Թեհրանից, վերադարձավ Հայաստան: հետ զրույցում երգիչը տեղեկացրեց, որ հոկտեմբեր ամսվա ավարտին կլինի նոր երգ, որը կոչվում է ”Փակ ուղղի”, կլինի նաև տեսահոլովակի պրեմիերա: Իսկ նոյոմբերի 5ն կմեկնի Լոս Անջելես և կորոշվի նրա համերգի օրը, որը կկայանա հենց Լոս Անջելեսում: “Երգի, երաժշտության և խոսքերի հեղինակը ինքս եմ, տեքստի մշակումը Արմինե Բաղդասարյանին է, իսկ տեսահոլովակը նկարահանելու է Ամերիկայի անվանի ռեժիսոր Ալեք Կարտիոնը”- նշեց երգիչը: Արազը մեկնել էր Թեհրան` ստեղծագործելու այնտեղի մի քանի երգիչների համար, որոնց տեսահոլովակները հեռարձակվել են Իրանի մի շարք հեռուստաալիքներով: Արազը նշեց նաև, որ գրել է SOUNDTRACK-ներ` Թեհրանի մի քանի  ֆիլմերի համար: -Իսկ արդյո՞ք Արազը ստեղծագործում է հայ երգիչ-երգչուհիների համար: -Անցյալ տարի շատ առաջարկներ եմ ստացել, ցավոք, այդ ընթացքում շատ կարճ ժամանակահատված մնացի Հայաստանում, նույնիսկ շատերը ինձանից նեղացան այդ պատճառով:  Արազը չի պատրաստվում մշտապես մնալ Թեհրանում,-“Ինչպես ասում են` որտեղ հաց, այնտեղ կաց : Թեհրանից լավ առաջարկներ էի ստացել, եկա ստեղծագործեցի և կվերադառնամ: Նաև թեթև օդափոխություն էր ինձ անհրաժեշտ: Երևան շուտ-շուտ եմ գալու, կարոտում եմ իմ Երևանը, ընկերներիս և Թեհրանում երբեք մշտապես չեմ մնա”:  -Արազ Թորոսյանին, ո՞ր աշխատանքն է շատ ավելի հոգեհարազատ`ստեղծագործել, թե՝ կատարել: - Դա կախված է իմ հոգեվիճակից: Եթե հանդիսատեսի հետ շփում եմ ուզում, ապա պետք է բեմում գտնվեմ: Սակայն նաև լինում են պահեր, որ ուզում եմ ստուդիայում միայնակ աշխատել, առանց ավելորդությունների:  -Իսկ արդյո՞ք պատճառը գումարն է, որ Երևանյան երգիչների համար շատ չես ստեղծագործում: - Ոչ, պարզապես լավ երաժիշտների քանակը շատ է Երևանում, որում երևի քիչ եմ աչքի ընկնում, պատճառը դա է (ժպտում է):  Դե ինչ, Արազին ասենք բարի գալուստ Հայաստան և մաղթենք նրան ստեղծագործական բուռն շրջան:     Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
Բրիտնի Սփիրսը գիրք է գրել

  Բրիտնի Սփիրսը էներգիայի անսպառ աղբյուր ունի: Բացի նրանից, որ նա երգում , նկարահանվում է ֆիլմերում, հայտնի շոուի ժյուրիի անդամների կազմում է, այժմ էլ որոշել է զբաղվել գրականությունով: Օրերս Բրիտնին կներկայացնի իր նոր գիրքը, որի սյուժեն նա իր կյանքից է վերցրել: Ենթադրվում է, որ գիրքը շատ նորություններ կբացահայտի երգչուհու կյանքի մասին:   `zh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Ո՞ր ծխախոտերն են առավել վտանգավոր

  Ինչպես գրում է «Здоровье.ру» ամսագիրը, «FDA» փորձագետները պնդում են, որ անանուխով ծխախոտերն առավել վտանգավոր են։ Հետազոտությունները ցույց են տվել, որ անանուխով ծխախոտ ավելի հաճախ նախընտրում են սկսնակ ծխողները, որովհետև այն ավելի փափուկ համ ունի, և որն էլ տարբերում է դրանք սովորական ծխախոտից։ Անանուխը ծխախոտին ավելի գայթակղիչ է դարձնում երեխաների և երիտասարդների համար և դրդում է նրանց ավելի վաղ սկսել ծխելը։ 2009թ.ն այդ նույն պատճառով արդեն արգելվում էր ծխախոտերի մեջ շոկոլադի, մեխակի և մրգային համային հավելումներ ավելացնել։    ՝ yerevaklur.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :