Besplatnoetut.ru

НОВОСТИ ОТ Besplatnoetut.ru

Սիրուշոն եւ Սիլվա Հակոբյանը նախընտրում են Alexander McQueen. Ֆոտո

  Հետեւելով Սիրուշոյի եւ Սիլվա Հակոբյանի վերջին նորություններին՝ նկատեցին. նրանք երկուսն էլ ընտրել են տարբերվող ոճ՝ նախընտրությունը տալով  Alexander McQueen visor-ներին՚: Ձեզ ենք ներկայացնում Սիրուշոյին եւ Սիլվա Հակոբյանին Visor-ներով, բացի դրանից առաջարկում ենք ծանոթանալ նաեւ Alexander McQueen (Fall) winter 2012-2013 ցուցադրությանը՝ Visor-ներով:   `zh.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Քաղցր և թանկ. հայտնի մարդկանց դիմանկարները՝ հրուշակեղենից

  Նրանք նույնքան լավն են համով, որքան տեսքով. գրում է Daily Mail-ը՝ անդրադառնալով հայտնի մարդկանց «դիմանկարներով» քաղցրավենիքին: Դրանց պատրաստման համար 5 000 կոնֆետ է օգտագործվում, այդ թվում՝ Gummy Bears, M&p;M's, լակրիցայից կոնֆետներ, ծամելի անանուխներ, ծամոններ: «Տեսականիում»՝ Մերիլին Մոնրո, Բեյոնսե, Լեդի Գագա, Նիկի Մինաժ, Մայքլ Ջեքսոն, Էլվիս Փրեսլի, Ջասթին Բիբեր: Հայտնի և քաղցր մեկ ստեղծագործությունն արժենում է միջինը 18 000 ԱՄՆ դոլար: Հրուշակագործը 32-ամյա Կրիստիամ Ռամոսն է՝ Մեխիկոյից: Նա, աստղերից բացի, պատրաստել է նաև իրական չափերի մոտոցիկլ՝ 20 000 կոնֆետից:   `tert.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Ալբերտ Էյնշտեյնը Նյու-Յորքում տաքսի է վարում

Նյու-Յորքի բնակիչներից մեկին հաջողվել է նկարահանել ժամանակակից ֆիզիկայի տեսության հիմնադիր` Ալբերտ Էյնշտեյնին չափազանց նման տաքսու վարորդին: Տաքսու ուղևորը նկատել է վարորդի նմանությունը, լուսանկարել նրան և լուսանկարը որպես ապացույց տեղադրել համացանցում: Լուսանկարում վարորդը նմանակում է Նոբելյան մրցանակի դափնեկրի հայտնի դեմքի արտահայտությունը` դուրս հանած լեզվով, ինչն ավելի է ընդգծել նրանց նմանությունը:  Լուսանկարը համացանցում դարձել է լայնածավալ քննարկումների թեմա:   `HayNews.   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝     
Նոր ֆիլմեր Հոլիվոդյան հայտնի ռեժիսոր` Ջորջ Լուկասից

  Իր ընկերության վաճառքից հետո Ջորջ Լուկասը մտադիր է մի քանի ամիս հանգստանալ։ Ինչպես հաղորդում է E!- ն, վաստակած արձակուրդից հետո հանրահայտ ամերիկացի ռեժիսորը կշարունակի ֆիլմեր նկարահանել, սակայն դրանք կլինեն ամենեւին էլ ոչ թե «Աստղային պատերազմներ», այլ «փոքրիկ անհատական կինոնկարներ», որոնք երբեք լայն էկրանն չեն բարձրանա։ «Ես սովոր եմ իրավիճակը միշտ հսկողության տակ եմ պահել, այդ իսկ պատճառով էլ ինձ համար ընտրել եմ արժանի հետեւորդ՝ Քեթի Քենեդիին», - հայտարարել է Լուկասը։ Նշենք, որ Քենեդին Lucasfilm Ltd երկրորդ ռեժիսորն է, եւ այսուհետ վերջին երեք «Աստղային պատերազմները» կղեկավարի հենց նա։ Ինչպես ավելի վաղ տեղեկացել եինք լրատվամիջոցներից – ը, Ջորջ Լուկասը վերջերս վաճառել է Lucasfilm Ltd կորպորացիան «The Walt Disney Company» ընկերությանը, իսկ հասույթը պատրաստվում է նվիրաբերել իր կրթական ֆոնդին։ Երեք զավակի հայր 68-ամյա Ջորջ Լուկասը դա համարում է մարդկության համար ամենաձեռնտու եւ ճիշտ ներդրումը։   `   Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝      
ՆԱԽՈՐԴ ՇԱԲԱԹՎԱ ՎԻԿՏՈՐԻՆԱՅԻ ԱՄՓՈՓՈՒՄ

  Նախորդ շաբաթվա մեր վիկտորինայի հարցերը հետևյալն էին` Հարց 1. Ո՞վ է համարվում հայ երգարվեստի կնքահայրը: Այս հարցին հնչած ճիշտ պատասխաններից համակարգիչը ընտրել է  Արուս Մաիլյանի պատասխանը` Արթուր Գրիգորյան: Հարց 2. Ինչի՞ց է երգչուհի JUCE–ը ամենաշատը վախենում: Այս հարցին հնչել են մոտավոր պատասխաններ, սակայն ճիշտ պատասխանն է` խավարասերներ: Հարց 3. Մանկական Եվրատեսիլում հայազգի ո՞ր երգիչը հաղթեց: Այս հարցին հնչած բոլոր պատասխանները ճիշտ էին, սակայն համակարգիչը ընտրեց Մելինե Մելքոնյանի պատասխանը` Վլադիմիր Արզումանյան: Հարց 4. Ի՞նչ է  VITAMIN  ակումբի ARAM MP3–ի իսկական մասնագիտությունը: Այս հարցին ևս ճիշտ պատասխան է ուղարկել Մելինե Մելքոնյանը` դեղագործ: Հարց 5. Ո՞վ է Սիլվա Հակոբյանի պրոդյուսերը: Այս հարցին հնչած բոլոր պատասխանները ճիշտ էին և համակարգիչը ընտրել է Աննա Ղալումյանի պատասխանը` Հակոբ Հակոբյան: Հարց 6. Ո՞վ է “Ոչինչ չի մնա” ֆիլմի ռեժիսորը: Այս հարցին որպես ճիշտ պատասխան է ընտրվել Մելինե Մելքոնյանի պատասխան` Հրաչ Քեշիշյան: Հարց 7.  Ո՞վ է “Հարսնացուն Հյուսիսից” Ֆիլմի Արտակի դերակատարը: Այս հարցին ճիշտ պատասխան է ընտրվել Արման Ղուկասյանի պատասխանը` Արա Բաբաջանյան: Հարց 8.  Ո՞վ է Լիլիթ Հովհաննիսյանի “Մայրիկ” տեսահոլովակի ռեժիսորը: Այս հարցին ճիշտ պատասխան է ընտրվել Մերի Մնացականյանի պատասխանը` Արամայիս Հայրապետյան: Հարց 9. Ո՞ր երգիչն է նկարահանվում ″Դժվար ապրուստ″ հեռուստասերիալում` թիկնապահի դերում: Այս հարցին հնչած պատասխանները ճիշտ էին, սակայն համակարգիչը ընտրեց Սուրեն Ասատրյանի պատասխանը` Նարեկ: Հարց 10. Ո՞վ է առաջին անգամ Հայաստանը ներկայացրել Եվրատեսիլ երգի մրցույթին: Այս հարցին հնչած բոլոր պատասխանները ևս ճիշտ էին, սակայն համակարգիչը ընտրեց Աննա Ղալումյանի պատասխանը` Անդրե: Ամփոփելով մեր նախորդ շաբաթվա վիկտորինայի հարցերը` անցնենք այս շաբաթվա հարցերին: Եվ այսպես այս շաբաթվա հարցերն են` Հարց 1. Ի՞նչ կերակուր է առաջարկել Աստղային ճաշացանկ բաժնի համար Արա Գևորգյանը: Հարց 2. Ո՞վ է Լիլիթ Հովհաննիսյանի “Շատախոս անձրը” երգի հեղինակը: Հարց 3. Ե՞րբ է ծնվել դերասան Սարգիս Գրիգորյանը: Հարց 4. Ու՞մ հետ է պատրաստվում զուգերգ երգել Սոնա Շահգելդյանը (պատասխանը կգտնեք –ի նորություններ բաժնում): Հարց 5. Ի՞նչ է Միհրան Ծառուկյանի պրոդյուսերի անուն, ազգանունը: Հարց 6. վերջին համագործակցությունը ո՞ր նախագծի հետ է եղել: Հարց 7. Ինչպե՞ս է վերնագրված Արամեի վերջին տեահոլովակը: Հարց 8. Ի՞նչ է Երգիչ Հայկոյի և երգչուհի Անահիտ Սիմոնյանի փոքրիկի անունը: Հարց 9. Քանի՞ տարեկանից սկսած կարող են մասնակցել THE VOICE OF ARMENIA նախագծին: Հարց 10. -ը ու՞մ հետ է անցկացրել վերջին հարցազրույցը: Վիկտորինային կարող եք մասնակցել և հարցերին պատասխանել այստեղ` ՎԻԿՏՈՐԻՆԱ
Սիրուշոյի նոր անակնկալը.

  Սիրուշոն նկարահանում է իր նոր տեսահոլովակը, որի թեման Հելոուինն է: Տեսահոլովակը, հավանաբար, շատ կարճ ժամանակահավածում կհանձնվի հանդիսատեսի դատին:       Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝  
Նախորդ շաբաթվա վիկտորինայի ամփոփում և այս շաբաթվա վիկտորինայի ձևավորում

    Նախորդ շաբաթ վիկտորինայի հարցերը հետևյալն էին՝    Հարց 1. Ի՞նչ սպորտով է զբաղվում երաժիշտ Արա Գևորգյանի դուստրը: Այս հարցին ճիշտ պատասխան է ընտրվել Անի Սարգսյանի պատասխանը՝ ֆուտբոլ: Հարց 2. Ո՞վ  է դերասան ԱՐԹՈՒՐ ՈՒԹՄԱԶՅԱՆԻ  մայրը և որտե՞ղ է սովորել: Այս հարցին ճիշտ պատասխան է ընտրվել Կարինե Խաչատրյանի պատասխանը՝ Հրաչուհի Ջինանյան, դերասանուհի, հաղորդավարուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի, սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում: Հարց 3. Ո՞վ է <<Գիքորը>> ֆիլմում մարմնավորում Գիքորի կերպարը: Այս հարցին ճիշտ պատասխան է ընտրվել Էլիզա Մանթաշյանի պատասխանը՝ Ալբերտ Ղուլինյան: Հարց 4. Ե՞րբ է հայ կինոյի  ծննդյան պաշտոնական տարեթիվը  և ովքե՞ր են հիմնադիրները: Այս հարցին ճիշտ պատասխան է ընտրվել Էլիզա Մանթաշյանի  պատասխանը՝ 1923 թվականի ապրիլի 16, հիմնադիրներ՝ Համո Բեկնազարյան և Դանիել Դզնունի: Հարց 5. Ո՞ր օրն է պաշտոնապես համարվում է համաշխարհային կինոյի ծննդյան օր, և ովքեր են հիմնադիրները: Այս հարցին ճիշտ պատասխան է ընտրվել Կարինե Խաչատրյանի  պատասխանը՝ 1895 թ. դեկտեմբերի 28ն Փարիզում,Օգյուստ և Լյուի Լյումեռներ: Հարց 6. Ո՞րն է հայկական առաջին գեղարվեստական ֆիլմը և ե՞րբ է նկարահանվել: Այս հարցին ճիշտ պատասխան է ընտրվել նորից Կարինե Խաչատրյանի  պատասխանը՝  1924թ., Նամուս: Հարց 7. Ե՞րբ և որտե՞ղ է ծնվել դերասան Ալբերտ Սաֆարյանը և որտե՞ղ է սովորել: Այս հարցին ճիշտ պատասխան է ընտրվել Կարինե Բաբայանի  պատասխանը՝ Ծնվել է 1963թ. օգոստոսի 1ն, Թբիլիսիում: 1982-84թթ սովորել է տեղի վրացական պետական թատերական ակադեմիայում: Հարց 8. Ի՞նչ է Շառլ Ազնավուրի իրական անուն ազգանունը, ե՞րբ և որտե՞ղ է ծնվել: Այս հարցին ճիշտ պատասխան է ընտրվել Նոնա Հովհաննիսյանի  պատասխանը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան, 1924 մայիս 22, Փարիզում: Հարց 9. Քանի՞ տարեկանից է սկսել դուդուկ նվագել Ջիվան Գասպարյանը: Այս հարցին ճիշտ պատասխան է ընտրվել Դիանա Արշակյանի  պատասխանը՝ 6: Հարց 10. Ե՞րբ է ծնվել երգիչ Ռազմիկ Ամյանը: Այս հարցին ճիշտ պատասխան է ընտրվել Լինա Բադալյանի  պատասխանը՝ 1982թ., հունվարի 8:   Այս շաբաթվա վիկտորինայի հարցերն են՝   Հարց 1. Որտե՞ղ է սովորել Հրանտ Թոխատյանը: Հարց 2. Ո՞վ է Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահը: Հարց 3. Ե՞րբ է ծնվել Սոս Ջանիբեկյանը և ի՞նչ մասնագիտություն ունի: Հարց 4. Ե՞րբ է հիմնադրվել Գեղավեստաթաթերական ինստիտուտը: Հարց 5. Ու՞մ թոռնուհին է դերասանուհի Հասմիկ Ղարիբյանը և ի՞նչ հաղորդում է վարել ռադիոյկայանով: Հարց 6. Ե՞րբ և որտե՞ղ է ծնվել Շուշաննա Թովմասյանը: Հարց 7. Սոֆի Դևոյանը ե՞րբ է ստեղծել  «Պարի և հոգու թատրոնը»: Հարց 8. Ի՞նչ սպորտով է զբաղվել Միշա Գալուստյանը: Հարց 9. Ռաբիզ երգիչներից ի՞նչ է  Վարդանիկի իրական անուն ազգանունը: Հարց 10. Ի՞նչ մասնագիտություն է ունեցել  Հարութ Փամբուկչյանի մայրը:   Վիկտորինայի հարցերին կարող եք պատասխանել այստեղ՝ ՎԻԿՏՈՐԻՆԱ Եթե ցանկանում եք ծանոթանալ -ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝    
; : :