Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Մայք Թայսոնի հանցագործ մանկությունը

    Մեծ մարդկանց ճակատագիրն ու մեծ փառքը հաճախ գալիս են դաժան ու դժվար սկզբից: Միայնություն, աղքատություն, հանցագործ անցյալ, դաժան մանկություն: Այդպիսին է նաեւ աշխարհահռչակ բռնցքամարտիկ, քանիցս բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Մայք Թայսոնի ճակատագիրը: Մանկություն առանց հոր: Հայրը լքեց ընտանիքը, երբ նա նույնիսկ չէր էլ ծնվել… Մայք Թայսոնը ծնվել է 1966 թվականին, Նյու Յորքում: Սոցիալապես անապահով ընտանիքն ապրում էր Նյու Յորքի ամենաաղքատ թաղամասում, որտեղ հանցագործություններն ու մշտական գողությունները սովորական երեւույթ էին, որից անմասն չմնաց նաեւ պատանի Մայքը: Ավելի մեծահասակ գողերը սովորեցնում էին Մայքին մարդկանց ու խանութներ թալանել: 13 տարեկանում նրան ուղարկում են մանկահասակ հանցագործների հատուկ դպրոց: Այնտեղ է լինում նաեւ մի նախկին բռնցքամարտիկ, որին Մայքը խնդրում է մարզել իրեն: Բռնցքամարտիկը պայման է դնում Մայքի առջեւ, որ նա պետք է վերանայի իր կյանքն ու փոխվի: Արդեն մի քանի ամսից Մայքը զգալի առաջընթաց ապրեց: Ահա այսպես է սկսվել Մայք Թայսոնի մեծ ճանապարհը դեպի բռնցքամարտ:   `hraparak.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ԹԵՅԼՈՐԸ ԻՐ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԲԱԺԱՆՎԵԼ Է ՔԵՆԵԴԻԻՑ

  Երգչուհի Թեյլոր Սվիֆտը բաժանվել է իր 18-ամյա ընկերոջից` Կոննոր Քենեդիից: 22-ամյա երգչուհին Քենեդիի հետ հանդիպել է ամռանը` կարճ ժամանակով: Սակայն նրանք միմյանցից տարբերվում են ապրելակերպով (երիտասարդ տղան դեռ դպրոցում է սովորում), երիտասարդների կապը խոչընդոտեց Թեյլորի նոր ալբոմի աշխատանքներին  և նրանք որոշեցին բաժանվել: Նրանցից յուրաքանչյուրը հանգիստ գնաց իր ճանապարհով: Նրանք շատ լավ են միմյանց հետ: Վերջին հանդիպումից արդեն մեկ ամիս է անցել: Մինչև տարեվերջ Թեյլորը զբաղված կլինի իր նոր ալբոմով: Հիշեցնենք, որ Սվիֆտը ներկայացրել է իր նոր տեսահոլովակը` "Begin Again",  որը կա նաև իր նոր ալբոմում:      Նյութը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
10 ֆիլմ, որոնք կստիպեն քեզ լաց լինել

  Երբեմն լինում են պահեր, երբ ուզում ենք մի քիչ հուզվել, մի քիչ լաց լինել, մի քիչ ավելի զգացմունքային լինել: Եվ ֆիլմերից ավելի լավ կարծում եմ ոչինչ չի կարող այդպիսի տրամադրություն ստեղծել: Հակառակ տարածված կարծիքի ոչ միայն աղջիկներն են դիտում մելոդրամաներ և լաց լինում: Կան շատ լավ և հզոր ֆիլմեր, որոնք դիտելիս իսկապես բոլորս էլ լաց ենք լինում: Ներկայացնում եմ ձեզ 10 ֆիլմ, որոնք դիտելիս եթե արցունքներ չհեղեղեք, ապա անպայման կհուզվեք:   1. Կանաչ Մղոն / Зеленая Миля (1999 թ.)   2. Քաղցր Նոյեմբեր / Сладкий Ноябрь (2001 թ.)   3. Թակել Եկնքի Դռները / Достучаться До Небес (1997 թ.)   4. Ֆոռեստ Գամփ / Форест Гамп (1994 թ.)   5. Դաշնակահարը / Пианист (2002 թ.)   6. Հիշողությունների Օրագիրը / Дневник Памяти (2004 թ.)   7. 7 Կյանք / 7 Жизней (2008 թ.)   8. Իմ Պահապան Հրեշտակը / Мой Ангел Хранитель (2009 թ.)   9. Շտապիր Սիրել / Спеши Любить (2002 թ.)   10. Կարևորը Չվախենալ / Главное - Не Бояться (2011 թ.)   ՝ http://lovemysoul.wordpress.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Ո՞վ է Կառլեն Կառլենիչը

  ''Կարգին սերիալ'' հումորային ծրագիրն արդեն մի քանի եթերաշրջան հեռուստաէկրաններին է: Այն միանգամից սիրվեց հեռուստադիտողի կողմից: Սերիալի անձնակազմը շարունակ նոր թարմացումներ է մտցնում սյուժեում, հայտնվում են նոր կերպարներ:   - Նոր եթերաշրջանը տվե՞ց սպասված արդյունքը: Նախորդի պես հաջողված համարո՞ւմ եք: - Միանշանակ, շատ հետաքրքիր ստացվեց: Այն դեռ չի ավարտվել, բայց արդեն բազմաթիվ դրական արձագանքներ ունի:   - Ի՞նչ նոր զարգացումներ են սպասվում: - Շատ հետաքրքիր շարունակություն ենք մտածել: Անշուշտ կլինեն հետաքրքիր թարմացումներ, որպեսզի հեռուստադիտողին նույնպես հաճելի լինի:   - Ո՞վ է սերիալում ձայնավորում Կառլեն Կառլենիչի կերպարը: - Ես:   - Իսկ հնարավո՞ր է որոշ ժամանակ անց կերպարը մարնավորի որևէ մեկը: - Դժվար: Ի սկզբանե էդպես է եղել մտածված, որ դա լինի միայն ձայն: Այդ կերպարն էդպես է հետաքրքիր:   - Հայկ Մարությանն արդեն վերադարձե՞լ է ԱՄՆց: - Այո, Հայկոն արդեն Հայաստանում է: Շուտով կլինի եթերում:     ՝ mul.     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ՄԱՐԻԱՆՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ` “ՊԱՐԶ, ՈՉ ԹԵ ԿԵՂԾ”

  Վերջերս, Մարիաննա Հովհաննիսյանը իր երկրպագուներին ներկայացավ նոր զուգերգով` “Մեծ Հայք” խմբի Մոսի հետ: Երգը արդեն իսկ սիրվել է բազմաթիվ երկրպագուների կողմից, ինչի մասին վկայում է հենց տեսահոլովակի դիտումների քանակը: Համագործակցության մասին առավել շատ տեղեկություն ստանալու համար armcatalog..-ը խոսեց երգչուհու հետ` “Նախաձեռնությունը իրենցն է եղել, բայց ես ինքս էլ մեծ հաճույքով եմ համագործակցել: Չեմ կարող հստակ ասել, արդյոք կլինի տեսահոլովակ այս երգի հիման վրա: Բայց հաստատ կարող եմ ասել միայն, որ արձակուրդներից հետո եթերում կլինի իմ նոր տեսահոլովակը` “Քիչ են քիչ” երգի հիման վրա: ”  Երգի երաժշտության հեղինակն է Դավիդ Բադալյանը, իսկ խոսքերինը` Մարիաննա Հովհաննիսյանը: Տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Արամայիս Հայրապետյանը: Երգչուհին նշեց նաև, որ շարունակում է ձայնագրել նոր երգեր, որոնք առաջիկայում կտրվեն հեռուստադիտողների դատին:    Նյութը պատրաստեց` Գոհար Հակոբջանյանը
Ֆրանսիացի լողորդը ռեկորդ է սահմանել ազատ ոճում

  Լոնդոնի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն ֆրանսիացի 20-ամյա Յանիկ Անյելը ռեկորդ է սահմանել ազատ ոճի լողում՝ 400 մետրը հաղթահարելով  3 րոպե 32.25 վայրկյանում: Նախկին ռեկորդը պատկանում է գերմանացի Պաուլ Բիդերմանին՝ 3 րոպե 32.77 վայրկյան, որը սահմանվել էր 2009 թվականին:    ՝ lragir.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
ի՞նչն է տղամարդկանց աչքում կանանց դարձնում ցանկալի

IGnews-ը պարզել է, թե ի՞նչն է տղամարդկանց աչքում կանանց դարձնում շատ սեքսուալ: Երբեմն այն, ինչն աղջիկները թերություն են համարում, խելահեղ կերպով դուր է գալիս տղամարդկանց: 1.Պեպենները. վերջերս բրիտանացի գիտնականները հայտարարել են, որ համաձայն իրենց անցկացրած հետազոտության՝ կանացի պեպեններն ուժեղ կերպով գրգռում են տղամարդկանց: Արժե՞ դրանց դեմ պայքարել: Աղջիկները, որոնք պեպենները արտաքինի թերություն են համարում, մեծապես սխալվում են:  2.Զգայուն շրթունքները. թեև արական սեռի շատ ներկայացուցիչներ ասում են, թե իրենց դուր չեն գալիս ներկված շրթունքները, սակայն մտածեք, արժե՞ հրաժարվել շրթներկից, եթե այն ձեր շուրթերը դարձնում է առավել զգայուն, հյութեղ, հրապուրիչ և արտահայտիչ:  3. Մերկ ուսերը  4.Եռանդը  5.Կանացի նախաձեռությունը (ոչ միայն սեռական կյանքում, այլև կենցաղում) 6.Վստահությունը. տղամարդիկ սիրում են վստահ, սակայն ոչ ինքնավստահ կանանց: Պետք չէ տղամարդկանց ապացուցել, որ ամեն ինչում իրավացի եք:  7. Արևայրուք ստացած մարմնի սպիտակ հատվածները (դրանք ավելի մերկ են երևում):   `Zh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝       
; : fc chelsea :