Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Արեւիկ Ալավերդյանը արդյո՞ք ամուսնանալուց հետո սահմանափակումների մեջ չէ

    Ու՞ր է կորել Արեւիկ Ալավերդյան երգչուհին, ի՞նչ է անում հիմա Արեւիկը, արդյո՞ք ամուսնանալուց հետո սահմանափակումների մեջ է հարցերին Արեւիկը ժպիտով պատասխանեց. «Միանգամից ասեմ, որ ոչ մի սահմանափակում չկա երգելու հետ կապված, եւ առհասարակ ես, լինելով անկախ կին, ինքս եմ կայացնում իմ որորշումները, իսկ ամուսինս միշտ աջակցում եւ օգնում է բոլոր հարցերում: Բավական երկար ժամանակ է, ինչ դադար եմ տվել երգի ասպարեզում եւ որոշումը ես եմ կայացրել: Պլաններիս մեջ չկա նոր բան անել երգի ասպարեզում, բայց եթե ինչ որ բանից ոգեշնչվեմ, անպայման կներկայանամ որպես երգչուհի: Խոսելով այն մասին,թե ճիշտ են արդյոք այն լուրերը, որ Արեւիկն արդեն մեկնել է Փարիզ, երգչուհին ասաց. «Ո՛չ, ես դեռ Երեւանում եմ, բայց մոտակա ժամանակներս կմեկնեմ Փարիզ՝ մշտական ապրելու: Բայց խոստանում եմ շատ հաճախ հյուր գալ Երեւան»: Միշտ կոկիկ եւ նորաձեւ Արեւիկին հարցրեցինք, թե որն է անթերի տեսք ունենալու նրա գաղտնիքը. « Կոկիկ եւ խնամված պիտի լինի ցանկացած իգական սեռի ներկայացուցիչ: Դա իմ բնավորության մեջ է, նույնիսկ ոչ անյքան կարեւոր տեղ գնալիս ես չեմ կարող չհետեւել արտաքիսնիս, եւ լինել թափթփված: Աշխարհահռչակ դիզայներներից մեկն ասել է, որ կինը պետք է լինի հիշվող եւ ոչ աչքի ընկնող: Ցավոք այսօր շատ աղջիկներ չեն տարբերում թվարկածներիս սահմանները եւ աշխատում են ամեն կերպ աչքի ընկնել, ինչը շատ անգամ տգեղ է : Ես շատ եմ ուրախանում, երբ փողոցում գեղեցիկ եւ խնամված աղջիկներ եմ նկատում. աչք է շոյում: Շատ կարեւոր է հետեւել մաշկին, շատ անգամ աղջիկները գերադասում են գումարը ծախսել նոր զգեստ գնելու համար եւ անտեսում են մաշկը, բայց հիշե՛ք, մի քանի տարի հետո էլ նորաձեւ զգեստ կգնեք, իսկ երիտասարդ մաշկ՝ երբեք»: Արեւիկը խոսեց իր նախընտրած հագուստի մասին: «Ես բրենդամոլ չեմ: Սիրում եմ գեղեցիկ հագնվել եւ նախընտրում եմ ցանկացած հագուստ, եթե հավանում եմ: Սխալ է բրենդամոլությամբ տառապել: Շատ եմ սիրում գունավոր հագուստ եւ ուզում եմ խորհուրդ տալ աղջիկներին չխուսափել շատ գույներից: Հայ աղջիկները շատ գեղեցիկ են, տարբերվող, ուզում եմ, որ օգտագործեն իրենց արտաքինը, լինեն խնամված եւ ճաշակով: Իսկ վերջում մի քանի նորաձեւ խորհուրդ Արեւիկից. «Այս տարի շատ մոդայիկ է կաշվե հագուստը, ես ինքս շատ եմ սիրում կաշվից իրեր եւ հագուստներ, սիրում եմ համադրել կաշին այլ հագուստների հետ: Այս ձմռան համար արդեն ձեռք եմ բերել կաշվե թեւերով վերարկու: Համադրեք ջինսե տաբատները տարբեր վերնաշապիկների հետ, ընտրեք գունավոր տաբատներ, եւ այս տարի մոդայիկ են ավելի ցածր կրունկները: Նորաձեւ՛ եղեք:     `zh.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝         
Քաղցր և թանկ. հայտնի մարդկանց դիմանկարները՝ հրուշակեղենից

  Նրանք նույնքան լավն են համով, որքան տեսքով. գրում է Daily Mail-ը՝ անդրադառնալով հայտնի մարդկանց «դիմանկարներով» քաղցրավենիքին: Դրանց պատրաստման համար 5 000 կոնֆետ է օգտագործվում, այդ թվում՝ Gummy Bears, M&p;M's, լակրիցայից կոնֆետներ, ծամելի անանուխներ, ծամոններ: «Տեսականիում»՝ Մերիլին Մոնրո, Բեյոնսե, Լեդի Գագա, Նիկի Մինաժ, Մայքլ Ջեքսոն, Էլվիս Փրեսլի, Ջասթին Բիբեր: Հայտնի և քաղցր մեկ ստեղծագործությունն արժենում է միջինը 18 000 ԱՄՆ դոլար: Հրուշակագործը 32-ամյա Կրիստիամ Ռամոսն է՝ Մեխիկոյից: Նա, աստղերից բացի, պատրաստել է նաև իրական չափերի մոտոցիկլ՝ 20 000 կոնֆետից:   `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ՋԵՍԻԿԱ ԱԼԲԱՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԲԻԶՆԵՍ ԿԵՆՏՐՈՆ

Օգոստոսի 16ն բավականին օֆիցիալ հագնված դերասանուհի Ջեսիկա Ալբան այցելել է Բևեռլի Հիլզի գրասենյակային կետրոններից մեկը: Դերասանուհին հագել էր նեղ ջինսե տաբատ` պատված աստղիկներով, սև վերնազգեստ, կապույտ բաճկոն, իսկ այս ամենն ավելի էր ընդգծել սև բարձրակրունկ կիսակոշիկներով, սև պայուսակով և կարմիր երիզված ակնոցներով: Սա առաջին դեպքը չէր, որ Ջեսիկան այցելում էր այդ գրասենյակը: Օգոստոսի 2ն նա կրկին այցելել էր նույն բիզնես կենտրոնը: Այս անգամ նա այնքան էր շտապել, որ սեփական մեքենան կանգնեցրել էր ուղիղ պապարացիների աչքի առջև  և արագ քայլերով շտապել էր մտնել գրասենյակ: Նա կրկին նեղ ջինսե տաբատով էր, սպիտակ վերնաշապիկով և բաց նարնջագույն բաճկոնով, իսկ համալրումն այս ամենի նա կրում էր բարձրակրունկ կիսակոշիկներ և սպիտակ պայուսակ, որը աչքի էր զարնում մուգ կապույտ և մանուշակագույն ծաղիկներով: Ջեսիկան միշտ իր խառնվածքով և յուրօրինակ հագուկապով գտնվում է համակիրների և անշուշտ լրագրողների ուշադրության կենտրոնում:   Նյութը պատրաստեց`Մարգարիտ Ավետիսյանը  
Հնդիկ ռեժիսորը Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ կնկարահանի

  Հնդիկ հայտնի կինոռեժիսոր Շեկխար Կապուրը մտադիր է ֆիլմ նկարահանել Հայոց ցեղասպանության թեմայով: Այս մասին նա գրել է Twitter իր էջում: Ռեժիսորը մտադիր է մինչ նկարահանումները այցելել Երեւան` հայերի ցեղասպանութան մասին նյութեր հավաքելու նպատակով: Հայոց ցեղասպանութան թեմային նա որոշել է անդրադառնալ, երբ սցենարիստ Պուետրո Ռիքան Խոսե Ռիվերան իր սցենարը ուղարկել է նրան: «Սցենարը իմ դուրը շատ եկավ: Բայց սա բարդ ծրագիր է, մեծ գումարներ է պահանջում, մեծ նվիրվածություն ու կազմակերպչական աշխատանք: Այնուհանդերձ, այդ ծրագիրը պաշտպանող ոգեւորված մարդիկ կան, այնպես որ, լիահույս եմ, որ ֆիլմը լույս աշխարհ կգա», - Zee News կայքի փոխանցմամբ, Կապուրն ասել է լրագրողներին` նշելով, որ նկարահանումները եկող տարվանից շուտ չեն սկսվի: Անդրադառնալով հարցին` արդյոք մտավախություն չունի՞ այդպիսի զգայուն թեմայով ֆիլմ նկարահանելու համար, նա ասել է, թե ժամանակին երկրի բարձրագույն կաստայի, կառավարության ու կինոգրաքննության խորհրդի զայրույթին արժանացել է իր «Բանդիտ թագուհին» ֆիլմի համար, սակայն չի նահանջել, քանի որ պայքարում է այն բանի համար, ինչին հավատում է: Նա նաեւ նշել է, որ թուրք հանրության մեջ առաջընթաց կա, նոր սերունդն արդեն խոսում է անցյալն ընդունելու մասին։ Շեկխար Կապուրն ասել է, թե հայերի ցեղասպանությունը համաշխարհային պատմության ամոթալի էջերից մեկն է: «Այն հասարակությունը, որը դասեր չի քաղում իր պատմությունից, դատապարտված է կրկնելու իր սխալները: Որպես կինոռեժիսոր, պատմությունը ինձ համար գիտական ֆանտաստիկա է: Ես կարող եմ ստեղծել իմ սեփական աշխարհը», - ասել է նա: Վիճաբանություն առաջացնող թեմաները նորություն չեն Կապուրի համար: 2002 թվականին նա բրիտանական դեղին մամուլի թիրախում էր հայտնվել «Չորս փետուրները» նովելի սեփական մեկնաբանությամբ նկարահանված ֆիլմի համար: Մամուլը նրան մեղադրում էր հակաբրիտանական դիրքորոշման մեջ: Ֆիլմը բրիտանական զորքերի Սուդան ներխուժելու, Սուդանի իրադարձություններին միջամտելու մասին էր: «Դա հակաբրիտանական չէր, այլ` հակագաղութատիրական: Ահա թե ինչու եմ նկարահանել այդ ֆիլմը: Ես ստեղծել եմ իմ տարբերակը, քանի որ նովելն ու նախորդ ֆիլմը պաշտպանում էին գաղութատիրությունը», - ասել է Շեկխար Կապուրը: 66-ամյա ռեժիսորը հիմա ավարտին է հասցնում «Պաանի» ֆիլմը, որը ծովային ճակատամարտի մասին է: Մի շարք ֆիլմերի հեղինակ կինոռեժիսորին ճանաչում է բերել «Բանդիտ թագուհին» ֆիլմը, որի նախակերպարը իրական կին հանցագործ էր: Շեկխար Կապուրը հնդիկ միակ ռեժիսորն է, որը մեծ հաջողության է հասել Հոլիվուդում: 1998 թվականին համաշխարհային էկրան բարձրավ նրա «Եղիսաբեթ» պատմական ֆիլմը: Եղիսաբեթ առաջին թագուհու մասին ֆիլմը նա նկարահանել է Հոլիվուդում: Գլխավոր դերակատարուհի Քեյթ Բլանչեթն արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակին, իսկ ֆիլմը «Օսկար» է ստացել լավագույն գրիմի համար: Կինոհանդիսատեսը լավ ընդունեց նաեւ 2007ն նկարահանված «Եղիսաբեթ. Ոսկե դարը» ֆիլմը:   `hay Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ճապոնացի երեխաները նվագում են Արամ Խաչատրյանի Սուսերով Պարը.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՊԱՊԱՐԱՑԻՆԵՐԸ «ԲՌՆԵԼ ԵՆ» ԴԵՊՐԵՍԱՆՏ ՍՏՅՈՒԱՐՏԻՆ

Երիտասարդ, բայց մեծ համբավ վայելող դերասանուհի Քրիստիան Ստյուարտը, վերջերս խուսափում է հանդես գալ հանրության և ամենակարևորը, լրագրողների առջև: Նրա անվան շուրջ տարատեսակ  սկանդալներ են պտտվում, որոնց համաձայն նա կապվել էր ամուսնացած ռեժիսոր Ռուբերտ Սադերսենի հետ: Բայց օրերս նրա նկարները հայտնվել էին "Popsugar" սայտում: Պապարացիների կատարած լուսանկարներում 22-ամյա դերասանուհին չափազանց հոգնած և տանջված տեսք ուներ: Նա հագել էր սպիտակ տոպ, ջինսե տաբատ, կրում էր արևային ակնոց և սպորտային գլխարկ: Այս հագուկապով Ստյուարտին դժվար է համեմատել ֆիլմում Փաթթինսոնի  տաքարյուն զուգընկերուհու հետ, ով խենթացնում էր շատերին:   Նյութը պատրաստեց՝ Մարգարիտ Ավետիսյանը
Սամուել Սևյանն՝ աշխարհի չեմպիոն

  Սամուել Սևյանը, ով ներկայացնում է ԱՄՆ-ն Սլովենիայի Մարիբոր քաղաքում, նվաճել է շախմատի աշխարհի Մ12 պատանիների չեմպիոնի տիտղոսը:   ՝ mul.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
; : :