Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Սոֆի Մխեյանը բացի երգելուց, պարզվում է ունի ևս մեկ տաղանդ

  Սոֆի Մխեյանը հայկական շոու բիզնեսի ամենաաշխատասեր երգչուհիներից մեկն է: 2012 թվականը նրա համար, սակայն, կարծես դարձավ ամենաբեղունը: Նա մասնակցեց բազմաթիվ նախագծերի, նկարահանեց 4 տեսահոլովակ և այժմ պատրաստվում է թողարկել իր՝ թվով երրորդ ձայնասկավառակը, որը կունենա «2012» անվանումը: Ձայնասկավառակը լույս կտեսնի դեկտեմբերի 20ն, այսինքն՝ 20.12.2012: Երգչուհին հատուկ է ընտրել այս ամսաթիվը, կարծում եմ՝ հասկացաք, թե ինչու: Սոֆին բացի երգելուց, պարզվում է ունի ևս մեկ տաղանդ՝ լուսանկարչությունը: Նրա մտերինմները և շոու-բիզնեսի ներկայացուցիչները հաճախ են նրան տեսնում լուսանկարչական ապարատով: Երգչուհին ասում է, որ շատ է սիրում լուսանկարել և դա իր մոտ լավ է ստացվում: Սոֆին չի պատրաստվում թաքցնել իր տաղանդը և շուտով երկրպագուներին կներկայացնի իր լուսանկարների շարքը: Երգչուհին պատրաստվում է բլոգ բացել, որտեղ տեղ կգտնեն իր՝ նոր և հին լուսանկարները և պարբերաբար կտեղադրվեն նորերը: Լուսանկարները պրոֆեսիոնալ չեն և լուսանկարներում կարող ենք տեսնել ինչպես հայտնի և սիրված մարդկանց, այնպես էլ սովորական մարդկանց, որոնց Սոֆին նույնպես շատ է սիրում լուսանկարել:   `artisto.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ԴԵՎԻԴ ԲԵՔՀԵՄԸ ԳՆԵԼ Է ՋԵԻՄՍ ԲՈՆԴԻ 'ԽԱՂԱԼԻՔԸ'

  Բոլոր համակիրներն էլ գիտեն, թե որքան է ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը սիրում իր ''պատանեկան''  խաղալիքները, որոնցից երբեք չի պատրաստվում բաժանվել: Հայտնի ֆուտբոլիստը ունի տարատեսակ մեքենաների հավաքածուներ, ինչպես նաև մեծ հետաքրքրություն է տածում հնաոճ մոտոցիկլների հանդեպ: ''Բեկսա '' կայանատեղին համալրված է այնպիսի մեքենաներով, ինչպիսիք են` ''Cadillac'', ''Porsche'', ''Range Rover'', ''Bentley'' և ''Hummer'' ֆիրմայի մեքենաները: Բեքհեմն ունի երեք որդի, ովքեր, ինչպես հասկացանք մեքենաների պակաս երբեք չեն զգա: Իսկ այս անգամ Դևիդը ցանկացել է տեսականին համալրել գործակալ 007 ''խաղալիքով'': Դե, ցանկությունների շրջանակը միշտ էլ ընդլայնվում է, երբ դու հաջողակ ու հանրաճանաչ տղամարդ ես, ով ունի գեղեցկուհի կին, հրաշալի երեխաներ, շքեղ առանձնատներ, տարատեսակ մեքենաներ, խոստումնալից կարիերա: Այս անգամ Դևիդը վճարել է 100.000 ֆունտ ստերլինգ, որը համարժեք է 162.230 ամերիկյան դոլարի: Հարազատների մեկնաբանությունների համաձայն` 37-ամյա ֆուտբոլիստը երկար ժամանակ է երազել այդ մեքենայի մասին: Նշենք, որ Դեվիդ Բեքհեմը Ջեիմս Բոնդի մեծ երկրպագուն է և նա միշտ երազել է ձեռք բերել մի իր, որը պատկանել է գործակալ 007ն: Դե ինչ, ''մեծ երտասարդներ` մեծ խաղալիքներ'', հետևենք գործողությունների հետագա ընթացքին:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը
ՄԵԼԱՁԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է` “ՎԻԱ ԳՌԱ” ԽՄԲԻՑ, ՍԱՆՏԱ ԴԻՄՈՊՈՒԼՈՍԻ ՀԵՌԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

  Վերջերս կայացավ, “ՎԻԱ Գռա” խմբի երգչուհիներից մեկի` Սանտա Դիմոպուլոսի հարսանյաց հանդիսությունը: 25-ամյա Սանտայի փեսացուն հայտնի գործարար Վլադիմիր Սամսոնենկոն է: Սանտայի համար կարծես հաջողության մի դուռը բացվեց, մյուսը` փակվեց: Լուրեր էր պտտվում, թե Սանտան շուտով լքելու է խումբը: Եվ իսկապես այդպես էլ եղավ: Երգչուհու ամուսնությունից որոշ ժամանակ անց, “ՎԻԱ Գռա”  խմբի պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն երգչուհուն հեռացրեց խմբից: Հարցազրույցներից մեկի ժամանակ Մելաձեն հայտնել է ,-“ Սանտան այլևս չի աշխատում մեզ մոտ: Ես նրա հետ, մինչ հարսանիքը և ոչ էլ հարսանիքից հետո, չեմ վիճել: Նա պարզապես համապատասխան չէ խմբին: Դա պարզվել է շատ վաղուց, որ նա չի սազում ոչ խմբին, ոչ էլ բեմին: Մի խոսքով չի համապատասխանում”: Հիշեցնենք, որ նախկինում, Մելաձեն հարցազրույցներից մեկի ժամանակ հայտնել է, որ իր սպասելիքները Սանտայից ` շատ մեծ են: Եվ անձամբ, երգչուհին հուզված էր, որ ընդգրկվել էր այդ թիմում և խոստովանել էր, որ երկար ժամանակ էր ինչ ցանկանում էր երգել խմբի հետ: Սակայն ցավոք երազանքի իրականացումը տևեց շատ կարճ: Նշենք նաև, որ “ՎԻԱ Գռա” խումբն արդեն համերգներով հանդես է գալիս, սակայն` առանց Սանտայի: Իսկ այդ ընթացքում պրոդյուսերները փնտրում են խմբի երրորդ ներկայացուցչուհուն, որովհետև Մելաձեն խոստացել է, որ “ՎԻԱ Գռա”   խումբը երբեք չի “ընկնելու”:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
ՎԻԱ ԳՌԱ ԽՄԲԻ ԵՐԳՉՈՒՀՈՒ ՀԱՐՍԱՆԻՔԸ ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ԲՆԱԿԱՐԱՆՈՒՄ, ՅՈԹ ՕՐ ՅՈԹ ԳԻՇԵՐ

    “ՎԻԱ Գռա” խմբի երգչուհիներից` “սեվահեր” Սանտա Դիմոպուլոսը, պատրաստվում է ամուսնանալ: Հանդիսավոր միջոցառումը տեղի կունենա Հռոմի Պապի բնակարաններից մեկում և կտևի մի քանի օր: 25 ամյա երգչուհին ամուսնանում է երկար տարիների իր ընկերոջ` գործարար Վլադիմիր Սամսոնենկոյի հետ: Սա արդեն երգչուհու երկրորդ ամուսնությունն է: Մինչ այս նա ամուսնացած է եղել, ցուցահանդեսներ կազմակերպող Անդրեա Ջեջուլի հետ, և այդ համատեղ կյանքից հետո ծնվել է Դանիելը` նրանց որդին: Հարսանիքի պատրաստությունները շատ բուռն են ընթանում: Ըստ խոսակցությունների, երգչուհու ծնողները իրենց գումարը չեն ափսոսում աղջկա համար: Հարսանիքին հրավիրված են ընտանիքի անդամները և մտերիմ ընկերները, “ՎԻԱ Գռա” խմբի աղջիկները` Ալբինա Ջանաբաևան և Եվա Բուշմինան, խոստացել են զույգերին շնորհավորել հարսանեկան երգով: Հարսանիքի կազմակերպիչները խոստանում են, որ այս միջոցառումը չի մոռանա գրեթե ամբողջ Եվրոպան: Հիշեցնենք, որ երգչուհին  “ՎԻԱ Գռա” խմբին է միացել անցյալ տարվա նոյեմբեր ամսի վերջին: Երգչուհին համարվում է բոդիբիլդինգի համաշխարհային չեմպիոնուհի: Խմբի պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն հսկայական սպասելիքներ ունի երգչուհուց: Անձամբ երգչուհին հուզված է, որ ընդգրկվել ե այդ թիմում և խոստովանել է, որ երկար ժամանակ էր ինչ ցանկանում էր երգել  խմբի  հետ:     Նյութը  պատրաստեց`  Արևիկ  Ավետիսյանը
Դոնաթելա Վերսաչեն զգեստներ կկարի Լեդի Գագայի համար

  Նորաձեւության աշխարհում հայտնի թերալդրող Դոնաթելա Վերսաչեն բեմական հագուստ կմշակի ոչ պակաս հանրահայտ էպատաժային երգչուհի Լեդի Գագայի համար։ Ինքը՝ երգչուհին առայժմ չի հաստատում, բայցեւ չի հերքում լուրը։ «Լսել եմ՝ Versace-ն զգեստ է պատրաստում The Born This Way Ball ամերիկյան շրջագայության համար», - գրել է Գագան իր Թվիթերում, հայտնում է Glour ամսագրի ռուսական հրատարակությունը։ Հայտնի է, որ Դոնաթելան եւ Գագան շատ մտերիմ են։ Բացի այդ, երգչուհին Versace- ի վաղեմի երկրպագուն է։ Բոլորովին վերջերս փոփ-դիվան հանրության առջեւ հայտնվեց նորաձեության այս տան զգեստով, որը գրավեց բոլորի ուշադրությունը. գնդասեղներով սեւ զգեստը, որ հայտնի դարձավ 1994 թվականին, երբ նրանով ներկայացավ այն ժամանակ դեռեւս անհայտ Էլիզաբեթ Հերլին, Լեդի Գագայի հագին միանգամայն անսովոր տեսք ուներ։   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Սիրուշո. Շուտով նոր տեսահոլովակ

    Սիրուշոն տեղեկացրել է իր երկրպագուներին, որ շուտով նրանց կներակայացնի նոր տեսահոլովակ: Facebook-յան իր էջում երգչուհին գրում է. «Երևի արդեն գիտեք, որ նկարահանում ենք տեսահոլովակ: Երեկ նկարահանման երրորդ օրն էր: Արդեն մեկ ամիս է, ինչ շնչելու ժամանակ չունեմ. իմ ողջ ուշադրությունը և կենտրոնացումը մի գաղափարի շուրջ է, որը ինձ շատ խորն է ոգեշնչել: Այդ գաղափարը վերածվում է երաժշտության, պատկերի և շարժման. բավականին բարդ աշխատանք և միևնույն ժամանակ շատ հաճելի: Հուսով եմ կստացվի ճիշտ մատուցել բոլոր պատկերացումներս....»: Երգչուհու դիմահարդար Ագա Քանքանյանը փոքրնչ բացել է փակագծերը, ասելով, որ տեսահոլովակում Սիրուշոն հանդես կգա մի քանի կերպարներով և որ դիմահարդարումը առանձնահատուկ է ստացվել: Տեսահոլովակը ամենայն հավանակաությամբ եթերում կլինի դեկտեմբեր ամսին:     ` artisto.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
ԱՄԵՆԱՌՈՄԱՆՏԻԿ ՆՈՐ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԸ

  Առաջարկում ենք Ձեզ դիտել երգիչ Թեյլոր Սվիֆտի նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է “Begin Again” երգի հիման վրա: Տեսահոլովակը աներևակայելի ռոմանտիկ է ստացվելով: Պատճառներից ամենագլխավորն այն է, որ նկարահանումները ընթացել են սիրո քաղաքում` Փարիզում: Սցենարն այսպիսին է. երիտասարդ և շատ հմայիչ ֆրանսիացին սրճարանում հանդիպում է գլխավոր հերոսուհուն: Երիտասարդները հենց առաջին հայացքից սիրահարվում են: Դե ինչ, չշարունակելով բացահայտումները, դիտենք միասին:     Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
; : :