Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Շանել N 5 վաճառքը կարող է դադարեցվել

  Բազմաթիվ կանանց սիրելի ''Շանել №5'' և բազմաթիվ այլ օծանելիքների վաճառքը կարող է արգելվել: Այս մասին հայտնել է բրիտանական BBC ռադիոկայանը: Այս ամենի պատճառն այն է, որ եվրոպացի գիտնականները բազմաթիվ բույրերի մեջ հայտնաբերել են նյութեր, որոնք կարող են ալերգիա առաջացնել մարդու մոտ: Վերջին հարյուր տարիների ընթացքում պարֆյումերներն օծանելիքի մեջ օգտագործել են հին մամուռի հատուկ տեսակ: Այժմ այդ մամուռը ներառված է ալերգիկ նյութերի ցուցակի մեջ: Արդյունքում արգելք է սպառնում այնպիսի օծանելիքների նկատմամբ, ինչպիսիք են ''Միսս Դիոր''-ը, ''Շալիմար''-ը, ''Գերլեն''-ն ու լեգենդար ''Շանել №5''-ը:   ՝ mul.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ռոնալդուի ջախջախված մեքենան հանվել է վաճառքի

  Ռոնալդուի Ֆերրարի 599 GTB Ֆիորանո Ֆ1 ավտոմեքենան հանվել է վաճառքի: Մեքենայի հետ տրվում են մի շարք փաստաթղթեր, որտեղ նշված է, որ մեքենայի առաջին սեփականատերը Քրիստիանո Ռոնալդուն է:  Վթարից հետո Ֆերրարի 599 GTB Ֆիորանո Ֆ1 ավտոմեքենան գնահատվում 50000 եվրո : Ինչպես նշված է նկարագրության մեջ , «մեքենան հնարավոր է վերանորոգել»: Հիշեցնենք, որ Ռոնալդուն ջախջախել է այս Ֆերրարին 2009 թ Մանչեսթերի օդանավակայանից ոչ հեռու գտնվող ճանապարհային թունելում: Ֆուտբոլիստը շտապում էր մարզահրապարակ, կորցրեց վերահսկողությունը և ամբողջ արագությամբ մխրճվեց պատին:   `shshyan.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Արթուր Աբրահամ - Մեհդի Բուադլա մենամարտը` այսօր

  Այսօր` դեկտեմբերի 15ն, Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում տեղի է ունենալու WBO վարկածով կիսամիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն, Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի (35-3, 27) եւ Ֆրանսիան ներկայացնող Մեհդի Բուադլայի (26-4, 11) մենամարտը:   Երեկ Նյուրնբերգում կայացել է բռնցքամարտիկների` մենամարտին նախորդող կշռման արարողությունը: Արթուր Աբրահամը կշռում է 76.2 կգ, Մեհդի Բուադլան` 74.7 կգ:   Այսօր Արթուր Աբրահամն առաջին անգամ կմենամարտի WBO չեմպիոնական գոտու պաշտպանության համար, որը նվաճել է այս տարվա օգոստոսի 25ն` հաղթանակ տանելով Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտում:   Աբրահամ-Բուադլա մրցելույթը ցուցադրվելու է գերմանական ARD հեռուստաալիքի, ինչպես նաեւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում Երեւանի ժամանակով ժամը 1.30ն (դեկտեմբերի 15 լույս 16 գիշերը):   ՝ yerkir.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Աշխարհի ամենաբարձրահասակ մարդը ժամանել է Մոսկվա

  Մոսկվա է ժամանել Սուլթան Կոսենը` աշխարհում ամենաբարձրահասակ մարդը, ում հասակը կազմում է 2 մետր 51 սանտիմետր: Նա Մոսկվա է ժամանել, որպեսզի մասնակցի ռուսական կենտրոնական ալիքով հեռարձակվող թոք-շոուին,-հաղորդել է  «Интерфакс» մամլո ծառայությունը: Հայտնել է, որ Կասիոն ազգությամբ թուրք է, 2009 թվականին հայտնվել է Գինեսի գրքում, որպես աշխարհում ամենաբարձրահասակ մարդ: “ Բացի այդ, տղամարդը սահմանել է ևս մեկ համաշխարհային ռեկորդ. նրա ձեռքն աշխարհում ամենամեծն է` 275 սանտիմետր”-հայտնել է մամլո ծառայությունը: Այնտեղ նշել են, որ այդպիսի աճի պատճառը հազվագյուտ հանդիպող հիվանդությունն է` ակրոմեգալիա: Այս աճի պատճառով, մարդը կարող է քայլել միայն հենակների օգնությամբ: “Օդանավակայան ժամանելիս, տղամարդուն հանդիպեցին ամբիոնի աշխատակազմը, ովքեր Կոսենին օգնեցին  ստանալ ուղեբեռը, իսկ այնուհետև ուղեկցեցին երթուղային մեքենայով”-հայտնել է մամլո ծառայությունը:   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ԿԻՄ ԵՐԻՑՅԱՆ…ՄԵԾ ԱՐՏԻՍՏ, ԴԵՐԱՍԱՆ, ՀՈՒՄՈՐԻՍՏ. ՄԻ ԽՈՍՔՈՎ ԼԵԳԵՆԴ

  armcatalog.. զրույցը Կիմ Երիցյանի երիտասարդ ընկերոջ` Լևոն Բարսեղյանի հետ կայացավ մտերմիկ միջավայրում: Լևոնը այսպես ասաց. '' Կիմ Երիցյանը եղել է իմ ավագ ընկերը ու լավագույն բարեկամը, պարզապես բառեր չեմ կարողանում գտնել նրան ներկայացնելու համար: Նա մեծություն է եղել և կա'': Արդեն երկու տարի է ինչ գործում է ''Կիմ Երիցյան'' մշակութային հասարակական կազմակերպությունը: Կան մի քանի նոր ծրագրեր, և Լևոն Բարսեղյանը իսկապես պայքարում է, որպեսզի դրանք իրագործի. '' Ուզում ենք դրամատիկական թատրոնի մոտ Կիմ Երիցյանի արձանը կանգնեցնել. այս հարցով արդեն դիմել ենք դրամատիկական թատրոնի ղեկավար Արմեն Խանդիկյանին, և դրական պատասխան ստանալով` դիմեցինք նաև քաղաքապետարան: Մեր ազգային բարերարներից մեկը նույնպես խոստացավ ցույց տալ իր աջակցությունը` քաղաքապետարանի թույլտվությունը ստանալուց հետո: Համոզված եմ, որ քաղաքում բոլորը կցանկանան տեսնել Կիմ Երիցյանի արձանը: Արդեն լույս է տեսել Կիմ Երիցյանի գիրքը և սկավառակը: Գրքում նրա գրվածքներն են` պատմվածքներ, նովելներ, հոդվածներ... Կարդում ես ու զարմանում, թե որքան խորը կարող է լինել մարդու հոգին, իսկ սկավառակում նրա ամբողջ կյանքի պատմությունն է": ''Կիմ Երիցյան'' հասարակական կազմակերպությունը ունի նաև մեկ այլ ծրագիր. հանդիպումներ կազմակերպել մեր մեծ արվեստագետների հետ. '' Մեր մեծերը մշակութային արժեքներ են, և մենք պետք է գնահատենք այդ արժեքները'',- նշեց Լևոն Բարսեղյանը: Զրույցի ժամանակ նա հպարտությամբ ասաց. '' Ես սովորել եմ Կիմ Երիցյանի դպրոցում'': Երանի թե բոլորս հնարավորություն ունենայինք լինել աշակերտը կյանքի հոգևոր արժեքներ սովորեցնող այդ դպրոցի: Տեսանյութ   Նյութը պատրաստեց` Դիանա Մուրադյանը
Ռուսաստանի ամենաոճային տիկին է ճանաչվել Քրիստինա Օրբակայտեն

  «Կոմսոմոլսկայա պրավդա» - ի տարբերակով ամենաոճային տիկինը երգչուհի եւ դերասանուհի Քրիստինա Օրբակայտեն է։ «Սովորաբար ես ինքս եմ որոշում իմ ոճը։ Սակայն հետաքրքրությամբ ծանոթանում եմ նաեւ նոր ոճաբանների, դիմահարդարների հետ, ովքեր ինչ-որ անսովոր ու հետաքրքիր բան կարող են առաջարկել», - հայտարարել է երգչուհին «ԿՊ»ն տված հարցազրույցներից մեկում։ Երկրորդ տեղում է հայտնվել երգչուհի Ալսուն։ Ըստ նրա, նա երբեք դիետա չի պահում։ Նա կարծում է, որ գեղեցկության գլխավոր գաղտնիքը սերն է։ «Սիրահարված կինը միշտ ոճային ու գեղեցիկ տեսք ունի», - ասել է նա։ «Բրոնզը» բաժին է ընկել դերասանուհի եւ «Բրիգադա» սերիալի աստղ Եկատերինա Գուսեւային։   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ՑՆՑՈՂ ԼԵԴԻ ԳԱԳԱՆ ԲՈՒԽԱՐԵՍՏՈՒՄ

  Օգոստոսի 16ն արտասահմանյան երգչուհի Լեդի Գագան ժամանեց Բուխարեստ: «Հրեշների մայրը» իր թիկնապահների կողքին նման էր փոքրիկ հախճապակե տիկնիկի: Ոսկեգույն զգեստը արտահայտիչ կերպով ընդգծում էր երգչուհու փխրունությունը, և նույնիսկ նրա ամենասիրելի բարձրակրունկ կոշիկները չէին կարողացել ավելի բարձրահասակ դարձնել նրան: Համակիրները Լեդի Գագային սպասում էին «Հիլթոն» հյուրանոցի առջև, իսկ երգչուհին ինչպես միշտ նրանց ջերմորեն ողջունեց: Ի դեպ իր բուլղարացի համակիրներին ներկայանալիս, Գագան հագել էր իր սիրելի մորթե մուշտակը: Երգչուհու սերը մորթու հանդեպ արժանացել էր սկալդալի կենդանիների պաշտպանների շրջանակում, ովքեր Լեդի Գագային նամակների միջոցով հայտնել էին իրենց վրդովմունքն ու ատելությունը, բայց երգչուհին ինչպես միշտ կարողացել էր կառավարել  իր էմոցիաները ու հարիր  կերպով պատասխանել հարցերին:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյան
; : :