Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Ջեյ Լոյի շրջապատը խուլ ու համր է դարձել

  Ամերիկացի գրավիչ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը ստիպել է բոլորին իր շրջապատում լռության մասին պայմանագիր ստորագրել: Հիմա ոչ մի աշխատակից, ու փոփ երգչուհու համար առանձնատուն կառուցող բանվոր, ոչ ոք չի համարձակվի որեւէ մեկի հետ խոսել Լոպեսի անձնական կյանքի մանրամասներից: Բայց ամենազարմանալին այն է, որ Ջեյ Լոն խնդրել է ճիշտ նույնպիսի պայմանագիր ստորագրել իր բոյֆրենդ, պարող Քասփեր Սմարթին, ով ստորագրել է պայմանագիրն առանց որեւէ առարկության: Ինչպես հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն, աստղի ռուս երկրպագուներն այդպես էլ մինչեւ վերջ չեն կարողանում հասկանալ երգչուհու արարքը, որովհետեւ նրա ռուս ֆանատները վստահ են, որ չի կարելի ամուր հարաբերություններ կառուցել համաձայնագրերի ու պայմանագրերի հիման վրա:   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Ինչպե՞ս երկարեցնել թարթիչները տնային պայմաններում

  Եթե ուզում եք մշտապես գայթակղիչ հայացք ունենալ, ուշադրություն դարձրեք Ձեր թարթիչներին, ընդ որում՝ պետք չէ անընդհատ վազել գեղեցկության սրահներ: Գործը նաև տնային պայմաններում է հնարավոր գլուխ բերել:  1. Ձիթապտղի յուղի մի քանի կաթիլ կաթացրեք բամբակի փոքրիկ կտորի վրա ու այն դրեք թարթիչներին՝ թողնելով մոտ 5 րոպե, ապա լվացեք աչքերը գոլ ջրով: Այս գործողությունը կրկնելով 4 շաբաթ շարունակ՝ կզգաք, թե ինչպես է փոխվում թարթիչների որակը, թե ինչպես են դրանք դառնում առավել առատ ու փայլուն: 2. Քնելուց առաջ թարթիչների սանրիկին մի քիչ վազելին քսեք ու սանրեք թարթիչները: Կատարեք այս գործողությունը ամեն օր ու կհասնեք անհավատալի արդյունքների: 3. Որոշ ժամանակ հրաժարվեք թարթիչների ջարդիչից : Այն աննկատ, բայց լուրջ վնաս է հասցնում թարթիչներին ու կանխում է դրանց աճը: Փորձեք գոնե մեկ ամիս հանել այն կիրառությունից, հետո էլ առավել հազվադեպ օգտագործեք: 4. Е վիտամինի յուղ գնեք ու հնարավորության դեպքում ամեն օր մի քանի կաթիլ քսեք թարթիչներին: Այս վիտամինը կօգնի բարելավել թարթիչների որակն ու խտություն կհաղորդի դրանց:   `zh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Այսօր Մարիաննա Հովհաննիսյանի ծննդյան օրն է

  Սիրով շնորհավորում ենք երգչուհու ծննդյան օրը և մաղթում  նորանոր հաջողություններ:     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՋԵՍԻԿԱ ԱԼԲԱՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԲԻԶՆԵՍ ԿԵՆՏՐՈՆ

Օգոստոսի 16ն բավականին օֆիցիալ հագնված դերասանուհի Ջեսիկա Ալբան այցելել է Բևեռլի Հիլզի գրասենյակային կետրոններից մեկը: Դերասանուհին հագել էր նեղ ջինսե տաբատ` պատված աստղիկներով, սև վերնազգեստ, կապույտ բաճկոն, իսկ այս ամենն ավելի էր ընդգծել սև բարձրակրունկ կիսակոշիկներով, սև պայուսակով և կարմիր երիզված ակնոցներով: Սա առաջին դեպքը չէր, որ Ջեսիկան այցելում էր այդ գրասենյակը: Օգոստոսի 2ն նա կրկին այցելել էր նույն բիզնես կենտրոնը: Այս անգամ նա այնքան էր շտապել, որ սեփական մեքենան կանգնեցրել էր ուղիղ պապարացիների աչքի առջև  և արագ քայլերով շտապել էր մտնել գրասենյակ: Նա կրկին նեղ ջինսե տաբատով էր, սպիտակ վերնաշապիկով և բաց նարնջագույն բաճկոնով, իսկ համալրումն այս ամենի նա կրում էր բարձրակրունկ կիսակոշիկներ և սպիտակ պայուսակ, որը աչքի էր զարնում մուգ կապույտ և մանուշակագույն ծաղիկներով: Ջեսիկան միշտ իր խառնվածքով և յուրօրինակ հագուկապով գտնվում է համակիրների և անշուշտ լրագրողների ուշադրության կենտրոնում:   Նյութը պատրաստեց`Մարգարիտ Ավետիսյանը  
ԳՎԻՆԵԹ ՓԵԼՏՐՈՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑԵԼ Է 'ՏՈՐՈՆՏՈ 2012' ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻՆ

  Օրերս սիրված դերասանուհի Գվինեթ Փելտրոուն ներկայացել է ''Շնորհակալ եմ փոխանակման համար'' ֆիլմի պրեմիերային, որը տեղի է ունեցել ''Տորոնտո 2012'' կինոփառատոնի ժամանակ: Գվինեթը վերոնշյալ ֆիլմի գլխավոր հերոսուհին է: Ֆիլմը պատմում է երեք անձանց մասին, ովքեր բուժվում են հատուկ կլինիկայում` սեքսուալ կախվածությունից: Այդ ֆիլմում նա մարմնավորում էր դերասան Մարկո Ռուֆֆալոյի սիրուհու դերը: Գվինեթը, ով վերջերս անընդհատ կիսվում էր իր գեղեցկության գաղտնիքներով, այդ նշանակալից օրվա համար ընտրել էր գայթակղիչ սև զգեստ, որի մեջքի հատվածն ամբողջովին բաց էր, իսկ դասական զգեստն ընդգծել էր կիսակոշիկներով, որոնց գունային գաման համապատասխանում էր սևի, սպիտակի և կարմիրի համադրությանը: Իսկ Մարկն ընտրել էր սև կոստյում և մուգ մոխրագույն փողկապ: Դերասաններն, ովքեր ֆիլմում նկարահանվել են շատ ռոմանտիկ և ինտիմ կադրերում, կարմիր գորգի վրա նույնպես շատ ներդաշնակ են դիտվել: Նրանք միջոցառման ողջ ընթացքում ժպտացել են և զրուցել են իրենց համակիրների հետ: Ի դեպ, ֆիմում երրորդ սեքսամոլի դերը խաղացել է երգչուհի Փինկը, ով ֆիլմում նկարահանվելու համար հատուկ փոխել է իր արտաքին տեսքն ու ոճը: Ծանրաբեռնվածության պատճառով երգչուհին ցավոք սրտի ֆիլմի պրեմիերային ներկա չի գտնվել:    Նյութը պատրաստեց`  Մարգարիտ Ավետիսյանը
Մելաձեին 8 տարվա ազատազրկում է սպառնում

  Կիև-Օբուխով մայրուղում 30-ամյա կնոջը մահացու վրաերթի ենթարկած հանրահայտ երգահան Կոնստանտին Մելաձեի դեմ հարուցվել է քրեական գործ: Պարզվել է, որ երգահանը եղել է սթափ վիճակում։ Ուկրաինայի քրեական օրենսգրքի 286 հոդվածի համաձայն` Մելաձեին սպառնում է մինչև 8 տարվա ազատազրկում։   ՝ zh. Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Արդյո՞ք հայերը կընտրեն կին նախագահ: Հարցում.

        Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
; : :