Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Յուրաքանչյուր աղջկա երազանքը.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Միքս երգերի շարքից.

  Իրար են միախառնվել երկու շատ հայտնի հիթեր և արդյունքում ստացվել է հետևյալը՝       Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
ԱՎԱՐՏՎԵՑ “ԿԻՆՈԱՇՈՒՆ 2012” ԾՐԱԳԻՐԸ

  Երեկ, հոկտեմբերի 30ն, “Նաիրի” կինոթատրոնում տեղի ունեցավ “Կինոաշուն 2012” ծրագրի փակման հանդիսավոր արարողությունը, որի շրջանակներում մոտ 1 ամիս հայկական կինո սիրող հանդիսատեսը ապրում էր ազգային կինոյով: “Կինոաշուն 2012”-ը մեկնարկել էր դեռևս սեպտեմբերի 28ն Արմավիրի մարզում և արդեն 3-րդ տարին անցկացվում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Ըստ Ազգային կինոկենտրոնի տնօրենի խոսքերի՝ “Կինոաշուն” մեկամսյա ծրագիրն արդեն ավանդական է դարձել, հասարակության կողմից սպասված է, և իրենք ամեն անգամ փորձում են ավելի լայն ընդգրկումով անցկացնել այն. “Ֆիլմերը ցուցադրվել են նաև ՀՀ մարզերում, սակայն էականն այն է, որ ցուցադրություններ են կազմակերպվել նաև զորամասերում: Մեր նպատակն է հաղթահարել այն անդունդը, որ առաջացել է կինո սիրող հանրության և հայ կինոյի միջ”,- ասել է Գևորգ Գևորգյանը: Տեղեկացնենք նաև, որ “Կինոաշուն 2012”-ը մեկնարկել էր դեռևս սեպտեմբերի 28ն Արմավիրի մարզում:    Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին,ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
SMS-ը 20 տարեկան է

  SMS-ը 20 տարեկան է, սակայն կարծես թե այն արդեն ապրել է իր լավագույն ժամանակները, գրում է The Guardian-ը:  Այն փրկել է կյանքեր և խորտակել ամուսնություններ, ստեղծել է ամբողջովին նոր խոսակցական լեզու և միլիարդավոր դոլարների շահույթ է ապահովել հեռախոսակապի ընկերությունների համար:    Առաջին SMS հաղորդագրությունն ուղարկվել է 1992թ. դեկտեմբերի 3ն, երբ 22-ամյա բրիտանացի ինժեներ Նեյլ Փապուորսը իր համակարգչից Սուրբ Ծննդյան շնորհավորանք ուղարկեց իր ընկերոջ հեռախոսին: Նա պատասխան չստացավ, քանի որ այդ ժամանակ հեռախոսով հնարավոր չէր տեքստ ուղարկել. Այդ գործողության համար հարկ եղավ սպասել մինչև 1993թ., երբ Nokia-ն թողարկեց իր առաջին բջջային հեռախոսը, ինչն այն հնարավոր դարձրեց: Առաջին SMS-ները անվճար էին և կարող էին ուղարկվել միայն ցանցի ներսում, սակայն հետագայում հեռախոսակապի ընկերությունները շատ արագ հասկացան, որ կարելի է գումար աշխատել, քանի որ կտրուկ աճում էր հաղորդագրություններից օգտվողների թիվը:   Այնուհանդերձ, չնայած «համեստ» SMS-ն այսօր տոնում է իր 20 ամյակը, շատերը կասկած են հայտնում, թե որքան ժամանակ այն կկարողանա գոյատևել «սմարթ» հեռախոսների և տվյալների փոխանցման նոր ծառայությունների աշխարհում:   2011ն հենց ամանորյա SMS-շնորհավորանքների միջոցով պարզ դարձավ, որ ծառայությունն անկում է գրանցել: Ֆինլանդիայում 2010 10,9 մլն SMS փոխարեն 2011ն 8,5 մլն էին ուղարկել: Իսկ Հոնգ Կոնգում տոնական SMS-ների թիվը կրճատվել էր 14 տոկոսով: Մինչ օրս SMS-հաղորդագրությունները 500 մլրդ ԱՄՆ դոլար գումար են բերել: Առաջիկա 7 տարիներին նախատեսվում է ևս 1 տրլն դոլարի եկամուտ, չնայած ընդհանուր անկումին:   ՝ tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՔԵԹԻ ՓԵՐՐԻՆ ՈՒ ՋՈՆ ՄԱՅԵՐԸ ԴԵՌ ՄԻԱՍԻՆ ԵՆ

  Օրերս ամերիկացի երգչուհի Քեթի Փերրին իր զուգընկերոջ` Ջոն Մայերի հետ այցելել է Լոս-Անջելեսի ''The Little Door'' ռեստորանային համալիր: Իսկ նախորդ շաբաթվա սկզբին զույգը հասցրել էր այցելել ''FYF Music Fest'', որտեղ պապարացիները խմբակային տարատեսակ լուսանկարներ էին նկարել: Ի դեպ, վերջերս անընդհատ լուրեր էին պտտվում, որ աստղային զույգը վերջնականապես խզել է հարաբերությունները, սակայն ինքներս էլ համոզվում ենք, որ դրանք ընդամենը ասեկոսներ էին, ոչ ավելին: Այնուամենայնիվ, փաստը մնում է փաստ, որ նրանք միասին են եկել հավաքույթներին և միասին էլ գնացել են: Նշենք, որ վերջերս ''L'Officiel'' ամսագիրը հպարտացել է Քեթի Փերրիի անզուգական նկարով, որը հայտնվել էր նրանց ամսագրի սեպտեմբերյան համարի գլխավոր էջին, որի հեղինակն էր թուրք լուսանկարիչ Կունեյթ Ակերոգլուն: Նկարահանվելու համար երգչուհին հագել էր ''Louis Vuitton'' ֆիրմայի կողմից առաջարկված ծիրանագույն և սև գունային համադրությամբ զգեստ` ստեղծելով նոր` արտասովոր մի կերպար:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
Երգչուհուն կողոպտել են

  Ռուս հանրահայտ երգչուհի Վալերիան Twitter իր միկրոբլոգում գրել է, որ մոսկովյան «Դոմոդեդովո» օդանավակայանում կողոպտիչների զոհ է դարձել:  Կողոպտիչները երգչուհու ճամպրուկից գողացել են նրա որոշ իրեր: «Տուժել է էլեկտրոնիկայի մի մասը և ...խալաթը, որը ես հագնում եմ հարդարման սրահում»,- գրել է երգչուհին: Հետաքրքիր է` կողոպտիչների ինչին էր պետք երգչուհու խալաթը:   ՝ zh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
«Աղբ եթերից» մրցույթի կանոնների համաձայն, Հանրային հեռուստաընկերությանն է ուղարկվել 100 դրամ

  «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության որոշմամբ «Աղբ եթերից»երկրորդ մրցանակաբաշխության առաջին հաղթող է ճանաչվել Հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Գեներալի աղջիկը» հեռուստասերիալը՝ հայ ժողովրդի դեգրադացմանը նպաստելու և սեփական անմակարդակությունը Հայոց բանակին նվիրելու համար:   Նախաձեռնության որոշման մեջ քննադատության է ենթարկվում հատկապես այն հանգամանքը, որ սերիաների սկզբում նշվում է, թե սերիալը նվիրված է Հայոց բանակին: Նշելով, որ միայն օճառային օպերան էր պակաս մեր բանակի գլխին, նախաձեռնությունը կոչ է անում սեփական անմակարդակությունը նվիրել բանակի խայտառակությունը հանդիսացող մի քանի անմակարդակ բարձրաստիճան սպաներին, այլ ոչ թե տասնյակ հազարավոր ազնիվ զինվորականներին:   «Ի տարբերություն Հանրային հեռուստաընկերության ղեկավարության, Հայոց բանակը կազմողների մեծամասնութունը Հայրենիքի զգացողություն ունի և չի զբաղվում մեր ժողովրդի հիմարացմամբ»,- նշված է որոշման մեջ:   «Աղբ եթերից» մրցույթի կանոնների համաձայն, փոստի միջոցով Հանրային հեռուստաընկերությանն է ուղարկվել հաղթանակի մասին հավաստագիր և 100 դրամ` աղբահանության գումար:   ՝ maxinfo.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :