Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

ՍԵՐԺ ԹԱՆԿՅԱՆԻ ՎԻԴԵՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԹԵՂՈՒՏԻ

  Ինչպես նշվել էր armcatalog..-ում, Սերժ Թանկյանը պետք է վիդեո հաղորդագրությամբ հանդես գար` կոչ անելով փրկել Թեղուտի անտառը: Րոպեներ առաջ խոստացված տեսանյութը տեղադրվել է համացանցում, և armcatalog..-ը առաջինն է ներկայացնում այն իր ընթերցողներին: Սերժ Թանկիան`  «Խնդիրը, որը ներիկայացնում եմ՝ Թեղուտի անտառն է: 2011թ. Հայաստան կատարած իմ առաջին այցելության ժամանակ եղա նաև Լոռու մարզում: Ես տեսա տեղի հրաշալի բնությունը, տեսա վեր խոյացող անտառը, որ դեռ կանգուն էր: Երկու տարվա ընթացքում շատ բան է փոխվել: Պարզվում է, Թեղուտը՝ Հայաստանի վերջին և ամենալավ պահպանված անտառներից մեկը, կանգնած է իսպառ վերացման վտանգի առջև: Պատճառը բաց եղանակով մետաղական հանքի պլանավորվող շահագործումն է, որի արդյունքում առաջանալու են 500 միլիոն տոննա խիստ թունավոր թափոններով պոչամբար, և 600 միլիոն տոննա այլ թափոններ: Հետևանքները. Թեղուտի անտառը խիտ սաղարթով ծառերով, գետերով, հազվագյուտ բուսատեսակներով և կենդանատեսակներով մի բացառիկ էկոհամակարգ է, որը ներկայումս գտնվում է մեկընդմիշտ կործանման եզրին: Այս սքանչելի ազգային հրաշալիքն այսօր կանգնած է էկոլոգիական մեռյալ գոտու վերածվելու վտանգի առջև, որի ազդեցությունն առկա է լինելու հարյուրամյակների, եթե ոչ հազարամյակների ընթացքում:  Արդարացումը. Հանքավայրը շահագործող ընկերությունն ու նրանք, ովքեր կողմ են հանքի բացմանը, պատճառաբանում են, թե դրա արդյունքում երկիրը տնտեսական աճ կարձանագրի, իսկ տեղի աշխատողների կյանքը կդառնա ավելի բարեկեցիկ:  Իրականությունը. Ներկայումս Հայաստանի մոտ 500 հանքերից, որոնց թիվը շարունակաբար աճում է, երկիրը դեռևս էական եկամուտներ չի ստանում, և հանքարդյունաբերությունը զգալի, երկարաժամկետ դրական ազդեցություն չի ունեցել հանքավայրերում աշխատող բանվորների կենսամակարդակի վրա: Ինչ վերաբերում է Թեղուտի անտառին, ապա այստեղ հանքավայրում աշխատողների մեծ մասը պետք է լինեն տեղի մոտ 360 բնակիչներից: Վերջիններս անգիտակցաբար վտանգում են ոչ միայն իրենց կյանքն ու առողջությունը, այլ նաև իրենց երեխաների, թոռների և եկող սերունդների: Եվ այս ամենն ընդամենը ամսական մոտ 150 դոլար եկամտի համար: Հանքավայրի շահագործման նախագծի համաձայն՝ հանքի շահագործումը տևելու է 25-30 տարի: Իսկ Թեղուտի անտառի գեղեցկությունը մենք կորցնելու ենք հազարամյակներով: Այլընտրանքը. Բաց եղանակով հանքի շահագործումը կանխելու, կամ ավելի ճիշտ դադարեցնելու համար, չափազանց կարևոր է այդ շրջանի համար եկամտի այլընտրանքային աղբյուրներ գտնելը: Շրջանը գյուղատնտեսական առումով չափազանց բարեբեր է: Ակնհայտ է, որ գյուղատնտեսությամբ զբաղվելն ավելի նպատակահարմար է շրջանի և առհասարակ երկրի համար, թե տնտեսական և թե էկոլոգիական առումով: Այն գործարարները, ովքեր իսկապես շահագրգռված են Հայաստանի երկարաժամկետ զարգացմամբ, պետք է ուսումնասիրեն Թեղուտը գյուղատնտեսութան զարգացման հնարավորությունների և ոչ թանկարժեք մետաղների որոնման նպատակով, և ներդրումներ կատարեն կոլեկտիվ տնտեսությունների և փոքր բիզնեսի ստեղծման մեջ: Ի վերջո, ոչինչ այնքան կարևոր չէ, որքան շրջակա միջավայրը, գալիք սերունդների առողջությունն ու բարեկեցությունը:»   Տեսանյութ   Նյութը պատրաստեց` Գոհար Հակոբջանյանը
<<Դժվար ապրուստի>> Էլենի բնակարանում.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ի՞նչ կապ ունեն կիսամերկ կանայք դագաղի հետ. ՖՈՏՈ

  Լեհաստանում դագաղ արտադրող կազմակերպություններից մեկը գովազդային օրացույց է թողարկել, որտեղ դագաղների ''տեսականին'' ներկայացնում են կիսամերկ աղջիկները: Շատերին սա դուր է եկել, ոմանք որպես հումոր են ընդունել, իսկ ահա կաթոլիկ եկեղեցին զայրացել է կազմակերպության այդ ''մտահղացման'' վրա:   ՝ mul.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Դերասանուհի Լինդսի Լոհանը կարող է ձերբակալվել

    Հայտնի դերասանուհի Լինդսի Լոհանը կարող է ձերբակալվել՝ կեղծ վկայություն տալու մեղադրանքով: Այս տարվա հունիսին դերասանուհին վթարի էր ենթարկվել. նրա մեքենան բախվել էր բեռնատարին: Լոհանն իր ցուցմունքում ասել էր, որ ղեկին իր ընկերն է եղել, սակայն ականատեսները հակառակն էին պնդել: Այժմ ապացուցվել է, որ Լոհանը ստել է և կեղծ ցուցմունք տվել: Դերասանուհու ազատությունը մեծ հարցականի տակ է:     `yerkir.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝       
10 ֆիլմ, որոնք կստիպեն քեզ լաց լինել

  Երբեմն լինում են պահեր, երբ ուզում ենք մի քիչ հուզվել, մի քիչ լաց լինել, մի քիչ ավելի զգացմունքային լինել: Եվ ֆիլմերից ավելի լավ կարծում եմ ոչինչ չի կարող այդպիսի տրամադրություն ստեղծել: Հակառակ տարածված կարծիքի ոչ միայն աղջիկներն են դիտում մելոդրամաներ և լաց լինում: Կան շատ լավ և հզոր ֆիլմեր, որոնք դիտելիս իսկապես բոլորս էլ լաց ենք լինում: Ներկայացնում եմ ձեզ 10 ֆիլմ, որոնք դիտելիս եթե արցունքներ չհեղեղեք, ապա անպայման կհուզվեք:   1. Կանաչ Մղոն / Зеленая Миля (1999 թ.)   2. Քաղցր Նոյեմբեր / Сладкий Ноябрь (2001 թ.)   3. Թակել Եկնքի Դռները / Достучаться До Небес (1997 թ.)   4. Ֆոռեստ Գամփ / Форест Гамп (1994 թ.)   5. Դաշնակահարը / Пианист (2002 թ.)   6. Հիշողությունների Օրագիրը / Дневник Памяти (2004 թ.)   7. 7 Կյանք / 7 Жизней (2008 թ.)   8. Իմ Պահապան Հրեշտակը / Мой Ангел Хранитель (2009 թ.)   9. Շտապիր Սիրել / Спеши Любить (2002 թ.)   10. Կարևորը Չվախենալ / Главное - Не Бояться (2011 թ.)   ՝ http://lovemysoul.wordpress.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
2012թ. Օլիմպիադայի ամենասեքսուալ մարզուհիները. Ֆոտո

  Bleacherreport. կայքը կազմել է 2012 թվականի Օլիմպիադայի ամենասեքսուալ մարզուհիների ցանկը: Ստորև ներկայացվում են ամենասեքսուալները՝ ըստ աղբյուրի տվյալների.   1. Բասկետբոլ. Անտոնիա Միսուրա 2. Մարմնամարզուհի. Լերին Ֆրանկո 3. Վոլեյբոլ. Ֆրենչեսկա Պիչինինի 4. Լող. Ստեֆանիա Ռայս 5. Հեպտատլո. Ջեսիկա Էնիս 6. Մարմնամարզուհի. Ելենա Իսիմբաևա 7. Հեծանվորդ. Վիկտորյա Պենդլտոն 8. Թենիս. Աննա Իվանովիչ 9. Թենիս. Կարոլին Վոզնյացկի 10. Մարմնամարզուհի. Մելանի Ադամս 11. Լողափի վոլեյբոլ. Միսթի Մեյ Թրեյնոր 12. Հոկեյ խոտի վրա. Էլլեն Հուգ 13. Թենիս. Մարիա Կիրիլենկո 14. Լողափի վոլեյբոլ. Մարտա Մենեգատի 15. Թենիս. Մարիա Շարապովա 16. Մարմնամարզուհի. Էբա Յունբարգ 17. Թենիս. Դանիելա Խանտյուկովա 18. Վազք. Քրիսթինա Վուկիչևիչ 19. Լողափի վոլեյբոլ. Ջենիֆեր Կեսսի   `shshyan.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ԹԻՄՈՒՐ ՌՈԴՐԳԵԶԸ ՑՆՑԵԼ Է ԻՐ ՄԵՐԿԱՊԱՐՈՎ

  Տղամարդկանց մերկապարի մի մասն է կազմում Ռոբբի Ուիլյամսը, ում այս անգամ վերամարմնավորել է Թիմուր Ռոդրիգեզը, ում դատեցին  "ШОУМАSТГОУОН" ծրագրի չորս դատավորը: Ժյուրիի կազմում ամենից պարկեշտ մարդը` Օլգա Ֆրեյմունդն էր: Արդեն ծանոթ շոուն սկսված է: Հայտնվեց վերելակը և հերոսը: Այս անգամ Թիմուր Ռոդրիգեզն էր, ով մարմնավորելու էր բրիտանական երգիչ  Ռոբբի Ուիլյամսին: Իսկ հետո, լսարանի կողմից հանկարծ հայտնվում է մի բաճկոն և հասնում ուղիղ Մաշա Էֆրոսինինի վրա: Բալետի աղջիկները սկսում են հանվել և իրենց հետ մերկացնել նաև Թիմուրին: Եվ ահա, ի վերջո Թիմուրը մնաց մի նեղ լողազգեստով` շրջապատված տասը գեղեցիկ կանանցով, ովքեր նույնպես կիսամերկ էին: Այդ ամբողջ ընթացքում ժյուրիի կազմում գտնվող Օլգա Ֆրեյմունդը չէր գտնում իր տեղը: Նա շփոթահար դեմքով նայում էր ժյուրիի կազմին, դիմում հանդիսատեսին, մի խոսքով ամեն բան անում էր, որ բեմում կանգնած կիսամերկ տղամարդուն չտեսնի: Այդ ամենը նկատելով` Թիմուր Ռոդրիգեզը, մարզելով մկանները, մոտենում է ժյուրիի սեղանին և փարվում Օլգային: Այդ խիստ “աուդիտորը” սրան երբեք չէր սպասի: Նա սկսեց ամոթից շիկնել, փակել աչքերն ու շրջվել նրան հակառակ: Ռոդրիգեզը իր ելույթը ավարտեց այսպես,- Առաջին անգամն էր իմ կյանքում, որ ես բեմում հայտնվել էի այդպիսի գեղեցկուհիների հետ, սակայն ես ոչ թե նայում էի նրանց հագածին, այլ հագնված հանդիսատեսին: Արդեն կուլիսներում հայտնված, իր ելույթից գոհ` Թիմուր Ռոդրիգեզը ասել է, որ բեմում մերկանալու իր առաջին փորձն էր սա: -Առաջին անգամն էր, որ ես բեմում մերկանում էի: Այդտեղ վախենալու ոչինչ չկար, չէ որ ես ցուցադրելու շատ բաներ ունեմ: Իզուր չէ, որ ես գնում եմ մարզասրահ: Օլգա Ֆրեյմուտը հազիվ փրկվեց, որ ես նրա առջև կանգնած էի միայն կարճ շորտով:     Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
; : :