Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Ստեղծվել է 2.5 տոննա կշռող սառցե զգեստ

  Տակեո Օկամոտո անունով դիզայները ստեղծել է 2.5 տոննա կշռող սառցե զգեստ: Զգեստի ստեղծման մտահղացումն առաջացել է «Նարնիայի քրոնիկները» ֆիլմից: Արտասովոր զգեստի լուսանկարը հրապարակվել է TWELV ամսագրում «Ձյունե թագուհին» վերնագրով հոդվածի մեջ: 2416 կիլոգրամ կշռող զգեստը սառցարանում քանդակել է 3 մարդ, իսկ այն տեղափոխելու համար անհրաժեշտ է եղել 13 մարդու օգնությունը: Լրագրողներն ընդամենը 30 րոպե ժամանակ ունեին այն լուսանկարելու համար` նախքան զգեստի հալվելը:   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ԱՐՄԵՆ ՉԻԲՈՒԽՉՅԱՆ. "ՄԵՐՕՐՅԱ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏԸ"

    Մեր օրերում լրատվական դաշտում բացերն այնքան շատ են, որ հնարավոր չէ թվարկել մեկ առ մեկ: Հենց այս խնդրի մասին փորձեցինք խոսել "Հ2"  հեռուստաընկերության "Լրաբեր" լրատվականի մեկնաբան, լրագրող Արմեն Չիբուխչյանի հետ: "Բացերը շատ են, ընդհանուր առմամբ պրոֆեսիոնալիզմի պակաս եմ տեսնում, օպերատիվության պակաս կա" հետ զրույցում նշեց նա: Իսկ այն հարցին, թե արդյոք հնարավոր է` Արմեն Չիբուխչյանին կրկին տեսնենք որպես  դասախոս, նա պատասխանեց. - Այո, հնարավոր է, համալսարաններից մեկում:   Նյութը պատրաստեց` Քրիստինա Բոյաջյանը  
Պամելա Անդերսոնը լողազգեստով հանդես է եկել հանուն կետերի պաշտպանության

  Մոդել և դերասանուհի Պամելա Անդերսոնը կետերի պաշտպանության համար պայքարել է թաց լողազգեստով, արձանագրում է Daily Mail-ը: Անդերսոնը այդ նպատակով ուրբաթ օրը ժամանել է Կալիֆորնիայի Մարինա դել Ռեյ նավահանգիստ, ի դեպ «Բրիջիտ Բարդո» անվանումով նավով. Բարդոն եվրոպական կինոյի սեքս խորհրդանիշներից է, որն այժմ զբաղվում է կենդանիների իրավունքներով: ն արձանագրում է, որ 45-ամյա Փեմը լավ է պահպանել կառուցվածքը, ինչը ի ցույց է դրել լողազգեստով: Դրանից բացի նա մասնակցել է նաև Ծովահովիվների բնապահպանական ընկերակցության 2012 նախագծի ասուլիսին: Ամերիկյան ընկերակցությունը իր այս նախաձեռնությունը սկսել էր Ճապոնիայից, որտեղ փորձում էր խոչընդոտել կետահենների գործունեությանը՝ իր 4 նավերով, ուղղաթիռով, 3 անօդաչու սարքերով և հարյուրից ավելի կամավորականներով: Անդերսոնը շատ վաղուց հանդես է գալիս կենդանիների պաշտպանությամբ:   ՝tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Քիմ Քարդաշյանը հրապարակել է իր մանկության լուսանկարներից մեկը. Ֆոտո

  Քիմ Քարդաշյանն իր պաշտոնական բլոգում, ինչպես ինքն է նշում` հետևելով մոր օրինակին, հրապարակել է իր մանկության լուսանկարներից մեկը: Նա գրել է, որ դա իրենց ընտանիքի արձակուրդներից մեկի ժամանակ արված նկար է և որ շատ է կարոտում այդ օրերը:   `yerkir.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ԲԼԵՅՔ ԼԵՅՎԼԻՆ, ԹՈՂՆԵԼՈՎ ՄԵՂՐԱՄԻՍԸ, ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻ

   Սեպտեմբերի 20ն Բլեյք Լեյվլին վերադարձել է Նյու Յորք՝ <> հեռուստասերիալում շարունակելու նկարահանումները: Դերասանուհին չհասցրեց ճաշակել ամուսնացած կնոջ կարգավիճակը. նա ստիպված էր վերադառնալ իր աշխատանքին: Ակնհայտ է, որ Ռայան Ռեյնոլդսի հետ անցկացրած մեղրամիսը նրա վերջին կրակոտ պրոցեսն է եղել: Լուսանկարից էլ երևում է, որ նա վրդոհված է, որ չեն թողնում գոնե հանգիստ ամուսնական ամիս անցկացնի: Բլեյքը հասցրել է ցուցադրել հարսանեկան մատանին, սակայն ցավոք որակյալ հարսանեկան նկարները այդպես էլ սոցցանցում չեն հայտնվել: Երևի մատանին նրան դուր չի եկել, կամ էլ մատանին թաքցնում են ֆոտոլրագրողներից ու պապարացիներից: Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը    
10 միլիոնից ավել մարդ դիտել է արդեն այս սիրո խոստովանությունը.

      Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՄԻԽԱՅԻԼ ՇՈՒՖՈՒՏԻՆՍԿԻՆ ՀՊԱՐՏԱՆՈՒՄ Է ԻՐ ԹՈՌՆԻԿՈՎ

  Օրերս ուրախալի իրադարձություն էր տեղի ունեցել Միախայիլ Շուֆուտինսկիյի ընտանիքում. երգչի կրտսեր որդին` Անտոնը, և նրա կինը` Բրենդան, աղջին են ունեցել:  Միխայիլի թոռնիկը` Հաննա Ռենեն, ծնվել է Սան-Դիեգո քաղաքում: Անձամբ հանրաճանաչ պապիկը գտնվում է շրջագայության մեջ, բայց, չնայած այդ մեծ տարածությանը, նա առաջինն է եղել, ով ստացել է նորածնի նկարները: Այդուհանդերձ, Միխայիլ Շուֆուտինսկին իր էմոցիաները չի զսպել: Նա խոստովանել է, որ չնայած, այն հանգամանքին, որ ինքն էլ ծնվել է ամսի 13ն, երբեք չի սիրել այդ թիվը, սակայն հիմա հասկացել է, որ այն լավ թիվ է: Թոռնիկը 13-րդն է, ով,  իր ծնվելով, համալրել է տան անդամների թիվը: Ինչպս նաև երգիչը նշել է, որ շատ է լարվել, սակայն անչափ ուրախ է. նա ամեն անգամ յուրովի է ապրում այն պահը, երբ ընտանիքում ավելանում է ևս մի անդամ: Այժմ պապիկն ունի սաստիկ ցանկություն` իրականում տեսնելու և գրկելու թոռնիկին: Նա նշել է, որ շրջագայությունն ավարտելուն պես, առաջին իսկ չվերթով նա թռչելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներ` տեսնելու թոռնիկին: Միխայիլ Շուֆուտինսկին կարծում է, որ հետագայում նրանց ընտանիքի թիվը կավելանա, ինչպես նաև անչափ շնորհակալ է, որ Աստված իրենց պարգևել է Հաննային:   Նյութը պատրաստեց` Մարգարիտ Ավետիսյանը 
; : :