Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Լուիզա Ղամբարյանը դեռ չի պատրաստվում երկրորդ երեխան ունենալ. Իչու՞

  Մեկ տարի լռությունունից հետո հեռուստաէկրանից շուտով կրկին կողջունի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Լուիզա Ղամբարյանը: Նա տեղեկացրել է` այժմ նկարահանվում է հեռուստատեսային նախագծում, որի հետ կապված մանրամասներ կներկայացնի առաջիկայում:   Դերասանուհին նաեւ հերքել է այն ասեկոսեները, թե պատրաստվում է կրկին մայրանալ. “Ես ունեմ մեկ բալիկ` Գաբին, որը հաճախում է դպրոց ու տարբեր խմբակների: Դեռ չեմ պատրաստվում երկրորդ երեխան ունենալ”: Լուիզայի համար, ինչպես ինքն է նշել, լռությունը սկզբունքային է եղել. “5 տարի եթերում եղել եմ բավական ակտիվ: Իմ կարծիքով` ցանկացած արտիստի համար երբեմն կարեւոր է դադարի կոճակ սեղմելը: Ես իսկապես հոգնել էի, բայց` ոչ ֆիզիկապես: Ցանկացած դերասան, որն ունի գույներ, հետաքրքիր ասելիք, որոշ ժամանակ անց սպառվում է: Ամեն օր լինելով եթերում` պահպանել հետաքրքրություն, բարդ է: Հասկացա, որ պետք է որոշ ժամանակով դադար տալ: Այդ դադարն արդեն դադար չէ”:  Դերասանուհու խոսքով` պատկերն այլ է թատերական ոլորտում, որտեղ դադար, որպես այդպիսին, չի եղել: Լուիզայի մասնակցությամբ վերջին ներկայացումը եղել է “Ռոմանտիկ կոմեդիա”-ն, որը բեմադրել է Ժան Նշանյանը` Բերնարդ Սլեյդի համանուն կատակերգության հիման վրա:   ՝ bravo.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
«Նորաշենի» զոհ է դարձել նաև Գայանե Ասլամազյանը

  «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվը հայտնի դարձավ նրանով, որ պարզվեց այն մասին, որ մի շարք մարդիկ բնակարաններ են գնել տարբեր նորակառույց շենքերում, սակայն ամիսներ անց պարզել են, որ նույն բնակարանը վաճառված է մի քանի մարդկանց: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ Աջափնյակ վարչական շրջանում մի բնակարան էլ գնել է հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը ու հետագայում իմացել, որ այն այլ սեփականատեր ունի: Այժմ հարուցված քրեական գործին զուգահեռ Գայանեն քաղհայցով դիմել է Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ անշարժ գույքի սեփականության իրավունքի նախնական պայմանագիրը վավեր ճանաչելու պահանջով:   `emedia.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝   
Աննա Ավետյանը Հայաստանի Ձայնը նախագծում.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԶԱՅՐԱՑԱԾ ՋԵՆԻՖԵՐ ԼՈՊԵՍԸ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ

  Սեպտեմբերի  11ն  Ջենիֆեր  Լոպեսը  որոշել  էր շրջել  Նյու  Յորքի  խանութներում: Երգչուհին  այնքան  հայտնի  է,  որ  թիկնապահներն  անգամ  մեկ  վայրկյան մենակ չեն  թողել   և  անընդմեջ  նրա  կողքին  են  եղել:  Ընտրացանկից  Լոպեսը  վերջապես  կարողացել  է  կողմնորոշվել  և ընտրել  սև  ու  սպիտակ  մի  ներքնազգեստ: Դատելով  լուսանկարներից՝  գնումներն  այնքան  էլ  նրա  սրտով  չեն եղել:  Սովորաբար  երգչուհուն  հազվադեպ    ենք  լուսանկարներում   տեսնում  գոհ, սակայն  միշտ  էլ  Լոպեսը  գեղեցիկ  և  հաճելի  է:   Նյութը պատրաստեց՝ Արևիկ Ավետիսյանը
Ավելացրու գույներ. Ջենիֆեր Լոպեսը` նոր գովազդում. Ֆոտո և վիդեո

  Հանրահայտ դերասանուհի ու երգչուհի Ջենիֆեր Լոպեսը նկարահանվել է հայտնի «Teelogy» բրենդի մարզաշապիկների գովազդում, հայտնում է SPLETNIK-ը: Բրենդի և Ջեյ Լոյի համագործակցության շրջանակներում 43-ամյա երգչուհին ցուցադրել է վառ մարզաշապիկներ` հագեցած պատկերներով: Գովազդային հոլովակում Ջենիֆերը պատմում է, թե ինչու է նախընտրում «ֆուտբոլկաներ» առօրյա կյանքում: Ամեն դեպքում, մենք գիտենք, որ Ջեյ Լոն սիրում է ոչ միայն հարմարավետ «քեժուալ»` պրակտիկ-առօրյա ոճը, այլև դիզայներական զգեստներ:     `shshyan.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ՄԻՀՐԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԱՆԱԿՆԿԱԼԸ ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՏԱԼԻԱ ԽԱՂԻՑ ԱՌԱՋ

  Միհրան Ծառուկյանը ֆուտբոլային խաղից առաջ , բոլորին մեծ անակնկալ մատուցեց: Հոկտեմբերի 11ն տեղի ունեցավ նրա նոր`<<Գոլ>> տեսահոլովակի պրեմիերան: Տեսահոլովակը նվիրված է Հայաստանի ֆուտբոլի հավաքականին: –ի հետ զրույցում երգչի պրոդյուսեր Ալեքսանդր Ստեփանյանը պատմեց, որ երգի մտահաղացումը ծնվել է Գրիգոր Կյոկչյանի մոտ. <<Երգը կատարելու առաջարկը ներկայացրին Միհրանին: Միհրանը մեծ սիրով համաձայնվեց երգել: Հոկտեմբերի սկզբին սկսվեցին տեսահոլովակի նկարահանումները և հոկտեմբերի 11ն տեղի ունեցավ պրեմիերան>>: Հավելենք, որ երաժշտության հեղինակներն են Էդգար Ալեքսանյանը և Գրիգոր Կյոկչյանը, պարը կատարել է <<Ամարաս>> պարային խումբը:   Նյութը պատրաստեց՝ Հիփսիմե Մկրտչյանը
ԱՐՄԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ. ”ՀԱՍՏԱՏ ՍՈՎԱԾ ՉԵՄ ՄՆԱ”

  22-ամյա Արման Առաքելյանն, ով “Վրիժառու” ֆիլմում մարմնավորել է “Սաքուլի” կերպարը, այսօր հետ զրույցում տեղեկացրեց, որ ավարտել է միջնակարգ դպրոցը, այնուհետ սովորել “Առոմա” ուսումնական կենտրոնում, որը, կիսատ թողնելով, սկսել է նկարահանվել հայկական ֆիլմերում: Այժմ Արմանը որոշ ժամանակով դադարել է նկարահանումները, սակայն հաճախ կարճ դերերով հանդես է գալիս “Գեներալի աղջիկը” հեռուստասերիալում: Արմանի ամենաբաղձալի երազանքնը` մեծ ճանաչում ձեռք բերելն է, ինչն իր կարծիքով իրականանալու ճանապարհին է,-“ Ես դեռ շատ բացեր ունեմ, որ սովորելով պիտի լրացնեմ դրանք, փորձում եմ ավելի ամրանալ իմ սիրելի մասնագիտության մեջ և ձգտել հասնելու իմ երազանքին”: Արմանը նշեց, որ ֆիլմերում մարմնավորած իր կերպարները նման չեն իրական Արման Առաքելյանի կերպարին: Այն հարցին, որ այժմ, եթե ստանա առաջարկ նկարահանվելու որևէ ֆիլմում` կընդունի արդյոք, թե՝ ոչ, Արմանը պատասխանեց,-“Անպայաման կնկարահնվեմ, եթե կերպարն ինձ դուր գա”: Թե ինչով կզբաղվի, եթե չկարողանա կամ չստացվի դառնալ դերասան` ստացանք այսպիսի պատասխան,-“ Անկեղծ ասած երբևէ չեմ մտածել դրա մասին, սակայն հաստատ սոված էլ չեմ մնա”,- ժպտալով պատասխանեց երիտասարդը: Նշենք նաև, որ Արմանն արդեն գտել է իր երկրորդ կեսին, ում հետ և կկապի իր ամբողջ կյանքը:   Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
; : :