Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

BMW-ն շուտով 4-րդ դաս կունենա

  BMW ընկերությունը սկսել է նոր` իր 4-րդ սերիայի ավտոմեքենաների նախագծումը: Սկզբում ավտոմեքենան կթողարկվի չորսդռնանի կուպեի ձևով: Նախնական տեղեկություններով, նորույթի արտադրությունը կսկսվի արդեն հաջորդ գարնանը: Հավանական է, որ առաջին մեքենաները վաճառքի կհանվեն 2013թ. ամռանը: Փորձագետները գալիս են այն եզրահանգման, որ BMW 4-ը կհամալրվի հիմնականում 4 գլանային տուրբինացված ագրեգատներով, սակայն մոդելային շարքի վերին բաժնում կլինեն 435i (306 ձիաուժ) և 435d (286 ձիաուժ) վեցգլանային շարժիչներով մոդելները: Ավելի ուշ նաև կհայտնվի «ամենակրակոտը» ` BMW M4-ը: Միևնույն ժամանակ, կանխատեսվում է, որ հիբրիդային շարժիչներ, որոնց նախագծմանը բավարացիները վերջին շրջանում առավել շատ ժամանակ են տրամադրում, 4-րդ դասի վրա չեն տեղադրվի: Ավտոմեքենան արտաքինից ավելի նման է BMW 6 Gran Coupe փոքրացված տարբերակին, քան մեծ BMW 3ն:   `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝       
Կինոյի լեգենդ Մարտին Սկորսեզեն այսօր դառնում է 70 տարեկան

  Հանրահայտ կինոռեժիսոր, պրոդյուսեր ու սցենարիստ Մարտին Սկորսեզեն (ամբողջական անունը՝ Մարտին Մարկանտոնիո Լուչանո Սկորսեզե) այսօր դառնում է 70 տարեկան, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Կինոյի լեգենդար գործիչը ծնվել է 1942թ.ն նոյեմբերի 17ն, Նյու Յորքում, իտալական ծագում ունեցող կաթոլիկ ընտանիքում։ Նա ապրել է Նյու Յորքի Քուինս թաղամասում, որտեղ բնակվում են Սիցիլիայից եկվորներ։ Ավարտել է Նյու Յորքի համալսարանը, 1966ն ստացել մագիստրոսի կոչում և մի քանի տարի դասավանդել կինոյի ֆակուլտետում։ 1970-ականներին սենսացիա դարձավ նրա «Տաքսիստը» (1976) ֆիլմը, որն արժանացավ Կաննի կինոփառատոնի Գրան պրի մրցանակին։ 1980ն էկրան բարձրացավ «Կատաղած ցուլը», որն արժանացավ 2 «Օսկար»՝ տղամարդու լավագույն դերի (Ռոբերտ Դե Նիրոյի կատարմամբ) և մոնտաժի համար։ 1990-ականներին նա նկարահանել է «Վախի թիկնոցը» (1991), «Գովազդի արքան» (1993), «Խաղատուն» (1995) և այլ ֆիլմեր։ Իսկ «Նյու Յորքի բանդաները» ֆիլմի համար Սկորսեզեն արժանացել է «Ոսկե գլոբուս»։ Նրա վերջին՝ 3D ձևաչափով նկարահանված «Ժամանակի պահապանն» այս տարի արժանացել է 5 «Օսկար»։ Նա նկարահանել է նաև վավերագրական ֆիլմեր։ Սկորսեզեն ամուսնացել է 5 անգամ, նրա վերջին կինը հրատարակիչ Հելեն Մորիսն է։ Իսկ նախկին կանանց թվում է եղել ռեժիսոր, դերասանուհի Իզաբելլա Ռոսելլինին։ Ռեժիսորն ունի 3 դուստր։   `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Քիմ Քարդաշյանը հրապարակել է իր մանկության լուսանկարներից մեկը. Ֆոտո

  Քիմ Քարդաշյանն իր պաշտոնական բլոգում, ինչպես ինքն է նշում` հետևելով մոր օրինակին, հրապարակել է իր մանկության լուսանկարներից մեկը: Նա գրել է, որ դա իրենց ընտանիքի արձակուրդներից մեկի ժամանակ արված նկար է և որ շատ է կարոտում այդ օրերը:   `yerkir.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Հոլի Բերրին շրջել է Մոսկվայում առանց ներքնաշորի

  Հանրահայտ դերասանուհի Հոլի Բերրին երեկ ներկայացել է Մոսկվայում տեղի ունեցող իր «Облачный Атлас» ֆիլմի պրեմիերային կաշվե շատ բաց հագուստով, հայտնում է VIVA-ն: Հագուստը ոչ միայն բաց էր, այլև`շատ նեղ, որի տակից ակնհայտ կերպով զգալի էր նրա ներքնազգեստի բացակայությունը:   `shshyan.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
ՆԱԽՈՐԴ ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՏԱՍՆՅԱԿԻ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՎ ԱՅՍ ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ԱՍՆՅԱԿԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ

  Որքան էլ որ զարմանալի է, նախորդ շաբաթվա և այս շաբաթվա Թոփ տասնյակում մասնակիցների  փոփոխություն տեղի չի ունեցել, սակայն մասնակիցները վերադասավորվել են: Այսպես՝    Նախորդ շաբաթվա Թոփ տասնյակը հետևյալն էր՝   1. Միհրան Ծառուկյան 2. Ալեքսանդր Բաբասյան 3. Խաչիկ Եղոյան 4. Արթուր Պետրոսյան 5. Հայկ Ղուկասյան 6. Հայկ Չոմոյան 7. Սիլվա Հակոբյան 8. Դիանա Գրիգորյան 9. Անդրանիկ Հարությունյան 10. Մագա Մարտիրոսյան   Այս շաբաթ մասնակիցները վերադասավորվել են հետևյալ կերպ՝   1. Միհրան Ծառուկյան 2. Դիանա Գրիգորյան 3. Ալեքսանդր Բաբասյան 4. Արթուր Պետրոսյան 5. Խաչիկ Եղոյան 6. Հայկ Չոմոյան 7. Հայկ Ղուկասյան 8. Սիլվա Հակոբյան 9. Անդրանիկ Հարությունյան 10. Մագա Մարտիրոսյան  
Կիրկորովները մոռացել են Անդրանիկ Ալեքսանյանի մասին.

    Կիրկորովի խոստումները միայն խոսքեր են: Ինչպես հաղորդում է ուկրաինական հեռուստատեսությունը, Անդրանիկ Ալեքսանյանը ողջ տարվա ընթացքում այդպես էլ օգնություն չի ստացել փոփ երգչի ընտանիքից: Ֆիլիպ Կիրկորովի հայրը՝ Բեդրոս Կիրկորովը դեռեւս նախորդ տարի խոստացել էր 100 հազար եվրո հատկացնել ուկրաինական Ռոբերտինո Լորետտիի վիրահատության համար: Անդրանիկը տառապում է հազվադեպ հանդիպող հիվանդությամբ, նա չի աճում եւ 14 տարեկանում նրա հասակը մեկ մետրից մի փոքր ավելի է: Ինչո՞ւ են նրա մասին մոռացել Կիրկորովները, եւ ով պետք է հիմա փրկի տաղանդավոր պատանուն: Մանրամասները ռեպորտաժում:       `     Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝         
ՔԵԹՐԻՆ ՄԱՆԱՍՅԱՆԸ ՇՈՒՏՈՎ ԿԼԻՆԻ ԱՄՆ-ՈՒՄ

  Դերասանուհի Քեթրին Մանասյանի հետ զրույցի ժամանակ armcatalog..-ը պարզեց, որ Կամերային թատրոնի դերասանները "Աշխարհի թատրոններ" փառատոնով մեկնում են Լոս Անջելես` սեպտեմբերի 30ն ''Ալեքս" թատրոնում ներկայացնելու "Նազար-Նազար մինչև վերջ" կատակերգությունը: Գլխավոր դերերում են Քեթրին Մանասյանը և Անդրանիկ Հարությունյանը: Զրույցի ընթացքում դերասանուհին ասաց, որ նոր հրավեր է ստացել նկարահանվելու մեկ այլ հեռուստասերիալում, սակայն մերժել է առաջարկը, քանի որ արդեն պայմանագիր ունի Արմենիա հեռուստաընկերության հետ:  Քեթրին Մանասյանի կարծիքով թե ֆիլմում նկարահանվելը, թե թատրոնում խաղալը ունեն իրենց բարդությունը, իսկ հեռուստասերալը մեկ այլ ասպարեզ է, այն պատճառով, որ պահանջում է առավել մեծ արագություն:   Նյութը պատրաստեց` Դիանա  Մուրադյանը
; : :